Քանի որ տենց խորացավ թեման, մի քիչ պարզաբանեմ իմ անընկեր ճաշակը. անձամբ ինձ համար խտրական ստերեոտիպերն ու ռասիզմը ծաղրելու էդ եղանակն էնքան էլ ընդունելի չի, քանի որ էդ վեհ առաքելությունը (խտրականությունը ծաղրելը), ըստ իս, տվյալ դեպքում շատ խորը թաղվում ու կորչում ա էդ ամբողջ զվարճանքի մեջ: Այլ կերպ ասած` ուղերձը տեղ չի հասնում հիմնականում: Բայց սա ընդամենը իմ կարծիքն ա (գրառումներից դատելով` առայժմ մեկ էլ Բյուրի), գուցե արժե քննարկել ու ընդհանուր հայտարարի գալ էս թեմայի գոյության իրավունքի հետ կապված: Ուղղակի եթե թեմայի գոյությունը համարում ենք ընդունելի, ու նորմալ ա համարվում էնտեղ սևամորթներին ամենավերջին ձևով նվաստացման իրավիճակներ նկարագրելը, ապա էդ ֆոնի վրա ինձ համար, մեղմ ասած, մի քիչ ծիծաղելի ա «նեգր» բառի վրա ֆիքսվելն ու հենց միայն դա վիրավորական համարելը, էդքան բան:
Էջանիշներ