Ես էլ հիշեմ:
Ուրեմն համարյա թե նոր էի զորացրվել ու աշխատում էի արտաքին գովազդային գործակալությունում: Նոր նոր բացահայտում էի, թե ինչ ա ինտերնետը մենակ մայլից գաղափար ունեի մեկ էլ այսիքյույում էի գրանցվել, հա մեկ էլ, քանի որ ծրագրավորում էի ուսումնասիրում՝ ծրագրավորման հետ կապված մի 2 ֆորում էի գտել: Բայց սկի չէի էլ պատկերացնում, որ նման ֆորմատի ֆորում կարող ա գոյություն ունեն ա, էն էլ հայատառ… Մի օր ընկերոջս հետ այսիքյուով խոսում էինք… հիմա չեմ էլ հիշում ինչ թեմա էինք քննարկում, կարծեմ քաղաքականությունից էինք վիճում, մեկ էլ խոսքի մեջ ասումա՝ արա դու խի՞ չես ակումբում գրանցվում: Ասում եմ՝ էդ ի՞նչ ա: Թե բա՝ իսկը քո տեղն ա… ու հղում ուղարկեց: Ու մտա… Մի 2 թեմա նայեցի: Մեկ էլ տեսա ստեղծագործողի անկյուն բաժին կա… Ո՞նց էի ուրախացելՄիանգամից գրանցվեցի: Մեկ էլ ընկերոջս ասումեմ՝ Գեվ, բա դու ի՞նչ անունով ես էս ֆորումում, ինքն էլ՝ ես չկամ ֆորումում, չեմ սիրում տենց բաներ… Շատ եմ ափսոսում, որ ինքը չկա ակումբում…
Ու տենց սկսեցի ստեղծագործողի անկյունում ակտիվանալ:
Պիտի կրկնվեմ, բայց…Էն պահին, երբ արդեն որոշել էի հարմարացնեի ու ակումբի հանդիպումներին գնաի՝ սկսվեցին փետրվարյան հանրահավաքները… Ու քանի որ ես «ալերգիկ» եմ՝ այսինքն խրոնիկ հակալևոնական,
մի տեսակ հիասթափվեցի ակումբից… ու պասիվացա: Չնայած մտնում էի ու կարդում էի: Մեկ մեկ չէի դիմանում ու գրառում էի անում, բայց… Մի խոսքով տենց էլ չգնացի հանդիպումներին: Առաջին ակումբցին, ում հետ ծանոթացել եմ՝ դա Բյուրն էր: Գնացել էինք Վազգեն Մանուկյանի շտաբ…
Լավ շատ չերկարացնեմ: Երբ քաղաքական կրքերը շատից քչից հանդարտվեցին, ես կամաց կամաց նորից ակտիվացա ակումբում: Հետո ծանոթացա Հովոի հետ ու…Ու հենց ինքը առիթ հանդիսացավ շատ շատերի հետ ծանոթանալու ու …
Ու հիմա իսկականից ձեզ շատ եմ սիրում:
Էն էներգետիկան որ կա ակումբում, ես ուրիշ ոչ մի տեղ չեմ հանդիպել: Ու Ակումբը իմ առօրեաի անբաժան մասն ա դառել:
Էջանիշներ