User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Շենքայիններ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    * * *

    - Էն ո՞վ է:
    - Ո՞վ;
    - Էն մեծ, սրածայր տանիքներովը:
    - Հաաա, հեչ: Քեզ թող չհուզի ինքը:
    - Ախր ո՞նց չհուզի: Հլը էն գագաթի խաչը նայի… Էդ ի՞նչ է նշանակում, որ ինքը ամեն ինչի վրա խաչ է քաշո՞ւմ…
    - Չէ, դա նշանակում է, որ ինքը ամեն ինչ գիտի;
    - Ո՞նց ամեն ինչ: Լո՞ւրջ: Ինչ լավ է: Ես էլ լիքը հարցեր ունեմ: Մտածում էի ով կարող է պատասխանել: Հե՛յ, խաչակի՛ր, դու իրոք ամեն ինչ գիտե՞ս:

    Պատասխան չկա:

    - Դու ի՞նչ է, չե՞ս լսում ինձ: Ընդհամենը մի քանի հարց ունեմ…

    Դարձյալ լռություն:

    - Տասնյոթ, այ Տասնյոթ, ինչո՞ւ չի պատասխանում, հը՞:
    - Դե… ինչ իմանամ: Գուցե այնքան է խորասուզված իմաստությունների մեջ, որ չի նկատում մեզ…
    - Բայց… բայց ախր էդ դեպքում ո՞ւմ են պետք նրա իմաստությունները…
    - Էհ, Տասերեք ջան, ինչքան էս սիրում քիթդ խցկել քեզ չվերաբերվող հարցերում:
    - Բայց… բայց… ախր…
    - Ի՞նչ բայց, ի՞նչ ախր…
    - Ախր տենց ո՞նց կլինի, ինչո՞ւ չի խոսում իմ հետ:
    - Լավ, քեզ մի պատմություն պատմեմ, որ իմ տատից եմ լսել… Տատս պատմում էր, որ հին ժամանակներում էլ ապրել են սրա նման խաչակիրներ: Բայց նրանք քաղաքներում չեն ապրել, այլ հեռու-հեռավոր խուլ անտառներում ու բարձր ժայռերի վրա: Ու իբր նրանք կարողացել են կապ հաստատել երկնքի հետ… ու իմաստություններ են քաղել երկնքից… Ու պատմում էր, որ դրանցից էլ ավելի առաջ, նրանք խաչակիրներ չեն եղել…
    - Բա ի՞նչ են եղել:
    - Է դե ես ինչ իմանամ, սկի տատս չգիտեր:
    - Հիմա ի՞նչ, սա էլ է կապ հաստատո՞ւմ երկնքի հետ:
    - Հա, հա, հա… բա ոնց… Տե՞ս ինչ կենտրոնացած է: Սսսսս, մի խանգարի…

    Ու Տասնյոթը փռթկաց:

    - Տասնյոթ, այ Տասնյոթ, գիտե՞ս ինչ եմ մտածում:
    - Ի՞նչ:
    - Ես էլ կարող եմ կապ հաստատել երկնքի հետ…
    Շենքայինս, սիրեցի քո էս շարքը

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (26.01.2011), Jarre (14.04.2011), Lianik (26.01.2011), My World My Space (26.01.2011), Tig (26.01.2011), ՆանՍ (28.02.2011)

  3. #2
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց եմ սիրում էս շենքայինները.....
    Հոյակապ ա ստացվում: նախ միտքն ա շատ լավը և հետո ամեն ինչն էնքան պարզ ու մատչելի ա գրվում, որ մենակ ժպիտով եմ կարդում էս էլ քանիերորդ անգամ.....

    Թենքիշ ֆոր փաբլիշ....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (26.01.2011), Jarre (14.04.2011), Lianik (26.01.2011), Mark Pauler (26.01.2011), Tig (26.01.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, շատ շնորհակալ եմ վարկանիշների ու կարծիքների համար
    Դեռ չեմ պատկերացնում, թե էս շարքից ինչ ա ստացվելու, բայց սենց արձագանքները ինչ մի տեսակ վախացնում են… մի տեսակ պարտադրում են, որ ավելի լուրջ մոտենամ…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianik (26.01.2011), Mark Pauler (26.01.2011), My World My Space (26.01.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    - Օֆ է: Հազիր վերջացավ էդ աղմուկն ու փոշին: Տեսնես ո՞վ էր այդքան աղմկում:
    - Հե՜նա, նայի:
    - Ի՞նչը:
    - Հե՜նա, հեն, աղմուկի պատճառը:
    - Վա՜յ, Տասնյոթ, էդ ի՞նչ է:
    - Կամուրջ:
    - Կամո՞ւրջ: Կամուրջն ի՞նչ է:
    - Նախ ինչ չի, այլ ով է,- լսվեց անծանոթ մի ձայն, – Երկրորդն էլ, ես կամուրջ չեմ:
    - Բա ի՞նչ ես: Էէը, կներես: Ո՞վ ես,- հարցրեց Տասներեքը:
    - Ես Էստակադան եմ:
    - Պա, էլ ով դիմանա,- վրա բերեց Տասնյոթը,- Ինչ էլ էքզոտիկ անուն ունես:
    - Դե իմ անունը ես չեմ որոշել:
    - Իսկ դու ինչո՞ւ էիր այդքան աղմկում,- հարցրեց Տասներեքը:
    - Ես ծնվում էի:
    - Ի՞նչպե՞ս թե ծնվում էիր: Փաստորեն այսօր քո ծննդյան օ՞րն է:
    - Դե… ը
    - Շնորհավորում եմ:
    - Տասներեք, այդ ի՞նչն ես շնորհավորում,- մեջ ընկավ Տասնյոթը:
    - Ծննդյան օրը:
    - Հը՜մ… Գիտե՞ս, ինձ թվում է հենց այս պահին դու դարձար մի լավ ավանդույթի հիմնադիր: Կեցցես:
    - Հը՞… Ի՞նչ ավանդույթ, ի՞նչ հիմնադիր:
    - Դե մինչ օրս ես դեռ չեմ լսել, որ ինչ որ մեկը շնորհավորի ինչ որ մեկի ծննդյան օրը: Դու առաջինն ես: Ու կարծում եմ դա լավ ավանդույթ կդառնա: Միանում եմ շնորհավորանքներին Էստակադա ջան: Ցանկանում եմ, որ ամուր լինես ու երկար կյանք ունենաս:
    - Շատ շնորհակալ եմ:
    - Իսկ դու ինչ ես անում: Ուզում եմ ասեմ, ո՞րն է քո գործունեությունը:
    - Ե՞ս, ճանապարհն եմ բեռնաթափում:
    - Ճանապա՞րհ,- հարցրեց Տասներեքը,- Իսկ դա ի՞նչ է:
    - Ճանապարհը… Դե ոնց ասեմ… Մարդու համար է:
    - Մարդո՞ւ: Դու տեսե՞լ ես նրան:
    - Չէ: Նույնիսկ չեմ էլ պատկերացնում, թե նա ինչպիսին է: Ուղակի գիտեմ, որ ճանապարհը նրա համար է:
    - Այո, այո,- ասաց Տասնյոթը,- Ճանապարհները միայն Մարդու համար են: Միայն նա է իզորու անցնել դրանցով և ընտրել, թե որ ճանապարհով է ցանկանում ընթանալ…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (27.01.2011), E-la Via (28.01.2011), einnA (28.01.2011), Jarre (14.04.2011), Lianik (27.01.2011), Lusina (05.02.2011), Lusinamara (12.04.2011), Mark Pauler (28.01.2011), My World My Space (27.01.2011), Nare-M (02.02.2011), Safaryan (12.04.2011), Նաիրուհի (28.01.2011), ՆանՍ (28.02.2011), Շինարար (27.01.2011), Սլիմ (28.01.2011)

  9. #5
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիգրան ջան, կարդում եմ, էլի կարդում ու ուզում հասկանալ, թե ինչն է հատկապես այդքան գրավում էս շարքում:
    Նախ դուր է գալիս այն, որ շենքերն ես շունչ տվել ... Ընդամենը մի երկու օր առաջ շենքերին նայելիս, անկախ ինձանից մի պահ լսողությունս սրեցի ու ուզում էլ լսել դրանց խեսակցությունը
    Հետո դուր է գալիս, որ շատ լավ կզմված երկխոսությունը բերում հասնցնում է յուրաքանչյուր հատվածում ներդրած ուսուցողախրատական ասելիքիդ:

    Ապրես :
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (14.04.2011), Tig (28.01.2011), Նաիրուհի (28.01.2011), ՆանՍ (28.02.2011)

  11. #6
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    - Տասներե՛ք, այ Տասներեք, հո քնած չե՞ս:
    - Չէ, Տասնյոթ ջան, ասա:
    - Գիտե՞ս ինչ… Չգիտեմ էլ ախր ոնց բացատրեմ… Մի տեսակ դատարկություն եմ զգում մեջս ու դրանից ոնցոր մի տեսակ ինչոր բան ճմլվում է մեջս…
    - Հըմմմ… Գիտե՞ս, իմ մոտ էլ կա նման զգացողություն ու գիտես մեկ էլ ինչ եմ նկատե՞լ, գիշերները մեր միջի փոքրիկ լույսերն են պակասել: Մի ժամանակ բավականին շատ էին: Չեմ հասկանում ո՞ւր են կորչում: Ինձ թվում է էդ դատարկության զգացումը դրա պատճառով է:
    - Երևի թե ճիշտ ես: Բայց չեմ կարծում, թե այդ լույսերը կորչում են: Քանի որ բնության մեջ ոչինչ չի կորչում, նշանակում է մեր փոքրիկ արևները մի այլ տեղ են տեղափոխվում ու այնտեղ են սկսում առկայծել:
    - Բայց ինչո՞ւ:
    - Դե այստեղ հնարավորությունները օր օրի ավելի սուղ են դառնում:
    - Բա էդ կառավարականներ են կոչվում, նախագահական նստավայրե՛ր, էն որ մեծ մեծ խոսում են, բարելավումներ են խոստանում, դրանք ի՞նչ են մտածում…
    - Մտածո՞ւմ: Տո հենց դրանց պատճառով է, որ մեր փոքրիկ արևները պակասում են: Նրանք դիտավորյալ են այնպես անում: Բա դու չգիտեի՞ր, որ դրանք խավարասերներ են: Բողոքել է պետք, բողոքե՛լ:
    - Հա բայց մենք ի՞նչ կարող ենք անել մեր մի քանի լույսիկներով:
    - Բա հարցն էլ հենց դրանում է, որ փոքրիկ արևները միահամուռ բոցավառվելու ու խավարասիրությունը տապալելու փոխարեն պակասում են…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  12. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (02.02.2011), davidus (02.02.2011), E-la Via (02.02.2011), einnA (02.02.2011), Lianik (02.02.2011), Lusina (05.02.2011), Lusinamara (12.04.2011), Mark Pauler (02.02.2011), My World My Space (02.02.2011), Nare-M (02.02.2011), Safaryan (12.04.2011), ~Anna~ (26.02.2011), Գեա (18.02.2011), ՆանՍ (28.02.2011), Շինարար (02.02.2011), Սլիմ (15.02.2011)

  13. #7
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    - Էս ի՞նչ էր Տասնյոթ:
    - Ի՞նչը:
    - Դե ինչ ունեի չունեի ճռճռաց: Ոնցոր ինչոր մեկը ինձ թափ տար:
    - Էդ ո՞վ էր քեզ խուտուտ տալիս… ,- ծիծաղեց Տասնյոթը:
    - Խուտո՞ւտ: Էդ ի՞նչ է:
    - Հեչ, Մարդկային խաղեր են… Լավ դա կարևոր չի, ասում ես ճռճռացի՞ր:
    - Հա, ոնցոր մեջովս ալիք անցներ:
    - Դա երկրաշարժ էր:
    - Երկրաշա՞րժ: Դա էլ է Մարդկային խաղե՞ր:
    - Չգիտեմ, Տասներեք, չգիտեմ: Բայց որ դա կարող է մահացու լինել՝ փաստ է:
    - Ո՞նց թե մահացու:
    - Հա, հա, մահացու: Այսինքն անքան ուժեղ են մեզ թափ տալիս, որ ճռճռում, ճռճռում ու փշուփ-փշուր ենք լինում:
    - Ո՞նց: Այսինքն մենք էլ չենք լինո՞ւմ:
    - Դե… ը… Լինելն ու չլինելը հարաբերական են:
    - Հարաբերակա՛ն, մարաբերակա՛ն, մարդկային խաղե՛ր… Էլի սկսեցիր փիլիսոփայե՞լ: Լավ բա էդ խուտուտն ի՞նչ է:
    - Դե եթե քեզ դուր չի գալիս իմ փիլիսոփայելը, էլ ինչի՞ ես ինձ հարցնում:
    - Գուցե դու Մարդուն էլ ես տեսե՞լ, ուղակի չես ուզում ինձ ասել,- ծիծաղեց Տասներեքը:
    - Լսիր Տասներեք, դու արդեն ինձ հունից հանում ես…
    - Լավ, լավ ինչ ես նեղանում: Բա չիմանա՞մ էդ անտեր խուտուտն ինչ է: Էդ մարդկային խաղերը… Դու լուրջ տեսե՞լ ես մարդուն, հա՞:
    - Է՛: Ինչեր ես խոսում: Մարդը գոյություն չունի: Դա մեր երևկայության արդյունքն է:
    - Բայց… բայց ախր… բա խուտո՞ւտը…
    - Լսիր Տասներեք, ի՞նչ ես կպել էդ խուտուտից: Հիմա ի՞նչ կարոր է, թե դա ինչ է:
    - Տասնյոթ, ես քեզ մի բան կասեմ, բայց խոստացիր, որ ինձ խենթի տեղ չես դնի:
    - Խոստանում եմ:
    - Ես ձայներ եմ լսում…
    - Ի՞նչ ձայներ:
    - Չգիտեմ, բայց ինձ թվում է, որ դրանք Մարդու ձայներ են…
    - Հա՞… Ինչ հետաքրքիր է: Իսկ ինչպե՞ս ես լսում:
    - Չգիտեմ: Հիմնականում քնած ժամանակ եմ լսում: Գուցե դա երազ է, բայց երբեմն այնքան իրական է: Ու կարծես իմ ներսում լինի այդ ձայնը:
    - Հա՛, ես հասկացա, դա ուղակի քո ներքին ձայնն է:
    - Չէ Տասնյոթ, ախր նա ինձնից անկախ է, այսինքն իմ հետ չի խոսում: Նա ինքն իր համար խոսում է, ուղակի երբեմն ես դա լսում եմ: Ինձ թվում է ես խենթանում եմ…
    - Լսի, իսկ ի՞նչ է խոսում այդ ձայնը:
    - Չգիտեմ: Հիմնականում չեմ հասկանում: Շատ կցկտուր բաներ եմ կարողանում կապել իրար, ինչոր անտրամանաբական բաներ են ստացվում: Բայց մեկ-մեկ հետաքրքիր բացահայտումներ եմ անում: Օրինակ այս գիշեր ձայնը բարձրաձայն հռհռում էր ու գոռում՝ «Հերիք է խուտուտ տաս, հետրիք է, էլ չեմ դիմանում, մեռա՜…»: Հենց այդ խոսքի վրա վեր թռա քնիցս: Հիմա էլ, քո ասածներից հետո մտածում եմ, եթե խուտուտ տալուց մեռնում են, ուրեմն նրա մոտ էլ էր երկրաշարժ: Ու… ու ես այլևս նրան չեմ լսի… Բայց նա այնքան քաղցր էր ծիծաղում՝ ափսոս: Նա էլ չի լինի… Եթե ուժեղ երկրաշարժ լինի, մեր միջի արևներն էլ չեն լինի՞, հը՞ Տասնյոթ:
    - Չգիտեմ… Ըըը… Երևի թե կլինեն, կգնան ու կսկսեն բնակվել մի որևէ նորակառույցի մեջ…
    - Փաստորեն մենք կշարունակենք ինչոր մասով լինե՞լ:
    - Բա իմ ասածն ինչ է՝ լինելն ու չլինելը հարաբերական են: Իսկ խուտուտի համար մի տխրի: Խուտուտից ոչ երկրաշարժ է լինում, ոչ էլ մահանում են: Ու դու դեռ անպայման կլսես նրան…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  14. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (15.02.2011), davidus (15.02.2011), E-la Via (15.02.2011), einnA (16.02.2011), Lianik (15.02.2011), Lusina (15.02.2011), Lusinamara (12.04.2011), My World My Space (15.02.2011), Nare-M (18.02.2011), Safaryan (12.04.2011), Shah (15.02.2011), ~Anna~ (26.02.2011), Գեա (18.02.2011), Նաիրուհի (18.02.2011), ՆանՍ (28.02.2011), Ուլուանա (13.04.2011), Սլիմ (15.02.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •