Գրածս կարդալով՝ փռթկացի: Էն ապուշի ձայնով պահի տակ տեքստս պատկերացրի. «սեքսիզմը դա ճուճուլիկային … ճուճուլիկային կազմակերպություն է»…
Գրածս կարդալով՝ փռթկացի: Էն ապուշի ձայնով պահի տակ տեքստս պատկերացրի. «սեքսիզմը դա ճուճուլիկային … ճուճուլիկային կազմակերպություն է»…
Ահավոր սխալ ես կարծում, որովհետև սեքսիզմի ակունքները հենց ընտանեկան բռնության մեջ պետք ա փնտրել. կանանց առարկայացումն ու անմարդկայնացումը հենց էդտեղից ա սկսվում, որ կինն ընկալվում ա որպես վեշ, որի հետ ինչ ուզես, կանես։ Իհարկե երեխաների նկատմամբ էլ ա բռնություն կիրառվում, բայց ոչ նույն ծավալներով, հետո դա առանձին թեմա ա։
Իսկ «քած» բառը մի քանի իմաստ ունի։ Հերիք չի «ման էկող» կանանց են ասում, այսինքն՝ կինը պատժվում ու նվաստացվում ա ամուսնությունից դուրս որևէ տեսակի սեռական կապ ունենալու համար, ի տարբերություն տղամարդկանց, դեռ մի բան էլ շատ կանանց էդ բառով պատժում են, եթե կինը համարձակ ու ուժեղ ա, կոտրում ա գենդերային ստերեոտիպները։ Կարաս բառի մասին մանրամասն կարդաս վիքիպեդիայում։
Նեգր - մաշկի սև գույն ունեցող մարդ։
Ճաղատ - Գլխին մազ չունեցող մարդ։
Բոյով - բարձր հասակ ունեցող մարդ։
Գաճաճ - Շատ ցածր հասակ ունեցող մարդ։
Ինչ որ տեղ, ինչ որ ժամանակ ինչ որ մարդիկ նեգրերին մարդատեղ չեն դրել, ճիշտ այնպես, ինչպես հիմա որոշ մուսուլմանական երկրներում՝ կանանց։
Կարո՞ղ ա վաղը «կին» բառն էլ համարվի վիրավորանք, ու դրա փոխարեն էլ ինչ որ պոլիտկոռռեկտ տարբերակ հորինվի։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Նեգրը սև մաշկ ունեցող մարդկանց վիրավորելու ու նվաստացնելու նպատակով գործածվող բառն ա, ոչ թե սև մաշկ ունեցող մարդուն հոմանիշ, ոնց որ քածը կնոջը նվաստացնելու նպատակով գործածվող բառ ա, ոչ թե «կին» բառին հոմանիշ։
Ու ի դեպ, կանանց մարդու տեղ չեն դնում նաև ոչ մահմեդական երկրներում ու մեր օրերում, հենց Հայաստանում, նաև զարգացած աշխարհում։ Ուղղակի տարբերությունն էն ա, որ զարգացած աշխարհը ժամանակակից սեքսիզմի հետ ա գլուխ դնում, իսկ Հայաստանն ու քո ասած մահմեդական երկրները՝ դեռ ավանդական սեքսիզմը պիտի հաղթահարեն։
«Սևամորթ», «սև մաշկի գույն ունեցող» և այլ նման արտահայտություններ օգտագործողներին պիտի հիշեցնեմ, որ լիիիքը աֆրիկացիների համար սա բեսամբ վիրավորական, դիսկրիմինացիոն ու նվաստացուցիչ արտահայտությունա:
ՈՒ սա՝ անկախ էն հանգամանքից, որ դուք ձեր ասածի մեջ ոչ մի վիրավորական իմաստ չեք ներդնում՝ ճիշտ էնպես, ինչպես ամերիկաներում ու եվրոպաներում տարիներով չապրած հայերենի լեզվակիրը՝ «նեգր» բառն օգտագործելիս..
Իսկ իրենց սև համարողներից մարդիկ խիստ վիրավորվում են մի շատ պարզ պատճառով.
իրենք գտնում են, որ իրենք ոչ թե սև են, այլ՝ շագանակագույն:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Varzor (20.06.2020)
Ընդհանրապես՝ կատակը մի կողմ, բայց շատերդ չեք էլ կարող պատկերացնել էսօրվա 18-30 տարեկան մոդեռն սևերի self-deprecating հումորը: Մինչև որևիցե կամայական ռասիստ մեկն ի՛նքը փորձի ռասիստության որևէ դրսևորում՝ ծաղրանքի, կամ հեգնանքի տեսքով, ինքն արդե՛ն իսկ ինքն իրեն ու իր գույնը հավեսով նենց կծաղրի համով-հոտով ու կատակով, որ ռասիստ սպիտակը, չիմանալով իր թարախը որտեղ կոխել, մատվոռ կլինի: Էսօրվա սևերն ուրիշ են: Մեծամասնությունը: Իրենք ջոկել են պրինցիպը: Իրենք իրե՛նց են ձեռք առնում: Այդպիսով՝ սպիտակին ենթագիտակցորեն լռեցնելով ու վերջինիս մեջ զզվանք առաջացնելով դեպի էդ կարգի վատ վերաբերմունքն իրենց նկատմամբ:
Բայց ես կատակ չէի անում )))
Շատ-շատերի համար ա «black»-ը վիրավորական ու ռասիստ արտահայտություն:
Հիմա մաշկային երանգների բաշխոումն ընդունվածա անվանել light, brown կամ dark skin:
Բայց ցա պոլիտկոռեկտ ձևնա:
Եթե տվյալ մարդը հումորովա ու ձեր հարաբերությունները դա թույլ են տալիս, կարող ես և chocolate, caramel և այլն անվանել՝ կախված իր մոտ առկա մելանինների քանակից..
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Adam (01.03.2019)
Լրիվ տարբեր բաներ են, երբ սևն ինքն ա իր մասին հումոր անում, ու երբ սպիտակն ա էդ հումորն անում։
Նույն կերպ հայերի մասին անեկդոտներ լիքը կպատմեմ ու կլսեմ ու կղժժամ, բայց եթե ոչ հայ էդպիսի անեկդոտ պատմի, կարող ա գլուխը ջարդեմ։
Նույնն էլ գեյերի մասին։
Նույնն էլ մյուս խմբերի։ Զգացեք էլի տարբերությունը։ Իսկ էդ սաղ անեկդոտները, որ դու դրել ես, ոտից գլուխ թարախ են։
Վիրավորականը ոչ թե շագանակագույնի տեղը սև ասելն է, այլ ընդհանրապես մարդուն մաշկի գույնով դիմելը:
Ի՞նչ կարիք կա ինչ-որ մեկին ընդհանրապես «սև» կամ «սպիտակ» կամ «դեղին» ասել:
«Նեգրը» կոնկրետ վիրավորանք է, բայց «սև»-«սպիտակ»-ի բաժանելն էլ հաստատ դիսկրիմինացիա է:
Մարդուն մաշկի գույնով չեն չափում, ու գույներով անվանելն էլ հեչ սիրուն բան չի:
boooooooom (01.03.2019), StrangeLittleGirl (01.03.2019)
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Գաղթական ջան, կովկասցիներիս մասին խոսելիս էլ Ռուսաստանում հաճախ «սև» են ասում, հաճելի՞ բան է, եթե անգամ ուղիղ դեմքիդ չեն շպրտում: Համոզված եմ, ոչ մեկի դուրն էլ չի գալիս, որ իրեն գույների են դասում: Անունը պետք չի դնել «հիվանդագին վերաբերմունք». դա ուղղակի անդուր երևույթ է, ու, հա, նաև դիսկրիմինացիա:
Այվի ջան, ախր դու փողոցում կամայական աֆրիկացու չես մոտենում ու սկսում իր մաշկի գույնը քննարկել, ճիշտ էնպես՝ ինչպես գերերին, ճաղատներին, հաշմանդամներին և այլոց չես մոտենա ու սկսել փիլիսոփայել՝ ընդհանուրի հետ նրանց ունեցած արտաքին տարբերություններից:
Բայց մարդկությունը բաժանվածա նաև ռասսաների ու դրա մեջ ոչ մի սարսափելի բան չկա:
Սա լրիվ նորմալ բան է ու ամենևին չի նշանակում, որ ինչ-որ մեկի ռասսային պատկանելությունից խոսելով դու ինքդ քեզ իրենից բարձր կամ ցածր ես դասում:
Այսինքն՝ ռասիստներ իհարկե միշտ եղել են, կան ու կլինեն, բայց դա չի նշանակում, թե մարդու մաշկի գույնին վերաբերվող ցանկացած խոսք ռասիզմա:
Ճիշտ էնպես՝ ինչպես մարդու ազգությանը վերաբերվող ցանկացած խոսք նացիզմ չի:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Adam (01.03.2019)
Մարդկության՝ ռասսաների բաժանված լինելու տեսությունները դեռ անցյալ դարից սկսած մեծ քննադատության են ենթարկվում, իսկ դու սա բերում ես՝ որպես անժխտելի փաստ:
Չէ, մարդիկ բաժանված չեն ռասսաների: Մարդիկ ունեն էթնիկ պատկանելություններ, որոնք էլ հաճախ շատ բազմաշերտ են:
Ես «ռասսա» բառը մարդկանց հանդեպ չեմ գործածում, ոչ էլ ուզում եմ գործածել:
StrangeLittleGirl (01.03.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ