Եթե ռասիստական` ռասիստական, էլ ի՞նչ կարիք կա իզուր ձևեր թափելու. սևամո՞րթս որն ա, նեգր ասեք, պրծեք, էլի :
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ընդհանրապես, ես կառաջարկեի էդ թեման փակել։
Քանի որ տենց խորացավ թեման, մի քիչ պարզաբանեմ իմ անընկեր ճաշակը. անձամբ ինձ համար խտրական ստերեոտիպերն ու ռասիզմը ծաղրելու էդ եղանակն էնքան էլ ընդունելի չի, քանի որ էդ վեհ առաքելությունը (խտրականությունը ծաղրելը), ըստ իս, տվյալ դեպքում շատ խորը թաղվում ու կորչում ա էդ ամբողջ զվարճանքի մեջ: Այլ կերպ ասած` ուղերձը տեղ չի հասնում հիմնականում: Բայց սա ընդամենը իմ կարծիքն ա (գրառումներից դատելով` առայժմ մեկ էլ Բյուրի), գուցե արժե քննարկել ու ընդհանուր հայտարարի գալ էս թեմայի գոյության իրավունքի հետ կապված: Ուղղակի եթե թեմայի գոյությունը համարում ենք ընդունելի, ու նորմալ ա համարվում էնտեղ սևամորթներին ամենավերջին ձևով նվաստացման իրավիճակներ նկարագրելը, ապա էդ ֆոնի վրա ինձ համար, մեղմ ասած, մի քիչ ծիծաղելի ա «նեգր» բառի վրա ֆիքսվելն ու հենց միայն դա վիրավորական համարելը, էդքան բան:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Շինարար (27.02.2019)
Adam (27.02.2019)
Այ մարդ, փակեք թող գնա: Հրճվեցինք, զվարճացանք, հերիք ա: Ես ինքս էլ արդեն մոռալնի տեսանկյունից սկսում եմ վատ զգալ: Ուղարկեք արխիվ, թող գնա գրողի ծոցը: Մեկ-մեկ կմտնենք՝ կհիշենք, երբ շատ ներվայնացած կլինենք և կամ երբ առավոտը կտեսնենք, որ մոտոցիկլետները գառաժում չեն
Իսկ ո՞վ ասած, թե խտրականությունները ծաղրելը վեհ առաքելություն է։ Իմ ասածը միայն այն էր, որ մարդիկ կարող են տարբեր մոտիվացիաներով այդպիսի անեկդոտներ պատմել, իսկ քո ձևեր թափելու մասին մեջբերումը հակառակին էր ակնարկում։ Ըստ իս այդ բառը օգտագործողը մեղսակից է դառնում այդ բառով հարյուրամյակներով նվաստացված բնակչության շարունակական օտարմանը։ Իսկ ստերեոտիպների աբսուրդության հասցնելը անարդարության պրոցեսինգի ձև էլ է։ Բայց դե թեման խորացնելու առաքելություն չունեմ, զուտ ուզում էի նկատել, որ իմացաբար այդ բառն օգտագործելը ըստ իս միանշանակ ռասիզմ է, ինչպես նաև այլ տիպի բառերը, որոնք պատմականորեն օգտագործվել են որոշ խմբերի «ապամարդկայնացման» նպատակով, իսկ ստերեոտիպների վրա հիմնված անեկդոտներ պատմելը՝ ոչ միշտ։ Այնպես որ «ձևեր թափելու» մասին մեջբերումդ համարում եմ անտեղի, մանավանդ այն պարագայում, որ այդ թեմայում ոչ միայն սևամորթների նկատմամբ ստերեոտիպների շուրջ է ծաղրանք-զվարճանքը։
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 27.02.2019, 19:29:
Արդեն գրել եմ, որ էն գրառումս սարկազմ էր, այսինքն` նկատի չունեի, թե «նեգր» բառը նորմալ է: Բայց ձևեր թափելու հետ կապված ասեմ, որ ինձ համար սևամորթներին էդքան նվաստացնող իրավիճակներում ներկայացնելու դեպքում «նեգր» բառից էդպես սկզբունքորեն խուսափելը մի քիչ նման ա մարդուն դանակահարելուց առաջ դանակը ստերիլիզացնելուն: Գիտեմ, որ օրինակս մի քիչ կոպիտ ա, բայց կարծում եմ` ասելիքս պարզ ա:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ