Արքայի ճառը / The King’s Speech / Король говорит!
ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, 2010
Ռեժիսոր` Թոմ Հուփեր
Սցենարիստ` Դեվիդ Սայդլեր
Դերերում` Քոլին Ֆերթ, Հելենա Բոնեմ Քարթեր, Ջեֆրի Ռաշ
Ժանրը` պատմական դրամա
Տևողությունը` 118 րոպե
IMDb-ի միջին գնահատականը` 8.5
RottenTomatoes-ի գնահատականը` 96%
Ֆիլմում պատմվում է Ջորջ VI-ի` Միացյալ Թագավորության ներկայիս թագուհի Եղիսաբեթ II-ի հոր գահակալմանը նախորդող իրադարձությունների մասին: Ջորջ V-ի մահից հետո շատ չանցած նրա ավագ որդին` Էդվարդ VIII-ը, ամուսնալուծված կնոջ հետ ամուսնանալու և Մեծ Բրիտանիայի արքայի տիտղոսը կրելու անհամատեղելիության պատճառով, ստիպված հրաժարվում է գահից, որը պետք է անցնի Ջորջին: Սակայն վերջինիս կակազը և բարդույթները խանգարում են հրապարակային ելույթների ժամանակ վստահ և ազդեցիկ ճառեր ասելուն: Դա, բնականաբար, խոչընդոտելու է նրա` որպես թագավորի կայացմանը, այդ պատճառով էլ նա դիմում է բուժման ոչ ավանդական մեթոդներ կիրառող լոգոպեդ Լայոնել Լոգին…
Դասական կինեմատոգրաֆի բոլոր սիրահարներին խորհուրդ եմ տալիս անպայման դիտել:
Բավական բարձր որակով կարող եք դիտել այստեղ:
Էջանիշներ