Նոստալժի՜
Նախքան Ակումբը գրանցված էի Վիպարմենիայում, որտեղ բավական ձանձրալի էր. ինձ հետաքրքրող թեմաների շրջանակը սուղ էր, ակտիվությունը՝ ցածր: Նույն ֆորումում էր գրանցված նաև Երկնայինը: Չեմ հիշում ինչպես հայտնաբերեցի Ակումբը, որոշեցի գրանցվել. գրավեց այն հանգամանքը, որ շփումը հայալեզու է: Մինչ սպասում էի գրանցմանը, Երկնայինը (որը, չեմ հիշում՝ ինչպես էր իմացել, որ գրանցվել եմ), ԱՀ (անձնական հաղորդագրություն) ուղարկեց Վիպարմենիայում, որում ասում էր, որ Ակումբը կտրուկ տարվերվում է Վիպարմենիայից. առաջինում մասնակիցները մի մեծ համերաշխ ընտանիք են կազմում: Հետո իմ գրանցումը հաստատեցին: Գրանցումից մի առ ժամանակ առաջ ընկերներս՝ Ռաֆաելլեն, ցույց էր տվել Կառլ Ուորների «ուտելու» կոմպոզիցիաները, որոնք դուրս շատ էին եկել: Դրանք դարձան իմ առաջին գրառման նյութը՝ «Հրաշք լուսանկարներ» թեմայում:
Հետո տեսա, որ հանդիպումներ են կազմակերպվում: «Դժվար առաջին քայլը» կատարելիս (այսինքն առաջին ակումյան հանդիպմանը գնալիս) իմ բախտը բերեց. հրավիրողը շատ մտերմիկ, թեթև բնավորություն ունեցող, բարի անձնավորություն էր երևում, իսկ առավել գերող հատկանիշներից նրա բանիմացությունն էր: Այդ հիանալի մարդը՝ Ռուֆուսը տարիների ընթացքում դարձավ լավագույն ընկերներիցս մեկը:![]()
Լավ հիշում եմ առաջին հանդիպումը Կարապի լճի դիմացի շենքում (սրճարանի անունը չեմ հիշում, ինչպես միշտ): Ռուֆուսն էր, Անին էր (Camilla, հետագայում՝ Ֆրեյա), Արշակն էր, վերջում էլ Կռուգլին (ներեցեք, Օ՛Հայկը) եկավ: Ամեն մեկը մի բան պատվիրեց, ես էլ աղի բան էի ուզում: Ինչ հարցրի, մատուցողուհին ասեց՝ չունենք:Ես էլ ճարս կտրած ասեցի՝ պանիր բերեք դառը գինու հետ: Հետո էդ պառազիտ Հայկերը
հա ձեռ էին առնում, որ ես պանիր ու գինի եմ վերցրել: Էնքան հետաքրքիր ու լավ մարդիկ դուրս եկան բոլորը, որ մտածեցի, որ պիտի հաճախ գնամ էս Քլոնդայկը (հանդիպումներին, էլի). այդտեղ հաստատ լիքը ադամանդներ կան թաքնված: Այդպես էլ կա: Սա էլ իմ առաջին տպավորություններն են: Արշակի մասին կարճ է գրված, բայց դեռ այն ժամանակվանից սիրեցի այս արտակարգ բարի մարդուն, որը մանկական խանդավառությամբ պատմում էր, թե ինչպես են փոքր ժամանակ իրեն գլխաշոր կապել:
Ի դեպ, ես էլ եմ առաջին անգամ ակումբի հանդիպման բերել մի հոգու, որին, համոզված եմ, հիմա ակումբում շատերն են սիրում ու հարգում: Արժանիորեն, որովհետև հիանալի անձնավորություն է:
Խոսքս Արսի մասին է (Ungrateful):
Եթե անգամ ես չեմ բերել առաջինը, օրհնվի բերողը:![]()
Էջանիշներ