Խոտն էլ սեղանին դրած...![]()
Խոտն էլ սեղանին դրած...![]()
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Տենաս ինչա կարդում:Երևի նոր հույթերա արդեն արել:
![]()
օգնուկներն են գրել....![]()
ՀՀ սփյուռքի նախարարությունը հանդես է եկել Արթուր Պողոսյանին Հրանուշ Հակոբյանի ընդունելու փաստի վերաբերյալ հայտարարությամբ։
Հիշեցնենք, որ Արթուր Պողոսյանի մասին տեսանյութ էր տարածվել, որտեղ նա ներկայացնում էր աստղաֆիզիկայի ոլորտում իր ձեռքբերումներն ու բացահայտումները, ինչպես նաև ՆԱՍԱ–ի հետ պայմանագրի կնքումը։ Օրերս Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հաշվի առնելով այդ ամենը՝ ընդունել էր երիտասարդին, սակայն կարճ ժամանակ անց «Առավոտ» թերթի խմբագրությունը նամակ էր ստացել, որտեղ մի խումբ ֆիզիկոս ուսանողներ և ասպիրանտներ նշում էին, թե Արթուր Պողոսյանն ուղղակի խաբեբայի մեկն է, իսկ նրա ներկայացրած փաստաթղթերը, մասնավորապես դիպլոմը, կեղծ են։
Նախարարության հայտարարության տեքստը ներկայացնում ենք առանց փոփոխությունների։ Այնտեղ վրիպակները շատ են։
Բոլոր նրանց, ովքեր «ցնցում» ապրեցին
Ուրախալի է, որ ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ուշադրության կենտրոնում է: Եթե չլիներ այս դեպքը, դժվար կլիներ հավատալ, թե որքան մարդ է կարդում ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքը:
Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր այդքան ուշադիր են, և բոլոր նրանք, ովքեր ցնցում ապրեցին, խորհուրդ կտայինք այդքան ցավագին չտանել այն փաստը, որ ՀՀ սփյուռքի նախարարը չի ստուգել Արթուր Պողոսյանի փաստաթղթերը նրան ընդունելուց առաջ:
Այս կապակցությամբ ասենք, որ ի տարբերություն այլ նախարարությունների ՀՀ սփյուռքի նախարարն օրական ընդունում է շուրջ 10 սփյուռքահայի, բոլորն էլ կամ ճանաչված (կամ ոչ այնքան) մարդիկ են կամ էլ ունեն խնդիրներ և, բնականաբար, ընդունելությունից առաջ նախարարը չի ստուգում նրանց փաստաթղթերը: Հավելենք, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը չէ, որ հայտնաբերել է այդ «աստղը»: «Այն» դեռևս տարիներ առաջ հայտնաբերել են http://oz.com.ru/new/st.php?id=10079&sl=4 -ը («Артур Погосян: «Запомните мое имя!»), որը հեղինակել է հասարակական թղթակից Ի.Օպրունենկոն 23.02.2008թ., http://shkolazhizni.ru/archive/0/n-28826 («Звезда по имени”Школа № 12″»Елена Башкина) և այլ ռուսական կայքեր, որոնց հետևել են նաև հայկական ԶԼՄ: Անհամեստություն չի լինի ասել, որ ուսական էլեկտրոնային պարբերականները հեղեղված են նրա մասին հրապարակումներով: Եվ, եթե ԶԼՄ են աղմկում այս առթիվ, ապա որևէ արտառոց բան չկա նրանում, որ ՀՀ սփյուռքի նախարարն առանց փաստաթղթային ստուգում անցկացնելու ընդունել է Ռուսաստանում բնակվող մեր որևէ հայրենակցի:
Իսկ «ֆիզիկոս ուսանողներ և ասպիրանտներ (37 ստորագրություն)» ստորագրությամբ հայտարարության հեղինակները, լինելով այդքան հետաքրքիր մասնագիտության տեր մարդիկ, կարծում ենք չպետք է իջնեին պարզունակության այն աստիճանի, որ այս միջադեպով որակեին ամբողջ մի նախարարության աշխատանքային գործունեությունը:
![]()
![]()
![]()
Ariadna (09.03.2011), CactuSoul (09.03.2011), Chuk (09.03.2011), davidus (09.03.2011), Kuk (09.03.2011), Lusina (09.03.2011), Moonwalker (09.03.2011), My World My Space (09.03.2011), One_Way_Ticket (09.03.2011), Sagittarius (09.03.2011), VisTolog (09.03.2011), Yellow Raven (09.03.2011), Հայկօ (09.03.2011), Ձայնալար (09.03.2011), Մանուլ (09.03.2011), Ռուֆուս (09.03.2011)
Դե կներեք էլի:![]()
Albus (09.03.2011), Chilly (09.03.2011), My World My Space (09.03.2011), Valentina (09.03.2011), Հայկօ (09.03.2011)
Փաստորեն նամակս հասել էր պարոն նախարարին ու կարդացել էին![]()
I may be paranoid but no android!
Albus (09.03.2011), Chilly (09.03.2011), davidus (09.03.2011), Moonwalker (09.03.2011), My World My Space (09.03.2011), VisTolog (09.03.2011), Մանուլ (09.03.2011)
Պարզվում է գալիլեյչիկը բացել է նախարարության երեսը...իրար արժանի են:
Место рождения: Мартуни, Армения
Образование: Доктор медицинских наук по космонавтике и аэронавтике
Хобби: Астрономия
Արթուր Պողոսյան (ռուս. Артур Погосян)՝ հայ ազգի տաղանդաշատ զավակ,առաջին հայազգի կոսմոգնաց տիեզերաբժիշկ, ավելի հաճախ՝ խելքը գլխին ֆիզիկոսների գլխացավի և սիրտ թափելու պատճառ, սփյուռքնախ Հրանուշ Հակոբյանի պարապ վախտի խաղալիք, մի շարք հայ պաշտոնյաների դիմակը պատռող հրաշամանուկ, դոդոշոփից հեռու վարպետ, Բարոն Մյունհաուզենի հայկական հայելապատկեր Ավատար, հայոց ինտերնետներում իրարանցում առաջացնող երեւակայական թռիչքներով տառապող կերպար։
Արթուրի հանդիպումը ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ։ Դեպի լուսին ճանապարհից առաջ։
Մանկությունը
Արթուրը ցավոք ծնվել է Հայաստանում, Մարտունի քաղաքում։ Երեք տարեկան հասակում Արթուրի երազին է գալիս Գալիլեյո Գալիլեյը, որը նրան պատգամում է պատանեկան տարիքում գնալ Իտալիա, ավելի կոնկրետ Պիզա, եւ կանխատեսում է տասնհինգ տարեկան հասակում հայտնաբերել նոր աստղ։ Երազից հետո Արթուրի ջերմությունը բարձրանում է, նա ցնցումներ է ունենում, եւ քիչ է մնում մահանա, սակայն ինչ-որ հրաշքով նրա ձեռքն է ընկնում ֆիզիկայի դասագիրքը, որտեղ տեսնելով երազին եկած մարդուն՝ Արթուրը իսկույն բժշկվում է։ Այս դեպքերից հետո Արթուրը սկսում է հետաքրքրվել աստղագիտությամբ։
Առաջին քայլեր
Ութ տարի առաջ Պողոսյանների ընտանիքը տեղափոխվում է Հայաստանից։ Արթուրն այդ ժամանակ արդեն իսկ ուներ իր սեփական աստղադիտակը եւ աստղագիտության մասին հարյուրից ավել գրքեր։ Դպրոցում սովորելուն զուգընթաց Արթուրը օգնում էր Տիեզերական ուսումնասիրությունների Մոսկովյան ինստիտուտին՝ նրանց ուղարկելով լուծված խնդիրներ աստղագիտությունից։ Մի օր էլ համակարգչի մոտ նստած Արթուրը պատահաբար Մեծ Արջ եւ Օրիոն համաստողությունների միջեւ գտնվող մի կարմիր կետ է նկատում։ Նա նամակով դիմում է Տիեզերական ուսումնասիրությունների Մոսկովյան ինստիտուտին եւ ստանում է պատասխան, որ իսկապես դա աստղ է եւ որ այն ուղիղ երկու ժամ առաջ բացահայտվել է ամերիկացի հայտնի գիտնական Բիգ Սթիվենսի կողմից, որն էլ իր հերթին ցանկություն է արտահայտել հանդիպել Արթուրի հետ։
Այս առիթով Օկտյաբրսկ քաղաքի 12-րդ միջնակարգ դպրոցը կոչել են Արթուրի անունով։
Արթուրը եւ նրա դերը համաշխարհային հեղափոխության մեջ
Արթուրի հոր հետ է հանդիպում ռուսաստանի նախագահը եւ բացառության կարգով նրան թույլ են տալիս սովորել Մոսկվայի Պետական Համալսարանի աստղագիտության բաժնում։ Ինչպես նաեւ սովորելուն զուգընթաց նա բարձր կուրսերի մոտ դասախոսություններ է կարդում։
Հայ հրաշամանուկի մյուս լուրջ հաջողությունը NASA-ի հետ 2007-ին կնքված պայմանագիրն է ըստ որի 2016 տվականին նա տիեզերք է թռչելու։
Փոքրիկ Էյնշտեյնը եւ ՀՀ Սփյուռքի նախարարությունը
2011թ. մարտին՝ լուսին ճանապարհորդությունից որոշ ժամանակ առաջ, հայոց հրաշամանուկը հանդիպում է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ եւ դառնում տիեզերքում հայաստանի դեսպանը հայ ժողովրդի պատմության պարենային ճգնաժամի շրջանի ամենամեծ ուրախությունը։
Ասենք
Ասենք ըստ պատանի հրաշամանուկի խոսքերի՝
Լույսի արագությունը 500 հազար կիլոմետր/վայրկյան է։
Պլուտոն եւ Նեպտուն մոլորակների միջեւ գոյություն ունի եւս մեկ անհայտ ծագման տարօրինակ բնույթի մոլորակ։
Սմբատը եւ Արթուրը կբացահայտեն տիեզերքի գաղտնիքները։
http://chtesutyun.arnet.am/index.php...B5%D5%A1%D5%B6
http://ditord.com/2011/03/09/young-c...ian-officials/
Վերջին խմբագրող՝ VisTolog: 09.03.2011, 17:55:
Jarre (10.03.2011), Mark Pauler (11.03.2011), Moonwalker (09.03.2011), Yellow Raven (09.03.2011)
Անտակտությանը չափ չկա էլի, Ռուֆուս ջան: Իրեն հարգող ցանկացած կազմակերպություն հատ-հատ բոլոր նամակ գրողներին կպատասխաներ՝ շնորհակալություն հայտնելով, որ մեզ հետևում եք, և ներողություն խնդրելով նման սխալմունքի համար, խոստանալով, որ այսուհետ ավելի ուշադիր կլինեն և կրկին ներողություն ու շնորհակալություն հայտնելով: Բայց հիմա ինչքանով իրավունք կունենա մեր սփյուռքի նախարարը նեղանալու, եթե Բոլոր նրանք, ովքեր «ցնցում» ապրեցին իր գերատեսչության տարածած հաղորդագրությանը համահունչ պատասխան տան: Այ այսպիսի՝(էս սմայլը չեմ սիրւմ, բայց տեղին էր)
Albus (09.03.2011), CactuSoul (09.03.2011), Chuk (09.03.2011), davidus (09.03.2011), Elmo (09.03.2011), Jarre (10.03.2011), Kuk (09.03.2011), Mark Pauler (11.03.2011), Moonwalker (09.03.2011), Norton (09.03.2011), Sagittarius (09.03.2011), VisTolog (09.03.2011), Yellow Raven (09.03.2011), Մանուլ (09.03.2011), Ռուֆուս (09.03.2011)
Փոխանակ գլուխները պատով տան, պատն էլ գլխներով, որ տենց ղալաթ են արել, էդ հոգեկան հիվանդի հիվանդ երևակայությանն են տրվել անմեղսունակի պես, հլը մի հատ էլ մունաթ են գալիս, բա թե ուշադիր եք մեզ հետևում, հա լավ էլ ո՞նց կլնի փաստաթուղթ չենք ստուգել: Բա առանց փաստաթուղթ ստուգելու պաշտանական կայքում պաշտոնապես հանդես եք գալիս, հլը մի հատ էլ մունաթ ե՞ք գալիս, էդ հլը հերիք չի, էս արածը հերիք չի, մի հատ էլ գլուխ են գովում թե՝ սրա նման հիմար կենդաիների մենք շատ ենք ընդունում բաց թողում, սա եզակի չի. այսինքն՝ թեթև տարեք, հա էլ էս վիճակն ա, ուղղակի դուք էս մեկին եք ուշադրություն դարձրել: Այ սենց են պաշտոնյաները վերաբերվում իրանց պաշտոններին, էսքան պատկերացում ունեն իրենց պաշտոնների լրջության վերաբերյալ: Էս ո՞վ են արա, ի՞նչ գործ ունեն էդ աթոռների վրա..
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Նայեք, Վարպետը քարը քարի վրա չի թողել
http://www.hraparak.am/2011/03/09/hr...um-apracneris/
Albus (09.03.2011), Ariadna (09.03.2011), ars83 (09.03.2011), CactuSoul (09.03.2011), Chilly (10.03.2011), Chuk (09.03.2011), Elmo (09.03.2011), Kuk (09.03.2011), Moonwalker (09.03.2011), Norton (09.03.2011), VisTolog (09.03.2011), Yellow Raven (09.03.2011), Հայկօ (09.03.2011), Մանուլ (09.03.2011), Ռուֆուս (09.03.2011)
Եկեք մի պաշտոնական տեղում խնդրագիր ստեղծենք ու պահանջենք այս բացառիկ ոչ կոմպետենտ կնոջն ազատել զբաղեցրած պաշտոնից:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Օ՜հ, Արսեն, չափից դուրս հետաքրքիր ու ազնվազարմ մասնագիտության տեր մարդ, ի՞նչ իրավունքով ես իջնում պարզունակության այնպիսի աստիճանի, որ կասկածի տակ դնես նախարարի կոմպետենտությունը
Ցիտում եմ
Իսկ «ֆիզիկոս ուսանողներ և ասպիրանտներ (37 ստորագրություն)» ստորագրությամբ հայտարարության հեղինակները, լինելով այդքան հետաքրքիր մասնագիտության տեր մարդիկ, կարծում ենք չպետք է իջնեին պարզունակության այն աստիճանի, որ այս միջադեպով որակեին ամբողջ մի նախարարության աշխատանքային գործունեությունը:
I may be paranoid but no android!
Ձևական նախարարություն ձևական նախարարի ձևական հանդիպմանն ձևական արձագանք... Իսկապես, ինչի՞ ենք իջնում էդ մակարդակին ու էսքան քննարկում: Երևի որտև չենք ուզում էդ անտերը ձևական լինի
Ուֆ, զզվելի ա, բայց խնդալուց մեռա դրանց հայտարարությունից![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
հա բա ո՞նց, բա ինպես կարելի է նման՝ http://oz.com.ru, http://shkolazhizni.ru հեղանակավոր լրատվության աղբյուրներին չհետևել, մենք էլ հո ռուսաֆոբ չենք, յաաա՜
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ