User Tag List

Էջ 3 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 101 հատից

Թեմա: Հիշենք մեր առաջին քայլերը «ԴԱՐ» Ակումբ

  1. #31
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ ասեմ, որ ֆորում հասկացությանը մինչեւ ակումբում գրանցվելս ծանոթ չէի: Էդ ժամանակ հաճախ էր լինում, որ ինչ-որ բան որոնելիս ակումբում էի հայտնվում, բայց չէի խորանում, թե ինչ կայք ա, մենակ էն էի հասկանում, որ ինչ-որ տերտերների սայտ ա , որտեւ լոգոյում մի հատ տերտերի գլխարկով մարդ էր նկարած :

    Հետո մի անգամ եղբայրս (քեռուս տղան) չեմ հիշում ինչ առիթով ինձ առաջարկեց մտնել ակումբ` չնայած ինքը երբեք էլ ակտիվ չէր եղել ակումբում ու թերեւս ոչ մեկին չէր ճանաչում բացի Բյուրից: Այդ օրը մի քիչ ուրիշ աչքով նայեցի ակումբին, մի քիչ փորփրեցի: Հատկապես դուր եկան տրանսլիտն արգելող հաճախակի հանդիպող մոդերատորականները, մտածեցի «Յա՜, էս համայն ինետում տենց սայտ կա, որտեղ մտածում են հայերեն տառերի մասի՞ն, ու էդ էլ հերիք չի, 100%-ով ի կատար են ածում դրա վերահսկումը: »: Մի տեսակ կենդանություն զգացի: Եթե հիշողությունս չի դավաճանում` նույն օրն էլ գրանցվեցի:

    Հետո մի հատ Ռամշտայնի լոգո վերցրի, դեղին-սեւ ներկեցի, դրեցի սպիտակ ֆոնի վրա, տակն էլ Courier LatArm ֆոնտով գրեցի «Ընտրի՛ր Ռոքի ծանր կողմը» ու դրեցի որպես ավատար: Այդպիսով ես սկսեցի «ԴԱՐ» Ակումբում կատարել իմ առաջին քայլերը` որպես Բիլայնամասոնական կլանի գաղտնի գործակալ:
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 22.01.2011, 22:09: Պատճառ: Վրիպակ

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.01.2011), Chuk (22.01.2011), davidus (22.01.2011), einnA (22.01.2011), erexa (22.01.2011), Freeman (22.01.2011), Jarre (23.01.2011), Moonwalker (22.01.2011), Tianshi (22.01.2011), Valentina (22.01.2011), Yeghoyan (23.01.2011), Արևածագ (22.01.2011), Գանգրահեր (22.01.2011), Դատարկություն (23.01.2011), Ինչուիկ (24.01.2011), Ձայնալար (22.01.2011), Նաիրուհի (04.01.2013), Ռուֆուս (22.01.2011)

  3. #32
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդեն չեմ հիշում պատճառը, բայց հիշում եմ, որ շատ էի հավանել այն, որ շփումը հայատառ էր, թեմաները հարազատ, մասնակիցները հետաքրքիր... Ուրախացել էի Ես շատ քիչ եմ գրում, ու հիմնականում կարճ, ավելի շատ կարդում եմ:Երևի այդ իսկ պատճառով համարում եմ, որ դեռ առաջին քայլերի մեջ եմ. Ակումբը լավն է. թող միշտ լինի...

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.01.2011), einnA (22.01.2011), erexa (23.01.2011), Jarre (23.01.2011), Smokie (24.01.2011), Արևածագ (22.01.2011), Գանգրահեր (22.01.2011), Հարդ (22.01.2011), Նաիրուհի (04.01.2013), Ռուֆուս (22.01.2011)

  5. #33
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի բան էլ հիշեցի.

    Ներսես_AM Առաջին անգամ Ներսեսին Ազատության Հրապարակում եմ տեսել հանրահավաքների ժամանակ: Ձեռքին մի հատ գիրք կար, չեմ հիշում վերնագիրն ինչ էր, մոտավորապես կարող եմ բացատրել - Ինչ անել, որ աշխարհը ավելի լավը դառնա կամ նման մի բան: Վերցրեցի, սկսեցի ուսումնասիրել: Էջերից երկուսը իրար ծամոնով կպցրած, մտածեցի ինքն ա ծամոնը կպցրել ու գիրքը փչացրել, լավ ա Ներսեսը բացատրեց, որ գիրքը հենց էդպես է, ու պետք է ծամոնը ամեն տեղ չշպրտենք, որ աշխարհը ավելի մաքուր լինի: Ես էլ մտածեցի, էս տղեն դեմք ա, փաստորեն լրջորեն զբաղված է շրջակա միջավայրի պահպանությամբ

    Impression Առաջին անգամ տեսա Գալաթեայի ծնունդին: Մեկ էլ ներս մտավ Impression-ը բոլորին բարևեց, նստեց Երվանդի կողքը, ձեռներն իրար ուսի դրեցին ու ինչ-որ թեմայի մեջ խորացան... Մտածում էի, էս ո՜վ ա վաբշե ու գիտե՞ք ում հիշացրեց: Հայ ծյոծյաների կերպար կա, իրենք բախտի բերմամբ թե պատահաբար գործի են ընդունվել միջազգային կազմակերպություններում, ծխում են, գլամուռ դեմք են համարվում, ավտո են քշում ու պարտադիր ռուսախոս են: Լավ ա, հետո պարզեցի, որ Impression-ը իրոք միջազգային կազմակերպությունում ա աշխատում, բայց մնացած բաները բացի ծխելուց չհամընկան: Հաջորդ հանդիպումներից մեկին Impression-ը էլի եկել էր, քանի դեռ ակումբցիները որոշում էին գնալ Մանկական Երկաթուղի թե ուրիշ տեղ, Impression-ը հեռվում էր կանգնած: Մոտեցա, սկսեցինք երաժշտությունից խոսել, պարզվեց ահագին խոսելու բան կար, բայց մոտս էն տպավորությունն էր, թե Impression-ը մտքի մեջ ասում էր, ի՞նչ ա էս մալալետկեն ինձանից ուզում Դրանից հետո էլ երկուսով համերգի էինք գնացել, Impression-ի ընկերուհին ա զանգում.
    – Որտե՞ղ ես:
    – Համերգի, Հայկի հետ:
    – Ու՞մ հետ:
    - Ակումբի Վերվուլֆի, լսի, նենց լավ երեխա է...

    Այ ստեղ արդեն չդիմացա, ասում եմ
    - Լիլ, գիտե՞ս, որ 25 տարեկան եմ, քեզանից մի երկու-երեք տարի փոքր:
    - Լու՞րջ

    Ու տենց դարձանք լավ ընկերներ
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.01.2011), E-la Via (23.01.2011), einnA (22.01.2011), erexa (23.01.2011), Freeman (22.01.2011), impression (23.01.2011), Jarre (23.01.2011), Kita (22.01.2011), matlev (22.01.2011), One_Way_Ticket (23.01.2011), Smokie (24.01.2011), Tianshi (22.01.2011), Tig (23.01.2011), Valentina (22.01.2011), Արևածագ (22.01.2011), Ինչուիկ (24.01.2011), Նաիրուհի (04.01.2013)

  7. #34
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ ասե՞մ Ակումբը հայտնաբերել եմ գուգլով որոնում կատարելիս. միքիչ կարդացի գրառումները հետաքրքրեց, գրանցվեցի: Գրանցվելու ժամանակ Չուկին մաղարիչ արեցի, որ գրառմանս ամսաթիվը գոլդ համար տա՝ 03.03.08 Խառը ժամանակներ էին, երբ գրանցվեցի. ակումբը պայթում էր գրառումների տարափից, լիքը անասուններ էին լցվել ակումբ
    Ես էլ առաջին անգամ էի ֆորումում հայտնվել, նույնիսկ տարրական բաները չգիտեի՝ բաժինն ու թեման իրարից չէի տարբերում, մեջբերման ժամանակ խճճվում էի թեգերի մեջ և այլն: Բայց դե էն բուտ մասսայի նման տրանսլիտաօֆֆտոպախառը չեմ տուֆտել, փոխարենը մոտ մեկ շաբաթ ուսումնասիրել եմ, ծանոթացել եմ տեղի կանոններին, ներքին անցուդարձին, դրվածքին, ավանդույթներին և այլն, նոր սկսել եմ «ելույթ ունենալ»
    Ասեմ, որ ակտիվ նամակագրական կապերի մեջ եմ եղել իմ՝ ակումբում գրանցված ժամանակ ադմին, սուպերմոդեր եղած բոլոր անձանց հետ, մոդերներից էլ գրեթե բոլորի հետ, չնայած խիստ կասկածում եմ, էդ գրեթեի պահով Ինչ գրանցվել եմ, ինձ անդադար արգելափակում են, ու միշտ անտեղի Օրինակ առաջին արգելափակումս, երբ նոր էի գրանցվել եղավ միայն նրա համար, որ ինչ որ մեկի հետ զրուցելիս չափից շատ անկեղծ գտնվեցի և ասացի, որ ցանկանում եմ ծանոթանալ իր մայրիկի հետ, ու դրա համար արգելափակեցին ինձ Տուգանայինների վերաբերյալ հատվածն ամփոփելով ասեմ, որ երկար ժամանակ ա՝ տուգանայիններիս միավորները զրո են Հա, ու չմոռանամ հատուկ նշել, որ մանկուց սիրել եմ Բագի տված տուգանայինները
    Էս ինչ շատ եմ խոսում Ուզում էի մի երկու բառով գրեի, սենց ձգձգվում ա, բայց դեռ ասելիք ունեմ, էլի գրե՞մ, թե՞ հերիք ա Լավ, միքիչ էլ դիմացեք, էսքան կարդացել եք, քիչ մնաց.
    Ակումբում նաև հին ծանոթների եմ գտել, կամ իրանք են ինձ գտել, սակայն ինչ տարբերություն Առաջին անգամ, երբ նկար տեղադրեցի ակումբում, Ծովը ճանաչեց դեպքով, բայց տեղը չէինք բերում, թե որտեղից, վերջը պարզվեց մի կուրսից ենք եղել, ու իրար չենք ճանաչել Հիմա Ծովը իմ լավ ախպերն ա Սերխիոին ճանաչեցի նկարով. Սերխիոյի հետ դրանից մոտ երեք տարի առաջ ծանոթ ենք եղել, ինձ Հայոց Պատմություն ա սովորացրել, հետո կապը խզվել էր, ակումբում վերածանոթացանք Մի հոգի էլ կա, բայց դա թարմ դեպք ա, էս թեմայի հետ կապ չունի, իրան պարսկական թեյով կխաբեմ կբացահայտեմ նորմալ, հետո ուրիշ տեղ կգրեմ, երևի
    Սկզբում հանդիպումների գնալու մասին խոսք անգամ չէր կարա լիներ, որտև մտածում էի՝ էս ինչ գժանոց եմ ընկել Չնայած հիմա էլ կարծիքս առանձնապես չի փոխվել Բայց ոմանց հետ արդեն պետքա հանդիպեի. առաջին մի քանի հանդիպումներս եղել են գաղտնի
    Հա լավ մի խփեք, Էլ չեմ գրում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  8. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (24.01.2011), Chuk (23.01.2011), E-la Via (23.01.2011), Enigmatic (24.01.2011), erexa (23.01.2011), Freeman (24.01.2011), Jarre (23.01.2011), Mephistopheles (22.02.2012), Moonwalker (23.01.2011), murmushka (23.01.2011), Norton (23.01.2011), Smokie (24.01.2011), Tig (23.01.2011), Ungrateful (23.01.2011), Valentina (23.01.2011), Yeghoyan (23.01.2011), yerevanci (23.01.2011), Ինչուիկ (24.01.2011), Մանուլ (24.01.2011), Սերխիո (23.01.2011)

  9. #35
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում էի հետաքրքիր բովանդակությամբ հայկական ֆորում գտնել, որտեղ "տրանսլիտը" աչքդ չի ծակի: Գտնելով Ակումբը, միանգամից գրանցվեցի, ու առաջին գրառումներս որ արել եմ, ինչքան հիշում եմ, ֆուտբոլին նվիրված թեմաներում էր: Դուրս գալիս էր, հետաքրքիր մարդիկ, զրուցակիցներ գտա, շատ հավանեցի "Ստեղծագործողի անկյունը", որտեղ սկսեցի պահպանել իմ բանաստեղծությունները, և հետևել դրանց քննարկումներին) Սկսեցի գրառումներ թողել բլոգներում) Հիշում եմ, առաջին մարդը, ում հետ սկսել եմ շփվել Ակումբում, Աստղն էր մանրից սովորացրեց, ոնց պետք ա տեղաշարժվեմ ֆորումում, ինչով են տարբերվում այցելուի հաղորդագրությունները անձնական հաղորդագրություններից, և այլն) ինչի համար շատ շնորհակալ եմ նրան) դե իհարկե ընթացքում թույլ էի տալիս մանր մունր խախտումներ, որոնց համար մեկը մյուսի հետևից ինձ սկսեցին տրվել զգուշացումներ, տուգանքներ, իսկ դա, պարզ է, դուր չեր գալիս) մի օր էլ չդիմացա ու տաքարյուն ու կատեգորիկ բնավորությանս պատճառով սկսեցի վիճել ադմինիստրացիայի հետ ու հասա նրան, որ մեկ ամսով արգելափակվեցի)) բայց դրանից հետո մի տեսակ հիասթափվել եմ էս ֆորումից, էն սկզբի նման չի, կարծես թե հետաքրքրությունը կորել ա: Հենց էդ արգելափակման ժամանակը լրանալուց հետո ուղղակի մեկ մեկ մտնում, աչքի տակով եմ անցկացնում ֆորումը, հազարից մեկ մի բան գրեմ, թե չէ...

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (19.11.2011), Ariadna (24.01.2011), Chuk (23.01.2011), erexa (23.01.2011), Jarre (23.01.2011), yerevanci (23.01.2011), Նաիրուհի (04.01.2013), Ռուֆուս (23.01.2011)

  11. #36
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ հիշեմ:
    Ուրեմն համարյա թե նոր էի զորացրվել ու աշխատում էի արտաքին գովազդային գործակալությունում: Նոր նոր բացահայտում էի, թե ինչ ա ինտերնետը մենակ մայլից գաղափար ունեի մեկ էլ այսիքյույում էի գրանցվել, հա մեկ էլ, քանի որ ծրագրավորում էի ուսումնասիրում՝ ծրագրավորման հետ կապված մի 2 ֆորում էի գտել: Բայց սկի չէի էլ պատկերացնում, որ նման ֆորմատի ֆորում կարող ա գոյություն ունեն ա, էն էլ հայատառ… Մի օր ընկերոջս հետ այսիքյուով խոսում էինք… հիմա չեմ էլ հիշում ինչ թեմա էինք քննարկում, կարծեմ քաղաքականությունից էինք վիճում, մեկ էլ խոսքի մեջ ասումա՝ արա դու խի՞ չես ակումբում գրանցվում: Ասում եմ՝ էդ ի՞նչ ա: Թե բա՝ իսկը քո տեղն ա… ու հղում ուղարկեց: Ու մտա… Մի 2 թեմա նայեցի: Մեկ էլ տեսա ստեղծագործողի անկյուն բաժին կա… Ո՞նց էի ուրախացել Միանգամից գրանցվեցի: Մեկ էլ ընկերոջս ասումեմ՝ Գեվ, բա դու ի՞նչ անունով ես էս ֆորումում, ինքն էլ՝ ես չկամ ֆորումում, չեմ սիրում տենց բաներ… Շատ եմ ափսոսում, որ ինքը չկա ակումբում…
    Ու տենց սկսեցի ստեղծագործողի անկյունում ակտիվանալ:
    Պիտի կրկնվեմ, բայց… Էն պահին, երբ արդեն որոշել էի հարմարացնեի ու ակումբի հանդիպումներին գնաի՝ սկսվեցին փետրվարյան հանրահավաքները… Ու քանի որ ես «ալերգիկ» եմ՝ այսինքն խրոնիկ հակալևոնական, մի տեսակ հիասթափվեցի ակումբից… ու պասիվացա: Չնայած մտնում էի ու կարդում էի: Մեկ մեկ չէի դիմանում ու գրառում էի անում, բայց… Մի խոսքով տենց էլ չգնացի հանդիպումներին: Առաջին ակումբցին, ում հետ ծանոթացել եմ՝ դա Բյուրն էր: Գնացել էինք Վազգեն Մանուկյանի շտաբ…
    Լավ շատ չերկարացնեմ: Երբ քաղաքական կրքերը շատից քչից հանդարտվեցին, ես կամաց կամաց նորից ակտիվացա ակումբում: Հետո ծանոթացա Հովոի հետ ու… Ու հենց ինքը առիթ հանդիսացավ շատ շատերի հետ ծանոթանալու ու … Ու հիմա իսկականից ձեզ շատ եմ սիրում: Էն էներգետիկան որ կա ակումբում, ես ուրիշ ոչ մի տեղ չեմ հանդիպել: Ու Ակումբը իմ առօրեաի անբաժան մասն ա դառել:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  12. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (24.01.2011), Chuk (23.01.2011), davidus (23.01.2011), E-la Via (23.01.2011), einnA (23.01.2011), Freeman (24.01.2011), Jarre (23.01.2011), Mark Pauler (24.01.2011), Moonwalker (23.01.2011), My World My Space (23.01.2011), RADIOmanyachka (23.01.2011), Rammstein (23.01.2011), Yeghoyan (23.01.2011), yerevanci (23.01.2011), _Հրաչ_ (23.01.2011), Դատարկություն (23.01.2011), Ինչուիկ (24.01.2011), Հարդ (23.01.2011), Մանուլ (24.01.2011), Նաիրուհի (24.01.2011), Ռուֆուս (23.01.2011), Սերխիո (24.01.2011)

  13. #37
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    36
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկո էր... Արարատյան դաշտի հանգստագույն երեկոներից մեկը, երբ Արաքսը //նույն ինքը՝ Էլիզեն //, լինելով ոսկեղենիկ հայերենի անմնացորդ նվիրյալ, որոշեց կծոտելով համացանցի գրանիտները՝ որոնել հայալեզու պատմվածքներ:
    Եվ ո՜վ զարմանք… ոչ միայն գտավ հայալեզու պատմվածքներ, այլ նաև գտավ մի ներհամացանցային ընտանիք՝ Ակումբ անվանմամբ:


    Իսկ հիմա առաջին տպավորություններս. տեսնելով քաղաքականությանը վերաբերվող թեման մի պահ կարկամեցի՝ ա-լյա՝ "Մամա ջաաաաաաաաաաան... ստեղ ստեղնաշարային մարդասպանութուններ են լինում… հայ-հայ ա ստեղնաշարով իրար կոկորդ կրծեն մարդիկ..."

    Բայց քանի որ ես քաղաքականության մեջ ենթակա-չեզոք մարդ եմ, կարողացա գոյատևել Ակումբում: Հետո արդեն այնքան լավ սկսեցի գոյատևել, որ լկստվեցի ու իմ ստեղծագործությունները //Քեռի Ծատուրի տեսքով// տեղադրեցի Ակումբում ու սկսեցի ստանալ ժպիտներ //վարկանիշների տեսքով// ու հասկացա՝ գոյատևումս կայացավ:
    Հետո ինձ "ներգրավեցին" լոռեցիների խմբում //դե խելոք աղջիկ էին գտել էլի, վռազ-վռազ իրանցով արեցին//

    Սիրում եմ ակումբային գրառումներ կարդալ և ինքս գրառումներ անել, բայց հիմա շատ լուրջ եմ վերաբերվում իմ արված գրառումներին՝ թե՛ բովանդակությանը, թե՛ կետադությանը. թե՛ շարադասությանը…


    Հ.Գ. //մի հատ օսկարային ելույթ էլ ունենամ, նոր գնամ//
    Շնորհակալություն Ակումբը ստեղծողներին և ակումբային կայծը անմար պահողներին…
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  14. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (24.01.2011), Chuk (23.01.2011), E-la Via (24.01.2011), einnA (23.01.2011), erexa (23.01.2011), Freeman (24.01.2011), Jarre (23.01.2011), Kuk (23.01.2011), Moonwalker (23.01.2011), Norton (23.01.2011), Smokie (24.01.2011), Tig (23.01.2011), Valentina (23.01.2011), Yeghoyan (23.01.2011), yerevanci (23.01.2011), _Հրաչ_ (23.01.2011), Արևածագ (23.01.2011), Ինչուիկ (24.01.2011), Շինարար (23.01.2011), Ռուֆուս (23.01.2011)

  15. #38
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ այս թեմայով արդեն գրել եմ, չկրկնվեմ, ուղղակի մեջբերում եմ` մասնակի կրճատումներով

    Մեջբերում Վանաձորցի Տղա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս ես հայտնվեցի ակումբում: Հաստատ չեմ հիշում: Կարծում եմ՝ Դորիանի շնորհիվ: Մի օր ձեռքս վերցրեցի «Դորիան Գրեյի դիմանկարը», հետո հիշեցի, որ ռուսերենի դասախոսս պատմում էր Օսկար Ուայլդի մի այլ հետաքրքիր ստեղծագործության մասին, որոշեցի փնտրել այն ինետում: Տարբեր բառերով էի որոնում, այդ թվում՝ Դորիան: Այսպես գտա ակումբի Դորիանին և ակումբը…
    Երևի հենց այս ժամանակ էր, որ ինտենսիվորեն նորեր էին միանում ակումբին, ես դա կապում եմ Հայ Լայնի տարածման հետ, գուցե սխալ եմ, ի վերջ, դա ինչ կարևոր է

    Հիշում եմ, ինչպես կասեր Մեծ Հայրենականի ժամանակ Կերչ հասած վետերան մի պապիկ, որ արդեն այդ ժամանակ նորերը բողոքում էին, որ հներն իրենց հետ չեն շփվում: Ես ուշադրության պակաս չէի զգում. ակումբում գտել էի ստեղծագործողի անկյունը, ու քանի որ երբեմն-երբեմն ես էլ եմ սիրահարվում, մի քանի խզբզոցներ ունեի այդտեղ ներկայացնելու Sona_Yar-ը, Կաթիլը, Տիգը, Մանոնը, Դեկադան, Հրաչը, Դատարկությունը և էլի մարդիկ միանգամից դարձան իմ ընթերցողները: Հետո, երբ պարզվեց, որ նրանք բոլորն էլ վանաձորցիներ են, ես կարող էի հիասթափվել իմ ստեղծագործական ունակություններից, բայց վստահ եմ, որ նրանք անկեղծորեն հավանել էին իմ գրածները ոչ թե այն պատճառով, որ ես վանաձորցի եմ, այլ որովհետև, որքան էլ գրական գրած լինեի դրանք, լոռվա բարբառում շեշտը ընկնում է բառի նախավերջին վանկի վրա, և դա իմ գրածներում արտահայտվում էր…

    Հետո Հրաչը հիմնեց «Ակումբի վանաձորցիները» խումբը, հերթով վանաձորցիները սկսեցին համախմբվել այդ խմբի շուրջ և ոչ միայն վանաձորցիները Այսօր այդ խմբի անդամներ են Ներսես ԷյԷմը և Վորլդը, որքան գլուխ եմ կոտրում, թե նրանք ինչ կապ ունեն Վանաձորի հետ, չեմ կարողանում հասկանալ Երևի պարզապես մեր խումբն էլ ակումբի ջերմ անկյուններից մեկն է, ինքս մեծ սիրով կմիանայի ղափանցիների խմբին, այնտեղ ութ օր զինվորական կալանատանն եմ եղել, չե՞ք ընդունի

    Հա, ասեմ, որ այն ժամանակ մականունս Վանաձորցի Տղա էր, մի քիչ քյառթոտ մականուն է բայց դե դա էլ իմ անցյալն է

    Մի խոսքով այսպես սկսվեց, այսպես ես խրվեցի

    Շատ խոսեցի ամփոփեմ Գիտական աշխատությունների վերջում եզրակացություններ են պահանջվում, չէ՞
    Լավ է, որ ակումբը կա, որ կան հները, որ կան նորերը, որ կան վանաձորցիները, որ կան ղափանցիները, որ կա Դորիանը, Վելվետը կա… Լավ է, որ նույնիսկ Վանաձորցի Տղան կա
    Ավելացնեմ, որ առաջ ակտիվ գրառում կատարող էի, այս տարի ավելի ակտիվ եմ որպես ընթերցող, բայց միշտ ակումբի հետ եմ

  16. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (24.01.2011), Chuk (23.01.2011), E-la Via (24.01.2011), einnA (23.01.2011), Freeman (24.01.2011), Inna (24.01.2011), Jarre (23.01.2011), Moonwalker (23.01.2011), murmushka (23.01.2011), Smokie (24.01.2011), Tig (23.01.2011), Valentina (23.01.2011), Yeghoyan (23.01.2011), yerevanci (23.01.2011), _Հրաչ_ (23.01.2011), Արևածագ (23.01.2011), Դատարկություն (23.01.2011), Դեկադա (23.01.2011), Էլիզե (23.01.2011), Ինչուիկ (24.01.2011), Հարդ (23.01.2011), Նաիրուհի (04.01.2013), Ռուֆուս (23.01.2011)

  17. #39
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էկա :

    Նախ, պարտքս եմ համարում ասել , որ ,,ֆորում,, հասկացությունը անծանոթ երևույթ էր ինձ համար, ու ընդհանրապես ինտերնետը իմը չէր, չէի սիրում մի տեսակ, մինչև հայտնվեցի ակումբում, ու ամեն ինչ փոխվեց :

    ՈւրեմնՍ, հիմա լուրջ, ինձ ակումբ ուղարկեց Գուգու ձյան (հայերեն ինչ-որ բան էի փնտրում, բերեց ակումբի գրականություն բաժինը), առաջ էլի էր բերել, բայց էս անգամ հետաքրքրեց ու գրանցվեցի 2009թ.-ի օգոստոսի վերջերին: Ինչպես բոլոր նորեկները, ես էլ բացառություն չէի, բաժին, ենթաբաժին կամ թեմա, կարևոր չի թե ուր/ինչ, միշտ խառնվում էի, կորում, ու ահագին ժամանակ պահանջվեց մինչև սկսեցի տարբերել մեկը մյուսից, էլ չասեմ, որ հայերեն նորմալ գրելու համար էլ ավելի շատ ժամանակ էր պետք: Հիմա, որ հանդիպում եմ իմ սկզբի գրառումներին մի պահ սենց վիճակ ա լինում մոտս: Գրանցման հենց առաջին օրն իրեն սպասեցնել չտվեց առաջին զգուշացումը, ու հենց առաջին գրառման համար : Ակումբում հերթական փնտրտուքի ժամանակ հայտնաբերեցի ակումբի խմբերը, խմբի անդամ դառնալու համար, պիտի խումբ ստեղծողը թույլ տար: Թույլ տվեց, ու հասկացել էր, որ նորեկ եմ, և ինչպես սովորաբար պատահում է, հին ակումբցիք օգնում են նորերին, ու նա ինձ օգնեց (նրա ցանկությամբ իր անունը չեմ գրում): Նամակագրական կապի միջոցով օգնեց ակումբից բան հասկանալ, նաև ուղարկեց ակումբի կանոնադրությունը կարդալու, ու ես խելոք-խելոք կարդացի: Բայց մեկա չօգնեց : Երկու օր անց տուգանային, հաջորդ օրը էլի տուգանային, հետո լիքը տուգանային: Էնքան տուգանային էր եկել, որ, եթե մի քանի օր չէր գալիս, զարմանում էի: Հա, մեկ էլ ասեմ, չգիտեմ ինչի, բոլորը որոշել էին, որ ես տղա եմ :

    Հետո եկավ հոկտեմբերի մեկը, տուգանայիններ սկսվեց քաղաքի փողոցներն անցնելու համար, զեբրա-մեբրա, միլիցա, մեքենան սխալ վարող վարորդներ, անիմաստ օրենք ..... էս թեմայով զրուցարանում հանդիպեցի Վիստին ու Լուսաբերին: Հետո եկավ Ֆոտոնը համերգ գնալու հայտարարությամբ: Ամեն ինչ սկսվեց հենց էս հայտարարությունից: Զրուցարանում երեքով պայմանավորվեցինք, որ համերգ ենք գնում: Ինձ թվում էր երեքով ենք գնում, բայց ....... : Օպերայի դիմաց կանգնած էի ու տեսա նրան առաջին ակումբցուն, Մեծն Վիստին, խունջիկլամիշ լինելով մոտեցավ: Ի դեպ Վիստի հետ պայմանավորվել էինք, թե ինչպես պիտի իրար ճանաչենք, իրեն նամակ էի գրել ու դուրս եկել, ինքը պատասխանել էր, որ գլխարկով կլինի, բայց իր գրածը չէի կարդացել, եկավ հետո ասեց, որ պիտի գլխարկով տղա փնտրեի, ու էդ ամեն ինչից հետո օպերայի մոտ գլխարկով տղա չկար : Վիստի հետ կանգնած Ֆոտոնին ենք սպասում, աջ ու ձախ նայում, ոչ մի այնպիսի դեմք, որ տեսել եմ ակումբի նկարներում, մտածում էի համերգը կսկսվի, իսկ մենք չենք գնա: Ուշանալ չեմ սիրում: Բայց եկաաաաաան : Ու տարօրինակն էն էր, որ ես սպասում ու ուզում եմ ճանաչեմ Ֆոտոնին (մենակ իր նկարն էի ուշադիր նայել), բայց սկզբից ճանաչեցի Չուկին: Եկան, բարևեցինք, ծանոթացանք: Գալաթեան էլ կար, Գալի մենակ բարևելու ձևն ամեն ինչ արժեր, Գալ ջան, քեզ պաչ, քեզ շատ եմ սիրում: Համերգից չուշացանք, բայց կիսատ մնաց: Չուկն ասեց ակումբի հանդիպում կա, իրենք գնում են, եթե ցանկություն կա կարող ենք միանալ: Ես ու Մանուլը մյուսների հետ միացանք նրանց: Առաջին հանդիպման ժամանակ բացի արդեն նշվածներից, ծանոթացա նաև Հայկօի, Էլմոյի, Կուկի, Ուրվականի, էլ չեմ հիշում, բայց հաստատ էլի ակումբցիք կային: Վիստի խունջիկլամիշ մոտենալուց ու Գալի բարևելուց բացի (սրանք չեմ մոռանա), առաջին հանդիպման համար տպավորիչ էր Չուկի ասածը՝ ինքն էլ մեր կլորնա, սենց նիհար, երկար ու կլոր: Բոլորը ժպտացին, իսկ իմ մոտ մի պահ ինչ-որ բան տեղ չհասավ , մականունները չգիտեի ու նրանց հետ ծանոթացնում էի ակումբի մականուններով: Հանդիպումից հետո գրառումներից ուզում էի հասկանայի էն մարդիկ ում տեսել եմ ո՞վ են ակումբում : Կամաց-կամաց իրենց իմացա, ծանոթացա ուրիշ ակումբցիների հետ, թեմաներում ինչպես լուրջ, այնպես էլ անլուրջ լիքը գրառումներ (մեղավոր չեմ, ժող ջան, միամիտ են ստացվում ), հետո լուրջ ու անհաջող խոսակցություն/ներ (մի քանի ակումբցի լավ կհիշեն), ու եկան վանաձորցիք, կամ ավելի ճիշտ վանաձորցի տղեն, ընկերացանք ու լավ արեցինք: Առաջին անգամ Վանաձորում եղա 2009-ի դեկտեմբերին, Վիստը խաբեց չեկավ :բեեե քեզ, Վիստօկ: Ծանոթացա ակումբի գրեթե բոլոր վանաձորցիների հետ (հիմա բոլորիդ գիտեմ, չէ՞), ու ընկերացա նրանց հետ:

    Արդեն մի տարի ու մի քանի ամիս է այստեղ եմ, չնայած վերջին ամիսներին այնքան էլ ակտիվ չեմ, գրառումներ քիչ եմ անում, բայց ներկա եմ, ժող : Ակումբում շատերի հետ եմ ընկերացել, շատերին սիրում եմ, մի քանիսին էլ չեմ սիրում ու գիտեմ, որ դա փոխադարձ է: Համենայն դեպս, լավա որ կա ակումբը, լավա որ կաք դուք, լավա որ կամ ես առանց ինձ ի՞նչ պիտի անեիք, հը՞:

    Դե, սենց էլի, եկանք ու մնացինք, ու մտադիր էլ չեմ գնալու : Ոնց որ միշտ բողոքական տող կար գրառմանս մեջ Թե ասա քեզ ո՞վ ասեց գնա, հլա որ ասում ես էլ չեմ գնալու:
    Հա, բայց մեկա չեմ գնալու :


    Հ.Գ. Ահագին էլ երկար ստացվեց:
    Վերջին խմբագրող՝ Yeghoyan: 23.01.2011, 21:35:
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  18. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (24.01.2011), davidus (23.01.2011), E-la Via (24.01.2011), einnA (23.01.2011), erexa (24.01.2011), Freeman (24.01.2011), My World My Space (23.01.2011), Smokie (24.01.2011), Tig (24.01.2011), Valentina (23.01.2011), _Հրաչ_ (23.01.2011), Արևհատիկ (22.02.2012), Դատարկություն (23.01.2011), Ինչուիկ (24.01.2011), Նաիրուհի (24.01.2011), Շինարար (23.01.2011), Ռուֆուս (23.01.2011)

  19. #40
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    D
    Սերխիոին ճանաչեցի նկարով. Սերխիոյի հետ դրանից մոտ երեք տարի առաջ ծանոթ ենք եղել, ինձ Հայոց Պատմություն ա սովորացրել, հետո կապը խզվել էր, ակումբում վերածանոթացանք
    քեզ ասել եմ չէ՞, որ դու ՝իմ ամենաընդունակ, ինտելեկտուալ,բանիմաց,խելացի ու քյառթու աբիդուրենտն ես եղել
    Շնորհակալություն ակումբ.ամ

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (24.01.2011), Kuk (23.01.2011), Ungrateful (23.01.2011), Ձայնալար (23.01.2011), Մանուլ (24.01.2011)

  21. #41
    Պատվավոր անդամ Ungrateful-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Հասցե
    մայրաքաղաք
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր փաստեր ու հաճելի նոստալժի :

    Առաջին տուգանայինս ստացել եմ NetX մականունով մոդերատորից (27.05.2009 01:56):
    Մինչ այդ տուգանայիններ չեմ ունեցե՞լ :
    Առաջին նամակը ստացել եմ Anul մականունով ակումբցուց (15.06.2007
    16:54)
    , վերնագիրը՝ «Barev» :
    Առաջին ուղարկված նամակս, որպես պատասխան ուղարկել եմ Anul ակումբցուն (15.06.2007
    17:03)
    :
    Առաջին դրական վարկանիշս ստացել եմ Mesrop մականունով ակումբցու կողմից (30.05.2007 13:23)
    Առաջին բացասական վարկանիշս ստացել եմ bari hoki մականունով ակումբցու կողմից (14.01.2010 23:15)
    Առաջին վարկանիշը տվել եմ Amaru մականունով ակումբցուն: (15.06.2007 01:36)
    Առաջին այցելուի հաղորդագրությունը ստացել եմ Enigmatic մականունով ակումբցու կողմից (18.06.2009 00:26)

  22. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (24.01.2011), Chuk (24.01.2011), E-la Via (24.01.2011), einnA (23.01.2011), Enigmatic (24.01.2011), Freeman (24.01.2011), Inna (24.01.2011), Kuk (23.01.2011), My World My Space (23.01.2011), paniaG (24.01.2011), Rammstein (24.01.2011), Smokie (24.01.2011), Արևածագ (24.01.2011), Ինչուիկ (24.01.2011), Ռուֆուս (24.01.2011), Սերխիո (24.01.2011)

  23. #42
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    http://www.akumb.am/showthread.php/1...D5%B4-2/page23
    Իմ առաջին ու չկայացած հանդիպման դետալները: Չորս տարի առաջ: Չորս տարի
    Ակումբում գրանցվեցի Նորմարդի խորհրդով, լսելով պատմություն, որ քննարկում էր գնում սվինգեր ակումբների մասին: Ու աղջիկներ էլ կային, արա ասի ջան, էս ինչ կպնել ա կպնում: Էն ժամանակ ես չգիտեի ֆորումն ինչ ա, ու մի բան եմ հստակ հիշում, որ մի ամիս ինտերնետիս փողը 20000 եղավ: Դայլ-ափ էր, քարտ էի առնում ինտերնետի ու մտնում էի ֆորում: Դզում էր բայց:
    Առաջին վարկանիշ ասեցիք, հիշեցի, առաջին վարկանիշը ստացել եմ Փիլոյից: Ու էդ ժամանակ ոնց էի ես էդ Փիլոյից զզվուուում
    Лучше Гор могут быть только Горы.

  24. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (24.01.2011), erexa (24.01.2011), Freeman (24.01.2011), Kuk (24.01.2011), Smokie (24.01.2011), Ungrateful (24.01.2011), Արևածագ (24.01.2011), Դարք (24.01.2011), Ռուֆուս (24.01.2011), Սերխիո (24.01.2011)

  25. #43
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես էլ ակումբ եկա Կիկիի խորհրդով,ես էլ շատերի նման չէի ընկալում ֆորումի էությունը,եկա Ռեալի համար քյալլա տալու ,ոնց որ մինչ այժմ,հետո ետ ժամանակ շատ սիրահարված էի, սկսեցի գրառումներ անել Զգացմունքներ մասին թեմաներում...
    դե բնականաբար առաջին զգուշացումը ստացա Փիլիսոփայից, քանի որ կրծկալով երկրպագուհու նկար էի դրել , ինքն էլ որակեց պոռնոգրոֆիկ բնույթի,չնայած հետո ասեց, որ կանոնադրությամբ դրա մեկնաբանությունն ա ըտենց, ինձ էլ մի տեսակ դուր չէր գալիս Հայկը, բայց հիմա իմ կողմից սիրված ու հարգված ակումբցիների ցուցակում բարձր հորիզոնակններում ա...
    առաջին վարկանիշս էլ ստացա otar մականունով անդամից, չնայած մեկնաբանել էր`Բացարձակ համաձայն չեմ

    իսկ հիմա իմ համար ակումբը հավասար է Մադրիդի Ռեալին...մնացածը դուք եզրակացրեք

  26. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (19.11.2011), Chuk (24.01.2011), einnA (24.01.2011), erexa (24.01.2011), Freeman (24.01.2011), Jarre (25.01.2011), Kuk (24.01.2011), Ungrateful (24.01.2011), Արևածագ (24.01.2011)

  27. #44
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ungrateful-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր փաստեր ու հաճելի նոստալժի :

    Առաջին տուգանայինս ստացել եմ NetX մականունով մոդերատորից (27.05.2009 01:56):
    Մինչ այդ տուգանայիններ չեմ ունեցե՞լ :
    Առաջին նամակը ստացել եմ Anul մականունով ակումբցուց (15.06.2007
    16:54)
    , վերնագիրը՝ «Barev» :
    Առաջին ուղարկված նամակս, որպես պատասխան ուղարկել եմ Anul ակումբցուն (15.06.2007
    17:03)
    :
    Առաջին դրական վարկանիշս ստացել եմ Mesrop մականունով ակումբցու կողմից (30.05.2007 13:23)
    Առաջին բացասական վարկանիշս ստացել եմ bari hoki մականունով ակումբցու կողմից (14.01.2010 23:15)
    Առաջին վարկանիշը տվել եմ Amaru մականունով ակումբցուն: (15.06.2007 01:36)
    Առաջին այցելուի հաղորդագրությունը ստացել եմ Enigmatic մականունով ակումբցու կողմից (18.06.2009 00:26)
    Ասեմ, որ չեմ հիշում երբ, որ տոնի առիթով բոլորի բոլոր տուգանայինները ջնջվեցին, նենց որ, ցավոք, համեմատաբար հին գրանցվածները չեն կարող տեսնել իրենց առաջին տուգանայինները:


    Բայց լավ միտք ա սենց առաջին ամեն ինչը գրելը, հլը ես էլ փորձեմ.

    Ուրեմն.

    Առաջին տուգանայինս (դե էդ համաներումից հետո էլի) ստացել եմ Chuk-ից` օֆֆտոպի համար:
    Առաջին նամակս ստացել եմ Ուլուանայից, մի բան էի խնդրել, ինքն էլ պատասխանել էր:
    Առաջին գրառումս կատարել եմ Freenet թեմայում:
    Առաջին դրական վարկանիշը ստացել եմ Արամից (էն ժամանակ` Kisame),
    Առաջին բացասական վարկանիշը ստացել եմ Kuk-ից:
    Առաջին արժեքավոր բացասական վարկանիշը (էն որ արդեն ոչ թե մոխրագույն ա, այլ` կարմիր) տվել եմ Chuk-ին:
    Առաջին այցելուի հաղորդագրությունը ուղարկել եմ Chuk-ին:
    Առաջին այցելուի հաղորդագրությունը ստացել եմ Chuk-ից:
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 24.01.2011, 11:26: Պատճառ: Սրբագրում

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (24.01.2011), E-la Via (25.01.2011), Kuk (24.01.2011), Smokie (24.01.2011), Ungrateful (24.01.2011), Ռուֆուս (24.01.2011)

  29. #45
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ungrateful-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին տուգանայինս ստացել եմ NetX մականունով մոդերատորից (27.05.2009 01:56):
    Մինչ այդ տուգանայիններ չեմ ունեցե՞լ :
    Շատ հնարավոր ա, որ ունեցել ես, պարզապես 2008թ-ի Սեպտեմբերի 21-ին Չուկը բոլորիս նվեր էր արել բոլորի տուգանայինները զրոյացնելով ու ջնջելով
    I may be paranoid but no android!

  30. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ungrateful (24.01.2011)

Էջ 3 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հիշենք հին ֆորումցիներին
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 08.09.2013, 00:22
  2. Առաջին քայլերը PHP-ում
    Հեղինակ՝ Wisper, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 113
    Վերջինը: 07.07.2011, 22:17
  3. 25 ամենահամարձակ քայլերը երաժիշտների կարիերաներում
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 29.04.2011, 14:24
  4. Հոդված. 25 ամենահամարձակ քայլերը երաժիշտների կ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 27.04.2011, 18:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •