* * *
- Էս ի՞նչ էր Տասնյոթ:
- Ի՞նչը:
- Դե ինչ ունեի չունեի ճռճռաց: Ոնցոր ինչոր մեկը ինձ թափ տար:
- Էդ ո՞վ էր քեզ խուտուտ տալիս… ,- ծիծաղեց Տասնյոթը:
- Խուտո՞ւտ: Էդ ի՞նչ է:
- Հեչ, Մարդկային խաղեր են… Լավ դա կարևոր չի, ասում ես ճռճռացի՞ր:
- Հա, ոնցոր մեջովս ալիք անցներ:
- Դա երկրաշարժ էր:
- Երկրաշա՞րժ: Դա էլ է Մարդկային խաղե՞ր:
- Չգիտեմ, Տասներեք, չգիտեմ: Բայց որ դա կարող է մահացու լինել՝ փաստ է:
- Ո՞նց թե մահացու:
- Հա, հա, մահացու: Այսինքն անքան ուժեղ են մեզ թափ տալիս, որ ճռճռում, ճռճռում ու փշուփ-փշուր ենք լինում:
- Ո՞նց: Այսինքն մենք էլ չենք լինո՞ւմ:
- Դե… ը… Լինելն ու չլինելը հարաբերական են:
- Հարաբերակա՛ն, մարաբերակա՛ն, մարդկային խաղե՛ր… Էլի սկսեցիր փիլիսոփայե՞լ: Լավ բա էդ խուտուտն ի՞նչ է:
- Դե եթե քեզ դուր չի գալիս իմ փիլիսոփայելը, էլ ինչի՞ ես ինձ հարցնում:
- Գուցե դու Մարդուն էլ ես տեսե՞լ, ուղակի չես ուզում ինձ ասել,- ծիծաղեց Տասներեքը:
- Լսիր Տասներեք, դու արդեն ինձ հունից հանում ես…
- Լավ, լավ ինչ ես նեղանում: Բա չիմանա՞մ էդ անտեր խուտուտն ինչ է: Էդ մարդկային խաղերը… Դու լուրջ տեսե՞լ ես մարդուն, հա՞:
- Է՛: Ինչեր ես խոսում: Մարդը գոյություն չունի: Դա մեր երևկայության արդյունքն է:
- Բայց… բայց ախր… բա խուտո՞ւտը…
- Լսիր Տասներեք, ի՞նչ ես կպել էդ խուտուտից: Հիմա ի՞նչ կարոր է, թե դա ինչ է:
- Տասնյոթ, ես քեզ մի բան կասեմ, բայց խոստացիր, որ ինձ խենթի տեղ չես դնի:
- Խոստանում եմ:
- Ես ձայներ եմ լսում…
- Ի՞նչ ձայներ:
- Չգիտեմ, բայց ինձ թվում է, որ դրանք Մարդու ձայներ են…
- Հա՞… Ինչ հետաքրքիր է: Իսկ ինչպե՞ս ես լսում:
- Չգիտեմ: Հիմնականում քնած ժամանակ եմ լսում: Գուցե դա երազ է, բայց երբեմն այնքան իրական է: Ու կարծես իմ ներսում լինի այդ ձայնը:
- Հա՛, ես հասկացա, դա ուղակի քո ներքին ձայնն է:
- Չէ Տասնյոթ, ախր նա ինձնից անկախ է, այսինքն իմ հետ չի խոսում: Նա ինքն իր համար խոսում է, ուղակի երբեմն ես դա լսում եմ: Ինձ թվում է ես խենթանում եմ…
- Լսի, իսկ ի՞նչ է խոսում այդ ձայնը:
- Չգիտեմ: Հիմնականում չեմ հասկանում: Շատ կցկտուր բաներ եմ կարողանում կապել իրար, ինչոր անտրամանաբական բաներ են ստացվում: Բայց մեկ-մեկ հետաքրքիր բացահայտումներ եմ անում: Օրինակ այս գիշեր ձայնը բարձրաձայն հռհռում էր ու գոռում՝ «Հերիք է խուտուտ տաս, հետրիք է, էլ չեմ դիմանում, մեռա՜…»: Հենց այդ խոսքի վրա վեր թռա քնիցս: Հիմա էլ, քո ասածներից հետո մտածում եմ, եթե խուտուտ տալուց մեռնում են, ուրեմն նրա մոտ էլ էր երկրաշարժ: Ու… ու ես այլևս նրան չեմ լսի… Բայց նա այնքան քաղցր էր ծիծաղում՝ ափսոս: Նա էլ չի լինի… Եթե ուժեղ երկրաշարժ լինի, մեր միջի արևներն էլ չեն լինի՞, հը՞ Տասնյոթ:
- Չգիտեմ… Ըըը… Երևի թե կլինեն, կգնան ու կսկսեն բնակվել մի որևէ նորակառույցի մեջ…
- Փաստորեն մենք կշարունակենք ինչոր մասով լինե՞լ:
- Բա իմ ասածն ինչ է՝ լինելն ու չլինելը հարաբերական են: Իսկ խուտուտի համար մի տխրի: Խուտուտից ոչ երկրաշարժ է լինում, ոչ էլ մահանում են: Ու դու դեռ անպայման կլսես նրան…
Էջանիշներ