User Tag List

Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 101 հատից

Թեմա: Հիշենք մեր առաջին քայլերը «ԴԱՐ» Ակումբ

  1. #16
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոստալժի՜

    Նախքան Ակումբը գրանցված էի Վիպարմենիայում, որտեղ բավական ձանձրալի էր. ինձ հետաքրքրող թեմաների շրջանակը սուղ էր, ակտիվությունը՝ ցածր: Նույն ֆորումում էր գրանցված նաև Երկնայինը: Չեմ հիշում ինչպես հայտնաբերեցի Ակումբը, որոշեցի գրանցվել. գրավեց այն հանգամանքը, որ շփումը հայալեզու է: Մինչ սպասում էի գրանցմանը, Երկնայինը (որը, չեմ հիշում՝ ինչպես էր իմացել, որ գրանցվել եմ), ԱՀ (անձնական հաղորդագրություն) ուղարկեց Վիպարմենիայում, որում ասում էր, որ Ակումբը կտրուկ տարվերվում է Վիպարմենիայից. առաջինում մասնակիցները մի մեծ համերաշխ ընտանիք են կազմում: Հետո իմ գրանցումը հաստատեցին: Գրանցումից մի առ ժամանակ առաջ ընկերներս՝ Ռաֆաելլեն, ցույց էր տվել Կառլ Ուորների «ուտելու» կոմպոզիցիաները, որոնք դուրս շատ էին եկել: Դրանք դարձան իմ առաջին գրառման նյութը՝ «Հրաշք լուսանկարներ» թեմայում:
    Հետո տեսա, որ հանդիպումներ են կազմակերպվում: «Դժվար առաջին քայլը» կատարելիս (այսինքն առաջին ակումյան հանդիպմանը գնալիս) իմ բախտը բերեց. հրավիրողը շատ մտերմիկ, թեթև բնավորություն ունեցող, բարի անձնավորություն էր երևում, իսկ առավել գերող հատկանիշներից նրա բանիմացությունն էր: Այդ հիանալի մարդը՝ Ռուֆուսը տարիների ընթացքում դարձավ լավագույն ընկերներիցս մեկը:
    Լավ հիշում եմ առաջին հանդիպումը Կարապի լճի դիմացի շենքում (սրճարանի անունը չեմ հիշում, ինչպես միշտ): Ռուֆուսն էր, Անին էր (Camilla, հետագայում՝ Ֆրեյա), Արշակն էր, վերջում էլ Կռուգլին (ներեցեք, Օ՛Հայկը) եկավ: Ամեն մեկը մի բան պատվիրեց, ես էլ աղի բան էի ուզում: Ինչ հարցրի, մատուցողուհին ասեց՝ չունենք: Ես էլ ճարս կտրած ասեցի՝ պանիր բերեք դառը գինու հետ: Հետո էդ պառազիտ Հայկերը հա ձեռ էին առնում, որ ես պանիր ու գինի եմ վերցրել: Էնքան հետաքրքիր ու լավ մարդիկ դուրս եկան բոլորը, որ մտածեցի, որ պիտի հաճախ գնամ էս Քլոնդայկը (հանդիպումներին, էլի). այդտեղ հաստատ լիքը ադամանդներ կան թաքնված: Այդպես էլ կա: Սա էլ իմ առաջին տպավորություններն են: Արշակի մասին կարճ է գրված, բայց դեռ այն ժամանակվանից սիրեցի այս արտակարգ բարի մարդուն, որը մանկական խանդավառությամբ պատմում էր, թե ինչպես են փոքր ժամանակ իրեն գլխաշոր կապել:

    Ի դեպ, ես էլ եմ առաջին անգամ ակումբի հանդիպման բերել մի հոգու , որին, համոզված եմ, հիմա ակումբում շատերն են սիրում ու հարգում: Արժանիորեն, որովհետև հիանալի անձնավորություն է: Խոսքս Արսի մասին է (Ungrateful):
    Եթե անգամ ես չեմ բերել առաջինը, օրհնվի բերողը:
    Վերջին խմբագրող՝ ars83: 21.01.2011, 21:18:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (22.01.2011), E-la Via (21.01.2011), einnA (21.01.2011), Jarre (22.01.2011), Moonwalker (21.01.2011), Smokie (21.01.2011), Ungrateful (21.01.2011), Արշակ (22.01.2011), Արևածագ (22.01.2011), Երվանդ (22.01.2011), Ինչուիկ (24.01.2011), Հարդ (21.01.2011), Ձայնալար (21.01.2011), Մանուլ (21.01.2011), ՆանՍ (24.01.2011), Ռուֆուս (21.01.2011)

  3. #17
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    «Դժվար առաջին քայլը» կատարելիս (այսինքն առաջին ակումյան հանդիպմանը գնալիս) իմ բախտը բերեց. հրավիրողը շատ մտերմիկ, թեթև բնավորություն ունեցող, բարի անձնավորություն էր երևում, իսկ առավել գերող հատկանիշներից նրա բանիմացությունն էր: Այդ հիանալի մարդը՝ Ռուֆուսը տարիների ընթացքում դարձավ լավագույն ընկերներիցս մեկը:
    Հեսա մարդիկ կմտածեն ես թեթևաբարո անձ եմ

    Սրճարանի անունը Թայմաութ էր, որն էլ չի գործում Իսկ երբ գինի ու պանիր պատվիրեցիր իմ վրա Շվեյցարիայից նոր ժամանած բուրժույի տպավորություն թողեցիր
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (21.01.2011), Magic-Mushroom (21.01.2011), Արևածագ (22.01.2011), Դարք (21.01.2011), Էլիզե (21.01.2011)

  5. #18
    սպասման հիվանդ Tianshi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    191
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն ամեն ինչ այսպես սկսվեց. Ես ունեի մի շատ արտակարգ մարդ, ինձ շատ մոտիկ մի ընկեր: Նրա հետ զրուցելը ամենահետաքրքիր և հաճելի բանն էր ինձ համար , իսկ նրա կարծիքները, նախասիրություններն էլ` չափանիշ: Եվ այսպես շատ հաճախ, երբ նրանից լսում էի հետքրքիր պատմություններ կամ տեղեկություններ, հարցնում էի, թե որտեղից գիտի, կամ որտեղ է կարդացել դա: Իմ նմանատիպ շատուշատ հարցերին Նա պատասխանում էր շատ կարճ ու կոնկրետ. ակումբ.ամ: Այն,որ նա վերջինիս ակտիվ անդամն էր էլ ավելի ավելացրեց ցանկությունը պարզելու, թե դա ինչ կայք է: Եվ այսպես արդյունքն եղավ այն, որ ես դարձա ակումբի անդամ , իսկ այդ արտակարգ մարդն էլ իմ ԸՆԿԵՐԸ: ..... ճիշտ է վերջին փաստը ընդհանրապես կապ չունի ակումբի հետ,... պարզապես պահը բռնցրեցի

  6. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (22.01.2011), E-la Via (21.01.2011), einnA (21.01.2011), erexa (21.01.2011), Jarre (22.01.2011), Moonwalker (21.01.2011), Smokie (21.01.2011), Արամ (24.01.2011), Արևածագ (22.01.2011), Գանգրահեր (21.01.2011), Ինչուիկ (24.01.2011), Հարդ (21.01.2011), Ձայնալար (21.01.2011), Մանուլ (21.01.2011), ՆանՍ (25.01.2011), Ռուֆուս (21.01.2011)

  7. #19
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գանգրահեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Այս թեմայում ակումբի անդամներին առաջարկում եմ հիշել և գրի առնել,թե ինչպես պատահեց,որ դարձան «Դար» ակումբի հավատարիմ մասնակիցներ,փորձենք հիշել մեր առաջին տպավորությունները:
    Ակումբ... Ակումբ
    Ես էլ պատմեմ:
    Մոտ մի երկու տարի առաջ տարվելի էի Օշոյով… Օշոյի ու իր գերքերի մասին տեղեկությունները հիմանկանում ռուսական կայքերից էի քաղում: Մի օր համացանցում որոնումներ կատարելիս մտքովս անցավ փնտրել Օշոյին վերաբերող հայերեն աղբյուրներ… Մի խոսքով, միայն Ակումբում գտա Օշոյի մասին բացված թեմա… Միանգամից գրանցվեց: Չմոռանամ նշել, որ Ակումբն առաջին ֆորումն էր, որտեղ գրանցվել եմ: Սկզբում ոնց որ մոլորված լինե, ոչնչից գլուխ չէի հանում: Սկզբի օրերին էր, երբ Ակումբի հերթական հանդիպումներից մեկի նկարները տեսա ու էնքան լավ տպավորություններ ստացա, որ այդ ամենի մի մասինկը դառնալու ցանկություն առաջացավ: Հետո "Բարև, Ակումբ.am, ես..." թեմայում իմ գալուստի մասին եմ տեղեկացնում ու ասում, որ շատ ուրախ կլինեմ հետաքրքիր ու լավ մարդկանց հետ ծանոթանալ ու ընկերանալ: Հետո Chuk-ի պատասխանն եմ կարդում, որտեղ նա ինձ շատ քաղաքվարի զգուշացնում է, որ սա ֆորում է , ոչ թե ծանոթությունների պորտալ, ու եթե նման բան՝ "աղջիկներն կպցնելու" փորձեր նկատի, անպայման համապատասխան միջոցներ կձեռնարկի :

    Ապշել էի ... Մտածում էի՝ տեսնես ինչից ենթադրեց, որ ես ուզում եմ "աղջիկ կպցնել "???… Որքան գիտեմ՝ դեռ կողմնորոշումս չեմ փոխել, ու հաստատ ոչինչ չեմ գրել նման բան մտածելու համար: Ինքս իմ մեջ նեղվում եմ ու աշխատում դա մարսել…
    Դե քանի որ ես շատ նեղացկոտ չեմ՝ սկսում եմ կամաց-կամաց գրառումներ անել ու հետո վարկանիշներից մեկում, թե հաղոդագրության մեջ տեսա, որ ինձ "ապե"-ով կամ "ընկեր"-ով են դիմում: Իսկ ով էլ անուսն իմանում է՝ զարմանում է, որ աղջիկ եմ… Էդ ժամանակ եմ հասկանում, որ բոլորը չգիտես ինչի հենց սկզբից կարծել են, որ տղա եմ :
    Հետո կամաց-կամաց ամեն ինչ հարթվեց ու ոնց որ էլ ոչ ոք չի մտածում, որ տղա եմ, ու այստեղ եմ աղջիկ կպցնելու համար:

    Իսկ տպավորությունս…Հենս սկզբից ու մինչև հիմա Ակումբում մեծ էներգիա ու ուժ եմ զգում: Իհարկե զգացողությունները սկզբի համեմատ ահագին փոխվել են, բայց Ակումբն էլի այն տեղն է, որտեղ օրական գոնե մեկ անգամ հաստատ մտնում եմ… Էլ չասեմ, թե Ակումբն ինձ ինչ է տվել, ավելի ճիշտ որքան հարազատ մարդկանց է տվել :
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  8. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (22.01.2011), einnA (21.01.2011), erexa (21.01.2011), Jarre (22.01.2011), Kuk (22.01.2011), Lianik (21.01.2011), Mark Pauler (24.01.2011), Moonwalker (21.01.2011), murmushka (22.01.2011), RADIOmanyachka (21.01.2011), Rammstein (21.01.2011), Smokie (21.01.2011), Tianshi (21.01.2011), Tig (23.01.2011), Valentina (21.01.2011), Անտիգոնե (21.01.2011), Արշակ (22.01.2011), Արևածագ (22.01.2011), Գանգրահեր (22.01.2011), Ինչուիկ (24.01.2011), Հարդ (21.01.2011), Մանուլ (21.01.2011), ՆանՍ (25.01.2011), Ռուֆուս (21.01.2011)

  9. #20
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ պատմեմ :
    Ռուֆն արդեն ասեց, որ ուրիշ ֆորումից մի քանի հոգով ծանոթ էինք (Դային մոռացար, Հայկ , մեկ էլ, եթե չեմ սխալվում, ivy-ն էլ կար ՄայՀայաստանում): Մի անգամ օդնօկլասսնիկում Ադամն ինձ գտավ Երկնայինի (այսուհետ` Նյուտկա) ընկերների մեջ: Ադամն ու ես նույն դպրոցում էինք սովորում: Պատմեց, որ Ակումբից ա ճանաչում Նյուտկային, որ հանդիպումներ են կազմակերպում, որ անպայման գրանցվեմ, շատ լավ ֆորում ա և այլն: Մոտ մի շաբաթ հետո` 2009-ի փետրվարի 19-ին, գրանցվեցի: Սկզբից ջղայնացա, որ Mane մականունը զբաղված էր: Հետո տեսա` Manul-ը` նախկին նիկս էլ ա զբաղված, մտածեցի, որ կարելի ա հայերեն գրել մականունը: Փորձեցի Մանե-ն, էլի զբաղված էր: Մնաց Մանուլ-ը, որը սկզբից էլ դուրս չէր գալիս : Եվ այդպես գրանցված և առանց գրառման մնացի մինչև հունիսի 5-ը:

    Բախտի բերմամբ հունիսի 5-ին մտա Ակումբ, սկսեցի փորփրել: Ռուֆուսի նկարը տեսա, հետո Ariadna մականունով անդամին տեսա, որը իմ կարծիքով պիտի Լիլը (Գալաթեան) լիներ, որովհետև իր երբեմնի նիկերից էր: Գրառում թողեցի «Բարև, Ակումբ.ամ» թեմայում, դուրս եկա: Հին ծանոթներս ճանաչել էին ու արձագանքել էին, նենց լավ էր : Հայկն օգնեց գլուխ հանել ֆարումից ու անդամներից: Ասեց, որ Գալաթեան ա Լիլիթը, իսկ Արիադնան Ձայնալարի քույրն ա, ու երկուսն էլ շատ լավն են: Ասեց, որ Ակումբը ՄայՀայաստանից հազար անգամ մակարդակով ա, ինչին ես թերահավատությամբ վերաբերվեցի: Ընդամենը մի ամիս հետո հասկացա, որ ճիշտ ա ասել Հայկը. անհամեմատելի են :

    Օգոստոսի կեսերին եմ առաջին անգամ հանդիպման գնացել: Նյուտկան ասել էր, որ հենց ինքը գնա հանդիպման, ինձ էլ կասի: Մենակ վախենում էի գնայի (չնայած մինչև հիմա էլ վախենում եմ ): Էնքան շատ մարդ կար, ես էլ անկյունում էի նստած: Տպավորություններ չեմ գրել, բայց դուրս եկան բոլորն էլ, ում հետ հասցրի շփվել : Դե, զգացողությունները Հայկն ու Մուրմուշկան շատ լավ նկարագրել են:

    Հիշեցի՜. առաջին ակումբցուն մինչև էդ հանդիպման գալս էի տեսել: Ակումբցիների լուսանկարները տեսել էի, մի օր երեկոյան Պրոսպեկտն էի անցնում, Կուկն էլ դիմացից էր գալիս: Ուզում էի գայի տուն, հարցնեի` իսկականից ինքն ա, թե չէ: Էն էլ եկա տուն, տեսա` մի ամսով արգելափակել են իրան :
    Ու դրանից հետո անընդհատ շուրջս էի նայում, տեսնեի` ծանոթ ակումբցի կհանդիպի՞ :
    Սրանք էլ իմ առաջին քայլերը :
    Վերջին խմբագրող՝ Մանուլ: 21.01.2011, 22:23:
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  10. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.01.2011), Chuk (22.01.2011), E-la Via (21.01.2011), einnA (21.01.2011), erexa (22.01.2011), Jarre (22.01.2011), Kuk (22.01.2011), Moonwalker (21.01.2011), murmushka (22.01.2011), Smokie (21.01.2011), Valentina (22.01.2011), Արևածագ (22.01.2011), Երվանդ (22.01.2011), Ինչուիկ (24.01.2011), Հարդ (21.01.2011), ՆանՍ (25.01.2011), Ռուֆուս (22.01.2011)

  11. #21
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկզբում չէի գրանցվել մեկ-մեկ պարապությունից մտնում գրառումներն էի կարդում,հետո ընկերս տեսավ ու Rubinstein մականունով գրանցվեց,ու հետո, քանի որ իմ անունն էր Ռուբեն, ես էլ իրա կոդը գիտեի,ձեռից առա,հիմա ոչ էլ մտնում ա կամ էլ գրանցվել ա ինձ չի ասում թաքուն վրես ղժում ա արա Ռոմ, որ էսի կարդաս մի հատ կզանգես,թազա համարդ չունեմ
    The cake is a lie.

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (21.01.2011), Chuk (22.01.2011), erexa (22.01.2011), Jarre (22.01.2011), VisTolog (21.01.2011), Արևածագ (22.01.2011), Գանգրահեր (22.01.2011), ՆանՍ (25.01.2011)

  13. #22
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հավես, հետաքրքիր թեմայա:
    Շատ հետաքրքիր ա վիրտուլում քեզ բավական հարազատ դարձած մարդկանց ակումբցի դառնալու նախապատմությունը լսել: Ես ինչ ասեմ:
    Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ էր, որ գրանցվեցի, բայց մինչև էդ ահագին ժամանակ ուղղակի հաճախ մտնում-կարդում էի: Գրանցվելու ժամանակ թեթևակի ընկճախտի մեջ էի ու շփման կարիք ունեի, մտքովս անցավ գրանցվեմ: Համ էլ հայատառ շփումը իմ համար մի տեսակ էկզոտիկ բան էր:
    Առաջին օրերին մեր մեջ ասած տեղը չէի բերում... մի անգամ էլ անիմաստ հակադրվեցի Չուկին ու ինձ զոհի տեղ դրեցի: (ի դեպ կներես Չուկ): Բայց դե շուտով ակումբի հանրույթը ինձ դարձրեց դեպի նորմալ ճանապարհ: Ակումբն աստիճանաբար դարձավ կյանքիս փոքր, բայց կարևոր մասնիկը: Շատ նոր ու հետաքրքիր մարդկանց հետ ծանոթացա (դեռևս միայն վիրտուալում): Մինչև հիմա էլ պահոցի թեմաներում քչփորելուց նոր ու անսպասելի գրառումների եմ հանդիպում: Մի խոսքով, հպարտ եմ, որ «Դար ակումբ» կոչվածի մի մասն եմ: Բայց ինձ ակումբցի չեմ համարում: Շատ կուզենայի հանդիպման գալ, բայց դեռ հարմար առիթ չի եղել ու մի տեսակ համարձակությունս էլ չի ներում:
    Կարճ ասած լավ բան ա Ակումբը:
    Վերջին խմբագրող՝ Moonwalker: 21.01.2011, 22:46:

  14. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.01.2011), ars83 (06.12.2011), Chuk (22.01.2011), E-la Via (21.01.2011), einnA (21.01.2011), erexa (22.01.2011), Freeman (21.01.2011), Jarre (22.01.2011), Lion (21.01.2011), murmushka (22.01.2011), Nare-M (19.11.2011), Sagittarius (22.01.2011), Skeptic (22.01.2011), Tig (23.01.2011), Valentina (22.01.2011), Արշակ (22.01.2011), Արևածագ (22.01.2011), Գանգրահեր (22.01.2011), Երվանդ (22.01.2011), Ինչուիկ (24.01.2011), Հարդ (21.01.2011), Ձայնալար (21.01.2011), Նաիրուհի (18.11.2011), ՆանՍ (25.01.2011), Ռուֆուս (22.01.2011)

  15. #23
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Բարև ձեզ:
    ***
    Ես Հարդն եմ:
    ***
    Ես արդեն 3 օր է ինչ թմրանյութ չեմ օգտագործել
    ***

    2008 թվականից հետևել եմ ակումբին հեռակա կարգով, ու նաև նրա համար, որ տանն ինտերնետ չկար:
    Չնայած գրանցվել էի, բայց չեի կարողանում բան գրել:
    Այ երբ 2009 - ից ինտերնետ ունեցա, նոր պրոֆիլով գրանցվեցի ու սկսեցի ակտիվանալ:
    Հայտնաբերել եմ շատ շաբլոն ձևով (գոոգլե), ՍՕԱԴ - ի մասին հայերեն տեղեկություն հայթՀայթելու հույսով:

    Այ հիմա կարդում եմ սկզբնական շրջանի գրառումներս ու լիքը - լի՜քը նեռվայնանում
    Վաղն էլ կկարդամ այսօրվա գրառումներս ու լիքը - լի՜քը կնեռվայնանամ
    հ.Գ. ես գիժ չեեեեմ...

  16. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.01.2011), Chuk (22.01.2011), E-la Via (22.01.2011), erexa (22.01.2011), Freeman (21.01.2011), Inna (24.01.2011), Jarre (22.01.2011), Kita (22.01.2011), Moonwalker (21.01.2011), murmushka (22.01.2011), Sagittarius (22.01.2011), Skeptic (22.01.2011), Universe (22.01.2011), Valentina (22.01.2011), Արևածագ (22.01.2011), Գանգրահեր (22.01.2011), Երվանդ (22.01.2011), Ինչուիկ (24.01.2011), Ձայնալար (22.01.2011), Մանուլ (21.01.2011), ՆանՍ (25.01.2011), Շինարար (21.01.2011), Ռուֆուս (22.01.2011)

  17. #24
    Պատվավոր անդամ Ungrateful-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Հասցե
    մայրաքաղաք
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, ես էլ եմ առաջին անգամ ակումբի հանդիպման բերել մի հոգու , որին, համոզված եմ, հիմա ակումբում շատերն են սիրում ու հարգում: Արժանիորեն, որովհետև հիանալի անձնավորություն է: Խոսքս Արսի մասին է (Ungrateful):
    Եթե անգամ ես չեմ բերել առաջինը, օրհնվի բերողը:
    Առաջին հանդիպումս չէր, Արս: Բայց այդ ժամանակ հանդիպումներիս պատմությունը բավականին կարճ էր, հաշված հանդիպումների էի ներկա եղել: Էդ հանդիպումը ընտիր հիշում եմ... Բացի նրանից, որ վերջապես տեսա Արսին (), նաև ծանոթացա Գալաթեաի, Սասունի և Արշակի հետ: Դե պատկերացրեք ի՜նչ էմոցիաներով եմ տուն վերադարձել :
    Առաջին անգամ, ինձ հանդիպման հրավիրեց Չուկը: Զրուցարանում բլբլում էինք, մեկ էլ Չուկը գրառում արեց, որում հրավիրում էր ինձ մոտակա հանդիպման, որի հայտարարությունը արդեն արվել էր` Անգլիական այգում էր: Ես մի տիպի ուրախացա ու բնականաբար համաձայնվեցի: Չեմ կաշկանդվել, չնայած խնդրեցի ընկերոջս Հենոյին (որն հանդիպումների ավելի մեծ «փորձ» ուներ ու ավելի հին ակումբցի էր) գալ ինձ հետ: Հենց Հենոյից էլ իմացել եմ ակումբի մասին:

    Թեմայի վերաբերյալ պատմելիքս մեծ չի: Համարվում եմ բավականին հին ակուբցի, առաջին մականունս Լոս_Կվարտալոս էր` մի մականուն, որն ամեն ինչ ասում է իր մասին, ավելացնելու ոչինչ չկա :
    Վերջին խմբագրող՝ Ungrateful: 21.01.2011, 23:21:

  18. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.01.2011), ars83 (22.01.2011), Chuk (22.01.2011), E-la Via (22.01.2011), erexa (22.01.2011), Inna (24.01.2011), Jarre (22.01.2011), Kuk (22.01.2011), murmushka (22.01.2011), My World My Space (21.01.2011), Smokie (22.01.2011), Valentina (22.01.2011), Արշակ (22.01.2011), Արևածագ (22.01.2011), Երվանդ (22.01.2011), Ինչուիկ (24.01.2011), Ձայնալար (22.01.2011), ՆանՍ (25.01.2011), Ռուֆուս (22.01.2011)

  19. #25
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև ձեզ, ես էլ ժանգոտած ուղեղս քչփորեմ:

    Ի տակ, ինձ էլ ակումբի հետ Լևոնը ծանոթացրեց,... ո՞նց՝ ինչ Լևոն,... դե Տեր-Պետրոսյան էլի 2008 թվականի սկիզբն էր, դե ես էլ պարտքս էի համարում անհանգստանալ Հայաստանի ապագայի համար, բայց ԶԼՄները ինձ ամեն օր գելափ-մելափ էին կերակրում, որոնք լուսավոր ապագա չէին խոստանում: «Նեուժելի ամեն ինչ այդքան վատ ա», մտածեցի և սկսեցի ինտերնետում հարցումներ փնտրել, որտեղ Սերժը առաջատար չէր լինի: Փա՜ռք, գտա Ակումբը: Քաղաքական բաժնի գրառումներից մեկին պատասխանելու համար գրանցվեցի: Հետո պարզեցի, որ քաղաքականությունից բացի այլ հետաքրքիր բաժիններ էլ կան:
    Սկզբից գրանցվեցի Qaxaqaci մականվամբ, բայց պարզվեց, որ ակումբում արդեն Քաղաքացի կա: Եվ ես ստացա առաջին նամակս որը անկեղծորեն ինձ բավականին վախացրեց

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Բարև, քո ընտրած նիկը հակասում է Ակումբի կանոնադրությանը :
    1.2.8. Ակումբում մականունները եզակի են, այսինքն՝ անհնար է ընտրել մականուն, որով գրանցված անդամ ակումբում արդեն կա, կամ ընտրված մականունը գրեթե համընկնում է արդեն գոյություն ունեցող մականուններից որևէ մեկին (օրինակ լեզվի տարբերությամբ կամ մեկ սիմվոլի, տառի տարբերությամբ):
    Մեկ շաբաթվա ընթացքում առաջարկիր նոր մականուն, հակառակ դեպքում ստիպված ենք հեռացնել Ակումբից։
    Շնորհակալություն։
    Գրանցումիցս հետո իմ անձնական կյանքում շատ բան է փոխվել: Հայաստանում գտնվելուս ընթացքում այդպես էլ չստացվեց մասնակից դառնալ Ակումբի հանդիպումներին /չնայած շատ էի ուզում/, բայց մարդկանց զուտ իրենց գրառումներով ճանաչելն էլ իր էֆֆեկտը ունի:

  20. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (22.01.2011), E-la Via (22.01.2011), einnA (22.01.2011), erexa (22.01.2011), Jarre (22.01.2011), Kuk (22.01.2011), murmushka (22.01.2011), Smokie (22.01.2011), Valentina (22.01.2011), Արևածագ (22.01.2011), Երվանդ (22.01.2011), Ինչուիկ (24.01.2011), Հարդ (22.01.2011), Մանուլ (22.01.2011), ՆանՍ (25.01.2011), Ռուֆուս (22.01.2011)

  21. #26
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էս ինչ լավ թեմայա, էս թեման էնքան լավնա, որ ...

    2009-ի նոյեմբերն էր, Երևանի լուսապայծառ նոյեմբերներից մեկը սովորականի պես աշխատանքի էի ու այդ ժամանակ արդեն փորձառու ակումբցի Սաֆարյանը խորհուրդ տվեց գրանցվել, ես էլ միանգամից համաձայնվեցի, որովհետև ընկերներիս խորհուրդները միշտ եմ լսում: Հենց սկզբից էլ շատ սիրեցի, չնայած որ ադմինների կողմից (հատկապես Դայանայի) մշտապես նկատողություն կամ բացասական վարկանիշ էի ստանում (Արմին ականջդ կանչի), հետո քիչ քիչ այդ ամենը հարթվեց ու արդեն թեմաներ, քննաարկումներ... Հենց սկզբից, բացի Սաֆարյանից, ճանաչում էի նաև Բարձրահասակին և Սուրվեյրին, ովքեր ևս շատ հարցերով օգնեցին ինձ:
    Ակումբում քննարկվող թեմաներից շատերում առկա կարծիքների հետ գրեթե միշտ համաձայն չեմ եղել, որով երևի որոշներին էլ դուր չեմ եկել ու իմ նպատակը երբեք էլ չի եղել ստեղծել մի վիտուալ կերպար, որ բոլորին դուր գամ:
    Հիմա արդեն համակարգիչս միացնելուց առաջին բանը որ անում եմ Ակումբ մտնելն ու մի հատ ռազվետկա անելնա (տենամ ինչ նոր բաներ կան), հետո նոր անցնում եմ գործի:
    Չգիտեմ, կգա մի օր, որ էլ Ակումբ չմտնեմ, չեմ կարա ասեմ, բայց հիմա հաստատ գիտեմ, որ շարունակելու եմ բարի լույս մաղթել բոլոր ակումբցիներին ու միշտ լինել աղողջ մթնոլորտով լի Ակումբում
    Վերջին խմբագրող՝ yerevanci: 22.01.2011, 00:21:

  22. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.01.2011), Chuk (22.01.2011), E-la Via (22.01.2011), einnA (22.01.2011), erexa (22.01.2011), Freeman (22.01.2011), Jarre (22.01.2011), Moonwalker (22.01.2011), murmushka (22.01.2011), Safaryan (24.01.2011), Smokie (22.01.2011), Արևածագ (22.01.2011), Ինչուիկ (24.01.2011), ՆանՍ (25.01.2011)

  23. #27
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ungrateful-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին անգամ, ինձ հանդիպման հրավիրեց Չուկը:
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե անգամ ես չեմ բերել առաջինը, օրհնվի բերողը:
    Շնորհակալ եմ օրհնանքի համար, Արս ջան

    Արսը՝ Ungrateful-ը, ինձ ուղղակի հիացրել էր իր լուսանկարչական տաղանդով ու անհամբեր էի հետը ծանոթանալու հարցում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (22.01.2011), Jarre (22.01.2011), Ungrateful (22.01.2011)

  25. #28
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արամիկն էր մեղավոր ակումբ մուտքի համար։ Հարցրեց - ակումը հայկական IP ունի, թե ոչ, ես էլ մտա, ուսումնասիրելու… Հետո «խաբեությամբ» Արտգեոն բերեց ինձ հանդիպման՝ ավելի կոնկրետ Չուկի հետ հանդիպելու, ու էնտեղ ծանոթացա նաև «մորաքրոջս տղայի» հետ ու մնացյալ այլ ակումբցիների հետ։ Ու էդքան հարազատ ձեռք բերելուց հետո էլ ռիսկ չարեցի հեռանալ իմ սիրելիներից։

  26. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (22.01.2011), Chuk (22.01.2011), E-la Via (22.01.2011), einnA (22.01.2011), erexa (22.01.2011), Inna (24.01.2011), Jarre (22.01.2011), Kita (22.01.2011), murmushka (22.01.2011), Smokie (22.01.2011), Tig (23.01.2011), Valentina (22.01.2011), Zhor(ARM) (22.01.2011), Արևածագ (22.01.2011), Գանգրահեր (22.01.2011), Ինչուիկ (24.01.2011), Ձայնալար (22.01.2011), Ռուֆուս (22.01.2011)

  27. #29
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ օրհնանքի համար, Արս ջան
    Տարոսը Ջուլյային լինի, Արտ ջան:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (22.01.2011), VisTolog (22.01.2011)

  29. #30
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,293
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին անգամ, երբ գուգլով 2006-ի վեջերին եթե ճիշտ եմ հիշում akumb.am ին հանդիպեցի, իրականում ARCHIVE (արխիվային) տարբերակից էր գուգլը մեջբերում արել, ես էլ ուշադիր չէի եղել, մի ամիս անընդհատ քննարկումներին էի հետևում (էնքան անուշադիր եմ եղել, որ այդ ընթացքում չեմ նկատել, որ արխիվներնեմ նայում ), և կայքն ինձ այնքան հետաքրքրեց, որ offline explorer ով դրեցի քաշքշեցի արխիվն ամբողջությամբ: Էն ժամանակ էլ DialUP ով էի, ու Offline explorern ինձանից անպակաս էր: և այդպես, գրանցվեցի, ու հենց գրանցման օրը տեղդրածս ավատարը մինչև հիմա չեմ փոխել

  30. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (22.01.2011), einnA (22.01.2011), Freeman (22.01.2011), Jarre (23.01.2011), Արևածագ (22.01.2011), Գանգրահեր (22.01.2011)

Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հիշենք հին ֆորումցիներին
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 08.09.2013, 00:22
  2. Առաջին քայլերը PHP-ում
    Հեղինակ՝ Wisper, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 113
    Վերջինը: 07.07.2011, 22:17
  3. 25 ամենահամարձակ քայլերը երաժիշտների կարիերաներում
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 29.04.2011, 14:24
  4. Հոդված. 25 ամենահամարձակ քայլերը երաժիշտների կ
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Հոդվածներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 27.04.2011, 18:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •