Մոդերատորական. 6 թեմայից դուրս գրառումներ ջնջվել են:
Varzor (03.09.2012)
Ինձ Ռուբին խորհուրդ տվեց ակումբում գրանցվել։ Ես նորեկներից եմ, բայց շատ շուտ կապվեցի ակումբի հետ
Blessed the poison which brings the end
Ես դեռ անում եմ այդ քայլերը, մի քանի անգամ քիչ էր մնում սայթաքեի, իսկ հիմա արդեն էնքան եմ երես առել, որ ժամանակ առ ժամանակ վազում եմ էլ...
Առաջին քայլերս բավական թոթոլ են եղել ։
Ուրեմն մտա նորածին Ակումբ, դափ–դատարկություն էր տիրում. դեռ ոչ մի թեմա չկար, բացի «Փորձարկումներ» բաժնում Chuk–ի բացած մի թեմայից, որում հայոց այբուբենն էր գրել։ Մի խոսքով՝ վրա–վրա մի քանի թեմա բացեցի. «Ուռա՜», «Զանազան լեզվական հարցեր», «Վիրտուալ հաղորդակցություն»։ Էս պահին էսքանն եմ հիշում։ Հետո Չուկին հարցրի՝ հո անկա՞պ չի, որ Ակումբին նայելիս մենակ իմ մականունն ա երևում՝ որպես բոլոր թեմաների հեղինակ, ասեց՝ չէ, նորմալ ա, ինչքան կարող ես, բացի թեմաներ։ Ես էլ շարունակեցի նույն տեմպով ։ Իհարկե, հիմա տեմպս էլ առաջվանը չի, տեմպից ահագին ընկել եմ, բայց դեռ մի քիչ գործում եմ ։
Alphaone (03.01.2013), Arpine (04.01.2013), CactuSoul (09.01.2013), Chuk (04.01.2013), einnA (27.02.2013), laro (03.01.2013), Sambitbaba (08.02.2013), StrangeLittleGirl (03.01.2013), Valentina (03.01.2013), Անվերնագիր (03.01.2013), Հայկօ (04.01.2013), Ձայնալար (03.01.2013), Նաիրուհի (04.01.2013), Նիկեա (09.04.2013), Վոլտերա (03.01.2013)
Moonwalker (03.01.2013), StrangeLittleGirl (03.01.2013), Անվերնագիր (03.01.2013), Դավիթ (03.01.2013), Հայկօ (04.01.2013), Ձայնալար (03.01.2013), Նաիրուհի (04.01.2013), Վոլտերա (21.03.2013)
FB-ից ջնջվեցի ու եկա Ակումբ: Մի շատ կարեւոր բան էր կոտրվել ներսումս ու կոտրվածը սոսնձելու համար այդ ժամանակ ինձ համար շատ կարեւոր էր հայտնվել մի միջավայրում, որտեղ ոչ մեկին չէի ճանաչում, ու այդպես էլ եղավ: Սկզբում օրագիր բացեցի, հետո Ջոնի Վինթերի թեման, հետո էլի այլ թեմաներ, բայց ոչ հաճախակի: Սկզբում վախենում էի շատ սխալվելուց, մեկ էլ սրտիս շատ մոտիկ էի ընդունում շատ բաներ. եղել է, որ նեղվել եմ, եղել է, որ շատ եմ ուրախացել: Աստիճանաբար մի տեսակ մերվեցի Ակումբի հետ, երեւի Ակումբն էլ մերվեց ինձ հետ: Հիմա ինքը իմ անբաժանելի մասնկին է ու ի տարբերություն ՖԲ-ի երբեք չեմ ուզել հեռանալ այս աշխարհից: Այսինքն ինչ-որ բան կա Ակումբի մեջ, չգիտեմ դա ինչ է, բայց կա
Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 03.01.2013, 22:57:
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Ambrosine (07.01.2013), Arpine (04.01.2013), CactuSoul (09.01.2013), Chuk (04.01.2013), einnA (27.02.2013), erexa (16.01.2013), keyboard (03.01.2013), Moonwalker (03.01.2013), Sambitbaba (08.02.2013), Smokie (22.02.2013), StrangeLittleGirl (03.01.2013), Valentina (04.01.2013), Աթեիստ (03.01.2013), Հայկօ (04.01.2013), Ռուֆուս (03.01.2013), Տրիբուն (04.01.2013)
Էսօր դասին հիշեցի, որ նման թեմա կա դե էնքա՜ն եմ քրքրել ակումբը:
Ակումբը գտել եմ գուգլով ինչ-որ հայերեն նյութեր փնտրելիս: Սկզբում դե չգիտեի ինչ է, ֆորումից էլ տեղյակ չէի, քանի որ համեմատաբար էնքան էլ երկար չէր ինչ ինտերնետ էի օգտատործում: Ինչ-որ թեմա որ գտնում էի կարդում էի միչև վերջ: Հետո ինչ-որ զգացի որ սա <կենդանի համակարգ> ա: Դե գրանցվեցի, բայց քանի որ ինչ որ բան սխալ էի արել, գրառում անել չէր լինում: Էդպես էլ չեղավ, ես էլ կարդալով գրառում անել էի ուզում, դե իսկ հիմա պետք է խոստովանեմ, ստիպված այս նիկով նորից գրանցվեցի նրանից հույս չկար, դե էլ չեմ ասում թե ինչ էր :
Շատ էի կարդում, շատ, թեմաները ամբողջությամբ, ամառ էր դասեր էլ չկար : Անընդհատ հանդիպում էի Ուլուանա, Չուկ, Արթգեո, Երկնային, իմպրեշն, Կիտա, Շինարար, Ռայադեր, Հայկօ ու էդպես: Հայկօի էն ավատարը բա, սիրում էի:
Կարծեմ հենց առաջին օրը տուգանային ստացա Ռամշտայինց, ու սկսեցի բողոքել, կռվել թե ո՞նց կլինի, ես կարգապահ եմ ախր : Հա ասեմ որ կանոնադրությունը արդեն կարդացել էի: Էդքան թեմայի մեջ դա էր խանգարում Չեմ էլ հիշում ինչի ստացա տուգանայինս, բայց թեթև չտարա, էդքան սպասեմ ու տուգանայինով դիմավորեք:հենց Էդ Ժամանակ էլ Ավետը Ռամշտայն առաջարկեց լսել, ճիշտ ա, էն ժամանակ դուրս չեկավ, բայց հիմա շատ եմ սիրում, Ռամշ:
Առաջին վարկանիշս ստացա նույն օրը, Ameli-ից Առաջին գրառման համար, ու էդպես հունի մեջ մտա կարծես թե: Թեմաները որ կարդում էի, առաջ էի բերում շաաատ սկզբից, հավես ունեի, սկսվեցին նաև Անկապի գրառումներս: Բայց նորեկի պիտակը շատ էր խանգարում:/:
Հետո իմացա, որ Մանոնը՝ ուսուցչուհիս, նույնպես ակումբցի է: Մի քիչ էլ ինքը պատմեց, ասեց, որ խումբ ունենք, ես էլ գտա, ծանոթացա, ու շատ չանցած փոքր հանդիպման գնացի :
Գրանցվելուս օրվանից միտ էլ էստեղ եմ եղել, միշտ լինում եմ, սիրում եմ ձեզ, ակումբից շաաատ լավ ընկերներ ունեմ, ինձ լիքը օգնել են, հասկանալով, կամ չհասկանալով ու չեմ էլ պատկերացնում ասենք առանց ակումբի ոնց կլիներ, չէր լինի երևի
Ընթացքում եղել են ինչ որ անախորժ պահեր, կամ հակառակը, բայց երբեք էլ ինչ ծայրահեղ իրավիճակներում չեմ եղել, ափսոս, չնայած կյանքում էլ էդպիսին եմ: Էսպես մինչև հիմա էէստեղ եմ, ու չեմ էլ պատրաստվում գնալ:
Հ.Գ.Հիմա էլ առաջին անգամ գերազանցեցի սմայլերի քանակը, ու իմացա, որ քանակ էլ կա:ՃՃ
էսօր ինձ ակումբին եմ նվիրել։
Առաջին քայլերի տակ հասկանում եմ իմ նախաբանակային շրջանը, երբ գյուղացի պարզ տղա էի, եկել էի Երևան ու ընկել էս ակումբցիների խելքին
Մի քանի օր էի գրանցվել ու հանդիպման առաջարկներ էի անում(թե ասա այ տղա հալովդ մնայիր էլի), Ակումբի ութամյակին տեղի ունեցավ իմ ու ակումբցիների առաջին հանդիպումը, Լարոյին տեսա առաջինը, բայց ձեն չտվեցի, ինքը էդ օրը ոչ էլ եկավ ։Դ հետո Բումին ու Թու Ֆեյսին(ինքն էլ իմ ակումբի առաջին քիփը դարձավ), հետո Կակտուս, Նաիրուհի ու Ջոն, ոշմ սաստավը կար արդեն ու գնացինք Գարեջրի Ակադեմիա(առաջի անգամ մտա էս գյոզալ տեղը), դեմից Նաիրուհին բշտում էր․ բա թե մեծ-մեծ խոսում էիր հիմա խի՞ չես խոսում դե ես էլ գեղացի ամաչկոտ տղա, ձեն չէի հանում տենց մտանք, սաղ իրանց գարեջուր պատվիրեցին, իսկ ես նարնջի սոկ Հետո լիքը մարդիկ եկան, Արամը եկավ աջ ու ձախ բոցվում էր, Չուկին էլ էդ օրը տեսա, մի երկու հարց տվեց, դե ես էլ կմկմալով պատասխանեցի ու հանդիպմանը եկել էր նաև տեսածս ամենասիրուն աղջիկներից մեկը՝ Նիհիլը ոշմ, չերկարացնեմ էս սենց ։Դ
Հետո ակումբում քփացա Մարդագայլուկի ու Ռուֆուսի հետ, սպասում էի, որ մինչև բանակ գնալս կտեսնեմ Ռուֆուսին, որը էդ ժամանակ օտար ափերում էր, իսկ Մարդագայլուկը մէ հրաշք էր ու իրար հետ աջ ու ձախ բոցվում էինք իսկ ռեալ կյանքում քփերս Թու ֆեյսը, Նիհիլը ու Դատարկն էին հետո սկսեցի հավեսով Մարիօյի ու Վոլտերայի(մեր վերջին հանդիպման ժամանակ ինձ չճանաչեց, ինչից հետո չեմ ուզում անունը լսել ) հետ շփվել։
Երևի թեմայից շատ եմ շեղվում, բայց հավեսով պատմում եմ, նենց որ լսեք ։Դ
էս ժամանակ ակումբը ահագին ակտիվ էր, լիքը մարդ կար, նենց որ կարայիր ինչ որ մեկի հետ ընդհանրապես շփում չունենայիր։
Լիքը հավես պահեր ու հիշողություններ կան անգլիական ու թումոյի այգիներից, ինչպես նաև գարեջրի ակադեմիայից, բայց փաստը էնա, որ նախաբանակային քփերիցս մենակ Մարիօյի հետ շփում կա, էդ էլ էս վերջերս ենք վերականգնել ու էս ժամանակ շատ ամաչկոտ ու չխոսկան էի, այ բանակից հետո իմ ու ակումբի պատմությունը թևակոխեց փլեյ օֆ ու ոնց որ ասում են․ կռուգս փոխվեց ու մեկը մեկից թույն հնգերներ-հարազատներ ձեռք բերեցի։
Մի խոսքով հավեսս փախավ, լիքը պահեր կային, որ կուզեի պատմեի, բայց երկար գրելուց հոգնեցի, էս էլ չեմ ջնջում, քանի որ․․․ եսիմ, չեմ ջնջում ։Դ
boooooooom (06.05.2020), Freeman (03.05.2020), John (02.05.2020), Sambitbaba (03.05.2020), Smokie (18.05.2020), Tiger29 (03.05.2020), Varzor (02.05.2020), Աթեիստ (02.05.2020), Տրիբուն (02.05.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ