Տեսանյութը դեռ չեմ նայել, հիմա չեմ կարող, բայց Kuk-ի մեջբերումը՝ «Ճամփեցինք էս լակոտին», շատ բան է ասում ոչ միայն տիկին նախարարի, այլև մեր ամբողջ պետության ու նրա վիճակի մասին:
Նախարարը բարոյական իրավունք չունի որևէ մարդու մասին արտահայտվելիս նրան «լակոտ» անվանել, անկախ այն բանից թե ում մասին է խոսում: Նույնիսկ եթե ամենավերջին սրիկայի մասին խոսի, ում ստահակությունը ոչ մեկի առաջ ապացուցելու կարիք չկա: Նման պաշտոնն զբաղեցնեղ մարդը իրավունք չունի ու չպիտի իրեն թույլ տա ժողովրդի առաջ խոսել այն բառապաշարով, որով տնային չստերով, նոյի թվի խալաթով ու գլխին բիգուձիների խուրձ կրող կնիկը բալկոնից կճվճվար հարևանի երեխու չարաճճիությունների վրա:
Էջանիշներ