«Երկիր». Սփյուռքի նախարարությունն «էշի ականջում քնած էր», թե չէ նախարար Հրանուշ Հակոբյանը չէր հյուրընկալի «հրաշամանուկին»
Մարտ 08, 2011 | 10:52
Թերթը անդրադարձել է Ռուսաստանցի «հանճար» եւ «հրաշամանուկ», աստղաֆիկիայի եւ տիեզերեգնացության ոլորտում «հաջողությունների» մասին «Հայլուրի» թղթակցին պատմած Արթուր Պողոսյանի մասին: «Քսանամյա Արթուրի պատմելով Օկտյաբրսկ քաղաքի 12–րդ միջնակարգ դպրոցն իր անունով են կոչել, երբ ինքը 15 տարեկանում հայտնաբերել է նոր աստղ, որը գտնվում է «Օրիոնի եւ Մեծ Արջի մեջտեղը, արեւից 250 միլիոն լուսական տարի հեռավորությամբ»։ Իսկ դպրոցը թռիչքներով ավարտելուց հետո, հրաշամանուկը, իբրեւ թե Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, որն էլ ավարտում է 3 տարում։ Սա էլ դեռ ոչինչ՝ ստանում է, իր ասելով, «доктор медицинсих наук по космонавтики и аэронавтики»: Մյուս լուրջ հաջողությունը տղայի այն է, որ 2007թ. «պայմանագիր է կնքել» NASA-ի հետ՝ 2016թ. տիեզերք թռչելու վերաբերյալ։ Տղան նույնիսկ մի քանի «հյուտի» (գյուտի) հեղինակ է։ Հերքել է Նյուտոնին. «Իմ հյուտն է նաեւ, որ Նյուտընը ճիշտ չէ, որովհետեւ լուսի սկորըստը 300 հազար կմ/սկեունդ չէ, այսինքն՝ 500 հազար է։ Ես գիտեմ, որ ես կստանամ նոբելսկի պրեմյա, որովհետեւ Նյուտընին ճիշտ չեմ համարում»։
Չէ, բայց տղան անձնական հաջողություններով չի բավարավելու, նա մտահոգ է Հայաստանի ճակատագրով եւ նպատակ ունի աջակցել Ցեղասպանության ճանաչմանը. «Եթե Թուրքիան Ցեղասպանությունը պրիզնատ կգա, Հայաստանը обретет покой»։ Այսինքն, հետո թերեւս մեկնաբանությունների կարիքը շատ էլ չկա։ Պարզից էլ պարզ է, որ տղան կամ հոգեկան խնդիրներ ունի, կամ էլ անմիտ արկածախնդրի մեկն է։ Բայց նրանցից անմիտ կամ պարզամիտն են մեր որոշ գերատեսչությունների ղեկավարները, ովքեր լուրջ են ընդունել նրա զվարճալի եւ անգրագետ ելույթները։ …Երկու ամիս շարունակ սոցիալական ցանցերում շրջանառվում էին նրա մասին տեսանյութերը, Արթուր Պողոսյանից մեջբերումներ էին արվում, բայց մեր Սփյուռքի նախարարությունն «էշի ականջում քնած էր», թե չէ նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 3–ին չէր հյուրընկալի նրան, չէր լսի տղայի բարբաջանքները, հպարտանա ու դեռ լրատվամիջոցներով էլ հաղորդագրություն տարածի դրա մասին։ Ի դեպ, նույն լուրը դրված էր հենց նախարարության ինտերնետային կայքում, որը մեծ աղմուկից որոշ ժամանակ անց հանվեց։ Երեւի ամաչել էին իրենց արածի համար։ Սփյուռքի նախարարության կողմից որեւէ պատասխան ստանալու համար, զանգահարեցինք Հրանուշ Հակոբյանին, սակայն նա չէր պատասխանում, իսկ նրա օգնական Մարիանան նախ հետաքրքրվեց, թե որտեղից ենք իր համարն իմացել, հետո էլ, թե աշխատանքային օր չէ, եւ մեր հարցերին ամսի 9–ին կպատասխանեն»,-գրում է թերթը։
http://news.am/arm/news/50563.html
Իրար օգնուկ, որ չհոգնուկ
Հարգանքներով իսկական
Ընդմիշտ Ձեր
Արամայիս Սահակյան
հոհոհո![]()
Էջանիշներ