Առաջարկում եմ այստեղ գրել, թե ակումբի անդամներից ով ինչ գիրք է հրատարակել, որ թվականին և ինչ տպաքանակով, վաճառվում է արդյոք գրախանութներում, ինչ արժե և մինչև հիմա քանի հատ է վաճառվել:
Առաջարկում եմ այստեղ գրել, թե ակումբի անդամներից ով ինչ գիրք է հրատարակել, որ թվականին և ինչ տպաքանակով, վաճառվում է արդյոք գրախանութներում, ինչ արժե և մինչև հիմա քանի հատ է վաճառվել:
aragats (12.02.2011), E-la Via (22.01.2011), einnA (22.01.2011), Inna (22.01.2011), Lion (22.01.2011), Moonwalker (23.01.2011), My World My Space (22.01.2011), Raul Gonsalez (18.07.2012), Universe (22.01.2011), Արևածագ (22.01.2011), Թամարա (09.02.2011), Շինարար (22.01.2011)
Ես տպագրել եմ 2 գիրք.
1. "Վարդանանց պատերազմի որոշ դրվագների վերլուծություն", Երևան 2003,
2. "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք", Երևան 2007-2009:
Առաջին գիքրս նվիրված է Վարդանանց պատերազմին: Հայ ժողովրդի մղած բազմադարյան և հերոսական էջերով հարուստ ազատագրական պայքարի պատմության ընթացքում Վարդանանց պատերազմը ունի առանձնահատուկ տեղ, քանի որ ոչ միայն նրա մասին շատ է խոսվել, այլև արտահայտվել են տրամագծորեն խիստ հակառակ կարծիքներ: Ընդ որում, բոլոր տեսակետներն էլ հիմնավորել են այնքան հեղինակավոր ուսումնասիրողներ, որ փորձել նոր բան ասելն ամենաքիչը անհամեստ կհնչի: Այնուհանդերձ, ուսումնասիրելով Եղիշեին և Փարպեցուն, դրանցում բերված փաստերի վերլուծության արդյունքում հանգեցի եզրակացությունների, որոնք թույլ են տալիս վերանայել Վարդանանց պատերազմի որոշ դրվագներ և տեսակետներ: Աշխատանքի հիմքում դրել եմ վերջին տասնամյակների Հայոց պատմության նորագույն նվաճումները, ինչպես նաև, որը թերևս ամենակարևորն է, ուսումնասիրությունը կատարել եմ ռազմական պատմության մեջ կիրառվող մեթոդոլոգիայի և ռազմական պատմությանը նվիրված աշխատությունների հայտնած տվյալները հաշվի առնելով: Գիրքը տպագրվեց 2003 թ-ին, 100 օրինակով, գրախանութներում ներկայացվեց շատ կարճ ժամանակ և սպառվեց: Նոր հրատարակություն գիրքը չունեցավ, քանի որ նրանում հայտնված տեսակետները հետագայում հիմնականում իրենց տեղը գտան "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք" աշխատության 14-րդ հատորում: Զուտ տնտեսական առումով նախագիծն իրեն արդարացրեց, բայց ավելի կարոևր էր այն, որ այս` ըստ էության առաջին փորձը ինձ թույլ տվեց առավել արդյունավետ կերպով հրատարակել երկրորդ աշխատությունս` Տարեգիրքը:
Երկրորդը գիրքս` Տարեգիրքը, բավականին գիտեք: Ինչի մասին է գիրքը, ակումբի հիմնական մասը շատ լավ գիտի, դե վերնագիրն ինքն էլ հուշում է: Գիրքը սկսել է տպագրվել 22.01.2007 թ-ին, իսկ ավարտվել է` 22.01.2009 թ-ին: 70 հատորները տպագրվել են 100 օրինակով, ամեն մի հատորը խանութում դրված է 1.200 դրամով: Հիմնականում վաճառվել է և, զուտ տնտեսական առումով, նախագիծն իրեն լիովին արդարացրել է: Ավելորդ էլ է ասել, որ անչափ գոհ եմ նաև գրքի բովանդակային մասից, քանի որ այն զգալիորեն օգնեց Հայ ժողովրդի ռազմական պատմության լուսաբանմանը և յուրօրինակ իմպուլս հանդիսացավ այդ թեմայով նոր աշխատանքների ի հայտ գալուն` խոսքը վերաբերվում է պարոնայք Դեմոյանի, Մարտիկյանի և Գևորգյանի աշխատություններին:
Վերջին խմբագրող՝ Lion: 22.01.2011, 12:14:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
aragats (12.02.2011), E-la Via (22.01.2011), einnA (22.01.2011), Jarre (22.01.2011), keyboard (17.07.2012), Malxas (22.01.2011), Moonwalker (22.01.2011), RADIOmanyachka (23.01.2011), Universe (22.01.2011), Ամմէ (15.11.2012), Արևածագ (22.01.2011), Գանգրահեր (22.01.2011), Դարք (22.01.2011), Թամարա (09.02.2011), Ժունդիայի (22.01.2011), Հենրիկ Բաբաջանյան (22.01.2011), ՆանՍ (27.01.2011), Շինարար (22.01.2011)
2003թ. տպագրել եմ "Բազմակետեր..." բանաստեղծությունների ժողովածուն 500 օրինակով: Ամբողջ տպաքանակը նվիրել եմ արդեն.....
*e}|{uka* (23.01.2011), aragats (12.02.2011), Ariadna (22.01.2011), CactuSoul (26.01.2011), E-la Via (22.01.2011), einnA (22.01.2011), Inna (22.01.2011), Jarre (22.01.2011), Lion (22.01.2011), Malxas (22.01.2011), Moonwalker (22.01.2011), murmushka (22.01.2011), paniaG (22.01.2011), Philosopher (23.01.2011), RADIOmanyachka (23.01.2011), Tig (25.01.2011), Ungrateful (22.01.2011), Universe (22.01.2011), Ամմէ (15.11.2012), Արևածագ (22.01.2011), Գանգրահեր (22.01.2011), Թամարա (09.02.2011), Ժունդիայի (22.01.2011), ԿԳԴ (26.01.2011), Նաիրուհի (23.01.2011), ՆանՍ (27.01.2011), Շինարար (22.01.2011), Ռուֆուս (22.01.2011), Տրիբուն (18.11.2012)
Ես էլ եմ նման մի բան արել. 2008 թվին ,բանաստեղծությունների ժողովածու՝ «Արևին» վերնագրով: Բարեկամս համոզեց, ինքն էլ կազմակերպեց ամեն ինչ՝սկսած տպատառ տեքստը հավաքելուց, վերջացած՝մի քանի գրախանութներում դնելով: Մի երեք տասնյակ օրինակ վաճառվել է, ճշգրիտ թիվը չգիտեմ: Հաճույքով նվիրում եմ: Եթե մի օր գամ հանդիպման, ձեզ էլ կնվիրեմ: Ով որ կուզի:![]()
*e}|{uka* (23.01.2011), aragats (12.02.2011), Ariadna (26.01.2011), CactuSoul (26.01.2011), E-la Via (22.01.2011), einnA (22.01.2011), erexa (26.01.2011), Jarre (22.01.2011), Lion (22.01.2011), Malxas (22.01.2011), Moonwalker (22.01.2011), murmushka (22.01.2011), My World My Space (22.01.2011), paniaG (22.01.2011), Philosopher (23.01.2011), RADIOmanyachka (23.01.2011), Shah (22.01.2011), Tig (27.01.2011), Universe (22.01.2011), Ամմէ (15.11.2012), Անտիգոնե (26.01.2011), Թամարա (09.02.2011), Ժունդիայի (22.01.2011), ԿԳԴ (26.01.2011), Ձայնալար (22.01.2011), Նաիրուհի (23.01.2011), ՆանՍ (27.01.2011), Շինարար (22.01.2011), Ռուֆուս (22.01.2011), Տրիբուն (18.11.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ