Սիրով պատասխանեմ
Երկու գիրք եմ առայժմ գրել և հրատարակել:
1. Քսան հազար տաղանդ Ծոփքի համար 2006 թ
Տպաքանակը - 1000, մոտ 550 հատ վաճառվել է , մոտ 300 հատ նվիրել եմ, մնացածը դեռ մնում է: Արժեքը 2500 դրամ: Սա իմ առաջին գիրքն է և երբ այսօրվա աչքերով եմ նայում այնքան էլ լավ կարծիքի չեմ գալիս դրա մասին:Մանավանդ առաջին 50 - 80 էջը գրված է շատ վատ: oy Սկսել եմ խմբագրել, որպեսզի նորմալ տեսքի գա: Ի մեծ զարմանս ինձ ընթերցողներից շատերը չեն կիսում այդ կարծիքը : Վերջերս մեկն ասած, որ սա Տիգրան Մեծից ավելի լավն է, մյուսը դրանից առաջ կարծիք էր հայտնել, որ բարդ է գրված պետք է ավելի պարզ գրել: Ես մեղմ ասած համաձայն չեմ այս տեսակետների հետ:
2. Տիգրան Մեծ 2010 թ
Տպաքանակը 500 (գրքում սխալմամբ նշված է 100 ). արժեքը 5000 դրամ, վաճառվել է մոտ 130 հատ, մի 100 հատ նվիրած կլինեմ:
Ի տարբերություն առաջին գրքի մասնագետներն այս գրքին գեղարվեստական թերություններ չեն վերագրում:
Էջանիշներ