User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 98 հատից

Թեմա: «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ

    «Անեկդոտներ» բաժնում քննարկումներն արգելվում են, բայց երբեմն լինում են անեկդոտներ, որոնց մասին ինչ-որ ասելու բան է լինում, ինչու ոչ՝ նաև քննարկելու: Եթե միայն առանձին թեմա լիներ անեկդոտների համար, դրա կարիքը թերևս չլիներ, բայց քանի որ կան թեմատիկ բաժանումներ, հետաքրքիր է հասկանալ, թե ինչի հիման վրա է այս կամ այն անեկդոտը դրվում այս կամ այն խորագրի ներքո: Ժամանակին 2 անեկդոտ, որոնք ղարաբաղցիների մասին էին, փոխեցի լոռեցիների վրով ու դրեցի լոռեցիների մասին անեկդոտներ թեմայով, որովհետև բնույթով ինձ լոռեցիական թվացին:

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի թերթից եմ թխել, ընդեղ ղաբաղացոնց վրա էր գրած, բայց բնույթով լռիվ լոռեցիական են, մի անիկդոտ էր մեզ մնացել, էդ էլ են ուզըմ իրանցով անեն

    -Էն մեր րեխի համարը հիշըմ չե՞ս:
    -Ոչ:
    -Ա մոտավորա՞պես էլ չես հիշըմ:

    Մահամերձի մոտ, որ արդեն, ասելով, ոչ մընին չի ճնանչըմ:
    -Վալոդ, ինձ տեղը չե՞ս բերըմ:
    -Չէ, Սարիբեկ ջան, չէ…
    Այսինքն, երբ ասում ենք՝ լոռեցին, ղարաբաղցին կամ գյումրեցին, ինչ-որ կերպ դա արդարացված է լինում, երբեմն այն աստիճան, որ լոռեցու մասին անեկդոտւմ եթե չասես լոռեցին, այլ ասես գյումրեցին, հեչ ծիծաղալու չի լինի, նույնը հակառակը:

    Այսինքն, անեկդոտն ընկալող հասարակությունն ունի ինչ-որ նախնական ինֆորմացիա, որը ամեն անգամ անեկդոտ պատմելիս չես կրկնում, անեկդոտի տեքստում և կա, և չկա: Չկա այնքանով, որ չի ասվում ամբողջ ինֆորմացիան, բայց կա այնքանով, որ ասվում է՝ էս լոռեցին, էս լեննականցին: Դա մոտավորապես նման է այն լեզուներին, որոնց այբուբեններում ձայնավոր հնչյունները չեն արտահայտվում, բայց լեզվի կրողը բառը գիտի, ու տվյալ բաղաձայնների հաջոդականությունը տեսնելիս, գիտի, թե ինչ ձայնավորների հետ են դրանք զուգադրված կոնկրետ բառում:

    Նույնը այս դեպքում. գիտես՝ անեկդոտ է, գիտես՝ գյումրեցի է, էլ պետք չի ասել, թե ինչ-ինչ հատկանիշներ ունի գյումրեցին, որ տվյալ խոսքը ծիծաղելի է դառնում, սրամիտ է դառնում հենց դրա ասողի՝ գյումրեցի լինելով:

    Լոռեցիների անեկդոտներում երևում է լոռեցու միամտությունը կամ միամիտ սրամտությունը, հարցասիրւթյունը, գյումրեցիների անեկդոտներում՝ գյումրեցու սրամտությունը, քյավառցիները խմելու հետ լավ են, անգլիական հումորը անգլիացիների անվրդովության մասին է, սև հումորը սև է, վանաձորցիների մասին կարելի է անեկդոտ պատմել այնպիսի թեմաներով, որոնք վերաբերում են կլիմայական խոնավ պայմաններին. եթե վանաձորցի երեխան անեկդոտում արև չի տեսել, նորմալ է, երևանցի երեխայի մասին նույն անեկդոտը ծիծաղելի չի լինի:

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վանաձորում երեխաները արևը քառակուսի են նկարում։ Կհարցնեք, ինչու՞։ Պատասխան. Չեն տեսել։

    Հիմա էս անեկդոտը ինչո՞վ է լոռեցու մասին, ես չհասկացա:

    Մեջբերում Թամարա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լոռեցին ընկերոջը.
    -Էս մեր հարևան ապարանցի Սերոժը լրիվ ապարանցի ա,1000 անգամ ասել եմ Սերոժ,իմ կնիկը քո կնիկը չի,էլի գլուխը չի մտնում…
    Խելքս գնում է լոռեցիների մասին անեկդոտների համար, չմտածեք, թե լոռեցի եմ, անեկդոտը դուրս չի եկել, դրա համար այսքան երկար խոսեցի, բայց ախր հեչ լոռեցու մասին չի, է…

    Հ.Գ. Հարգելի մոդերներ, այսինքն, հարգելի Ուլուանա, եթե կգտնես, որ թեման իրավունք չունի գոյության, խնդրեմ, փակիր, չեմ նեղանա, ես իմ ասելունը ասացի: Բայց ինձ թվում է, որ արժե՝ մնա, հը՞:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կաթիլ (21.01.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 14690
    Վերջինը: 24.06.2025, 15:29
  2. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  3. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •