երևում էր, որ ներսիցդ է գալիս... էս դեպքում արդեն թերացումները չեն երևումԵրանի դատարկախոս ու անընդհատախոս տատը,երկերեսանի հորեղբայրը,շահամոլ հարսը ու նրանց թիթիզ աղջիկը տանը չլինեին կամ ուր ուզում էին թող լինեին,երանի պապը բակում նստած լիներ,ինքը հիմա,հենց այս գիշերով վազեր անցներ այդ կես կիլոմետրը,վազելու ընթացքում փոքրանար,երբ հասներ պապի մոտ դառնար հինգ տարեկան,ինչպես այն ժամանակ,երբ Աֆրիկայի քարտեզը գրպանից չէր հանում,կուչ գար պապի ոտքերի տակ,ամուր գրկեր ոտքերը ու այդպես մնար…միշտ…հոգում`լիքը երազներ,մտքում` անմեղ հարցեր,սրտում`մաքրություն,այտերին`հորաքրոջ ժպիտը,երևակայության մեջ`Աֆրիկայի անապատները,գրպանում`Աֆրիկայի քարտեզը…![]()




Մեջբերել
Էջանիշներ