«Անեկդոտներ» բաժնում քննարկումներն արգելվում են, բայց երբեմն լինում են անեկդոտներ, որոնց մասին ինչ-որ ասելու բան է լինում, ինչու ոչ՝ նաև քննարկելու: Եթե միայն առանձին թեմա լիներ անեկդոտների համար, դրա կարիքը թերևս չլիներ, բայց քանի որ կան թեմատիկ բաժանումներ, հետաքրքիր է հասկանալ, թե ինչի հիման վրա է այս կամ այն անեկդոտը դրվում այս կամ այն խորագրի ներքո: Ժամանակին 2 անեկդոտ, որոնք ղարաբաղցիների մասին էին, փոխեցի լոռեցիների վրով ու դրեցի լոռեցիների մասին անեկդոտներ թեմայով, որովհետև բնույթով ինձ լոռեցիական թվացին:
Այսինքն, երբ ասում ենք՝ լոռեցին, ղարաբաղցին կամ գյումրեցին, ինչ-որ կերպ դա արդարացված է լինում, երբեմն այն աստիճան, որ լոռեցու մասին անեկդոտւմ եթե չասես լոռեցին, այլ ասես գյումրեցին, հեչ ծիծաղալու չի լինի, նույնը հակառակը:
Այսինքն, անեկդոտն ընկալող հասարակությունն ունի ինչ-որ նախնական ինֆորմացիա, որը ամեն անգամ անեկդոտ պատմելիս չես կրկնում, անեկդոտի տեքստում և կա, և չկա: Չկա այնքանով, որ չի ասվում ամբողջ ինֆորմացիան, բայց կա այնքանով, որ ասվում է՝ էս լոռեցին, էս լեննականցին: Դա մոտավորապես նման է այն լեզուներին, որոնց այբուբեններում ձայնավոր հնչյունները չեն արտահայտվում, բայց լեզվի կրողը բառը գիտի, ու տվյալ բաղաձայնների հաջոդականությունը տեսնելիս, գիտի, թե ինչ ձայնավորների հետ են դրանք զուգադրված կոնկրետ բառում:
Նույնը այս դեպքում. գիտես՝ անեկդոտ է, գիտես՝ գյումրեցի է, էլ պետք չի ասել, թե ինչ-ինչ հատկանիշներ ունի գյումրեցին, որ տվյալ խոսքը ծիծաղելի է դառնում, սրամիտ է դառնում հենց դրա ասողի՝ գյումրեցի լինելով:
Լոռեցիների անեկդոտներում երևում է լոռեցու միամտությունը կամ միամիտ սրամտությունը, հարցասիրւթյունը, գյումրեցիների անեկդոտներում՝ գյումրեցու սրամտությունը, քյավառցիները խմելու հետ լավ են, անգլիական հումորը անգլիացիների անվրդովության մասին է, սև հումորը սև է, վանաձորցիների մասին կարելի է անեկդոտ պատմել այնպիսի թեմաներով, որոնք վերաբերում են կլիմայական խոնավ պայմաններին. եթե վանաձորցի երեխան անեկդոտում արև չի տեսել, նորմալ է, երևանցի երեխայի մասին նույն անեկդոտը ծիծաղելի չի լինի:
Հիմա էս անեկդոտը ինչո՞վ է լոռեցու մասին, ես չհասկացա:
Խելքս գնում է լոռեցիների մասին անեկդոտների համար, չմտածեք, թե լոռեցի եմ, անեկդոտը դուրս չի եկել, դրա համար այսքան երկար խոսեցի, բայց ախր հեչ լոռեցու մասին չի, է…
Հ.Գ. Հարգելի մոդերներ, այսինքն, հարգելի Ուլուանա, եթե կգտնես, որ թեման իրավունք չունի գոյության, խնդրեմ, փակիր, չեմ նեղանա, ես իմ ասելունը ասացի: Բայց ինձ թվում է, որ արժե՝ մնա, հը՞:
Էջանիշներ