User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 98 հատից

Թեմա: «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ

    «Անեկդոտներ» բաժնում քննարկումներն արգելվում են, բայց երբեմն լինում են անեկդոտներ, որոնց մասին ինչ-որ ասելու բան է լինում, ինչու ոչ՝ նաև քննարկելու: Եթե միայն առանձին թեմա լիներ անեկդոտների համար, դրա կարիքը թերևս չլիներ, բայց քանի որ կան թեմատիկ բաժանումներ, հետաքրքիր է հասկանալ, թե ինչի հիման վրա է այս կամ այն անեկդոտը դրվում այս կամ այն խորագրի ներքո: Ժամանակին 2 անեկդոտ, որոնք ղարաբաղցիների մասին էին, փոխեցի լոռեցիների վրով ու դրեցի լոռեցիների մասին անեկդոտներ թեմայով, որովհետև բնույթով ինձ լոռեցիական թվացին:

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի թերթից եմ թխել, ընդեղ ղաբաղացոնց վրա էր գրած, բայց բնույթով լռիվ լոռեցիական են, մի անիկդոտ էր մեզ մնացել, էդ էլ են ուզըմ իրանցով անեն

    -Էն մեր րեխի համարը հիշըմ չե՞ս:
    -Ոչ:
    -Ա մոտավորա՞պես էլ չես հիշըմ:

    Մահամերձի մոտ, որ արդեն, ասելով, ոչ մընին չի ճնանչըմ:
    -Վալոդ, ինձ տեղը չե՞ս բերըմ:
    -Չէ, Սարիբեկ ջան, չէ…
    Այսինքն, երբ ասում ենք՝ լոռեցին, ղարաբաղցին կամ գյումրեցին, ինչ-որ կերպ դա արդարացված է լինում, երբեմն այն աստիճան, որ լոռեցու մասին անեկդոտւմ եթե չասես լոռեցին, այլ ասես գյումրեցին, հեչ ծիծաղալու չի լինի, նույնը հակառակը:

    Այսինքն, անեկդոտն ընկալող հասարակությունն ունի ինչ-որ նախնական ինֆորմացիա, որը ամեն անգամ անեկդոտ պատմելիս չես կրկնում, անեկդոտի տեքստում և կա, և չկա: Չկա այնքանով, որ չի ասվում ամբողջ ինֆորմացիան, բայց կա այնքանով, որ ասվում է՝ էս լոռեցին, էս լեննականցին: Դա մոտավորապես նման է այն լեզուներին, որոնց այբուբեններում ձայնավոր հնչյունները չեն արտահայտվում, բայց լեզվի կրողը բառը գիտի, ու տվյալ բաղաձայնների հաջոդականությունը տեսնելիս, գիտի, թե ինչ ձայնավորների հետ են դրանք զուգադրված կոնկրետ բառում:

    Նույնը այս դեպքում. գիտես՝ անեկդոտ է, գիտես՝ գյումրեցի է, էլ պետք չի ասել, թե ինչ-ինչ հատկանիշներ ունի գյումրեցին, որ տվյալ խոսքը ծիծաղելի է դառնում, սրամիտ է դառնում հենց դրա ասողի՝ գյումրեցի լինելով:

    Լոռեցիների անեկդոտներում երևում է լոռեցու միամտությունը կամ միամիտ սրամտությունը, հարցասիրւթյունը, գյումրեցիների անեկդոտներում՝ գյումրեցու սրամտությունը, քյավառցիները խմելու հետ լավ են, անգլիական հումորը անգլիացիների անվրդովության մասին է, սև հումորը սև է, վանաձորցիների մասին կարելի է անեկդոտ պատմել այնպիսի թեմաներով, որոնք վերաբերում են կլիմայական խոնավ պայմաններին. եթե վանաձորցի երեխան անեկդոտում արև չի տեսել, նորմալ է, երևանցի երեխայի մասին նույն անեկդոտը ծիծաղելի չի լինի:

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վանաձորում երեխաները արևը քառակուսի են նկարում։ Կհարցնեք, ինչու՞։ Պատասխան. Չեն տեսել։

    Հիմա էս անեկդոտը ինչո՞վ է լոռեցու մասին, ես չհասկացա:

    Մեջբերում Թամարա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լոռեցին ընկերոջը.
    -Էս մեր հարևան ապարանցի Սերոժը լրիվ ապարանցի ա,1000 անգամ ասել եմ Սերոժ,իմ կնիկը քո կնիկը չի,էլի գլուխը չի մտնում…
    Խելքս գնում է լոռեցիների մասին անեկդոտների համար, չմտածեք, թե լոռեցի եմ, անեկդոտը դուրս չի եկել, դրա համար այսքան երկար խոսեցի, բայց ախր հեչ լոռեցու մասին չի, է…

    Հ.Գ. Հարգելի մոդերներ, այսինքն, հարգելի Ուլուանա, եթե կգտնես, որ թեման իրավունք չունի գոյության, խնդրեմ, փակիր, չեմ նեղանա, ես իմ ասելունը ասացի: Բայց ինձ թվում է, որ արժե՝ մնա, հը՞:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կաթիլ (21.01.2011)

  3. #2
    Կայֆերով Zhor(ARM)-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.07.2010
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    420
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    խնդրեմ, փակիր, չեմ նեղանա, ես իմ ասելունը ասացի: Բայց ինձ թվում է, որ արժե՝ մնա, հը՞:
    ես իմ ասելունը ասացի, տենց բառ դեռ չէի լսել,
    Լսեք երաժշտություն Erger.am կայքում:

  4. #3
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա էս անեկդոտը ինչո՞վ է լոռեցու մասին, ես չհասկացա:
    Էնքանով, որ Լոռին համարվումա անձրևային շրջան:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (20.01.2011)

  6. #4
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Zhor(ARM)-ի խոսքերից Նայել գրառումը
    ես իմ ասելունը ասացի, տենց բառ դեռ չէի լսել,
    Մեր բարբառում «ասելիք» բառը հաճախ գործածվում ա «ասելուն» տարբերակով

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինարար ջան, երևի լոռեցի ես, դրա համար էլ չհասկացար: Կատակից նեղանալ չկա, չէ՞:
    Էս հենց քո ասած անեկդոտներից ա, որ եթե չասես լոռեցին, ասես ուրիշ մեկը, անեկդոտը համուհոտը կկորցնի: ԻՀԿ:
    Է որ ապարանցին ապարանցուն հարցներ, անեկդոտի համեմունքը պակա՞ս կլիներ:

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Էնքանով, որ Լոռին համարվումա անձրևային շրջան:
    Մինիստր ջան, իրա գրածն ըստ երևույթին վերաբերվում էր ոչ թե նախորդ, այլ հաջորդ անեկդոտին:

    Վայ, գրեց արդեն
    Վերջին խմբագրող՝ _Հրաչ_: 20.01.2011, 22:15:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Կաթիլ (21.01.2011), Շինարար (20.01.2011)

  8. #5
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուսին, վրացուն մեկ էլ աբարանցուն մահապատժի են ենթարկում ու հնարավորություն են տալիս որ իրենք ընտրեն` գնդակահարություն, էլեկտրական աթոռ կամ գիլյոտին (եթե չգիտեք ինչ ա` խնդրեմ): Էս ռուսը իմանում ա, որ գիլյոտինի դեպքում եթե էդ շեղբը լռվի, մինչեւ վերջ չիջնի, բաց են թողնում, դա ա ընտրում: Էս շեղբը իրոք մինչեւ վերջ չի իջնում, ռուսին բաց են թողում: Վրացին տեսնում ա, որ տենց լավ շանս կա, ինքն էլ ա դա ընտրում: Էլի էդ շեղբը մինչեւ վերջ չի իջնում, բաց են թողնում: Էս աբարանցուն են հարցնում.
    – Դո՞ւ ինչ ես ընտրում:
    – Այ մարդ, գնացեք էլեկտրական աթոռ բերեք, էս ձեր սարքը աչքիս փչացած ա:
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապարանցին ,Անգլիացին ու Գերմանացին գնում են հրաձգության մրցումների: Անգլիացին կրակումա ուղիղ կենտրոնին է կպնում ասում է.
    - "Yes , I am Robin Hood", գերմանացին կրակում է ելի կենտրոնին է կպնում , ասում է .
    - "Yes, I am Wiliam Walas", ապարանցին կրակում է, կպնում է կողքի ծառի մոտ կանգնած մարդուն , ասումա
    - "I AM SORRY":
    Նոր միտում ա, ազգությունների մասին անեկդոտներում հային փոխարինել ապարանցիով, վրացին, ռուսը, անգլիացին ընդհանրացված են, իսկ ապարանցին մասնավորեցված: Ստիպված եմ տխրեցնել ոչ ապարանցի բանասացներին: Այդ անեկդոտներից առաջինում ռուսի ու վրացու հետ հայը պետք է լինի, իսկ երկրորդի դեպքւմ գերմանացու ու անգլիացու կողքին բանահյուսական ավանդույթում հայը՝ ընդհանրացված, թե մասնավորեցված, ընդհանրապես չի էլ տեղավորվում, բայց եթե պետք է տեղավորել, ամեն դեպքում, էլի պետք է հայը լինի, ոչ թե ապարանցին:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (18.02.2011), Լեո (29.12.2011)

  10. #6
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր միտում ա, ազգությունների մասին անեկդոտներում հային փոխարինել ապարանցիով, վրացին, ռուսը, անգլիացին ընդհանրացված են, իսկ ապարանցին մասնավորեցված: Ստիպված եմ տխրեցնել ոչ ապարանցի բանասացներին: Այդ անեկդոտներից առաջինում ռուսի ու վրացու հետ հայը պետք է լինի, իսկ երկրորդի դեպքւմ գերմանացու ու անգլիացու կողքին բանահյուսական ավանդույթում հայը՝ ընդհանրացված, թե մասնավորեցված, ընդհանրապես չի էլ տեղավորվում, բայց եթե պետք է տեղավորել, ամեն դեպքում, էլի պետք է հայը լինի, ոչ թե ապարանցին:
    Կոտրենք կարծրատիպերը:

    Ասեմ, որ անեկդոտը լսելուց ես էլ եմ ասածիդ մասին մտածել, բայց «հայ» տարբերակով անձամբ իմ համար ոչ մի կերպ ծիծաղելի չէր ստացվում, որտեւ «աբարանցիությունը» սովորաբար հայի համընդհանուր հատկանիշների մեջ չի մտնում:

  11. #7
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա էս անեկդոտը ինչո՞վ է լոռեցու մասին, ես չհասկացա:
    Շինարար ջան, երևի լոռեցի ես, դրա համար էլ չհասկացար: Կատակից նեղանալ չկա, չէ՞:
    Էս հենց քո ասած անեկդոտներից ա, որ եթե չասես լոռեցին, ասես ուրիշ մեկը, անեկդոտը համուհոտը կկորցնի: ԻՀԿ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (09.06.2011)

  13. #8
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Zhor(ARM)-ի խոսքերից Նայել գրառումը
    ես իմ ասելունը ասացի, տենց բառ դեռ չէի լսել,
    Ես դեռ շատ բառեր գիտեմ, որ դու դեռ լսած չես լինի
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինարար ջան, երևի լոռեցի ես, դրա համար էլ չհասկացար: Կատակից նեղանալ չկա, չէ՞:
    Էս հենց քո ասած անեկդոտներից ա, որ եթե չասես լոռեցին, ասես ուրիշ մեկը, անեկդոտը համուհոտը կկորցնի: ԻՀԿ:
    Հնարավոր ա, բայց իմ ուղեղը չի մտնում, իմ իմացած լոռեցիական չի, կամ ավելի շուտ իմ հասկացած
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Էնքանով, որ Լոռին համարվումա անձրևային շրջան:
    Մինիստր ջան, խոսքս, էդ անեկդոտի մասին չի, ներքևի անեկդոտի մասին ա, Լոռին չէ, բայց մեր Վանաձորը նենց նամոտ քաղաք ա, ես էս տարիքիս, ես էլ արև տեսած չեմ մեզ մոտ
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 20.01.2011, 22:11:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (29.12.2011), ministr (20.01.2011), VisTolog (20.01.2011), Կաթիլ (21.01.2011)

  15. #9
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր ֆեյսում կարդացի

    Խալոյի մարդը մահամերձ էր: Հարևանները հարցնում են, թե ինչու չի բժշկի տանում:
    -Ի՜, ֆողեմ դրա գլուխը, հեսհէ դրա ումուդին չեմ:
    Lեզվի պատճառով չհասկացա: Կթարգմանե՞ս :
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 19.09.2012, 00:49:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Շինարար (19.09.2012), Ուլուանա (19.09.2012)

  17. #10
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆոտոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Lեզվի պատճառով չհասկացա: Կթարգմանե՞ս :
    Խալոն անունն ա, ֆողեմը հողեմ, ումուդին՝ հույսին: հեսհե-ն էլ.... ըըըը... դե քոփի եմ արել կարծում եմ հենց էն ա-ի կարգի ինչոր բան:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (19.09.2012)

  19. #11
    Պատվավոր անդամ Hayk Avetisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2008
    Հասցե
    լապլանդիա
    Տարիք
    38
    Գրառումներ
    780
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ որն է հիմա սովորական անեկդոտ գրելու տեղը? անեկդոտներ թեման փակվել ա:

    Տաքսի <<Նոստրադամուս>> ի կարգախոսը - մենք կզանգենք...

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (29.09.2012)

  21. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gladiator-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ որն է հիմա սովորական անեկդոտ գրելու տեղը? անեկդոտներ թեման փակվել ա:
    Խառը–խշտիկ անեկդոտներ

    Ի դեպ, էդ թեման դարձրի կարևոր, որպեսզի աչքի առաջ լինի, չնայած բառիս բուն իմաստով կարևոր չի ։

  22. #13
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ՆանՍ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ադամը դրախտում գետակի ափին նստածա լինում,մեկել ապարանցի Եվանա գալիս ու, հետևից փակելով Ադամի աչքերը, ասումա.
    -Կարաս՞ ասես` ովա:
    Փաստորեն ըստ տարածված տեսակետի մարդկության նախամայրը եղել է ապարանցի

  23. #14
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում V!k-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապարանցին առաջին անգամ ավտո ա առնում, հարևանները հարցնում են.
    - Ավտոիդ անունն ի՞նչ ա:
    Ասումա.
    -Առաջիննա, ուզում եմ հորս անունը դնեմ...
    Հարևանների հարցը պատասխանից ավելի դեբիլ ա

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.05.2014), Freeman (07.05.2014), V!k (07.05.2014), Աթեիստ (07.05.2014), Ուլուանա (07.05.2014)

  25. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Taurus-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծխելը պետք է թարկել, երբ ծխխախոտի տուփերին գտնում ես քո նկարները
    Ժող, էս չեմ հասկանում։ Ո՞վ կբացատրի. ի՞նչ նկարների մասին ա խոսքը...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 14644
    Վերջինը: 24.01.2023, 19:53
  2. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  3. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •