Ինչպե՞ս ես հայտնվեցի ակումբում: Հաստատ չեմ հիշում: Կարծում եմ՝
Դորիանի շնորհիվ: Մի օր ձեռքս վերցրեցի «Դորիան Գրեյի դիմանկարը», հետո հիշեցի, որ ռուսերենի դասախոսս պատմում էր Օսկար Ուայլդի մի այլ հետաքրքիր ստեղծագործության մասին, որոշեցի փնտրել այն ինետում: Տարբեր բառերով էի որոնում, այդ թվում՝ Դորիան: Այսպես գտա ակումբի Դորիանին և ակումբը…
Երևի հենց այս ժամանակ էր, որ ինտենսիվորեն նորեր էին միանում ակումբին, ես դա կապում եմ Հայ Լայնի տարածման հետ, գուցե սխալ եմ, ի վերջ, դա ինչ կարևոր է
Հիշում եմ, ինչպես կասեր Մեծ Հայրենականի ժամանակ Կերչ հասած վետերան մի պապիկ, որ արդեն այդ ժամանակ նորերը բողոքում էին, որ հներն իրենց հետ չեն շփվում: Ես ուշադրության պակաս չէի զգում. ակումբում գտել էի ստեղծագործողի անկյունը, ու քանի որ երբեմն-երբեմն ես էլ եմ սիրահարվում, մի քանի խզբզոցներ ունեի այդտեղ ներկայացնելու
Sona_Yar-ը, Կաթիլը, Տիգը, Մանոնը, Դեկադան, Հրաչը, Դատարկությունը և էլի մարդիկ միանգամից դարձան իմ ընթերցողները: Հետո, երբ պարզվեց, որ նրանք բոլորն էլ վանաձորցիներ են, ես կարող էի հիասթափվել իմ ստեղծագործական ունակություններից, բայց վստահ եմ, որ նրանք անկեղծորեն հավանել էին իմ գրածները ոչ թե այն պատճառով, որ ես վանաձորցի եմ, այլ որովհետև, որքան էլ գրական գրած լինեի դրանք, լոռվա բարբառում շեշտը ընկնում է բառի նախավերջին վանկի վրա, և դա իմ գրածներում արտահայտվում էր…
Հետո
Հրաչը հիմնեց «Ակումբի վանաձորցիները» խումբը, հերթով վանաձորցիները սկսեցին համախմբվել այդ խմբի շուրջ և ոչ միայն վանաձորցիները
Այսօր այդ խմբի անդամներ են Ներսես ԷյԷմը և Վորլդը, որքան գլուխ եմ կոտրում, թե նրանք ինչ կապ ունեն Վանաձորի հետ, չեմ կարողանում հասկանալ
Երևի պարզապես մեր խումբն էլ ակումբի ջերմ անկյուններից մեկն է, ինքս մեծ սիրով կմիանայի ղափանցիների խմբին, այնտեղ ութ օր զինվորական կալանատանն եմ եղել, չե՞ք ընդունի
Հա, ասեմ, որ այն ժամանակ մականունս Վանաձորցի Տղա էր, մի քիչ քյառթոտ մականուն է
բայց դե դա էլ իմ անցյալն է
Մի խոսքով այսպես սկսվեց, այսպես ես խրվեցի
Շատ խոսեցի
ամփոփեմ
Գիտական աշխատությունների վերջում եզրակացություններ են պահանջվում, չէ՞
Լավ է, որ ակումբը կա, որ կան հները, որ կան նորերը, որ կան վանաձորցիները, որ կան ղափանցիները, որ կա Դորիանը, Վելվետը կա…
Լավ է, որ նույնիսկ
Վանաձորցի Տղան կա
Էջանիշներ