User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Շենքայիններ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #7
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    - Էն ո՞վ է:
    - Ո՞վ;
    - Էն մեծ, սրածայր տանիքներովը:
    - Հաաա, հեչ: Քեզ թող չհուզի ինքը:
    - Ախր ո՞նց չհուզի: Հլը էն գագաթի խաչը նայի… Էդ ի՞նչ է նշանակում, որ ինքը ամեն ինչի վրա խաչ է քաշո՞ւմ…
    - Չէ, դա նշանակում է, որ ինքը ամեն ինչ գիտի;
    - Ո՞նց ամեն ինչ: Լո՞ւրջ: Ինչ լավ է: Ես էլ լիքը հարցեր ունեմ: Մտածում էի ով կարող է պատասխանել: Հե՛յ, խաչակի՛ր, դու իրոք ամեն ինչ գիտե՞ս:

    Պատասխան չկա:

    - Դու ի՞նչ է, չե՞ս լսում ինձ: Ընդհամենը մի քանի հարց ունեմ…

    Դարձյալ լռություն:

    - Տասնյոթ, այ Տասնյոթ, ինչո՞ւ չի պատասխանում, հը՞:
    - Դե… ինչ իմանամ: Գուցե այնքան է խորասուզված իմաստությունների մեջ, որ չի նկատում մեզ…
    - Բայց… բայց ախր էդ դեպքում ո՞ւմ են պետք նրա իմաստությունները…
    - Էհ, Տասերեք ջան, ինչքան էս սիրում քիթդ խցկել քեզ չվերաբերվող հարցերում:
    - Բայց… բայց… ախր…
    - Ի՞նչ բայց, ի՞նչ ախր…
    - Ախր տենց ո՞նց կլինի, ինչո՞ւ չի խոսում իմ հետ:
    - Լավ, քեզ մի պատմություն պատմեմ, որ իմ տատից եմ լսել… Տատս պատմում էր, որ հին ժամանակներում էլ ապրել են սրա նման խաչակիրներ: Բայց նրանք քաղաքներում չեն ապրել, այլ հեռու-հեռավոր խուլ անտառներում ու բարձր ժայռերի վրա: Ու իբր նրանք կարողացել են կապ հաստատել երկնքի հետ… ու իմաստություններ են քաղել երկնքից… Ու պատմում էր, որ դրանցից էլ ավելի առաջ, նրանք խաչակիրներ չեն եղել…
    - Բա ի՞նչ են եղել:
    - Է դե ես ինչ իմանամ, սկի տատս չգիտեր:
    - Հիմա ի՞նչ, սա էլ է կապ հաստատո՞ւմ երկնքի հետ:
    - Հա, հա, հա… բա ոնց… Տե՞ս ինչ կենտրոնացած է: Սսսսս, մի խանգարի…

    Ու Տասնյոթը փռթկաց:

    - Տասնյոթ, այ Տասնյոթ, գիտե՞ս ինչ եմ մտածում:
    - Ի՞նչ:
    - Ես էլ կարող եմ կապ հաստատել երկնքի հետ…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (26.01.2011), E-la Via (26.01.2011), einnA (26.01.2011), Jarre (14.04.2011), Lianik (26.01.2011), Lusinamara (12.04.2011), Mark Pauler (26.01.2011), Nare-M (02.02.2011), Safaryan (12.04.2011), Sambitbaba (14.04.2011), Արևածագ (26.01.2011), Գեա (18.02.2011), Դատարկություն (26.01.2011), Նաիրուհի (28.01.2011), ՆանՍ (28.02.2011), Շինարար (27.01.2011), Ուլուանա (13.04.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •