Առաջարկում եմ այստեղ գրել, թե ակումբի անդամներից ով ինչ գիրք է հրատարակել, որ թվականին և ինչ տպաքանակով, վաճառվում է արդյոք գրախանութներում, ինչ արժե և մինչև հիմա քանի հատ է վաճառվել:
Առաջարկում եմ այստեղ գրել, թե ակումբի անդամներից ով ինչ գիրք է հրատարակել, որ թվականին և ինչ տպաքանակով, վաճառվում է արդյոք գրախանութներում, ինչ արժե և մինչև հիմա քանի հատ է վաճառվել:
aragats (12.02.2011), E-la Via (22.01.2011), einnA (22.01.2011), Inna (22.01.2011), Lion (22.01.2011), Moonwalker (23.01.2011), My World My Space (22.01.2011), Raul Gonsalez (18.07.2012), Universe (22.01.2011), Արևածագ (22.01.2011), Թամարա (09.02.2011), Շինարար (22.01.2011)
Ես տպագրել եմ 2 գիրք.
1. "Վարդանանց պատերազմի որոշ դրվագների վերլուծություն", Երևան 2003,
2. "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք", Երևան 2007-2009:
Առաջին գիքրս նվիրված է Վարդանանց պատերազմին: Հայ ժողովրդի մղած բազմադարյան և հերոսական էջերով հարուստ ազատագրական պայքարի պատմության ընթացքում Վարդանանց պատերազմը ունի առանձնահատուկ տեղ, քանի որ ոչ միայն նրա մասին շատ է խոսվել, այլև արտահայտվել են տրամագծորեն խիստ հակառակ կարծիքներ: Ընդ որում, բոլոր տեսակետներն էլ հիմնավորել են այնքան հեղինակավոր ուսումնասիրողներ, որ փորձել նոր բան ասելն ամենաքիչը անհամեստ կհնչի: Այնուհանդերձ, ուսումնասիրելով Եղիշեին և Փարպեցուն, դրանցում բերված փաստերի վերլուծության արդյունքում հանգեցի եզրակացությունների, որոնք թույլ են տալիս վերանայել Վարդանանց պատերազմի որոշ դրվագներ և տեսակետներ: Աշխատանքի հիմքում դրել եմ վերջին տասնամյակների Հայոց պատմության նորագույն նվաճումները, ինչպես նաև, որը թերևս ամենակարևորն է, ուսումնասիրությունը կատարել եմ ռազմական պատմության մեջ կիրառվող մեթոդոլոգիայի և ռազմական պատմությանը նվիրված աշխատությունների հայտնած տվյալները հաշվի առնելով: Գիրքը տպագրվեց 2003 թ-ին, 100 օրինակով, գրախանութներում ներկայացվեց շատ կարճ ժամանակ և սպառվեց: Նոր հրատարակություն գիրքը չունեցավ, քանի որ նրանում հայտնված տեսակետները հետագայում հիմնականում իրենց տեղը գտան "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք" աշխատության 14-րդ հատորում: Զուտ տնտեսական առումով նախագիծն իրեն արդարացրեց, բայց ավելի կարոևր էր այն, որ այս` ըստ էության առաջին փորձը ինձ թույլ տվեց առավել արդյունավետ կերպով հրատարակել երկրորդ աշխատությունս` Տարեգիրքը:
Երկրորդը գիրքս` Տարեգիրքը, բավականին գիտեք: Ինչի մասին է գիրքը, ակումբի հիմնական մասը շատ լավ գիտի, դե վերնագիրն ինքն էլ հուշում է: Գիրքը սկսել է տպագրվել 22.01.2007 թ-ին, իսկ ավարտվել է` 22.01.2009 թ-ին: 70 հատորները տպագրվել են 100 օրինակով, ամեն մի հատորը խանութում դրված է 1.200 դրամով: Հիմնականում վաճառվել է և, զուտ տնտեսական առումով, նախագիծն իրեն լիովին արդարացրել է: Ավելորդ էլ է ասել, որ անչափ գոհ եմ նաև գրքի բովանդակային մասից, քանի որ այն զգալիորեն օգնեց Հայ ժողովրդի ռազմական պատմության լուսաբանմանը և յուրօրինակ իմպուլս հանդիսացավ այդ թեմայով նոր աշխատանքների ի հայտ գալուն` խոսքը վերաբերվում է պարոնայք Դեմոյանի, Մարտիկյանի և Գևորգյանի աշխատություններին:
Վերջին խմբագրող՝ Lion: 22.01.2011, 12:14:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
aragats (12.02.2011), E-la Via (22.01.2011), einnA (22.01.2011), Jarre (22.01.2011), keyboard (17.07.2012), Malxas (22.01.2011), Moonwalker (22.01.2011), RADIOmanyachka (23.01.2011), Universe (22.01.2011), Ամմէ (15.11.2012), Արևածագ (22.01.2011), Գանգրահեր (22.01.2011), Դարք (22.01.2011), Թամարա (09.02.2011), Ժունդիայի (22.01.2011), Հենրիկ Բաբաջանյան (22.01.2011), ՆանՍ (27.01.2011), Շինարար (22.01.2011)
2003թ. տպագրել եմ "Բազմակետեր..." բանաստեղծությունների ժողովածուն 500 օրինակով: Ամբողջ տպաքանակը նվիրել եմ արդեն.....
*e}|{uka* (23.01.2011), aragats (12.02.2011), Ariadna (22.01.2011), CactuSoul (26.01.2011), E-la Via (22.01.2011), einnA (22.01.2011), Inna (22.01.2011), Jarre (22.01.2011), Lion (22.01.2011), Malxas (22.01.2011), Moonwalker (22.01.2011), murmushka (22.01.2011), paniaG (22.01.2011), Philosopher (23.01.2011), RADIOmanyachka (23.01.2011), Tig (25.01.2011), Ungrateful (22.01.2011), Universe (22.01.2011), Ամմէ (15.11.2012), Արևածագ (22.01.2011), Գանգրահեր (22.01.2011), Թամարա (09.02.2011), Ժունդիայի (22.01.2011), ԿԳԴ (26.01.2011), Նաիրուհի (23.01.2011), ՆանՍ (27.01.2011), Շինարար (22.01.2011), Ռուֆուս (22.01.2011), Տրիբուն (18.11.2012)
Ես էլ եմ նման մի բան արել. 2008 թվին ,բանաստեղծությունների ժողովածու՝ «Արևին» վերնագրով: Բարեկամս համոզեց, ինքն էլ կազմակերպեց ամեն ինչ՝սկսած տպատառ տեքստը հավաքելուց, վերջացած՝մի քանի գրախանութներում դնելով: Մի երեք տասնյակ օրինակ վաճառվել է, ճշգրիտ թիվը չգիտեմ: Հաճույքով նվիրում եմ: Եթե մի օր գամ հանդիպման, ձեզ էլ կնվիրեմ: Ով որ կուզի:
*e}|{uka* (23.01.2011), aragats (12.02.2011), Ariadna (26.01.2011), CactuSoul (26.01.2011), E-la Via (22.01.2011), einnA (22.01.2011), erexa (26.01.2011), Jarre (22.01.2011), Lion (22.01.2011), Malxas (22.01.2011), Moonwalker (22.01.2011), murmushka (22.01.2011), My World My Space (22.01.2011), paniaG (22.01.2011), Philosopher (23.01.2011), RADIOmanyachka (23.01.2011), Shah (22.01.2011), Tig (27.01.2011), Universe (22.01.2011), Ամմէ (15.11.2012), Անտիգոնե (26.01.2011), Թամարա (09.02.2011), Ժունդիայի (22.01.2011), ԿԳԴ (26.01.2011), Ձայնալար (22.01.2011), Նաիրուհի (23.01.2011), ՆանՍ (27.01.2011), Շինարար (22.01.2011), Ռուֆուս (22.01.2011), Տրիբուն (18.11.2012)
Անկեղծ ասած հիասթափված եմ , Կարծում էի ամենաքիչը երկու - երեք տասնյակ գիրք տպած հեղինակների հետ կծանոթանամ այս թեմայում:
Արևածագ (26.01.2011)
Ծովը, երևի, վերջին օրերին ակումբում չի եղել, impression-ն էլ համեստորեն լռում է…
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ամմէ (15.11.2012)
Սա էլ Ծովի գիրքի մասին թեման Որ Մալխասը շատ չհիասթափվի
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Մալխաս ջան, չգիտեմ՝ աչքովդ ընկել ա, թե չէ, էս էլ անտաշյանի մասին թեման: Ակումբում՝ իրանց ստեղծագործող չհամարող շատերը կան, որոնց սովորական, պահի տակ ձեռի հետ կատարված գրառումները հավաքենք իրար գլուխ ու դնենք Անտաշյանի գրքի կողքը, պռաժեկտրի պես լույս կտա:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Կուկ ջան, Անտաշյանի ստեղծագործությունների թեմային չեմ մասնակցել, բայց բոլոր գրառումները կարդացել եմ: Ես էլ եմ այն կարծիքին, որ ակումբում կան շատերը, որոնք նույնիսկ եթե չեն էլ ստեղծագործում, այնքան գեղեցիկ են շարադրում իրենց գրառումները (Օրինակ Արևածագը, գրում է կարճ, գեղեցիկ և բովանդակալից), որ շատ գրողներ կարող են օրինակ վերցնել նրանցից: Իսկ Անտաշյանի դեմ բան չունեմ: Երիտասարդ է, ժամանակի ընթացքում գուցե սովորի գրել ու ոճ ձեռք բերի: Ուղղակի նրան չպետք է ներկայացնեին, որպես յուրահատուկ գրող այն դեպքում, երբ նա նույնիսկ որպես սովորական գրող չի ձևավորվել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ