User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Ազնիվ մամի հեքիաթը...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ազնիվ մամի հեքիաթը...

    Ազնիվ մամի հեքիաթը...

    Ձմեռը, երբ մութը վրա էր տալիս ու լսվում են գայլահաչերը, Ազնիվ մամը երեսին հապշտապ խաչ էր հանում, ու քթի տակ ասում.
    - Նահլա՜թ քեզ, չա՛ր սատանա....
    Թոռներն արդեն գիտեին, բայց մի անգամ ևս հարցնում էին.
    - Էն ո՞վ էր ձեն հանում Մա՛մի...
    - Չարքերն են, բալե՜ք ջան, գայլերի հետ ոռնում են:

    Երեխաները շատ էին սիրում Ազնիվ մամի հեքիաթները չարքերի ու փերղզիների մասին, ու ամեն երեկո խնդրում էին նրան մի պատմություն պատմել: Ազնիվ մամը ժպտում էր ակնոցների տակից, կողքի էր դնում կիսագործած գուլպան ու սկսում.
    - Շա՜տ ու շատ տարիներ առաջ Մացոյենց Օհաննեսը ձորում մի ջրաղաց ուներ, ու էդ ջրաղացում էր ապրում: Ժամանակ առ-ժամանակ գալիս էր գյուղ, հաց կապում ու նորից գնում էր իր ջրաղացը: Մի անգամ ձորն իջնելիս մի մարդ է պատահում: Էս մարդը հարցնում է.
    - Եղբա՛յր, չե՞ս ասի, ձորով ոնց դուրս գամ մյուս կողմը:
    - Էս էլ եմ էդպես գնում, միասին կգնանք,- ու լուռ շարունակում է ճամփան:
    Էս անծանոթը թե բա.
    -Էս ինչի՞ ձեն չես հանում, խոսենք, ճանապարհը կարճանա:
    -Ի՜նչ խոսենք, այ ախպեր, էն ա գնում ենք էլի, ամեն մեկս մեզ ու մեզ մեր դարդերով...,- ու հանկարծ աչքն ընկնում է անծանթոի ոտքերին, ու ի՞՜նչ..... էս անծանոթի ոտքերը թարս են լինում` կրունկներն առաջ: Օհաննեսը ջվալը գցում է ուսից, ու արագ երեսն է խաչակնքում.
    -Նահլա՜թ քեզ չար սատանա....
    Անծանոթը տեղնուտեղը չքանում է: Օհաննեսը վախվխելով իջնում է ջրաղաց, դուռ ու երդիկ փակում , թաքնվում է դատարկ պարկերի տակ ու ինքն էլ չհասկանալով թե ոնց, քուն է մտնում:
    Գիշերվա մի ժամի, ջրաղացի դուռը բացվում է, ու իրար հետ խոսելով ներս են մտնում գյուղի տղաները` Համբիկենց Կուրղին, Վաղոն, Բաղդոն ու մնացածը:
    Օհաննեսը հայ-հայ է ուզում է դուրս գալ, մեկ էլ հանկարծ նկատում է, որ բոլորի ոտքերը թարս են: Վախից սսկվում է տեղում ու ձեն չի հանում:
    Մեկ էլ էս Կուրղին ասում է.
    - Տղերք, սրա մոտ ալյուր կլինի, էկեք հալվա սարքենք, ուտենք:
    Ման են գալիս, քթոցով ալյուրը գտնում են, լցնում են թավայի մեջ, դնում են կրակի վրա ու սկսում են թոնրի չորս բոլորը երգելով պար գալ.
    -Չըկկի ե՜ղը, չըկկի մե՜ղրը....Չըկկի ե՜ղը, չըկկի մե՜ղրը....
    Սրանց երգից թավայի մեջ եղ ու մեղր է հայտվում ու չվառած թոնրի վրա, թավան սկսում է եռ գալ....
    Ջրաղացով մեկ ընկնում է սրանց պատրաստած հալվայի հոտը, Օհաննեսը հազիվ է իրեն զսպում, որ դուրս չգա: Էսպես սրանք ամբողջ գիշեր հալվա են սրաքում ու նստում են ուտելու: հենց ուտում, վերջացնում են գյուղի կողմից լսվում է աքլորի կանչը: Սրանք արագ-արագ հավաքվում են, որ գնան, մեկ էլ Կուրղին մոտենում է Օհաննեսի թաքստոցին, հետ գցում պարկերն ու նայում Օհաննեսին.
    - Ջանդամվի քո բաժինը կեր, չսառի...., - ու աքլորի երրորդ կանչի հետ անհետանում է....

    - Մա՜մի, - հարցնում է մեծ թոռը,- իսկ ինչի՞ չարքերը մեզ չեն հայտնվում, մեր տուն չեն գալիս....
    - Արդար վաստակի հետ չարքերը գործ չունեն, բալես,- բացատրում է Ազնիվ մամը,- Իսկ Օհաննեսի մոտ գնացել էին , որովհետև նա ամեն մեկի աղունից մի քանի բուռ հետ էր գցել իր համար ու մի քթոց ալյուր էր հավաքել: Հենց էդ քթոցի ալյուրն էլ կերել էին չարքերը....Էդպես է աշխարհքը, ամեն մարդուն իրա քրտինքով աշխատածն է հալալ լինում...
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 21.01.2011, 15:17:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 31 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (23.01.2011), A.r.p.i. (24.01.2011), Ariadna (24.01.2011), ars83 (21.01.2011), CactuSoul (21.01.2011), Chuk (22.01.2011), E-la Via (21.01.2011), einnA (21.01.2011), Freeman (21.01.2011), impression (21.01.2011), Lianik (21.01.2011), lili-4 (23.01.2011), Mark Pauler (26.01.2011), Moonwalker (21.01.2011), murmushka (21.01.2011), Philosopher (21.01.2011), RADIOmanyachka (21.01.2011), Smokie (21.01.2011), Tig (21.01.2011), Universe (02.02.2011), Valentina (21.01.2011), Անտիգոնե (21.01.2011), Արևածագ (21.01.2011), Երվանդ (22.01.2011), Թամարա (23.01.2011), Ժունդիայի (21.01.2011), Նաիրուհի (23.01.2011), Ջուզեպե Բալզամո (24.01.2011), Ռուֆուս (21.01.2011), Սլիմ (24.01.2011), Ֆրեյա (21.01.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ազնիվ մարդու դարը
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 21.09.2013, 22:16
  2. Արձակ. Columnea Consanguinea-յի կարմիր սրտիկների հեքիաթը
    Հեղինակ՝ Արևանուռ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 03.09.2013, 13:34
  3. Արձակ. Մեր հեքիաթը
    Հեղինակ՝ Lusntag Lusine, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 58
    Վերջինը: 25.03.2013, 22:45
  4. Գրառումներ: 29
    Վերջինը: 11.08.2008, 20:47
  5. Պատմիր քո Կյանքի ամենահիշվող "Հեքիաթը"
    Հեղինակ՝ Baobab, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 05.02.2008, 15:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •