Օֆ-օֆ, ժող, ինչի՞ հետևից եք ընկել: Հա, ես էլ եմ գիրք տպելու, բայց նախ հասկանանք, որ էդ գիրք տպելս չի նշանակելու, որ ես սուպեր-պուպեր գրող եմ, իսկ գիրք տպած չլինելս էլ չի նշանակում, որ սուպեր-պուպեր գրող չեմ... հա, ի՞նչ էի ասում: Ներկայումս կարող են գրքեր տպել զանազան Անինաներ, որովհետև չկա գրաքննության ինստիտուտ, գիրք տպելը կապված է միայն ու միայն մի փոքր գումար ունենալու հետ: Արդյունքում էնքան բռակ գրքեր ենք տալիս, որ... Մի խոսքով: Էդ չի կարևորը ժող ջան, ընթերցող ունենալն ու արվեստ ստեղծելն ա կարևորը, իսկ ներկայումս ստեղծած արվեստը հանրությանը ներկայացնելու բազում ուրիշ միջոցներ կան, գիրք տպելը չափանիշ չի:
Էջանիշներ