Անցյալ անգամ Ungrateful-ի հետ զրուցում էինք Ակումբի կազմակերպած առաջնության և մեր թիմի պարապմունքների ու խաղերի մասին:
Խոսակցության ընթացքում պարզվեց, որ մեր տղերքը պարապմունքներն անց են կացնում մի դահլիճում Նորքի զանգվածներից մեկում, որտեղ, իմ կարծիքով (Արսը փորձում էր համոզել, որ նարմալ է), այնքան էլ հարմարավետ չէ պարապելը: Մասնավորապես, չկա պարապմունքից հետո լողանալու հնարավորություն: Լողանալու հնարավորությամբ դահլիճների համար պարապմունքի վարձն ավելի մեծ է:
Ուստի, ես ունեմ այսպիսի առաջարկ: Եկեք ստեղծենք Ակումբի ֆուտբոլային թիմի ֆոնդ, որտեղ ակումբցիներս կամավորապես կարող ենք գումարներ փոխանցել՝ մեր թիմին սատարելու համար: Մենք շատ ենք. անգամ ոչ մեծարժեք ներդրումներով կարելի է շոշափելի գումար ապահովել՝ մեր թիմի կարիքները հոգալու համար:
Թիմն էլ թող որոշի, թե ով է պատասխանատու լինելու միջոցների ծախսման համար և տրամադրի համապատասխան տեղեկություն՝ (բանկային հաշվեհամար, առձեռն դրամափոխանցում, և այլն) գումարները փոխանցելու հնարավորությունների վերաբերյալ:
Դիտողությունները, առաջարկությունները և քննարկումները ողջունվում են:
Էջանիշներ