User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 418 հատից

Թեմա: Մեր ժամանակների Գալիլեյը :)

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Fender-ի խոսքերից Նայել գրառումը
    էս անննասունի վերջը երբա տվցվելու
    երբ ստեղ ոչ մեկ ել գրառում չանի ու ընդանրապես ով մի քիչ երևակայություն ունի ու ֆոտոշոպ գիտի (են ել ինձնից վատ) պիտի առանձին թեմա բացենք ու խոսանք՞

  2. #2
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աշոտ Երկաթ-ի խոսքերից Նայել գրառումը
    երբ ստեղ ոչ մեկ ել գրառում չանի ու ընդանրապես ով մի քիչ երևակայություն ունի ու ֆոտոշոպ գիտի (են ել ինձնից վատ) պիտի առանձին թեմա բացենք ու խոսանք՞
    Դուրդ չի գալիս, մի մտի էս թեման: Ում հետաքրքիրա, մտնումա:

  3. #3
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)



    «Երկիր». Սփյուռքի նախարարությունն «էշի ականջում քնած էր», թե չէ նախարար Հրանուշ Հակոբյանը չէր հյուրընկալի «հրաշամանուկին»



    Մարտ 08, 2011 | 10:52
    Թերթը անդրադարձել է Ռուսաստանցի «հանճար» եւ «հրաշամանուկ», աստղաֆիկիայի եւ տիեզերեգնացության ոլորտում «հաջողությունների» մասին «Հայլուրի» թղթակցին պատմած Արթուր Պողոսյանի մասին: «Քսանամյա Արթուրի պատմելով Օկտյաբրսկ քաղաքի 12–րդ միջնակարգ դպրոցն իր անունով են կոչել, երբ ինքը 15 տարեկանում հայտնաբերել է նոր աստղ, որը գտնվում է «Օրիոնի եւ Մեծ Արջի մեջտեղը, արեւից 250 միլիոն լուսական տարի հեռավորությամբ»։ Իսկ դպրոցը թռիչքներով ավարտելուց հետո, հրաշամանուկը, իբրեւ թե Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, որն էլ ավարտում է 3 տարում։ Սա էլ դեռ ոչինչ՝ ստանում է, իր ասելով, «доктор медицинсих наук по космонавтики и аэронавтики»: Մյուս լուրջ հաջողությունը տղայի այն է, որ 2007թ. «պայմանագիր է կնքել» NASA-ի հետ՝ 2016թ. տիեզերք թռչելու վերաբերյալ։ Տղան նույնիսկ մի քանի «հյուտի» (գյուտի) հեղինակ է։ Հերքել է Նյուտոնին. «Իմ հյուտն է նաեւ, որ Նյուտընը ճիշտ չէ, որովհետեւ լուսի սկորըստը 300 հազար կմ/սկեունդ չէ, այսինքն՝ 500 հազար է։ Ես գիտեմ, որ ես կստանամ նոբելսկի պրեմյա, որովհետեւ Նյուտընին ճիշտ չեմ համարում»։

    Չէ, բայց տղան անձնական հաջողություններով չի բավարավելու, նա մտահոգ է Հայաստանի ճակատագրով եւ նպատակ ունի աջակցել Ցեղասպանության ճանաչմանը. «Եթե Թուրքիան Ցեղասպանությունը պրիզնատ կգա, Հայաստանը обретет покой»։ Այսինքն, հետո թերեւս մեկնաբանությունների կարիքը շատ էլ չկա։ Պարզից էլ պարզ է, որ տղան կամ հոգեկան խնդիրներ ունի, կամ էլ անմիտ արկածախնդրի մեկն է։ Բայց նրանցից անմիտ կամ պարզամիտն են մեր որոշ գերատեսչությունների ղեկավարները, ովքեր լուրջ են ընդունել նրա զվարճալի եւ անգրագետ ելույթները։ …Երկու ամիս շարունակ սոցիալական ցանցերում շրջանառվում էին նրա մասին տեսանյութերը, Արթուր Պողոսյանից մեջբերումներ էին արվում, բայց մեր Սփյուռքի նախարարությունն «էշի ականջում քնած էր», թե չէ նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 3–ին չէր հյուրընկալի նրան, չէր լսի տղայի բարբաջանքները, հպարտանա ու դեռ լրատվամիջոցներով էլ հաղորդագրություն տարածի դրա մասին։ Ի դեպ, նույն լուրը դրված էր հենց նախարարության ինտերնետային կայքում, որը մեծ աղմուկից որոշ ժամանակ անց հանվեց։ Երեւի ամաչել էին իրենց արածի համար։ Սփյուռքի նախարարության կողմից որեւէ պատասխան ստանալու համար, զանգահարեցինք Հրանուշ Հակոբյանին, սակայն նա չէր պատասխանում, իսկ նրա օգնական Մարիանան նախ հետաքրքրվեց, թե որտեղից ենք իր համարն իմացել, հետո էլ, թե աշխատանքային օր չէ, եւ մեր հարցերին ամսի 9–ին կպատասխանեն»,-գրում է թերթը։

    http://news.am/arm/news/50563.html

    Իրար օգնուկ, որ չհոգնուկ
    Հարգանքներով իսկական
    Ընդմիշտ Ձեր
    Արամայիս Սահակյան
    հոհոհո
    Վերջին խմբագրող՝ VisTolog: 08.03.2011, 13:52:


  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.03.2011), CactuSoul (09.03.2011), Chuk (08.03.2011), Freeman (08.03.2011), Gayl (08.03.2011), Jarre (08.03.2011), Kuk (08.03.2011), My World My Space (09.03.2011), V!k (08.03.2011), Yellow Raven (08.03.2011), Հայկօ (08.03.2011), Մանուլ (08.03.2011), Ռուֆուս (08.03.2011)

  5. #4
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրա մասին արդեն ոչ միայն երգեր են գրում:

    ԱՐԹՈՒՐԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

    Արթուր Պողոսյան` մերօրյա հսկան
    Մի օր երազում տեսավ ֆիզիկան,
    Դե ոնց ֆիզիկան, երազում пришел
    Գալիլեյ, и вдруг разговор зашел:
    "Ես դու եմ, դու ես ես",- ասաց տղային
    Արթուրն էլ ընկավ ճամփա աստղային:
    Հաստատ որոշեց աստղագետ դառնալ
    Ու կոսմոսին անպայման տիրանալ,
    Բայց նախ և առաջ, կարգի համաձայն
    Նա հայտնաբերեց մի աստղ անձայն:
    Հետո որոշեց, որ լույսի համար
    Նոր արագությունը կլինի հարմար:

    Մի քիչ էլ ճիշտ է Նյուտոնը տուժեց`
    Արթուրը նրա գրածը մերժեց:
    ...Ու հայտարարեց ի լուր աշխարհի,
    Որ մոլորակից` չանցած զույգ տարի,
    Կանհետանան Անգլիան, Ֆրանսիան,
    Մեկ էլ իհարկե էն խեղճ Ճապոնիան:

    Կլիմայի հարցերը նա լուծեց պռծավ
    ПЛАНЕТА X-ի գործերին անցավ:
    Էտ էլ իհարկե արեց հորով-մորով
    Ու без проблем ընդունվեց Ломоносов:
    Էս ամեն ինչը իմացավ NASA-ն
    Շուտափույթ կերպով եկավ Ռուսաստան,
    Ոանտռակտ-մանտռակտը վռազ կապեցին
    Մեր Արթուրիկին ցեխավորեցին:
    Իսկ էտ ընթացքում կոնֆերանս մի մեծ`
    Гаагский,որում Արթուրը հաղթեց:
    Էսքանից հետո նոր Արթուր Արքան
    Եկավ հայրենիք` չքնաղ Հայաստան:

    Դե համ որ գտնի ցեխին մայրապետ,
    Ու համ էլ մեզ մոտ կա մի հատ մարզպետ,
    Որ Արթուրիկին լուրջ ա ընդունել!!!
    Եվ որոշել ա հանճարին տեսնել:
    Մարզպետը տեսավ` բլեֆը անցավ,
    Արթուրի փառքը Երևան հասավ:
    Մի տիկին էլ կա` Սփյուռքի նախարար,
    Նրա աչքին էլ տղան գյուտարար:
    ...Ու տենց, Արթուրը ЗВЕЗДАյա արդեն,
    Մնումա նրան մարգարե կարգեն...
    ...Իսկ պատմությունը ինչքան էլ տխուր,
    Բայց շատ ուրախա, ՄԵՐՍԻ ՔԵԶ ԱՐԹՈՒՐ!!!


  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (09.03.2011), CactuSoul (09.03.2011), Freeman (08.03.2011), Gayl (08.03.2011), haymart (17.03.2011), Jarre (08.03.2011), Lusina (08.03.2011), V!k (08.03.2011), Yellow Raven (08.03.2011), Արևածագ (08.03.2011), Ռուֆուս (08.03.2011)

  7. #5
    Պատվավոր անդամ V!k-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,335
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բա ես մեկը

    Գալիլեյոն այն օրից,
    երբ երազիս հայտվեց,
    Հագել եր նա իմ շորից,
    ՈՒ ինձ մի լավ դուխ տվեց,
    Ես անբարբառ մի մանուկ,
    Իմ ուղեղը զոռեցի,
    Եվ իմ անզոր ուղրղով
    Նյուտոններին հերքեցի։

    Մինչ հայերը անհանգիստ
    ՈՒ դարերով տառամած,
    Լալիս էի անդադար,
    Իրանց քունը խանգարած,
    Խնդրում էի Թրքերից,
    Գենացիդը ընդունել,
    Ես այն օրից ուխտեցի
    ՈՒգրաժատից խուսափել։

    Թոթով լեզվիս մինչ կապերը
    Արձակվեցան, բացվեցան,
    Մինչ աշխարհյ իմ հյութերից
    Խնդացին ու բերկրեցան,
    Նախկին խոսքն, որ ասացի,
    Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
    Աստրանաֆտ - դուրս թռավ
    Իմ մանկական բերանից։

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aerosmith (08.03.2011), CactuSoul (09.03.2011), haymart (17.03.2011), Lusina (08.03.2011), VisTolog (08.03.2011), Yellow Raven (08.03.2011), Արևածագ (08.03.2011)

  9. #6
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ... Սակայն ինչ ենք պահանջում հասարակությունից, եթե քո սեփական երկրի սեփական նախարարը… Այ այստեղ գալիս է այն ցնցող իրադարձության մասին խոսելու հերթը, որի տիեզերական (նաեւ բառիս կալամբուրային իմաստով) լույսի ներքո մթագնում է ներհայաստանյան մնացյալ անցուդարձը:

    «Մարտի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրընկալեց մոսկվաբնակ տաղանդավոր հայազգի երիտասարդ աստղաֆիզիկոս 20-ամյա Արթուր Պողոսյանին»,- կարող էինք կարդալ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքում այս լուրը, որը կարճ ժամանակ հետո հանվեց կայքից (պատճենահանված տարբերակը պահպանված է)` բանից փոքրիշատե տեղյակ հանրության համատարած հռհռոցի ներքո: Չնայած այն իր գոյության կարճատեւ ընթացքում հասցրեց ծիծաղից սպանել հազարավոր մարդկանց: Կասկածում եմ, որ ինչ-որ մեկը ծանոթ չլինի «տաղանդավոր աստղաֆիզիկոս Արթուր Պողոսյանին»:

    Սակայն եթե կան մարդիկ, ովքեր ծանոթ չեն, ապա սա այն տղան է, որը «հերքել է Նյուտոնին»` բացահայտելով, թե լույսը ոչ թե 299.8 հազար կմ/վրկ. արագություն ունի, այլ՝ 500 հազար (իզուր մտատանջության մեջ մի ընկեք, թե Նյուտոնն ինչ կապ ունի լույսի արագության հետ): Սա այն երիտասարդն է նաեւ, որը Նասայից ([email protected] հասցեից) հրավեր է ստացել 2016թ. թռչել տիեզերք: Չենք ուզում մանրամասն թվարկել այս փոքրիկ բենդերիկի արկածները եւ նրա «հայտնագործությունները», բայց որ դրանք ամենայն լրջությամբ եւ հանգամանորեն թվարկված էին սփյուռքի նախարարության պաշտոնական կայքում, այլեւս պատմական իրողություն է:

    Ու հիմա Հրանուշ Հակոբյանի շնորհիվ մեր աստղաֆիզիկն իր կենսագրականում նոր պատկառելի տող կավելացնի, լուսանկարներով էլ կհաստատի: Դեռ դրան էլ վրադիր, ինչպես պարզվում է, հանդիպումից հետո «ողջունելով երիտասարդ տաղանդավոր հայազգի գիտնականին եւ հպարտությամբ ու հիացմունքով շնորհավորելով մեծ նվաճումների առթիվ` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մաղթել է նրան նորանոր հաջողություններ»: Անկեղծ ասած` այսքանից հետո Հրանուշ Հակոբյանի տեղը լինեի` ոչ պակաս հպարտությամբ հրաժարականի դիմում կներկայացնեի, իսկ նախագահի տեղը լինեի` ոչ պակաս հիացմունքով կստորագրեի այդ դիմումի տակ: Զի մինչդեռ «Արմենիկումն» ու «Դիլիջանի ֆինանսական գոտին» հորով-մորով չենք արել, վաղ է, շատ վաղ է կասկածի տակ դնել լույսի արագությունը:

    Վահագն ԹԵՎՈՍՅԱՆ
    Հոդվածն ամբողջությամբ այստեղ:

  10. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (09.03.2011), Ariadna (08.03.2011), CactuSoul (09.03.2011), Chuk (08.03.2011), Kuk (08.03.2011), matlev (08.03.2011), ministr (08.03.2011), Moonwalker (08.03.2011), Rammer (08.03.2011), Valentina (08.03.2011), VisTolog (08.03.2011), Yellow Raven (08.03.2011), Դեկադա (08.03.2011), Հայկօ (08.03.2011), Մանուլ (08.03.2011), Ռուֆուս (08.03.2011)

  11. #7
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ դադարում հիանալուց, ազնիվ խոսք : Հլը նախարարի հետի նկարին ուշադիր նայեք, էլի: Կայֆավատը տղու աչքերից կաթում ա, իմ արև :
    DIXI
    carpe noctem

  12. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.03.2011), davidus (08.03.2011), Fender (08.03.2011), Freeman (08.03.2011), Jarre (09.03.2011), Kuk (08.03.2011), matlev (08.03.2011), Sagittarius (08.03.2011), V!k (08.03.2011), Valentina (08.03.2011), VisTolog (08.03.2011), Yellow Raven (08.03.2011), Ձայնալար (08.03.2011), Մանուլ (08.03.2011), Նարե (11.03.2011)

  13. #8
    Պատվավոր անդամ matlev-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Գրառումներ
    951
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկզբում թերագնահատել էի, էս տղեն դեմք ա:

  14. #9
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ դադարում հիանալուց, ազնիվ խոսք : Հլը նախարարի հետի նկարին ուշադիր նայեք, էլի: Կայֆավատը տղու աչքերից կաթում ա, իմ արև :
    Բա հլա TV-ի անկյունից կախ տված մեդալներին նայի
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (08.03.2011), Jarre (09.03.2011), VisTolog (08.03.2011)

  16. #10
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վույ:



  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.03.2011), Freeman (08.03.2011), Jarre (08.03.2011), Մանուլ (08.03.2011)

  18. #11
    Ու՞ր ես իմ էլեկտրոն Love Պոզիտրոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Հասցե
    Ք. Աշտարակ
    Տարիք
    32
    Գրառումներ
    755
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Վույ:

    Օ՜ Աստված իմ: Ի՞նչ պիտի լինի մեր երկրի վիճակը, եթե սրա նման հիմարներին հավատում են սրա նման երկրի համար կարևոր նշանակություն ունեցող անձիք:
    14:20-ից նայեք: Դիպուկ է:
    Բանն այն է, որ երբ միջատը քայլում է գնդի վրայով չի նկատում, որ հետագիծը կորանում է... ինձ բախտ վիճակվեց նկատել այդ:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (08.03.2011)

  20. #12
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Վույ:

    Օ, տիկին Սփյուռք, հիրավի, աչք շոյող արտաքին, կանացի սլացիկ կեցվածք, հագնվելու բարձր, անկրկնելի ճաշակ, քնքշամաղ հայացք:
    Օ, պարոն Տիեզերք: Դու իմ հերոսն ես:

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (08.03.2011), Jarre (09.03.2011), Norton (08.03.2011), Ռուֆուս (08.03.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը
    Հեղինակ՝ Taurus, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 113
    Վերջինը: 08.09.2011, 13:59
  2. Բոլոր ժամանակների 100 լավագույն կիթառահարները
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 14.12.2009, 16:46
  3. Բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմները
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 14.12.2009, 00:51
  4. Բոլոր ժամանակների 100 լավագույն երգիչները
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.12.2009, 23:53
  5. Բոլոր ժամանակների 500 լավագույն երգերը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 13.12.2009, 00:03

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •