User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 418 հատից

Թեմա: Մեր ժամանակների Գալիլեյը :)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ ԴԵՌ ՉՈՒՆԵՆՔ

    Օրերս տեղեկացանք, որ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 3-ին հանդիպել է իրեն մեծն գիտնական հռչակած Արթուր Պողոսյանի հետ:

    Այն, որ Արթուր Պողոսյանը իրականում ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, կամ որևէ այլ բնական գիտության հետ կապ չունի, 37 երիտասարդ ուսանող ու ասպիրանտ ֆիզիկոսներով (այդ թվում ներքոստորագրյալներս) արդեն հայտարարել ենք` փետրվարի 7-ին բաց նամակ հղելով հայրենական ԶԼՄ-ներին: Այդ իսկ պատճառով բավականին զարմացանք, երբ իմացանք, որ կրթությամբ ճշգրիտ գիտությունների մասնագետ Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Արթուր Պողոսյանին: Դա դեռ հնարավոր է, որ ըմբռնելի լիներ, եթե չհաջորդեր Սփյուռքի նախարարության տարածած հաղորդագրությունը, որում, ըստ էության, փառաբանվում էր «հայ տաղանդաշատ գիտնական» Արթուր Պողոսյանը:

    Երևի թե, այդ թեման մի քիչ կքննարկվեր սոցիալական ցանցերում, ու վաղ թե ուշ կմարեր, եթե Սփյուռքի նախարարության կայքից չհանվեր վերոնշյալ հաղորդագրությունը, իսկ փոխարենը մարտի 9-ին չտարածվեր նորը` «Բոլոր նրանց, ովքեր «ցնցում» ապրեցին» խորագրով:

    Դրանով, փաստացիորեն, նախարարությունը արդարանում է` ասելով, որ «ՀՀ սփյուռքի նախարարը չի ստուգել Արթուր Պողոսյանի փաստաթղթերը նրան ընդունելուց առաջ»: Դժվար է ասել, թե ինչից են խոսել նախարարն ու Ա. Պողոսյանը, բայց ակամայից հռետորական հարց է առաջանում. «Լավ, իսկ նախարարը այդ տղայի հետ խոսելի՞ս էլ նույնիսկ չհասկացավ, որ այդ տղան բացահայտ ինքնակոչ է»:

    Սակայն, Սփյուռքի նախարարության և մասնավորապես, դրա լրատվական ծառայության գործունեության կուլիմինացիան երեկվա հաղորդագրության վերջին պարբերությունն է, որտեղ ասված է. «Իսկ «ֆիզիկոս ուսանողներ և ասպիրանտներ (37 ստորագրություն)» ստորագրությամբ հայտարարության հեղինակները, լինելով այդքան հետաքրքիր մասնագիտության տեր մարդիկ, կարծում ենք` չպետք է իջնեին պարզունակության այն աստիճանի, որ այս միջադեպով որակեին ամբողջ մի նախարարության աշխատանքային գործունեությունը»: Այսինքն, մենք անհիմն քննադատել ենք նախարարությանը:

    Փաստորեն, ըստ Սփյուռքի նախարարության, 37 ֆիզիկոսներս փետրվարի 7-ին քննադատել ենք նախարարի մարտի 3-ի արարքը, երբ դա նախապես հնարավոր չէր կանխատեսել, և երբ մեր տարածած բաց նամակում Սփյուռքի նախարարության վերաբերյալ ոչինչ չկար:

    Ստեղծված իրավիճակից եզրակացնում ենք, որ ՀՀ Սփյուռքի նախարարությունում մեզ քննադատելուց և «պարզունակության այդ աստիճանի» չիջնելու խորհուրդ տալուց առաջ ոչ միայն չէին կարդացել մեր բաց նամակը, այլև չգիտեին, որ մենք դեռ չունենք ժամանակի մեքենա, և չէինք կարող արձագանքել մի բանի, որը տեղի էր ունենալու մեկ ամիս հետո:

    Հիմնվելով վերոգրյալի վրա, ներքոստորագրյալներս պահանջում ենք ՀՀ Սփյուռքի նախարարությունից ողջամիտ ժամկետներում հրապարակավ հերքել «Բոլոր նրանց, ովքեր «ցնցում» ապրեցին» հաղորդագրության վերջին պարբերությունում տեղ գտած տեղեկատվությունը և նույն կերպ ներողություն խնդրել 37 ֆիզիկոս ուսանողներիցս և ասպիրանտներիցս` մեզ մասին սուտ տեղեկատվություն տարածելու, և դրանով իսկ մեր բարի համբավը կասկածի տակ դնելու համար:

    Դանիել Իոաննիսյան (ԵՊՀ)
    Հովսեփ Ղազարյան (ԵՊՀ)
    Ռաֆայել Պետրոսյան (Դրեզդենի տեխնիկական համալսարան, Գերմանիա)
    Սարգիս Կարապետյան (Դյուքի համալսարան, ԱՄՆ)
    Աղբյուր՝ Լրագիր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (10.03.2011), Ariadna (10.03.2011), Chilly (10.03.2011), davidus (10.03.2011), Elmo (10.03.2011), Jarre (10.03.2011), Kuk (10.03.2011), Norton (10.03.2011), Quyr Qery (04.11.2016), REAL_ist (10.03.2011), Valentina (10.03.2011), VisTolog (10.03.2011), Yellow Raven (10.03.2011), Ձայնալար (10.03.2011), Մանուլ (10.03.2011), Նաիրուհի (10.03.2011), Ռուֆուս (10.03.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը
    Հեղինակ՝ Taurus, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 113
    Վերջինը: 08.09.2011, 13:59
  2. Բոլոր ժամանակների 100 լավագույն կիթառահարները
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 14.12.2009, 16:46
  3. Բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմները
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 14.12.2009, 00:51
  4. Բոլոր ժամանակների 100 լավագույն երգիչները
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.12.2009, 23:53
  5. Բոլոր ժամանակների 500 լավագույն երգերը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 13.12.2009, 00:03

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •