User Tag List

Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 98 հատից

Թեմա: «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ

  1. #61
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,980
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծլնգ ջան, անընդհատ համեմատություններ ես բերում, բայց չես ասում էդ համեմատություններդ ըստ էության ինչո՞վ են օկ կամ ոչ օկ դարձնում «նեգր» բառի օգտագործումը։ ՈՒզում եմ հասկանամ սկզբունքը ո՞րն ա։
    Ասենք եթե խտրականություն ես քննադատում (իհարկե քննարկում ենք էն դեպքը, երբ քո ասածով անեկդոտի իմաստը կամ նպատակը ռասսիզմը քննադատելն ա)․ ի՞նչ տարբերություն էդ խտրականությունը մեր օրերում ա դրսևորվու՞մ, թե պատմական անցյալում։
    կամ ի՞նչ տարբերություն «ներընթեր» ա՞ (առաջին անգամ եմ էդ բառը լսում), թե անուն ազգանունով կերպար, եթե սենց թե նենց արտահայտված ռասիզմը ստեղծագործության հեղինակի վերաբերմունքը չի արտահայտում, այլ՝ մի երրորդ «քըխ» մարդու կամ մարդկանց խմբի։
    Երրորդ vs–դ չհասկացա։
    ներըթըր=narrator

    Տարանտինոն ոչ թե ասում ա «էս նեգրը սենց արեց, էն նեգրը նենց արեց», այլ ստեղծել է պատմական ժամանակաշրջանում զետեղված դրամա, որի մեջ կերպարներն իրար հետ խոսում են այդ ժամանակաշրջանում տարածված լեզվով։ Սա անհամեմատելի է մերօրյա պատմիչի կողմից ստերեոտիպները ծաղրող ներըթիվում կերպարներին նույնապես անվանելու հետ։ Արի մի ապուշ անեկդոտ պատմեմ, որտեղ այդ բառի օգտագործումը կլիներ հավասար Տարանտինոյի ֆիլմում օգտագործմանը.
    Պորուչիկ Ռժևսկին դիմում է Օբոլենսկուն.
    — Կորնետ, պարահանդես եմ գնում, հնարամտությունս էլ հատել է, մի նոր հումոր ասա անեմ։
    — Պարահանդեսի վախտ լույսը անջատի, ու բոլորին բարձրաձայն հարցրու. «մութ է ոնցոր նեգրի մոտ որտե՞ղ»։
    Պարահանդեսի ժամանակ Ռժևսկին հանգցնում է լույսերը ու գոռում. «Մութ է ոնցոր ո՞ւմ ոռում»։

    Հիմար անեկդոտ ա, խտրականությունը չի ծաղրում, այլ՝ գուսարականության բռիությունը, բայց խտրական լեզուն կերպարներինն է, ոչ թե պատմողինը։ Այս անեկդոտը պատմելուց «սևամորթ» ասելը կլինի տխմարություն (կարանք «ձև թափել» էլ անվանել), քանի որ ուղիղ կհակասի ծաղրանքի առարկային՝ գուսարական բռիությանը։ Հիմա մեկի համար կարող ա այս անեկդոտը պատմելը օկ լինի, ու բառերի օգտագործումն էլ օկ կլինի, բայց դե ամեն դեպքում կարծում եմ տխմար անեկդոտ է ու ես կխուսափեի այն պատմել։ Համեմատի սա պատմիչի խոսքի հետ. «նեգրը, հայը ու լոբին մաշնով գնում են, ո՞վ ա ռուլին։ — Փոլիսը»։ Սա ոչ միայն ստերեոտիպն է ծաղրում, այլ ռասիստական վերաբերմունք է ցուցադրում պատմիչի կողմից։

    3րդ vs-ս էն էր, որ բառով պիտակավորումը ոչ թե ստերեոտիպ է, այլ զուտ վարկաբեկող պիտակ, որն օգտագործվել է նպատակային խմբի ներկայացուցիչներին ապամարդկայնացելու համար ու կրում է պատմական բագաժ։ Ստերեոտիպը ծաղրելու մեջ բացարձակապես կարիք չկա այդպիսի պիտակների օգտագործման, ու այդպիսի պիտակներից դիտավորյալ խուսափելը ոչ թե ձև թափել է, այլ այդ պիտակների տրավմատիկ ու նվաստացնող դերը հասկանալով, դրանց շրջանցել ա։

  2. #62
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,948
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ, ոչ մի անընդունելի բան, կարծում եմ, չկա, որ նման անեկդոտներ գոյություն ունեն։ Իրականում նույնիսկ լավ ա, որ գոյություն ունեն, որովհետև երևույթը անեկդոտիկ մակարդակում հայտնվելը նշանակում ա, որ այն նորմալ չէ, և դա համընդհանուր ընկալում ա։ Նորմալ երևույթներն ինքնին անեկդոտ (զվարճանքի թեմա) չեն ընկալվում, ինչպես օրինակ, աշակերտի՝ դպրոց գնալու կամ պարտիզպանի՝ իր պարտեզը ջրելու երևույթները հումորի/ծաղրի առարկաներ չեն ընկալվում երբեք (էս էն մակարդակում, եթե, ասենք, այլմոլորակայինին փորձենք բացատրել մեր մոլորակի հոգեբանության "կարգուկաննոնները" ): Անեկդոտ դառնում են անոմալիաները։ Դրա համար էլ խտրականության մասին անեկդոտները հաստատում են էդ երևույթների խտրական, ոչ նորմալ լինելը։
    Մյուս կողմից էլ դրանք պահպանում են հասարակության այսպես ասած արթունությունը (awareness), ինչ-որ տեղ սթափեցնող ազդեցություն են ունենում, քանի դեռ երևույթները լատենտ կամ տեղ-տեղ էլ բացահայտ դեռ գոյություն ունեն մեր իրականության մեջ։

    Ինչ վերաբերում ա պատմելիս նեգր բառն օգտագործելուն։ Ինձ թվում ա՝ դա կախված ա նրանից, բանավոր է պատմվում անեկդոտը, թե գրավոր։ Ընդ որում, էդ բառի գործածումը բանավորում և գրավորում միմյանց հակառակ էֆեկտ ա կարծես թողնում։
    Բանավոր պատմելիս, "նեգր"-ը մի տեսակ բնական ա հնչում իր կոնտեքստում, և առանց վիրավորանքի երանգի, մինչդեռ նույն բանավորում "սևամորթ" ասելը գրական խոսքի մակարդակում ասես շեշտում ա, որ նա ընդամենը ուրիշ գույնի մաշկով ա, էդտեղ կոռեկտությունը պահում ենք, ուրեմն անեկդոտի նյութն էլ ա կոռեկտ, այսինքն՝ արժանի ա անեկդոտի մեջ արտահայտված վերաբերմունքին, ասես նորմալ, նույնքան կոռեկտ մի բան։

    Իսկ գրավոր խոսքում մի տեսակ հակառակն ա ընկալվում։ Երբ նեգր ես գրում, ասես հաստատում ես անեկդոտի՝ ոչ թե խտրականությունը ծաղրելը, այլ հենց մարդուն, ասես գրականորեն վավերացնես, որ նեգր էլ հենց կան ու արժանի՛ են։ Երբ սևամորթ ես գրում, մի տեսակ պահպանում ես գրական կոռեկտությունը, թե ովքեր են իրենք իրականում․ սևամորթներ, ոչ թե նեգրեր։

    Դժվար ա, ճիշտն ասած, բացատրելը, թե ինչ նկատի ունեմ։ Հուսով եմ մոտավորապես հասկացվեց։

  3. #63
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,159
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    ներըթըր=narrator

    Տարանտինոն ոչ թե ասում ա «էս նեգրը սենց արեց, էն նեգրը նենց արեց», այլ ստեղծել է պատմական ժամանակաշրջանում զետեղված դրամա, որի մեջ կերպարներն իրար հետ խոսում են այդ ժամանակաշրջանում տարածված լեզվով։ Սա անհամեմատելի է մերօրյա պատմիչի կողմից ստերեոտիպները ծաղրող ներըթիվում կերպարներին նույնապես անվանելու հետ։ Արի մի ապուշ անեկդոտ պատմեմ, որտեղ այդ բառի օգտագործումը կլիներ հավասար Տարանտինոյի ֆիլմում օգտագործմանը.
    Պորուչիկ Ռժևսկին դիմում է Օբոլենսկուն.
    — Կորնետ, պարահանդես եմ գնում, հնարամտությունս էլ հատել է, մի նոր հումոր ասա անեմ։
    — Պարահանդեսի վախտ լույսը անջատի, ու բոլորին բարձրաձայն հարցրու. «մութ է ոնցոր նեգրի մոտ որտե՞ղ»։
    Պարահանդեսի ժամանակ Ռժևսկին հանգցնում է լույսերը ու գոռում. «Մութ է ոնցոր ո՞ւմ ոռում»։

    Հիմար անեկդոտ ա, խտրականությունը չի ծաղրում, այլ՝ գուսարականության բռիությունը, բայց խտրական լեզուն կերպարներինն է, ոչ թե պատմողինը։ Այս անեկդոտը պատմելուց «սևամորթ» ասելը կլինի տխմարություն (կարանք «ձև թափել» էլ անվանել), քանի որ ուղիղ կհակասի ծաղրանքի առարկային՝ գուսարական բռիությանը։ Հիմա մեկի համար կարող ա այս անեկդոտը պատմելը օկ լինի, ու բառերի օգտագործումն էլ օկ կլինի, բայց դե ամեն դեպքում կարծում եմ տխմար անեկդոտ է ու ես կխուսափեի այն պատմել։ Համեմատի սա պատմիչի խոսքի հետ. «նեգրը, հայը ու լոբին մաշնով գնում են, ո՞վ ա ռուլին։ — Փոլիսը»։ Սա ոչ միայն ստերեոտիպն է ծաղրում, այլ ռասիստական վերաբերմունք է ցուցադրում պատմիչի կողմից։

    3րդ vs-ս էն էր, որ բառով պիտակավորումը ոչ թե ստերեոտիպ է, այլ զուտ վարկաբեկող պիտակ, որն օգտագործվել է նպատակային խմբի ներկայացուցիչներին ապամարդկայնացելու համար ու կրում է պատմական բագաժ։ Ստերեոտիպը ծաղրելու մեջ բացարձակապես կարիք չկա այդպիսի պիտակների օգտագործման, ու այդպիսի պիտակներից դիտավորյալ խուսափելը ոչ թե ձև թափել է, այլ այդ պիտակների տրավմատիկ ու նվաստացնող դերը հասկանալով, դրանց շրջանցել ա։
    Ծլնգ, ես որ ասում էի` «նեգր» բառից խուսափել տվյալ դեպքում անիմաստ ձևեր թափել եմ համարում, նկատի ունեի ոչ թե պատմողական անեկդոտների դեպքում, այլ հարց ու պատասխանի ֆորմատով անեկդոտների: Իսկ էդ թեմայում, ինչքան հիշում եմ, բացի քեզնից, մյուս բոլորի գրածները հենց էդ հարց ու պատասխանի ֆորմատով էին, որոնցում թե՛ հարցը տվողի, թե՛ պատասխանողի կողմից նկատվում ա ռասիստական վերաբերմունք, սևամորթներին նվաստացնելու միտում, հետևաբար մի՞թե անհեթեթ չի էդ ամբողջ ռասիստական մթնոլորտում «նեգր» բառից խուսափելը հանուն ռասիզմից խուսափելու:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 28.02.2019, 08:27:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (28.02.2019), StrangeLittleGirl (28.02.2019), Տրիբուն (28.02.2019)

  5. #64
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,856
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    ― Որտև որ քեզ ու ընկներիդ ոռից ք#$%ում էի, վրիս ներկը դեռ չէր չորացել։
    Էս ֆրազան էն ֆրազան ա, որ մեծ հաճույքով կասեր The Hateful 8-ի Major Warren-ը՝ կամայական հաբռգած սպիտակի ու ճակատից հավեսով կխփեր տեղում:

  6. #65
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,137
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծլնգ, ես որ ասում էի` «նեգր» բառից խուսափել տվյալ դեպքում անիմաստ ձևեր թափել եմ համարում, նկատի ունեի ոչ թե պատմողական անեկդոտների դեպքում, այլ հարց ու պատասխանի ֆորմատով անեկդոտների: Իսկ էդ թեմայում, ինչքան հիշում եմ, բացի քեզնից, մյուս բոլորի գրածները հենց էդ հարց ու պատասխանի ֆորմատով էին, որոնցում թե՛ հարցը տվողի, թե՛ պատասխանողի կողմից նկատվում ա ռասիստական վերաբերմունք, սևամորթներին նվաստացնելու միտում, հետևաբար մի՞թե անհեթեթ չի էդ ամբողջ ռասիստական մթնոլորտում «նեգր» բառից խուսափելը հանուն ռասիզմից խուսափելու:
    Ուլուանան ճիշտ ա նկատում։ Էնտեղի անեկդոտների մեծ մասը, հատկապես հարցուպատասխանի ձևով, իրոք մարդկանց նվաստացնելու միտում ունեն, տհաճության աստիճանի, ոչ թե ուղղակի հումոր են։

  7. #66
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,980
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծլնգ, ես որ ասում էի` «նեգր» բառից խուսափել տվյալ դեպքում անիմաստ ձևեր թափել եմ համարում, նկատի ունեի ոչ թե պատմողական անեկդոտների դեպքում, այլ հարց ու պատասխանի ֆորմատով անեկդոտների: Իսկ էդ թեմայում, ինչքան հիշում եմ, բացի քեզնից, մյուս բոլորի գրածները հենց էդ հարց ու պատասխանի ֆորմատով էին, որոնցում թե՛ հարցը տվողի, թե՛ պատասխանողի կողմից նկատվում ա ռասիստական վերաբերմունք, սևամորթներին նվաստացնելու միտում, հետևաբար մի՞թե անհեթեթ չի էդ ամբողջ ռասիստական մթնոլորտում «նեգր» բառից խուսափելը հանուն ռասիզմից խուսափելու:
    Գրառմանդ մեջի անեկդոտների բնութագրման հետ համաձայն չեմ, բայց վերջին հարցիդ պատասխանը «ոչ» ա, չնայած հարցի դրվածքն էլ եմ համարում սխալ (ռասիզմից չեն խուսափում, այն կամ ունենում են, կամ չէ՝ խուսափում են վարկաբեկելուց ու համակարգային օտարացման մշակույթից)։ Քանի որ այս քննարկումը անիմաստ շատ ա երկարաձգվում, արի մի մտային էքսպերիմենտ առաջարկեմ, որից հուսով եմ պարզ կդառնա ասածս ու այդ բառի իմաստային ծանրությունը․ այդ թեմայում մի կանանց մասին անեկդոտ կար՝ Էյնշտեյնին ներառող․ քո հարցը այդ անեկդոտի մասին վերաձևակերպեմ․ մի՞թե անիմաստ չի այդ կնատյացության մթնոլորտում «քած» բառից խուսափելը հանուն սեքսիզմից խուսափելու։ Ու ընդհանուր մտածի, օքե՞յ ա կանանց մասին անեկդոտներում «կնոջ» փոխարեն «քած» ասելը, ու կնոջ փոխարեն քած չասելը ձևեր թափե՞լ ա․ յանի նվաստացնել նվաստացնել ա, անհեթե՞թ չի «քած» բառից խուսափելը։

  8. #67
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,137
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրառմանդ մեջի անեկդոտների բնութագրման հետ համաձայն չեմ, բայց վերջին հարցիդ պատասխանը «ոչ» ա, չնայած հարցի դրվածքն էլ եմ համարում սխալ (ռասիզմից չեն խուսափում, այն կամ ունենում են, կամ չէ՝ խուսափում են վարկաբեկելուց ու համակարգային օտարացման մշակույթից)։ Քանի որ այս քննարկումը անիմաստ շատ ա երկարաձգվում, արի մի մտային էքսպերիմենտ առաջարկեմ, որից հուսով եմ պարզ կդառնա ասածս ու այդ բառի իմաստային ծանրությունը․ այդ թեմայում մի կանանց մասին անեկդոտ կար՝ Էյնշտեյնին ներառող․ քո հարցը այդ անեկդոտի մասին վերաձևակերպեմ․ մի՞թե անիմաստ չի այդ կնատյացության մթնոլորտում «քած» բառից խուսափելը հանուն սեքսիզմից խուսափելու։ Ու ընդհանուր մտածի, օքե՞յ ա կանանց մասին անեկդոտներում «կնոջ» փոխարեն «քած» ասելը, ու կնոջ փոխարեն քած չասելը ձևեր թափե՞լ ա․ յանի նվաստացնել նվաստացնել ա, անհեթե՞թ չի «քած» բառից խուսափելը։
    Կարա՞մ որպես էդ անեկդոտից պոտենցիալ վիրավորվող պատասխանեմ։
    Էդ անեկդոտն ինքնին էնքան տհաճ ու վիրավորական էր, էնքան զզվելի էր ու էնքան վատ զգացողություններ առաջացրեց, որ մեծ հաշվով ինձ համար մեկ էր էդտեղ կին կլիներ, քած, թե ուրիշ բառ։

  9. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (28.02.2019), LisBeth (28.02.2019), Progart (28.02.2019), Ծլնգ (28.02.2019), Ներսես_AM (28.02.2019), Ուլուանա (28.02.2019)

  10. #68
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    42
    Գրառումներ
    8,235
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրառմանդ մեջի անեկդոտների բնութագրման հետ համաձայն չեմ, բայց վերջին հարցիդ պատասխանը «ոչ» ա, չնայած հարցի դրվածքն էլ եմ համարում սխալ (ռասիզմից չեն խուսափում, այն կամ ունենում են, կամ չէ՝ խուսափում են վարկաբեկելուց ու համակարգային օտարացման մշակույթից)։ Քանի որ այս քննարկումը անիմաստ շատ ա երկարաձգվում, արի մի մտային էքսպերիմենտ առաջարկեմ, որից հուսով եմ պարզ կդառնա ասածս ու այդ բառի իմաստային ծանրությունը․ այդ թեմայում մի կանանց մասին անեկդոտ կար՝ Էյնշտեյնին ներառող․ քո հարցը այդ անեկդոտի մասին վերաձևակերպեմ․ մի՞թե անիմաստ չի այդ կնատյացության մթնոլորտում «քած» բառից խուսափելը հանուն սեքսիզմից խուսափելու։ Ու ընդհանուր մտածի, օքե՞յ ա կանանց մասին անեկդոտներում «կնոջ» փոխարեն «քած» ասելը, ու կնոջ փոխարեն քած չասելը ձևեր թափե՞լ ա․ յանի նվաստացնել նվաստացնել ա, անհեթե՞թ չի «քած» բառից խուսափելը։
    Կնոջ փոխարեն քածը, նույն չի ինչ սևամորթի փոխարեն նեգրը։

    Ամեն կին քած չի, իսկ ամեն սևամորթ նեգր ա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (28.02.2019), Freeman (28.02.2019)

  12. #69
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,137
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կնոջ փոխարեն քածը, նույն չի ինչ սևամորթի փոխարեն նեգրը։

    Ամեն կին քած չի, իսկ ամեն սևամորթ նեգր ա։
    Նույնն ա։

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (28.02.2019), ivy (28.02.2019), Progart (28.02.2019), Ծլնգ (28.02.2019)

  14. #70
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,159
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրառմանդ մեջի անեկդոտների բնութագրման հետ համաձայն չեմ, բայց վերջին հարցիդ պատասխանը «ոչ» ա, չնայած հարցի դրվածքն էլ եմ համարում սխալ (ռասիզմից չեն խուսափում, այն կամ ունենում են, կամ չէ՝ խուսափում են վարկաբեկելուց ու համակարգային օտարացման մշակույթից)։ Քանի որ այս քննարկումը անիմաստ շատ ա երկարաձգվում, արի մի մտային էքսպերիմենտ առաջարկեմ, որից հուսով եմ պարզ կդառնա ասածս ու այդ բառի իմաստային ծանրությունը․ այդ թեմայում մի կանանց մասին անեկդոտ կար՝ Էյնշտեյնին ներառող․ քո հարցը այդ անեկդոտի մասին վերաձևակերպեմ․ մի՞թե անիմաստ չի այդ կնատյացության մթնոլորտում «քած» բառից խուսափելը հանուն սեքսիզմից խուսափելու։ Ու ընդհանուր մտածի, օքե՞յ ա կանանց մասին անեկդոտներում «կնոջ» փոխարեն «քած» ասելը, ու կնոջ փոխարեն քած չասելը ձևեր թափե՞լ ա․ յանի նվաստացնել նվաստացնել ա, անհեթե՞թ չի «քած» բառից խուսափելը։
    Թե ինչքանով են քածն ու նեգրը համեմատելի` գուցե կարելի ա վիճել: Բայց դա էս դեպքում էնքան էլ էական չի, քանի որ էդ անեկդոտներն անկախ դրանից էլ էնքան տհաճ ու նվաստացուցիչ էին (թե՛ կանանց, թե՛ սևամորթների վերաբերյալները), որ առանձնապես էական չի` սևամորթ ա գրված, թե նեգր, կամ` կին, թե քած: Էդ անեկդոտներն անձամբ ինձ համար սենց թե նենց նորմալ չեն:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #71
    Պատվավոր անդամ LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,378
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմայի ճակատագիրը ինձ մի տեսակ չի մտահոգում։ Մեկ այլ բան անհանգստացնում ա․․․
    Երբ իմ շրջապատում գործ եմ ունենում նմանատիպ երևույթների հետ, մարդիկ ավելի հաճախ տեղյակ չեն, որ իրենց վարքը ասոցացվում ա խտրականության հետ, բայց հոյակապ գիտեն որ էս բառը կոնկրետ խմբի անձանց մոտ ասել չի կարելի։ Մտածում են ամբողջ խնդիրը բառերի մեջ ա, ոչ թե երևույթի։ Ու սա մենակ իմ շրջապատում չի։ Համատարած կեղծ պոլիտկոռեկտությունը ամբողջ ուշադրությունը ֆիքսում են էս կարելի ա ասել, էն չի կարելի ասել ասպեկտների վրա, բայց արդարացված ու տրամաբանական են շարունակվում համարվել սեռական, ազգային, ռասայական պատկանելիությամբ արժանիքներ, լինեն դրանք մարդկային, թե պրոֆեսսիոնալ, որոշելը, ու դրանց վրա անորակ հումորներ անելը, եթե դա կարելի ա կոչել հումոր։ Հեչ ծիծաղելի չի․․․ ու սա ամենանվաստ գնահատականն ա որ կարա ստանա որևէ հումոր որ երբևէ արվել ա։
    SWTS

  16. #72
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,856
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հլը ինչ-որ մի տեղ՝ նեգրի կատաստրոֆիկ բացասականն ու դրա հետ կատակելու ամոթալի ու տաբու կողմերը կարելի ա հասկանալ. մարդիկ միլիոններով սպանվել, մոռթվել, աշխատացվել, նվաստացվել են իրենց ընտանիքներով ու երեխաներով մեկտեղ ու ոչ մի սիրո ու փաղաքշանքի չեն արժանացել: Ընդհակառակը. դաժանորեն հետապնդվել են ու ամենավերջին խոշտանգումներին արժանացել: Հիմա, սեքսիստությունն ու կանանց մի կատակի մեջ քած անվանելն ինչի չեմ նույնացնի նեգրի հետ. նախ, որտև, ոնց Աթեիստը նշեց՝ ամեն կին չի, որ քած ա: Էդ մեկ: Երկրորդն էլ՝ սեքսիստ մարդկանց մոտ, ինչքան էլ միզոժինություն լինի երբեմն, իրենք չեն ատում կանանց էն աստիճանի, որ ուզենան սպանել, ստրկացնել ու աշխատացնել ու վերջում էլ թքել վրեքները: Սա ա տարբերությունը: Սեքսիստ տղամարդը սիրում ա կանանց, բայցևայնպես իր սեռը համարում ա առաջնորդ ու արտոնված (խելք, բիբլիա, առնանդամ և այլն) ու էդ ամեն ինչը՝ կանանց սիրելով ու իրենց էս աշխարհում իր օգնականներն համարելով: Ինքը կանանց ուզում ա պաշտպանի՝ թույլ սեռ լինելու համար: Պսևդո սիրուց ա դա անում: Բայց դա մե՛ր ու ձե՛ր համար ա պսևդո, իրա համար հո՛ իսկական սեր ա, սակայն ճուճուլիկային սեր: Ինքն իր ճուճուլը վեր ա դասում որևիցե մանուշակագույն ներքին շրթունքներից: Ու ասում ա. «իմ ճուճուլը պիտի ղեկավարի, նենց որ փակիր շրթունքներդ»: Ստեղ ես չեմ տեսնում էն կարգի դաժանություն ու բարբարոսություն ինչին սևամորթ մարդ արարածն ա ստիպված եղել դիմանալ դարերի ընթացքում:

  17. #73
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,137
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Հլը ինչ-որ մի տեղ՝ նեգրի կատաստրոֆիկ բացասականն ու դրա հետ կատակելու ամոթալի ու տաբու կողմերը կարելի ա հասկանալ. մարդիկ միլիոններով սպանվել, մոռթվել, աշխատացվել, նվաստացվել են իրենց ընտանիքներով ու երեխաներով մեկտեղ ու ոչ մի սիրո ու փաղաքշանքի չեն արժանացել: Ընդհակառակը. դաժանորեն հետապնդվել են ու ամենավերջին խոշտանգումներին արժանացել: Հիմա, սեքսիստությունն ու կանանց մի կատակի մեջ քած անվանելն ինչի չեմ նույնացնի նեգրի հետ. նախ, որտև, ոնց Աթեիստը նշեց՝ ամեն կին չի, որ քած ա: Էդ մեկ: Երկրորդն էլ՝ սեքսիստ մարդկանց մոտ, ինչքան էլ միզոժինություն լինի երբեմն, իրենք չեն ատում կանանց էն աստիճանի, որ ուզենան սպանել, ստրկացնել ու աշխատացնել ու վերջում էլ թքել վրեքները: Սա ա տարբերությունը: Սեքսիստ տղամարդը սիրում ա կանանց, բայցևայնպես իր սեռը համարում ա առաջնորդ ու արտոնված (խելք, բիբլիա, առնանդամ և այլն) ու էդ ամեն ինչը՝ կանանց սիրելով ու իրենց էս աշխարհում իր օգնականներն համարելով: Ինքը կանանց ուզում ա պաշտպանի՝ թույլ սեռ լինելու համար: Պսևդո սիրուց ա դա անում: Բայց դա մե՛ր ու ձե՛ր համար ա պսևդո, իրա համար հո՛ իսկական սեր ա, սակայն ճուճուլիկային սեր: Ինքն իր ճուճուլը վեր ա դասում որևիցե մանուշակագույն ներքին շրթունքներից: Ու ասում ա. «իմ ճուճուլը պիտի ղեկավարի, նենց որ փակիր շրթունքներդ»: Ստեղ ես չեմ տեսնում էն կարգի դաժանություն ու բարբարոսություն ինչին սևամորթ մարդ արարածն ա ստիպված եղել դիմանալ դարերի ընթացքում:
    Կանանց վաճառք, բռնություն (ֆիզիկական և հոգեբանական), սպանություններ (հաճախ ընտանեկան բռնության արդյունքում), նվաստացում (քարկոծում, կուսաթաղանթ, դաշտան, արտաքին տեսք), էլ ո՞րն ասեմ, ո՞րը թողեմ, դեռ դիսկրիմինացիայի մնացած ձևերի մասին չեմ էլ խոսում։ Փաստորեն, եթե հետապնդումը, նվաստացումը, բռնությունն ու սպանությունը տան պատերի ներսում ա լինում, օքեյ ա, կարելի ա վրան աչք փակել ու կանանց մասին զզվելիագույն անեկդոտներ պատմել։ Ճիշտ ես, ամեն կին չի, որ քած ա։ «Քած» բառով պատժվում ու նվաստացվում են սովորաբար դիսկրիմինացիայի դեմ դուրս եկող, դրա մասին բարձրաձայնող ու գենդերային ստերեոտիպները կոտրող կանայք։ Բայց դա «նեգր» բառից ավել կամ պակաս վիրավորական չի, ճիշտ նույն կերպ գործածվում ա կնոջը նվաստացնելու համար, ոնց որ «նեգրը» գործածվում ա սևամորթին նվաստացնելու համար։

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Progart (28.02.2019)

  19. #74
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,856
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, ընտանեկան բռնությունների քեյսերի մեջ ո՛նց կինն ա զոհ լինում, նենց էլ երեխեքը, հավատա: Ստատիստիկային եթե նայեմ՝ տանն իրենց հոր կողմից բռնաբարվող ու ծեծվող երեխեքը (տղա կամ աղջիկը) երևի ավելի շատ լինեն, քան իրենց սեփական կանայք: Էդ տնային բռնությունները ուղղակիորեն կապել սեքսիստության ու միզոժինության հետ՝ սխալ ա, կարծում եմ: Չէ, ես քեզ կասեի հակառակը. իմ համոզմամբ քած ասում են «դուրս ընկած աղջիկներին»: Կարող ա՞ ժամանակից ետ եմ մնացել ու քած-ի օգտագործման թիրախը փոխվել ա՞: Քած-ը դա «ման եկող», «օրեկան 2 հատ բոյֆրենդ փոխող» կինը չի՞: Դրա համարժեքը տղեքի համար էլ կա թե՛ ֆրանսերենում, թե՛ անգլերենում: Տղեքին էլ ասում են՝ «հերիք բ.օ.զ.ություն անես»: Նույն բանն ա, վերջին հաշվով: Քածը կապել սեքսիզմի հետ՝ աբսուրդ եմ համարում:

  20. #75
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,980
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    նեգր = մարդ չես, բանացվելու արարած ես․․․ ստրուկ ես, կարանք տփենք, առնենք ու ծախենք, սպանենք, մի բան անելուց էլ պիտի մեզնից թուլտվություն վերցնես

    քած = մարդ չես, այլ էգություն անող արարծ ես, կարանք բանացնենք, բռնության ենթարկենք, պետք լինի տփենք, մեջդ թքենք

    Ու երկուսն էլ ապամարդկացնող ու անասնոցնող են։

    Հ․Գ․
    Տարբերությունը էն ա, որ կին նաև ազգական ու հարազատներն են, ու ո՞նց կլինի բոլոր կանանց քած ասես, իսկ դե նեգրը․․․ հա, բոլոր սևամորթներն էլ նեգր են։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 28.02.2019, 22:15:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (28.02.2019), StrangeLittleGirl (28.02.2019)

Էջ 5 7-ից ԱռաջինԱռաջին 1234567 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 14541
    Վերջինը: Երեկ, 00:41
  2. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  3. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2375
    Վերջինը: 21.03.2018, 19:20
  4. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 427
    Վերջինը: 04.08.2014, 00:02

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •