Freeman (18.02.2011), Lusina (16.02.2011), V!k (18.02.2011), Yellow Raven (16.02.2011)
Ես գնալով ավելի եմ համոզվում ,որ էս ամենը ինչ-որ հումորային հաղորդման առաջին փորձնա![]()
Արթուրը ինձ ստիպեց «հետաքննություն» անցկացնել ու բացել Քրոմի վրա 18 տարբեր սայթ:
Սկսենք սրանից՝
Գ Ա Լ Ի Լ Ե Յ Ի Ա Ռ Ա Ք Յ Ա Լ Ը
Այս զարմանահրաշ մարդուն մեզ համար հայտնաբերեց Գեղհովիտ գյուղի բնակիչ Թորոս Մելիքյանը: Համեստ, պարզ ու արտասովոր Արթուրը գիտելիքների իր պաշարով զարմացրել է անգամ աշխարհի հզորագույն երկրների ղեկավարներին ու գիտնականներին:
Աստղաշատ գիշերներից մեկն էր, եւ երեք տարեկան Արթուրը, խավարի մեջ կառչելով մահճակալի ճաղերից, ոտքը դրեց հատակին ու գնաց դեպի պատուհանը…
Ու այսպես ամեն գիշեր փոքրիկը բոլորից թաքուն վեր էր կենում, վերցնում դպրոցական եղբոր տետրերից մեկը, փաթաթում, դարձնում հեռադիտակ ու գիշերային լռության մեջ ժամերով զննում էր տիեզերքն ու տիեզերքի զարդերը` աստղերը:
Այսպես էր մեծանում ապագա աստղագետ, Հայաստանի ապագա առաջին տիեզերագնաց Արթուր Պողոսյանը հայրենի Գեղհովիտ գյուղում:
Արթուրի աշխարհ գալուց ամիսներ առաջ նրա ծնողները` Տարոնը եւ Ռիտան, ունեին երեք որդի եւ, չցանկանալով ունենալ չորրորդ զավակին, դիմում են բժշկական միջամտության՝` պտղից ազատվելու համար: Սակայն ամիսներ անց Ռիտան հասկանում է, որ իր կրծքի տակ մեծանում է երկվորյակներից մեկը, ով հրաշքով փրկվել էր:
Արթուր Պողոսյանը ծնվել է 1991 թվականի նոյեմբերի 5-ին, Մարտունու նախկին շրջանի Գեղհովիտ գյուղում:
Բոլոր մանուկների պես օրինաչափ վարքով էր մեծանում Արթուրը` մինչեւ երեք տարեկան դառնալը եւ աստվածաշնորհ երազ տեսնելը:
-Երազումս լույս իջավ վերեւից ու մի ճերմակ մորուքով մարդ ինձ ասաց` ես դու եմ, դու ես ես, դու նույնպես կդառնաս հայտնի աստղագետ, 15 տարեկանում աստղ կհայտնաբերես, հետո կգնաս Իտալիա` իմ հայրենիքը: Այնտեղ ես ունեմ անտիպ ձեռագրեր: Դու պիտի գտնես ու հրատարակես դրանք,- պատմում է Արթուրը:
Երազից հետո Արթուրի առողջական վիճակը վատանում է: Պատմում է մայրը. ՙԱրթուրի ջերմությունը բարձրացավ եւ օրեր շարունակ չէր իջնում, երեսն ու մարնինը կարմրել էին, կարծես այրված լինեին: Ոչ մի դեղորայքային միջամտություն չօգնեց: Իր տարօրինակ երազի մասին պատմելուց հետո միայն իջավ Արթուրի ջերմությունը: Հետո նա գտավ մի գիրք, որը թերթեց, այնտեղ ցույց տվեց Գալիլեո Գալիլեի նկարը եւ հայտարարեց, որ այդ մարդն է եղել իր երազում հայտնված մարդը՚:
-Որդիս չորս տարեկանում մտքում քառանիշ թվի հանում, գումարում եւ բազմապատկում էր կատարում, 6 տարեկանում լուծում էր 7-րդ դասարանի մաթեմատիկայի եւ ֆիզիկայի բոլոր խնդիրները: Եվ միշտ հետաքրքրված էր աստղերով ու աստղագիտությամբ,-հավելեց Ռիտան:
Մինչեւ երրորդ դասարանը Արթուրը հաճախում է Գեղհովիտ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցը: Ֆինանսական կարիքներից ելնելով` Պողոսյանների ընտանիքը այդ տարի տեղափոխվում եւ բնակություն է հաստատում Բաշկիրիայի Օկտյաբրսկ քաղաքում:
Այստեղ Արթուրը ընդունվում է Օկտյաբրսկի համար 12 միջնակարգ դպրոց: Սակայն հայրենի գյուղում ստացած կրթությունը տեղի դպրոցի տնօրինությունը համարեց ոչ բավարար, եւ ստիպված Արթուրը Օկտյաբրսկի դպրոցում իր ուսումը սկսեց առաջին դասարանից: Հայաստանում աստղագիտության հանդեպ սկսված հետաքրքրություններն Արթուրը փորձում է բավարարել Օկտյաբրսկի դպրոցի աստղագիտական լաբորատորիայում եւ դասերին զուգահեռ հաճախում աստղագիտական կոնսերվատորիա: 13-14 տարեկանում Արթուրն ուներ իր սեփական աստղադիտակն ու ավելի քան 100 կտոր աստղագիտական գրականություն:
Օրերն անցնում էին: Արթուրը խորացնում էր իր գիտելիքները տիեզերքի, տիեզերքի անսահմանության ու աստղային գաղտնիքների շուրջ: Դպրոցական առարկաներից Արթուրի համար, ինչպես ինքն է խոստովանում, ամենաբարդը հանդիսանում էին ռուսերենն ու ֆիզկուլտուրան:
11 տարեկանից Արթուրը համագործակցել է նաեւ Մոսկվայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի հետ:
Օրերը գլորվում էին, եւ մոտենում էր երազում հայտնված ալեհեր ծերունու կանխատեսման ժամը:
2006 թվականի նոյեմբերի 17-ին, մնացած երեկոների պես, Արթուրը նստած էր համակարգչի առաջ եւ դիտում էր աստղային երկնքի քարտեզը, երբ նկատեց առկայծող կարմիր կետ: Դա նշանակում էր, որ այստեղ կա նոր, գիտությանը անհայտ տիեզերական մարմին:
Արթուրն անմիջապես իր հայտնագործության մասին գրում է Մոսկվայի աստղագիտական կենտրոնին: Սակայն մոսկովյան կենտրոնից հայտնում են, որ իրենց կայանից չի երեւում աստղը, որտեղից էլ ինֆորմացիան ուղարկում են Ամերիկա: Ամերիկայից արձագանքում են, որ 53 ամյա աստղագետ Բիկ Սթիվենսը 2 ժամ առաջ նույնպես հատյնաբերել է այդ աստղը: 2007 թվականի ամռանը Բիկ Սթիվենսը գալիս է Ռուսաստան, լինում Կազանում եւ ցանկություն հայտնում՝ հանդիպել Օկտյաբրսկի կրտսեր աստղագետի հետ: Խրախուսելով Արթուրի հայտնագործությունն ու գիտական մոտեցումը տիեզերքին` Սթիվենսը նորահայտ աստղին անուն տալու մենաշնորհը հանձնում է Արթուրին: Արթուրն էլ, ի պատիվ իր դպրոցի, աստղին տալիս է ՙՇկոլա նոմեր 12՚ անունը: Բիկ Սթիվենսը 15 ամյա գիտնականին նվիրում է 1 միլիոն ռուբլի: Արթուրն այդ գումարը նվիրաբերում է իր դպրոցին:
Օկտյաբրսկի դպրոցի տնօրինությունը իրենց ուսումնական հաստատությունը վերանվանում է Արթուր Պողոսյանի անունով:
Օկտյաբրսկ քաղաքի փողոցները զարդարվում են Արթուր Պողոսյանի նկարը պատկերող ցուցանակներով:
Արթուրը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը բերել բազմաթիվ աստղագիտական դիտումներին ու ֆորումներին:
2007 թվականի հուլիսին Մոսկվայում հավաքվում են աշխարհի տաղանդավոր երեխաները` մասնակցելու գիտական վեհաժողովին, որը նվիրված էր Աշխարհի Հաագայի խաղաղության կոնֆերանսի 100 եւ Միջազգային Իրավունքի Ասոցիացիայի 50 ամյակներին: Վեհաժողովին մասնակցում էին աշխարհի 103 երկիր: Արթուրը հանդես եկավ ՙՏիեզերքը կդառնա զարգացում մարդկանց համար՚ աշխատանքով եւ գրավեց առաջին տեղը: Այս գիտական հանդիպմանը հանձնաժողովը Արթուրին հարցնում է նրա երազանքի մասին:
-Երազում եմ սովորել Մոսկվայի պետական համալսարանում, - հպարտորեն պատասխանում է Արթուրը աշխարհի տարբեր անկյուններից հավաքված հանձնաժողովի անդամներին:
-Իսկ քանի՞ տարեկան ես, հարցնում են մեր փոքրամարմին, բայց մտավոր հզոր պաշարով զինված հայ պատանուն:
-Տասնվեց տարեկան եմ, - հաջորդում է Արթուրի պատասխանը:
-Երբ կավարտես դպրոցը, այն ժամանակ էլ համեցիր սովորելու Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում:
-Հիշե՜ք իմ անուն-ազգանունը, ես ձեզ խոստանում եմ, որ շատ շուտով կսովորեմ Մոսկվայի պետական համալսարանում, - դուռը շրխկացնում է նա ու հեռանում՝ վիրավորված մերժումից:
Բայց Արթուրը հեռանում է ոչ թե զենքերն հանձնելու, այլ պայքարելու մղումով: Ողջ գիշեր նա մնում է համակարգչի առաջ եւ մեծ ջանքերի գնով փորձում գտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսահամարը:
Համարձակ երիտասարդը զանգահարում է Պուտինի բջջային համարին, ներկայանում ու հայտնում իր խնդրանքը:
Ռուսաստանի նախագահը նրան հայտնում է, որ գտնվում է Սիբիրից Մոսկվա թռչող ինքնաթիռի մեջ եւ Արթուրին կարող է միայն 5 րոպե ժամանակ հատկացնել, բայց եթե նա հուլիսի 12-13-ը գա Կրեմլ, նախագահը կընդունի պատանուն:
Հոր հետ Արթուրը գալիս է Կրեմլ, եւ հուլիսի 13-ին նրան ընդունում է ՌԴ նախագահը:
Պուտինը Արթուրին տալիս է 5 րոպե ժամանակ եւ 5 բարդ առաջադրանք: Արթուրն հանձնարարությունը հաղթահարում է 4 րոպե 53 վայրկյանում` զարմացնելով ՌԴ նախագահին եւ Կրեմլի աշխատակազմին: Վլադիմիր Պուտինը Արթուրին հայտնում է, որ նա, որպես բացառություն, կդառնա Մոսկվայի պետական համալսարանի ուսանող:
-Քեզպեսների կարիքը Ռուսաստանն ունի: Ինձ զանգահարելու հարկ արդեն չկա, - ասել է Պուտինը:
Ի պատիվ առաջին հանդիպման` Պուտինը Արթուրի հետ ճեմում է Կրեմլում եւ նրան նվիրում ՙՄոսկովյան Կրեմլ՚ ալբոմը` նախագահի ինքնագրով:
Այսօր Արթուրը Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկական ֆակուլտետի աստղագիտական բաժնի ամենակրտսեր ուսանողն է:
Արթուրը վերջերս Օկտյաբրսկում մասնակցել է նաեւ գիտական-փորձնական գիտաժողովին: Այստեղ Արթուրը, կապվելով տիեզերքի հետ ՙՀաբբլ՚ աստղադիտակի միջոցով, իր ելույթով ցնցում է բոլորին: Իսկ ՙՀաբբլ՚-ի միջոցով կապը տիեզերքի հետ 10 րոպեն արժի 12 հազար դոլար: Իր ելույթում Արթուրը հանդես է գալիս գիտական ապացույցներով, ներկայացնում մոլորակների եւ աստղերի անունները: Այս ելույթի ժամանակ Արթուրը հայտարարում է.
-Յոթ տարի անց ես թռչելու եմ տիեզերք եւ դառնալու եմ Հայաստանի առաջին տիեզերագնացը:
Երբ կապ հաստատեցինք Մոսկվայում բնակվող մեր տաղանդավոր հայրենակցի հետ, նրանից տեղեկացանք այն մասին, որ 2007 թվականին Ամերիկյան ՙՆասա՚ ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն 2016 թվականի օգոստոսի 31-ին Արթուրը կթռչի տիեզերք: Նա նաեւ պայմանագիր է կնքել Բոստոնի համալսարանի հետ՝ Բոստոնի համալսարանում սովորելու եւ դասավանդելու համար: 2010 թվականի Դեկտեմբերի 17-ին Արթուրը պատրաստվում է մեկնել Անգլիա:
Նա այժմ ուսումնասիրում է Նեպտունի եւ Պլուտոնի արանքում գտնվող մոլորակը:
-Ինձ թվում է, որ այնտեղ կենդանական աշխարհ կա, որովհետեւ նրանք արձագանքում են մեր կողմից իրենց մոլորակ ուղարկված ռադիոալիքներին:
Արթուրն իր համոզմունքն հայտնեց նաեւ այն մասին, որ աշխարհի վերջ չի լինելու:
-Ճիշտ է, մարդկանց ներգործության արդյունքում օզոնի շերտը բարակել է, բայց դա չի նշանակում, որ աշխարհի ավարտը մոտ է:
Պատանի գիտնականը սովորելուն զուգընթաց նույն բուհում դասախոսում է, աշխատում Մոսկվայի մանկական ստեղծագործական պալատում՝ 7-16 տարեկաններին դասավանդելով աստղագիտություն: Բարեգործական հիմունքներով նա աշխատում է Մոսկվայի հայկական դեսպանատանը եւ օգնում անտուն հայերին՝ տեղափոխվել հայրենիք:
Արթուրն իր երազանքների մասին խոսելիս կարեւորեց Մարս թռչելն ու Իտալիա մեկնելը© չէ՞ որ նա պիտի իրականացնի Գալիլեո Գալիլեի երազանքը:
Արթուրի հետաքրքրությունները միայն տիեզերքի անսահմանությամբ չեն սահմանափակվում: Նա գրում է բանաստեղծություններ, նվագում է էլեկտրոնային ստեղնաշարի վրա, չնայած որ նոտաները չգիտի:
Արթուրը գերազանց գիտի հայ ժողովրդի պատմությունը: Նա զբաղվում է ցեղասպանության հարցերով եւ բազմիցս մասնակցել է այդ թեմային նվիրված ընդլայնված քննարկումներին: Ամենամեծ վեհաժողովը, որին մասնակցել է Արթուրը, կայացել է այս տարվա մայիս 5-ին, որին մասնակցել են տարբեր հանրապետությունների, այդ թվում` Թուրքիայի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունները: Արթուրը քաղաքագետ այրերի հետ խոսել է փաստերի ու ազգասերի լեզվով` զարմացնելով բոլորին:
-Շուրջ տաս տարի է, որ բնակվում եք Ռուսաստանում, ենթադրում ենք, որ ստացել եք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն:
-Ամենեւին ոչ, դա երբեք չի լինի, ես չեմ հրաժարվի իմ հայությունից,- իր հայրենիքը պաշտպանող մարտիկի պես պատասխանեց Արթուրը:
Ահա թե ով է մեր նոր ժամանակների տաղանդը, ինչպիսի հայտնություն, ինչ մտքի, սրտի ու հոգու տեր…
Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած,
Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին…
Չուշացավ եւ Արթուր Պողոսյանը` Գեղամա աշխարհի հողից ու ջրից սնված ու օրհնանք ստացած պատանին: Նա աշխարհի մարտաբեմ եկավ ճիշտ ժամանակին, եկավ աշխարհի հսկա պետություններին հիշեցնելու քարտեզի վրա անտեսանելի մի երկրի` Հայաստան աշխարհի տեղի, դերի եւ համամարդկային նշանակության մասին:
http://geghama-ashkharh.blogspot.com...g-post_30.html
Նկարներ Արթուրից: Շատ չլոլվեք:
••Սեղմել՝ ցույց տալու համար
Մյուս նկարներում գրվածը կօնեցնա:«Արա էլի պալիտ էղա:»
Վիդեոյի գրված տեքստը ուշադի՞ր եք կարդացել:
Իրա վիդեոները դնողների հետքերով գնացի ու գտա էսքանը:mail.ru-ում էլ վիդեոներ կային, հիմա ջնջված են, բայց հավատացե՛ք, մեզ դեռ մի 5 վիդեո էլ սպասում է:
Այստեղ սովորել է մեծանուն աստղագետը:
![]()
Վերջին խմբագրող՝ VisTolog: 16.02.2011, 20:05:
ֆեյսբուքի քոմենթները լրիվ վերջն էին…![]()
Lusina (16.02.2011)
Ֆեյսբուքում "Սնովը պալիտ եղա"- իրա էջի վրա կրկնումա 3 անգամ, ասում են "սուտլիկ որսկան ես"- չի ժխտում, երեխեք ես տղեն բոլորին ձեռա առնում, արժի՞ որ էսքան ուշադրաություն ենք դարձնում, հիմի իրան աստղ համարում...
Ես չեմ հասկանում, թե ինչի եք էսքան խառնվել իրար: Էդ տղեն կամ բոլորի վրա ղժժում է, կամ էլ հոգեկան հիվանդ է, իսկ դուք դրել երկար բարակ դիսերտացիա եք գրում ու նորանոր «բացահայտումներ» անում: Ու իր արածն էնքան անկապ ա, որ նույնիսկ ծիծաղելս չի գալիս:
Հիմա ինտերնետում ով ախմախություն անի, պետք է դնեք էջերով քննարկե՞ք![]()
I may be paranoid but no android!
My World My Space (16.02.2011), Sagittarius (06.03.2011), Հայուհի (22.02.2011)
Lusina (16.02.2011), VisTolog (16.02.2011), Yellow Raven (16.02.2011), Նաիրուհի (16.02.2011), Ռուֆուս (16.02.2011)
Ով էր ասում որ սուտ ա:
Վայ, կներեք, չէի տեսել որ Վահիկը արդեն դրել ա:
Վերջին խմբագրող՝ Աբելյան: 18.02.2011, 22:36:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Իսկ ես բոլոր էս վիդեոներից հետո մնացի նույն կարծիքին:
Կլինի ամեն մի ախմախի Փ.Ռ.-ով չզբաղվե՞ք, ինչքան կարելի ա, հերիք ա էլի:
davidus (04.03.2011), Lusina (19.02.2011), VisTolog (19.02.2011), Yellow Raven (19.02.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ