Ծլնգ-ի խոսքերից
ներըթըր=narrator
Տարանտինոն ոչ թե ասում ա «էս նեգրը սենց արեց, էն նեգրը նենց արեց», այլ ստեղծել է պատմական ժամանակաշրջանում զետեղված դրամա, որի մեջ կերպարներն իրար հետ խոսում են այդ ժամանակաշրջանում տարածված լեզվով։ Սա անհամեմատելի է մերօրյա պատմիչի կողմից ստերեոտիպները ծաղրող ներըթիվում կերպարներին նույնապես անվանելու հետ։ Արի մի ապուշ անեկդոտ պատմեմ, որտեղ այդ բառի օգտագործումը կլիներ հավասար Տարանտինոյի ֆիլմում օգտագործմանը.
Պորուչիկ Ռժևսկին դիմում է Օբոլենսկուն.
— Կորնետ, պարահանդես եմ գնում, հնարամտությունս էլ հատել է, մի նոր հումոր ասա անեմ։
— Պարահանդեսի վախտ լույսը անջատի, ու բոլորին բարձրաձայն հարցրու. «մութ է ոնցոր նեգրի մոտ որտե՞ղ»։
Պարահանդեսի ժամանակ Ռժևսկին հանգցնում է լույսերը ու գոռում. «Մութ է ոնցոր ո՞ւմ ոռում»։
Հիմար անեկդոտ ա, խտրականությունը չի ծաղրում, այլ՝ գուսարականության բռիությունը, բայց խտրական լեզուն կերպարներինն է, ոչ թե պատմողինը։ Այս անեկդոտը պատմելուց «սևամորթ» ասելը կլինի տխմարություն (կարանք «ձև թափել» էլ անվանել), քանի որ ուղիղ կհակասի ծաղրանքի առարկային՝ գուսարական բռիությանը։ Հիմա մեկի համար կարող ա այս անեկդոտը պատմելը օկ լինի, ու բառերի օգտագործումն էլ օկ կլինի, բայց դե ամեն դեպքում կարծում եմ տխմար անեկդոտ է ու ես կխուսափեի այն պատմել։ Համեմատի սա պատմիչի խոսքի հետ. «նեգրը, հայը ու լոբին մաշնով գնում են, ո՞վ ա ռուլին։ — Փոլիսը»։ Սա ոչ միայն ստերեոտիպն է ծաղրում, այլ ռասիստական վերաբերմունք է ցուցադրում պատմիչի կողմից։
3րդ vs-ս էն էր, որ բառով պիտակավորումը ոչ թե ստերեոտիպ է, այլ զուտ վարկաբեկող պիտակ, որն օգտագործվել է նպատակային խմբի ներկայացուցիչներին ապամարդկայնացելու համար ու կրում է պատմական բագաժ։ Ստերեոտիպը ծաղրելու մեջ բացարձակապես կարիք չկա այդպիսի պիտակների օգտագործման, ու այդպիսի պիտակներից դիտավորյալ խուսափելը ոչ թե ձև թափել է, այլ այդ պիտակների տրավմատիկ ու նվաստացնող դերը հասկանալով, դրանց շրջանցել ա։
Էջանիշներ