Yellow Raven (07.03.2011)
Էս որտեղից ընկավ մեր գլխին...?![]()
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Դոխտուրի "դիպլոմը" նոր եմ տեսնում... ու պարզվումա Ռուսաստանում դոկտորի աստիճանը հավաստող լրջագույն փաստաթուղթը տառասխալով ա՝ года -ի փոխարեն գրածա глда![]()
Նման փաստաթղթերի վրա սկի մեր մոտ սխալ չեն տպում
Ի միջի այլոց պաշտպանում են դոկտորի աստիճանը, ոչ թե պրոֆեսորի կոչումը, պրոֆեսորի կոչումը տրվում է դոկտորի աստիճանը ստանալուց ավելի ուշ (ոնց որ դոցենտի կոչումը տրվում է գիտությունների թեկնածու աստիճան ունեցողին) : Իսկ տղեն էնքանա ուզել պՌաֆեսոր դառնա որ միանգամից էդ էլ ա գրել
Գնա կախվի այ հայվան
![]()
Վերջին խմբագրող՝ ministr: 07.03.2011, 12:29:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Հատուկ դոդերի համար
http://dodip.ru
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Jarre (08.03.2011), Mark Pauler (07.03.2011)
Նկարի properties-ը:
![]()
Գիտեմ Մեֆ ջան, հենա նույնիսկ տենց ծառայությունների առաջարկի հղում եմ դրել վերևում:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
էս անննասունի վերջը երբա տվցվելու![]()
ministr (08.03.2011)
«Երկիր». Սփյուռքի նախարարությունն «էշի ականջում քնած էր», թե չէ նախարար Հրանուշ Հակոբյանը չէր հյուրընկալի «հրաշամանուկին»
Մարտ 08, 2011 | 10:52
Թերթը անդրադարձել է Ռուսաստանցի «հանճար» եւ «հրաշամանուկ», աստղաֆիկիայի եւ տիեզերեգնացության ոլորտում «հաջողությունների» մասին «Հայլուրի» թղթակցին պատմած Արթուր Պողոսյանի մասին: «Քսանամյա Արթուրի պատմելով Օկտյաբրսկ քաղաքի 12–րդ միջնակարգ դպրոցն իր անունով են կոչել, երբ ինքը 15 տարեկանում հայտնաբերել է նոր աստղ, որը գտնվում է «Օրիոնի եւ Մեծ Արջի մեջտեղը, արեւից 250 միլիոն լուսական տարի հեռավորությամբ»։ Իսկ դպրոցը թռիչքներով ավարտելուց հետո, հրաշամանուկը, իբրեւ թե Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, որն էլ ավարտում է 3 տարում։ Սա էլ դեռ ոչինչ՝ ստանում է, իր ասելով, «доктор медицинсих наук по космонавтики и аэронавтики»: Մյուս լուրջ հաջողությունը տղայի այն է, որ 2007թ. «պայմանագիր է կնքել» NASA-ի հետ՝ 2016թ. տիեզերք թռչելու վերաբերյալ։ Տղան նույնիսկ մի քանի «հյուտի» (գյուտի) հեղինակ է։ Հերքել է Նյուտոնին. «Իմ հյուտն է նաեւ, որ Նյուտընը ճիշտ չէ, որովհետեւ լուսի սկորըստը 300 հազար կմ/սկեունդ չէ, այսինքն՝ 500 հազար է։ Ես գիտեմ, որ ես կստանամ նոբելսկի պրեմյա, որովհետեւ Նյուտընին ճիշտ չեմ համարում»։
Չէ, բայց տղան անձնական հաջողություններով չի բավարավելու, նա մտահոգ է Հայաստանի ճակատագրով եւ նպատակ ունի աջակցել Ցեղասպանության ճանաչմանը. «Եթե Թուրքիան Ցեղասպանությունը պրիզնատ կգա, Հայաստանը обретет покой»։ Այսինքն, հետո թերեւս մեկնաբանությունների կարիքը շատ էլ չկա։ Պարզից էլ պարզ է, որ տղան կամ հոգեկան խնդիրներ ունի, կամ էլ անմիտ արկածախնդրի մեկն է։ Բայց նրանցից անմիտ կամ պարզամիտն են մեր որոշ գերատեսչությունների ղեկավարները, ովքեր լուրջ են ընդունել նրա զվարճալի եւ անգրագետ ելույթները։ …Երկու ամիս շարունակ սոցիալական ցանցերում շրջանառվում էին նրա մասին տեսանյութերը, Արթուր Պողոսյանից մեջբերումներ էին արվում, բայց մեր Սփյուռքի նախարարությունն «էշի ականջում քնած էր», թե չէ նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 3–ին չէր հյուրընկալի նրան, չէր լսի տղայի բարբաջանքները, հպարտանա ու դեռ լրատվամիջոցներով էլ հաղորդագրություն տարածի դրա մասին։ Ի դեպ, նույն լուրը դրված էր հենց նախարարության ինտերնետային կայքում, որը մեծ աղմուկից որոշ ժամանակ անց հանվեց։ Երեւի ամաչել էին իրենց արածի համար։ Սփյուռքի նախարարության կողմից որեւէ պատասխան ստանալու համար, զանգահարեցինք Հրանուշ Հակոբյանին, սակայն նա չէր պատասխանում, իսկ նրա օգնական Մարիանան նախ հետաքրքրվեց, թե որտեղից ենք իր համարն իմացել, հետո էլ, թե աշխատանքային օր չէ, եւ մեր հարցերին ամսի 9–ին կպատասխանեն»,-գրում է թերթը։
http://news.am/arm/news/50563.html
Իրար օգնուկ, որ չհոգնուկ
Հարգանքներով իսկական
Ընդմիշտ Ձեր
Արամայիս Սահակյան
հոհոհո![]()
Վերջին խմբագրող՝ VisTolog: 08.03.2011, 13:52:
Իրա մասին արդեն ոչ միայն երգեր են գրում:
ԱՐԹՈՒՐԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ
Արթուր Պողոսյան` մերօրյա հսկան
Մի օր երազում տեսավ ֆիզիկան,
Դե ոնց ֆիզիկան, երազում пришел
Գալիլեյ, и вдруг разговор зашел:
"Ես դու եմ, դու ես ես",- ասաց տղային
Արթուրն էլ ընկավ ճամփա աստղային:
Հաստատ որոշեց աստղագետ դառնալ
Ու կոսմոսին անպայման տիրանալ,
Բայց նախ և առաջ, կարգի համաձայն
Նա հայտնաբերեց մի աստղ անձայն:
Հետո որոշեց, որ լույսի համար
Նոր արագությունը կլինի հարմար:
Մի քիչ էլ ճիշտ է Նյուտոնը տուժեց`
Արթուրը նրա գրածը մերժեց:
...Ու հայտարարեց ի լուր աշխարհի,
Որ մոլորակից` չանցած զույգ տարի,
Կանհետանան Անգլիան, Ֆրանսիան,
Մեկ էլ իհարկե էն խեղճ Ճապոնիան:
Կլիմայի հարցերը նա լուծեց պռծավ
ПЛАНЕТА X-ի գործերին անցավ:
Էտ էլ իհարկե արեց հորով-մորով
Ու без проблем ընդունվեց Ломоносов:
Էս ամեն ինչը իմացավ NASA-ն
Շուտափույթ կերպով եկավ Ռուսաստան,
Ոանտռակտ-մանտռակտը վռազ կապեցին
Մեր Արթուրիկին ցեխավորեցին:
Իսկ էտ ընթացքում կոնֆերանս մի մեծ`
Гаагский,որում Արթուրը հաղթեց:
Էսքանից հետո նոր Արթուր Արքան
Եկավ հայրենիք` չքնաղ Հայաստան:
Դե համ որ գտնի ցեխին մայրապետ,
Ու համ էլ մեզ մոտ կա մի հատ մարզպետ,
Որ Արթուրիկին լուրջ ա ընդունել!!!
Եվ որոշել ա հանճարին տեսնել:
Մարզպետը տեսավ` բլեֆը անցավ,
Արթուրի փառքը Երևան հասավ:
Մի տիկին էլ կա` Սփյուռքի նախարար,
Նրա աչքին էլ տղան գյուտարար:
...Ու տենց, Արթուրը ЗВЕЗДАյա արդեն,
Մնումա նրան մարգարե կարգեն...
...Իսկ պատմությունը ինչքան էլ տխուր,
Բայց շատ ուրախա, ՄԵՐՍԻ ՔԵԶ ԱՐԹՈՒՐ!!!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ