User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 98 հատից

Թեմա: «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ

  1. #1
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,704
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ

    «Անեկդոտներ» բաժնում քննարկումներն արգելվում են, բայց երբեմն լինում են անեկդոտներ, որոնց մասին ինչ-որ ասելու բան է լինում, ինչու ոչ՝ նաև քննարկելու: Եթե միայն առանձին թեմա լիներ անեկդոտների համար, դրա կարիքը թերևս չլիներ, բայց քանի որ կան թեմատիկ բաժանումներ, հետաքրքիր է հասկանալ, թե ինչի հիման վրա է այս կամ այն անեկդոտը դրվում այս կամ այն խորագրի ներքո: Ժամանակին 2 անեկդոտ, որոնք ղարաբաղցիների մասին էին, փոխեցի լոռեցիների վրով ու դրեցի լոռեցիների մասին անեկդոտներ թեմայով, որովհետև բնույթով ինձ լոռեցիական թվացին:

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի թերթից եմ թխել, ընդեղ ղաբաղացոնց վրա էր գրած, բայց բնույթով լռիվ լոռեցիական են, մի անիկդոտ էր մեզ մնացել, էդ էլ են ուզըմ իրանցով անեն

    -Էն մեր րեխի համարը հիշըմ չե՞ս:
    -Ոչ:
    -Ա մոտավորա՞պես էլ չես հիշըմ:

    Մահամերձի մոտ, որ արդեն, ասելով, ոչ մընին չի ճնանչըմ:
    -Վալոդ, ինձ տեղը չե՞ս բերըմ:
    -Չէ, Սարիբեկ ջան, չէ…
    Այսինքն, երբ ասում ենք՝ լոռեցին, ղարաբաղցին կամ գյումրեցին, ինչ-որ կերպ դա արդարացված է լինում, երբեմն այն աստիճան, որ լոռեցու մասին անեկդոտւմ եթե չասես լոռեցին, այլ ասես գյումրեցին, հեչ ծիծաղալու չի լինի, նույնը հակառակը:

    Այսինքն, անեկդոտն ընկալող հասարակությունն ունի ինչ-որ նախնական ինֆորմացիա, որը ամեն անգամ անեկդոտ պատմելիս չես կրկնում, անեկդոտի տեքստում և կա, և չկա: Չկա այնքանով, որ չի ասվում ամբողջ ինֆորմացիան, բայց կա այնքանով, որ ասվում է՝ էս լոռեցին, էս լեննականցին: Դա մոտավորապես նման է այն լեզուներին, որոնց այբուբեններում ձայնավոր հնչյունները չեն արտահայտվում, բայց լեզվի կրողը բառը գիտի, ու տվյալ բաղաձայնների հաջոդականությունը տեսնելիս, գիտի, թե ինչ ձայնավորների հետ են դրանք զուգադրված կոնկրետ բառում:

    Նույնը այս դեպքում. գիտես՝ անեկդոտ է, գիտես՝ գյումրեցի է, էլ պետք չի ասել, թե ինչ-ինչ հատկանիշներ ունի գյումրեցին, որ տվյալ խոսքը ծիծաղելի է դառնում, սրամիտ է դառնում հենց դրա ասողի՝ գյումրեցի լինելով:

    Լոռեցիների անեկդոտներում երևում է լոռեցու միամտությունը կամ միամիտ սրամտությունը, հարցասիրւթյունը, գյումրեցիների անեկդոտներում՝ գյումրեցու սրամտությունը, քյավառցիները խմելու հետ լավ են, անգլիական հումորը անգլիացիների անվրդովության մասին է, սև հումորը սև է, վանաձորցիների մասին կարելի է անեկդոտ պատմել այնպիսի թեմաներով, որոնք վերաբերում են կլիմայական խոնավ պայմաններին. եթե վանաձորցի երեխան անեկդոտում արև չի տեսել, նորմալ է, երևանցի երեխայի մասին նույն անեկդոտը ծիծաղելի չի լինի:

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վանաձորում երեխաները արևը քառակուսի են նկարում։ Կհարցնեք, ինչու՞։ Պատասխան. Չեն տեսել։

    Հիմա էս անեկդոտը ինչո՞վ է լոռեցու մասին, ես չհասկացա:

    Մեջբերում Թամարա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լոռեցին ընկերոջը.
    -Էս մեր հարևան ապարանցի Սերոժը լրիվ ապարանցի ա,1000 անգամ ասել եմ Սերոժ,իմ կնիկը քո կնիկը չի,էլի գլուխը չի մտնում…
    Խելքս գնում է լոռեցիների մասին անեկդոտների համար, չմտածեք, թե լոռեցի եմ, անեկդոտը դուրս չի եկել, դրա համար այսքան երկար խոսեցի, բայց ախր հեչ լոռեցու մասին չի, է…

    Հ.Գ. Հարգելի մոդերներ, այսինքն, հարգելի Ուլուանա, եթե կգտնես, որ թեման իրավունք չունի գոյության, խնդրեմ, փակիր, չեմ նեղանա, ես իմ ասելունը ասացի: Բայց ինձ թվում է, որ արժե՝ մնա, հը՞:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Կաթիլ (21.01.2011)

  3. #2
    Կայֆերով Zhor(ARM)-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.07.2010
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    420
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    խնդրեմ, փակիր, չեմ նեղանա, ես իմ ասելունը ասացի: Բայց ինձ թվում է, որ արժե՝ մնա, հը՞:
    ես իմ ասելունը ասացի, տենց բառ դեռ չէի լսել,
    Լսեք երաժշտություն Erger.am կայքում:

  4. #3
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,419
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա էս անեկդոտը ինչո՞վ է լոռեցու մասին, ես չհասկացա:
    Շինարար ջան, երևի լոռեցի ես, դրա համար էլ չհասկացար: Կատակից նեղանալ չկա, չէ՞:
    Էս հենց քո ասած անեկդոտներից ա, որ եթե չասես լոռեցին, ասես ուրիշ մեկը, անեկդոտը համուհոտը կկորցնի: ԻՀԿ:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (09.06.2011)

  6. #4
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    41
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա էս անեկդոտը ինչո՞վ է լոռեցու մասին, ես չհասկացա:
    Էնքանով, որ Լոռին համարվումա անձրևային շրջան:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (20.01.2011)

  8. #5
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,704
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Zhor(ARM)-ի խոսքերից Նայել գրառումը
    ես իմ ասելունը ասացի, տենց բառ դեռ չէի լսել,
    Ես դեռ շատ բառեր գիտեմ, որ դու դեռ լսած չես լինի
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինարար ջան, երևի լոռեցի ես, դրա համար էլ չհասկացար: Կատակից նեղանալ չկա, չէ՞:
    Էս հենց քո ասած անեկդոտներից ա, որ եթե չասես լոռեցին, ասես ուրիշ մեկը, անեկդոտը համուհոտը կկորցնի: ԻՀԿ:
    Հնարավոր ա, բայց իմ ուղեղը չի մտնում, իմ իմացած լոռեցիական չի, կամ ավելի շուտ իմ հասկացած
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Էնքանով, որ Լոռին համարվումա անձրևային շրջան:
    Մինիստր ջան, խոսքս, էդ անեկդոտի մասին չի, ներքևի անեկդոտի մասին ա, Լոռին չէ, բայց մեր Վանաձորը նենց նամոտ քաղաք ա, ես էս տարիքիս, ես էլ արև տեսած չեմ մեզ մոտ
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 20.01.2011, 22:11:

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (29.12.2011), ministr (20.01.2011), VisTolog (20.01.2011), Կաթիլ (21.01.2011)

  10. #6
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,045
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Zhor(ARM)-ի խոսքերից Նայել գրառումը
    ես իմ ասելունը ասացի, տենց բառ դեռ չէի լսել,
    Մեր բարբառում «ասելիք» բառը հաճախ գործածվում ա «ասելուն» տարբերակով

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինարար ջան, երևի լոռեցի ես, դրա համար էլ չհասկացար: Կատակից նեղանալ չկա, չէ՞:
    Էս հենց քո ասած անեկդոտներից ա, որ եթե չասես լոռեցին, ասես ուրիշ մեկը, անեկդոտը համուհոտը կկորցնի: ԻՀԿ:
    Է որ ապարանցին ապարանցուն հարցներ, անեկդոտի համեմունքը պակա՞ս կլիներ:

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Էնքանով, որ Լոռին համարվումա անձրևային շրջան:
    Մինիստր ջան, իրա գրածն ըստ երևույթին վերաբերվում էր ոչ թե նախորդ, այլ հաջորդ անեկդոտին:

    Վայ, գրեց արդեն
    Վերջին խմբագրող՝ _Հրաչ_: 20.01.2011, 22:15:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Կաթիլ (21.01.2011), Շինարար (20.01.2011)

  12. #7
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,704
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուսին, վրացուն մեկ էլ աբարանցուն մահապատժի են ենթարկում ու հնարավորություն են տալիս որ իրենք ընտրեն` գնդակահարություն, էլեկտրական աթոռ կամ գիլյոտին (եթե չգիտեք ինչ ա` խնդրեմ): Էս ռուսը իմանում ա, որ գիլյոտինի դեպքում եթե էդ շեղբը լռվի, մինչեւ վերջ չիջնի, բաց են թողնում, դա ա ընտրում: Էս շեղբը իրոք մինչեւ վերջ չի իջնում, ռուսին բաց են թողում: Վրացին տեսնում ա, որ տենց լավ շանս կա, ինքն էլ ա դա ընտրում: Էլի էդ շեղբը մինչեւ վերջ չի իջնում, բաց են թողնում: Էս աբարանցուն են հարցնում.
    – Դո՞ւ ինչ ես ընտրում:
    – Այ մարդ, գնացեք էլեկտրական աթոռ բերեք, էս ձեր սարքը աչքիս փչացած ա:
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապարանցին ,Անգլիացին ու Գերմանացին գնում են հրաձգության մրցումների: Անգլիացին կրակումա ուղիղ կենտրոնին է կպնում ասում է.
    - "Yes , I am Robin Hood", գերմանացին կրակում է ելի կենտրոնին է կպնում , ասում է .
    - "Yes, I am Wiliam Walas", ապարանցին կրակում է, կպնում է կողքի ծառի մոտ կանգնած մարդուն , ասումա
    - "I AM SORRY":
    Նոր միտում ա, ազգությունների մասին անեկդոտներում հային փոխարինել ապարանցիով, վրացին, ռուսը, անգլիացին ընդհանրացված են, իսկ ապարանցին մասնավորեցված: Ստիպված եմ տխրեցնել ոչ ապարանցի բանասացներին: Այդ անեկդոտներից առաջինում ռուսի ու վրացու հետ հայը պետք է լինի, իսկ երկրորդի դեպքւմ գերմանացու ու անգլիացու կողքին բանահյուսական ավանդույթում հայը՝ ընդհանրացված, թե մասնավորեցված, ընդհանրապես չի էլ տեղավորվում, բայց եթե պետք է տեղավորել, ամեն դեպքում, էլի պետք է հայը լինի, ոչ թե ապարանցին:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (18.02.2011), Լեո (29.12.2011)

  14. #8
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    31
    Գրառումներ
    8,726
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր միտում ա, ազգությունների մասին անեկդոտներում հային փոխարինել ապարանցիով, վրացին, ռուսը, անգլիացին ընդհանրացված են, իսկ ապարանցին մասնավորեցված: Ստիպված եմ տխրեցնել ոչ ապարանցի բանասացներին: Այդ անեկդոտներից առաջինում ռուսի ու վրացու հետ հայը պետք է լինի, իսկ երկրորդի դեպքւմ գերմանացու ու անգլիացու կողքին բանահյուսական ավանդույթում հայը՝ ընդհանրացված, թե մասնավորեցված, ընդհանրապես չի էլ տեղավորվում, բայց եթե պետք է տեղավորել, ամեն դեպքում, էլի պետք է հայը լինի, ոչ թե ապարանցին:
    Կոտրենք կարծրատիպերը:

    Ասեմ, որ անեկդոտը լսելուց ես էլ եմ ասածիդ մասին մտածել, բայց «հայ» տարբերակով անձամբ իմ համար ոչ մի կերպ ծիծաղելի չէր ստացվում, որտեւ «աբարանցիությունը» սովորաբար հայի համընդհանուր հատկանիշների մեջ չի մտնում:

  15. #9
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,704
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոտրենք կարծրատիպերը:

    Ասեմ, որ անեկդոտը լսելուց ես էլ եմ ասածիդ մասին մտածել, բայց «հայ» տարբերակով անձամբ իմ համար ոչ մի կերպ ծիծաղելի չէր ստացվում, որտեւ «աբարանցիությունը» սովորաբար հայի համընդհանուր հատկանիշների մեջ չի մտնում:
    Եղաւ, Րամշտէյն ջան, կփորձէմ կոտրել կարծրատիպերը եւ նորովի, ավելի ժամանակակից կերպաւ նայել այդ ամէնին
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 22.02.2011, 01:05:

  16. #10
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    31
    Գրառումներ
    8,726
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղաւ, Րամշտէյն ջան, կփորձէմ կոտրել կարծրատիպերը եւ նորովի, ավելի ժամանակակից կերպաւ նայել այդ ամէնին
    OK, Շինարար ջան, կոտրի: Իմ կողմից էլ էս մուրճը քեզ`




  17. #11
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    31
    Գրառումներ
    8,726
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Universe-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն էս ծրագրավորողը, էլեկտրիկը մեկ էլ խադավիկը տաքսիով տեղ են գնում, ճանապարհին, ինչպես հայտնում է ֆոտոլրագրող գ. Շամշյանը () տաքսին փչանումա:
    Էս էլեկտրիկը ասումա. «Տղե՜րք, էս աչքիս ստարտերիցա, հոսանքը լավ չի տալիս», ստուգում են, տեսնում են ստարտերը նորմալա
    Էս խադավիկն ասումա. «Աչքիս բենզինի ֆիլտրնա խցանվել» , բացում, քանդում նայում են, տեսնում են չէ, լրիվ նորմալա

    Էս ծրագրավորողն էլ ի՞նչ պետքա ասի... Ասումա «Տղերք, եկեք հելնենք մի հատել նստենք էլի... » Ծիպա ռեստարտ
    Վերջի երկու բառը որ չլիներ, կշնորհակալեի, դեռ վրայից էլ կարող ա վարկանշեի:
    Ներողություն, բայց բացատրությունը հետը տրվող անեկդոտից ավելի անհամ բան չկա : Շնորհակալություն ուշադրության համար:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (09.06.2011), zanazan (29.12.2011), Աթեիստ (09.06.2011), Նաիրուհի (09.06.2011)

  19. #12
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,419
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հրեա աշակերտին հարցնում են.
    -Դու ունես 6 խնձոր։ Եթե կեսը տաս ապերիկին, քանի՞ խնձոր կմնա մոտդ։
    -5 ու կես։
    lol, էս ինչ օրի եմ հասել Կարդացի էս անեկդոտը ու մի կես րոպեի չափ մտածում եմ՝ բա սրա ի՞նչն էր անեկդոտ, մարդը ճիշտ էլ պատասխանել ա Փաստորեն ճիշտ են ասում, որ մեկ-մեկ գործից տուն գնալ էլ ա պետք
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (03.12.2011), Freeman (02.12.2011), Moonwalker (02.12.2011), Աթեիստ (19.09.2012), Նաիրուհի (02.12.2011), Շինարար (02.12.2011)

  21. #13
    Մշտական անդամ Ripsim-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2011
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    282
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    lol, էս ինչ օրի եմ հասել Կարդացի էս անեկդոտը ու մի կես րոպեի չափ մտածում եմ՝ բա սրա ի՞նչն էր անեկդոտ, մարդը ճիշտ էլ պատասխանել ա Փաստորեն ճիշտ են ասում, որ մեկ-մեկ գործից տուն գնալ էլ ա պետք
    Իսկ ես դրա "ծիծաղելու պահը" գտնելու համար կոլեգայիս եմ հարցրել

  22. #14
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    31
    Գրառումներ
    8,726
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    -Ասա՛ ինձ այն երեք բաղձալի բառերը, որոնք ես երազում եմ լսել քեզանից
    -Ըըըը... շնորհավոր Նոր տարի
    -Ապու՛շ
    Լեո ջան, մի հատ քո ոճով հարց տամ քեզ. կասե՞ս էստեղ ինչն էր ծիծաղելի:

  23. #15
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,247
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Լեո ջան, մի հատ քո ոճով հարց տամ քեզ. կասե՞ս էստեղ ինչն էր ծիծաղելի:
    Ծիծաղելին էն ա, որ ծիծաղելի չէ:

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 14536
    Վերջինը: Երեկ, 23:35
  2. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  3. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2375
    Վերջինը: 21.03.2018, 19:20
  4. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 427
    Վերջինը: 04.08.2014, 00:02

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •