User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Հայաստանյան մանկատները

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայաստանյան մանկատները

    Այս պատմությունը Գյումրու «Երեխաների տուն» մանկատան երեխաներից մեկի՝ Լիլիթի մասին է: Այն տեղադրել է Ֆեյսբուքում լուսանկարչական սեսսիայի տեսքով Արազ Արթինյանը՝ անձնուրաց և հաստատակամ մի անձնավորություն, որը զբաղվում է տարբեր ֆիզիկական թերություններ ունեցող հայ երեխաների համար նյութական միջոցներ հավաքելով և օգնություն ցուցաբերելով: Ստորև բերված տեքստը թարգմանություն է անգլերենից (կատարված իմ կողմից): Լուսանկարների ալբոմի մասին հարցրել եմ Արազին՝ արդյոք հնարավոր է համարում այն բոլորին հասանելի դարձնելը: Դրական պատասխանի դեպքում կտեղադրեմ ալբոմի հղումը: Մեկ լուսանկար կրկնօրինակել եմ (ներդրված է տվյալ գրառման մեջ):

    Հազարավոր երեխաներ կան, որոնք կախված են մեզնից: Վեց ու կես տարեկան Լիլիթ Շախյանը հաստատ նրանցից մեկն է: Նա իր կյանքում երբևիցե ձայն չի լսել: Նրա ականջներն ամբողջապես փակ են: Հավանաբար, դա է պատճառը, որ ծնողները ծնվելուց հետո հրաժարվել են նրանից: Վերջերս նրան ախտորոշել են որպես արտաքին լսուղու ատրեզիա՝ հազվադեպ բնածին հիվանդություն ունեցող: Մենք իմացանք նրա վիճակի մասին, երբ ես 2010թ.-ի դեկտեմբերի 1-ին նրան տարա օտոլարինգոլոգ բժիշկ Աբգար Պետրոսյանի մոտ:

    Սա Լիլիթի իմ առաջին լուսանկարն է՝ արված 2009-ին: Նրան պահել են այս սենյակում Գյումրիի «Երեխաների տանը»՝ առանց որևէ լուրջ բժշկական զննության: Առանց որևէ դպրոցական կրթության: Արդեն վեց ու կես տարի է: Հիմա ասացեք ինձ, խնդրեմ, ինչպե՞ս կարող եմ լռել այս մասին: Սա ինձ խելագարեցնում է: Լսողության կորուստը հիմնականում 4 ձևով է ազդում երեխայի վրա.
    ա. Այն խոչընդոտում է զգայական և արտահայտչական հաղորդակցման միջոցների զարգացմանը (խոսք և լեզու).
    բ. Խոսելու ունակության բացակայությունն առաջացնում է սովորելու հետ կապված խնդիրներ, որոնք իրենց հերթին աղքատեցնում են ակադեմիական ձեռքբերումները.
    գ. Հաղորդակցման բարդությունները հաճախ բերում են հասարակական մեկուսացման և ցածր ինքնագնահատականի.
    դ. Կարող է բացասական ազդեցություն ունենալ մասնագիտական ընտրությունների վրա:
    Մենք միշտ կարծում էինք, թե Լիլիթը խուլ է, բայց ընդամենը մի քանի ամիս առաջ իմ կամավորներից մեկը նկատեց, որ Լիլիթի ականջների արտաքին բացվածքներն ամբողջությամբ խցանված են մաշկով: «Իսկ, միգուցե, Լիլիթը սկսի լսե՞լ, եթե այդ անցքերը բացվեն»,- սկսեցինք մտածել մենք:
    Երբեմն Լիլիթը դառնում է շատ նյարդային՝ բացատրվել չկարողանալու պատճառով: Երբ դեկտեմբերի 1-ին մենք նրան տանում էինք Երևան, նա կծեց սեփական ձեռքը մեքենայում, քանի որ զուգարան էր ուզում գնալ: Նրան անգամ նշանների լեզուն չէին սովորեցրել: Այդ պատճառով մենք ստիպված էինք նույն օրը քնացնել Լիլիթին՝ քունքոսկրի համակարգչային սկանավորման և ուղեղի լսողական համակարգի (ձայնային ազդանշանի նկատմամբ) արձագանքի ստուգման ժամանակ: Ստուգումը տևեց 10 րոպե: Արդյունքներն արագ հայտնվեցին: Այդ 10 րոպեների ընթացքում պարզվեց, որ Լիլիթի ներքին ականջն ամբողջովին զարգացած է, և չնայած նրա լսուղիներն ու ականջներն ամբողջությամբ փակ են, նա ունակ է լսելու: Երբ նա դեռ քնաբերի ազդեցության տակ էր, մենք շտապեցինք կատարելու երկրորդ ստուգումը: Բժիշկ Աբգարն ուզում էր կատարել ABR-թեստ (Auditory brainstem response): Սա մի նյարդաբանական թեստ է, որը ստուգում է ուղեղի ձայնային համակարգի արձագանքը ձայնային գրգռիչի նկատմամբ: Այս պահին մենք շատ երկար ժամանակ էինք սպասել: Երբ ես նայում էի արդյունքները (համակարգչի էկրանին պատկերված) կարմիր գիծը թափանցում էր ուղիղ սրտիս մեջ: Ձայնաբան Նելլի Մովսեսովան, բժիշկ Աբգարը և մենք բոլորս սպասում էինք... և էլի սպասում էինք... և վերջապես՝ (բժշկի դեմքին հայտնվեց) ցնծության ժպիտը: Ձայնային ալիքները Լիլիթի ուղեղին հասան երկու կողմից և մենք հասկացանք, որ կարող ենք ուղի գտնել Լիլիթին լսել տալու առաջին անգամ նրա կյանքում:
    Ինչո՞ւ էր այս աղջնակը զրկված լսելու և խոսելու հնարավորությունից: Վերջին 6 տարիների ընթացքում մանկատան տնօրենը, որն, իմիջիայլոց, մանկաբույժ է, այնքան բան կարող էր անել Լիլիթի համար, որպեսզի նա լսեր և շփվեր մարդկային էակի այլ ոչ վարժեցրած տնային շան նման: Ինչո՞ւ այս բոլոր տարիների ընթացքում ոչինչ չի արվել: Ինչո՞ւ Լիլիթը ստիպված է եղել տառապել այսքան երկար ժամանակ: Ո՞ւր է սերը:
    Մենք ծախսեցինք 6 ժամ տեղափոխությունների վրա՝ 35000 դրամ = 97 $, 20 րոպե՝ բժշկական զննության վրա՝ 45000 դրամ = 125 $ համակարգչային տոմոգրաֆիայի վրա, պարզելու համար, որ Լիլիթը կարող է լսել: Մեր ընդհանուր ծախսերը կազմեցին 222 $: Յուրաքանչյուր տարի ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ամեն երեխայի համար մանկատանը հատկացնում է 2 մլն դրամ (5555 $): Մինչև հիմա ավելի քան 13 մլն (36000 $) է հատկացվել Լիլիթի համար: Ո՞րն է այս երեխաներին մանկատներում պահելու իմաստը: Եթե այդ գումարը չի ծախսվում նրանց առողջության և կրթության համար, ապա ո՞ւր է այն գնում: Ե՞րբ են այս ղեկավարները պատժվելու: Ինչքա՞ն ժամանակ պետք է պատասխանատուները խախտեն անմեղ երեխաների իրավունքները: Այդ մանկատանը կա 117 երեխա, որոնք ունեն հատուկ կարիքներ: Զինվեք հաշվիչներով, ժողովուրդ ջան: Եվ մինչ սեղմում եք թվերով կոճակները, հիշեցե՛ք, որ այս մանկատունը Հայաստանում ամենամեծ օգնությունն է ստանում դրսից: Երբեմն զբոսաշրջիկներով ավտոբուսներ են այցելում այդտեղ և լրացուցիչ նվիրատվություններ անում: Սա պետք է դադարեցվի՛:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (20.01.2011), Mark Pauler (21.01.2011), Moonwalker (21.01.2011), My World My Space (20.01.2011), Zhor(ARM) (20.01.2011), Էլիզե (20.01.2011)

  3. #2
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքա՞ն ժամանակ պետք է պատասխանատուները խախտեն անմեղ երեխաների իրավունքները:
    Այնքան ժամանկ, քանի դեռ մենք լռում ու նման հարցերը համարում ենք ոչ մերը, մտածում ենք, որ դրա համար կան համապատասխան մարդիկ, թող նրանք էլ տեր լինեն, այքան ժամանակ, քանի դեռ նման անհանգստացողներին որակավորում ենք որպես վատ մարդ, դիմացինին նախանձող, չուզող անձնավորություն:
    Ու ինչքան շատ լինեն ուրիշի հոգսը սեփականը համարող, ուրիշի խնդիրների համար անհանգստացող մարդիկ, այնքան քիչ կլինեն անգամ որբ երեխայի հասանելիքը լափող տականքներ:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (26.01.2011), Mark Pauler (23.01.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. armhistory.ru/photo - Հայաստանյան նկարների կայք
    Հեղինակ՝ karakala14, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 23.03.2011, 23:51
  2. Գների աննախադեպ աճ հայաստանյան շուկայում
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 27
    Վերջինը: 16.08.2010, 10:46
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 12.02.2009, 18:14
  4. Ֆուտբոլի Հայաստանյան առաջնություն
    Հեղինակ՝ Սամվել, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 11.12.2007, 09:14

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •