Անհավատի ծես կամ շաբաթօրյակ
Հավաքվել էին ահել ու ջահել,
Ու դատարանի որոշմամբ արդար
Սերգեյ աշուղին պետք էր ողջ թաղել
Նոր ամրոցի տակ` որպես հիմնաքար:
Ծիծաղում էին ահել ու ջահել,
Արքան իր գոտին վերև էր քաշում,
Պիոներները բերեցին բահեր,
Աշուղի համար եկել էր աշուն...
Բղավում էին ահել ու ջահել.
<Մա'հ, մա'հ աշուղին, աշուղին` ցա~վ, ցա~վ>,
Հողի մեջ մտան ժանգոտված բահեր,
Աշուղի մաշկով ցուրտ սարսուռ անցավ:
Ու նրա հոգնած դատարկ ոսկրերում
Մենության սայլը սլացավ նորից,
Անվերջ գը-նում էր, գը-նում էր, գը-նում,
Կարծես փախչում էր ուղևորներից:
-------------------------------------
Էլ չդիմացան քարերը անվախ,
Վերևից ընկան արքայի գլխին,
Շիրմաքար դարձան, վրան` մուրճ, մանգաղ,,
Շաբաթօրյակը ավարտվեց կրկին:
Անվերջաբան նախերգանք
Անցան տարիներ, անցավ աշունը,
Ձմեռներ անցան, եկել է գարուն,
Բանտից հեռացավ Սերգեյ աշուղը,
Իսկ նրա սազը երգեց հետմահու...
Հիմա էլ չկա ո'չ "մուրճ", ո'չ "մանգաղ",
Սակայն մրսում են արքաները նոր,
Վախենում են, որ կփլվեն անկախ,
Կիսաէլիտար "ամրոցները" կոր...
Էջանիշներ