User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Աֆրիկայի ճանապարհին

  1. #1
    Լիարժեք անդամ Թամարա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2010
    Տարիք
    37
    Գրառումներ
    138
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աֆրիկայի ճանապարհին

    Դու նստել ես լուռ ու հեռվից նայելիս թվում է,թե մտքումդ հաշվում ես:Ի՞նչ ես հաշվում:Արդեն հուշ դարձած 80 տարինե՞րդ,որ անցան ակնթարթի պես,իսկ գուցե փորձում ես հաշվել քեզ մնացած տարիները,չէ,ի՞նչ տարի,ըստ քեզ նույնիսկ օրերը կամ աղքատիկ թոշակդ ես հաշվում,որ տեսնես այս ամսվա կոմունալներից հետո ի՞նչքան կմնա…
    Քամին խաղում էր սպիտակ մազերիդ հետ:Գրպանիցդ հանեցում ես քարտեզի մաշված էջը:Հենց այս առավոտ էր:Տղայիդ տան մոտ էիր,տեսար թոռնուհուդ,բայց չհասցրեցիր խոսել հետը:Ուղղակի ուզում էիր բարևել:Իսկ նա այնպես էր շտապում…Էս ջահելներն Այդպիսին են:Անընդհատ շտապում են…
    Դասի էր գնում:Արագ ինչ-որ թղթեր նետեց աղբարկղը ու վազեց:Քամին փախցրեց այդ թղթերն ու նետեց այս ու այն կողմ:Ծանր քայլերով մոտեցար:Հավաքեցիր գետնից թափված աղբը ու գցեցիր աղբարկղի մեջ:Նայեցիր շուրջդ,չէ,կարծես բոլորը հավաքել ես,մնում է միայն սա.վերցրեցիր քառածալ թուղթը:
    Քարտեզի խունացած էջ էր…
    Մի քանի տարի առաջ էր,ավելի ճիշտ 18(դե մի քանի է էլի,դա հասկանալու համար պետք է 80 տարի ապրես),հաշվել էիր սովորեցնում թոռնիկիդ:Ներս մտավ կրտսեր որդիդ`ձեռքին մի մեծ փայլուն գիրք:Աղջնակի աչքերը փայլեցին:Աչքը չէր կտրում նոր գրքից:Այդքան մեծ գիրք երբևէ չէր տեսել:Հորեղբայրը բացեց գիրքը,որի վրա գրված էր«Ատլաս» ու աղջկա աչքի առջևով սահեցին ծովեր,օվկիանոսներ,մայրցամաքներ,ավելի ճիշտ դեղին,կապույտ տարածություններ ու ինչ-որ անհասկանալի գծեր ու նշումներ:
    -Պա՛պ,ատլաս ի՞նչ է:
    -Քարտեզների գիրք է,իմ աղջիկ,բա ո՞նց կարդացիր:
    Աղջիկը հաղթական ժպտաց.
    -Քեռին է սովորեցրել:Լրիվ չի սովորեցրել,ճիշտ է,օրինակ Թ տառը դեռ չի սովորեցրել,բայց ես գիտեմ,որովհետև դա իմ անունի տառն է:Էն խանութի վրա ամեն օր կարդում էի. Խ Ա Ն ՈՒ ու մի անծանոթ տառ,հետո մտածեցի,մտածեցի,գտա`ԽԱՆՈՒԹ,ու այդպես սովորեցի,գրե՞մ տեսնես,լավ հետո կգրեմ,պա՛պ,կտա՞ս էդ գիրքը նայեմ:Պա՛պ,բա քարտեզ ի՞նչ ա:
    -Քարտեզի վրա գծում են երկրները,ծովերը:
    -Ի՞նչու:
    -Որպեսզի հեշտ գտնեն դրանց տեղը:
    -Պա՛,բա ու՞ր է այստեղ երկիր:
    -Նայի՛ր,սա օրինակ Ամերիկա մայրցամաքն է,սա Ավստրալիան է,սա Աֆրիկան է,…
    -Աֆրիկա՞ն,պա՛,ի~նչ սիրուն է Աֆրիկան:
    -Այնտեղ մարդիկ սև են,այնտեղ առյուծներ կան…
    -Սև՞,էն կինոյի նմա՞ն:Բա ի՞նչի են սև:
    -Այնտեղի եղանակից է,միշտ արև է,այնտեղ անապատներ կան,որտեղ միայն ավազներ են,ջուր չկա,միայն փշեր են աճում…
    -Պա՛,էդ սև մարդիկ տերևից շորեր են հագնու՞մ ու ոսկորներից վզնոցներ ունեն կինոյի պես,-ու սկսեց բարձր ծիծաղել,-պա՛,որ էդ քարտեզն ունենք,բոլոր երկրների տեղը կարող ենք գտնել,չէ՞:
    -Իհարկե:
    Հորեղբայրը սենյակից դուրս եկավ:
    -Այ հե՛ր,ի՞նչի ես տվել երեխու ձեռքը,ասեցի նվեր եմ տանում,ահագին փող եմ տվել,բա որ մի բան անի…
    Վերցրեց փայլուն գիրքը ու տարավ,դրեց պահարանի վրա:
    -Պա՛,էս գիրքը տանելու՞ է մեր տնից(այն ժամանակ դեռ միասին էիք ապրում):
    Երեկոյան հորեղբայրը ձայնը գլուխն էր գցել.
    -Ասեցի`մի՛ տուր ձեռքը,տեսնու՞մ ես`պատռել է…
    -Ես մոտն եմ եղել,իմ ձեռքով է նայել,երեխան չի պատռել,գնելուց ուշադիր լինեիր…
    Գոռգոռաց,գոռգոռաց,հետո մտածեց,որ ումը,որ նվիրելու է չի էլ նկատի,որ միջից էջ է պակաս ու գնաց:
    Ամբողջ օրը աղջիկը չէր երևացել:Մտար նրա սենյակ:Աղջիկը վախեցած վեր թռչեց,ինչ-որ բան թաքցնելով գորգի տակ`մեղավոր նայեց քեզ:Մոտեցար:Բարձրացրեցիր գորգը:Քարտեզի էջն էր:Չբարկացար,բայց աղջիկն էլի վախենում էր քեզանից:
    Երբ հորեղբայրը վերադարձավ,աղջիկը ուշադիր հետևում էր քեզ,բայց դու չմատնեցիր նրան:Հաջորդ օրը համարձակ մոտեցավ ու գրկեց քեզ:Գաղտնիքն էլ ավելի էր մոտեցրել ձեզ:Հպարտանում էր,որ քեզ նման ընկեր ունի:Գողունի հանեց գրպանից քարտեզի այն էջը,որտեղ Աֆրիկա մայրցամաքն էր:
    -Պա,շա՞տ հեռու է էս Աֆրիկան:
    -Շաատ:
    Ու լռեց,ամբողջ օրը էլ հարցեր չտվեց:Առանձնացավ:Երկար ժամանակ նայում էր գծերին:Հաջորդ օրը հարցրեց ու զարմանալով իմացավ,որ դրանք օձեր չեն,այլ գետեր,որ կապույտները լճեր են,ծովեր ու օվկանոսները,նույնիսկ անգիր արեց Կոնգո անունը:Հետո փորձեց սովորել Մադագասկար անունը,չստացվեց,նորից ու նորից փորձեց,նույնիսկ լաց եղավ:Նոր սովորած տառերով էլ չէր հպարտանում,այդ տառերով երկու օր շարունակ ամեն տեղ գրեց Մա դա գաս կար ու կարդաց:Երրորդ օրը այն նույն զգացողությամբ,որ երևի միայն Մակեդոնացուն էր հայտնի,մոտեցավ պապին.
    -Մադագասկար,-ու ծիծաղեց շատ բարձր:
    -Տեսնում ես իսկ դու մինչև հիմա չես կարողանում ճիշտ ասել Tetris բառը,ո՞նց էիր ասում,էնքան ծիծաղալու էր,մի անգամ էլ ասա՛…
    -Tetris:
    -Ապրի~ իմ պապին:
    Բայց դու նեղացած ձևացար.
    -Հա՞ա,իսկ դու գիտե՞ս,թե ինչպես է Մադագասկարի մայրաքաղաքի անունը,հապա կրկնի՛ր. Անտանանարիվու…
    Պապը հաղթական ժպտաց:Աղջիկը ուզում էր լաց լինել:Բառը զնգաց ուղեղի մեջ,բայց չմնաց:Ջղայինացավ,նյարդայնացավ,որոշեց,որ պապը վատն է ու պիտի պատժել նրան.
    -Դե,դու էլ ասա joystick:Դե՞…
    Ամբողջ օրը տանջվեց աղջիկը,հարցրեց բոլորին,միայն մայրը գիտեր,բայց վեց անգամ կրկնելուց հետո բարկացած դուրս հանեց նրան խոհանոցից:
    Մի շաբաթ հետո աղջիկն ընդունեց պարտությունը:Ու մտքում նեղացավ պապից,նկատելով,որ նա թաքուն ուրախացավ:Բայց նա չհասկացավ,որ պապը ուրախացավ,որ թոռնիկը այլևս չէր համարձակվի իրենից պահանջելու joystick բառի արտասանությունը:Ուզում էիր սիրտը շահել:
    -Գնա,բեր քարտեզը:
    Քարտեզը աղջկա գրպանում էր ու միշտ էլ այնտեղ էր լինում:
    -Պա,ինձ կտանե՞ս Աֆրիկա:
    -Հա,բայց դու պետք է մի քիչ էլ մեծանաս,դպրոց գնաս,լավ սովորես…
    -Պա,ես տառերն էլ գիտեմ,թվերն էլ,ռուսերեն տառերն ու թվերն էլ:Մեր Արթուրիկը դպրոց է գնում,ես գնում եմ,ինձ իր գրքերն է ցույց տալիս:Մի օր խնդրեցի,որ գիրքը տար,բերեի քեզ ցույց տայի,չտվեց,բայց ոչինչ հենց ես դպրոց գնամ,գիրք տան ինձ,քեզ ցույց կտամ:Հետո,որ ինքը իր դասերը սովորում է,ես նայում եմ,ինձ էլ է գրիչ տալիս,ես էլ եմ գրում:
    Պապը համբուրեց ոգևորվածությունից փայլող շատախոս թոռնուհուն:
    -Պա,քո մեքենայո՞վ ենք գնալու Աֆրիկա…
    -Հա,բա հո ոտքով չե՞նք գնալու:
    Հետո մի քանի տարի անց տղադ ու հարսդ տեղափոխվեցին:
    Աղջիկն արդեն դպրոց էր գնում:Մեկ-մեկ այցելում էիր նրանց:
    Արդեն մթնում էր,բայց պատշգամբում նստած թոռնուհին նյարդայնացած ինչ-որ բանի վրա էր չարչարվում:Պապիկին տեսավ սիրտ առավ ու հազիվ զսպելով լացը`բացականչեց.
    -Պա,ես զզվում եմ ՈՒ տառից:Ես գիտեմ գրել,բայց մաման ասում է,որ տգեղ եմ գրում,համ էլ որոշ տառեր փոխվել են,իսկ քեռին ինձ հինն է սովորեցրել,իսկ 2 թիվը դասատուն ասում է,որ ալիքաձև մասնիկով գրեմ,ոչ թե Ձ-ի պես,բայց մոռանում եմ միշտ:
    Շոյեցիր թոռնիկիդ գլուխը ու տետրերի մեջ սիրուն կողք կողքի շարվեցին ճիշտ ուսուցչուհու օրինակի նման ՈՒ-եր ու 2-ներ:Մայրիկը կռահեց,որ դա աղջկա ձեռագիրը չէր,բայց նրա մտքով անգամ չանցավ,որ պապիկն էր գրել.կասկածում էր խեղճ Արթուրիկին:Ուսուցչուհին չկռահեց:
    Թոռնիկդ կարծում էր,որ իրեն սիրում էիր նրա համար,որ իր տարիքում հրդեհից զոհված աղջկադ անունն էր կրում:Նոր էր իմացել դա:Պատմեցիր,երբ զարմացած հարցրեց,թե ինչու են հեռու քաղաքներից ու գյուղերից հյուր եկած այս կանայք գրկում իրեն ու լաց լինում:Պատմեցիր նրա մասին,ասացիր,որ շատ էիր սիրում նրան:Այո,սիրում էիր,սակայն այսքան կապվածություն չկար նրա հետ:Դե,ջահել էիր,աշխատանքդ հոգնեցուցիչ,ազատ ժամանակդ սուղ,5 երեխա ունեիր…
    -Ախր շատ նման է նրան,նույն աչքունքը,նույն ժպիտը…
    Զարմանում էր,թե ի՞նչով է ինքը նման շիկահեր,կապուտաչյա փոքրիկ գեղեցկուհուն…
    Զարմանում էր,թե ինչու ինքը շիկահեր չի,երբ մայրիկը,քույրիկը,մորաքրոջ աղջիկները շիկահեր են:Հետո սկսեց սիրել իր շագանակագույն գանգուրները,երբ պապիկը ասեց,որ սիրուն են:Բացի այդ ինքը պապիկին չէր պատմել,բայց Գոքորիկն էլ էր ասել:Նա իրենից մեկ տարի մեծ էր ու դպրոց էր գնում:Նույնիսկ իր համար մանուշակի մասին բանաստեղծություն էր արտասանել:Գոքորիկը նախանձից մեռնում էր,որ իրենք Աֆրիկա էին գնալու:
    Տարիների հետ սկսեց ավելի ու ավելի քիչ պատմել իր մասին:Դպրոցից գալուց տանդ մոտով անցնելիս ամեն օր մոտենում էր քեզ,շոյում գլուխդ,ինչպես դու առաջ նրա,համբուրում էր քեզ,մի քիչ խոսում հետդ ու գնում տուն:Մեծանալու հետ մոռացել էր Աֆրիկան:Հարցերը եղեռնի,Վանի,Արցախյան մարտերի մասին էին:Հարցնում էր քո պապիկից,տատիկից,դպրոցիցդ…
    Երբ արդեն ուսանող է համարյա չես տեսնում,գնալու-գալու ժամերը չգիտես,որ ճանապարհին բռնացնես…
    Բայց,երբ հիվանդանոցում էիր ինստուլտից հետո,դասի չգնաց,եկավ մոտդ:Հիվանդանոցում հավաքված կինդ,աղջիկներդ,հարսներդ գոռում էին վրադ,երբ նա դուռը բացեց:Մի տեսակ սիրտ առար:Հետաքրքիր է,առաջ դու էիր սիրտ տալիս նրան:Լուռ բացեց դուռը:Կանանց գոռոցները շրջվեցին դեպի նա.միանգամից ճչացող 5-6 ձայների միջից հասկացավ,որ չես թողնում սիրելի ժամացույցդ հանեն,որ բուժքրոջը չխանգարի:Դու անզոր նայեցիր նրան:Նա ուրիշ է,նա կհասկանա քեզ,իսկ էդ լաչառներին ո՞նց բացատրես,որ նյարդայնանում ես,երբ թևդ դատարկ է:
    Աղջկա համառությունից բողոքելու իրավունք չունես.քեզ է քաշել:Լուռ մոտեցավ,ծնկի եկավ,կամաց արձակեց ժամացույցդ:Խելոք նայեցիր նրան,կամաց շշնջաց,որ ներարկումից հետո անձամբ կկապի թևիդ:Կապեց:Հետո բռնեց ձեռքդ.
    -Հիմա զգու՞մ ես ձեռքդ:
    -Չէ,ձեռքս չէ,երեկ ողջ թևս չէի զգում,բայց այսօր միայն ձեռքս:
    Աղջիկն ուզում էր համբուրել այդ անզգա ձեռքը,բայց ամաչեց կանանց բազմությունից:
    Վախենում էր կորցնել քեզ:Մյուս պապը մահացել էր աղջկա ծննդյան օրը,բայց նրա հետ համարյա մտերիմ չէր:Վախն ավելի սաստկացավ,երբ իմացավ,որ այս պապը տասը տարի մեծ է մահացած պապիկից:
    Հոր հետ հարաբերությունները սառն էին.մանկուց էլ չէր սիրում հորը,դրա համար սկսեց պապին պապա ասել:Իսկ դու կարծում էիր`հարսդ այդպես է ասում,երեխան էլ սովորել է:
    Գնալով սկսեց հոր բարեկամների հանդեպ էլ սառել.տատի բնավորությունն էլ տանել չէր կարողանում:Պապը այնքան լավն էր:Զարմանում էր,ոնց կարող էր հայրը նրա տղան լինել:
    Հիվանդանոցից հետո նորից եկավ:Շատ էր փոխվել,տարիների հետ մտահոգ էր դարձել,լուրջ:Այդ օրը տխուր էր…
    Չհարցրեցիր,թե ինչ էր պատահել:Երբեք էլ չես հարցրել,ինքն է պատմել:Հիմա չի պատմի,եթե հարցնեիր էլ…Կռահում էիր` ինչ եղած կլինի…
    Կանգնեց գլխավերևումդ.թաքցնում էր դեմքը:Սկսեց խաղալ մազերիդ հետ:Մատները սառն էին,մատները դողում էին,գնալով ավելի արագ ու նյարդային էին շոյում գլուխդ:Երբեմն մի ձեռքը կորում էր մի քանի վայրկյան,հետո վերադառնում էր խոնավացած,արցունքոտ…
    Գիտեիր,որ լաց է լինում,բայց չէիր նայում նրան:Չգիտեիր ինչ անել,ինչ ասել…
    Որոշեցիր վերջապես պատմել երազանքիդ մասին(համ էլ կխոսար,կցրվեր),բայց չէիր համարձակվում.իսկ եթե ծաղրի՞…
    -Հեռախոսդ մո՞տդ է:
    -Ահա,ու՞մ ես զանգում:
    -Չեմ զանգում,նայում եմ…
    Աղջիկը արցունքոտ այտերը հպելով քեզ համբուրեց:Սիրտ առար:
    -Ինձ սովորացրու ոնց են զանգում,գիտե՞ս,ուզում եմ հեռախոս գնել:
    Աղջիկը գրկեց քեզ ու ժպտաց:
    Տատիկից թաքուն հեռախոս գնեցիր,ավելի շուտ էլ կգնեիր,բայց վախենում էիր ծաղրեին,թե բիձեն հեռախոս ի՞նչ է անում:Կանչեցիր թոռնիկիդ:Հեռախոսը անցած ամսվա համեմատ էժանացել էր:Ավելացած փողը պահել էիր ձեռքումդ.«Կտամ նրան»
    Չհամարձակվեցիր:Գիտեիր թոռնիկիդ`չէր վերցնի:«Լավ,կտամ եղբորը»
    -Պապ ջան,շնորհավո՜ր,ապա տուր տեսնեմ…
    Ու թոռան հետ այնպես հեշտ թվաց մինչ այդ սարսափելի թվացող menu-ից օգտվելը:Թոռանը սպասելուց ոչինչ չկարողացավ անել.չէր համարձակվում բզբզել,իսկ հիմա նույնիսկ նկարեց նրան:
    -Վերցրու,հեռախոսիցս քեզ րոպե փոխանցիր,ես գլուխ չեմ հանում:
    -Պետք չի…
    Այդ երկու բառը բավական էին,որ էլ չշարունակեիր ու ափումդ պահած փողդ լուռ դնեիր գրպանդ:
    Հանդգնե՛լ. այդ գնով է տրվում առաջընթացը...

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (20.01.2011), E-la Via (20.01.2011), einnA (20.01.2011), Lion (20.01.2011), Moonwalker (20.01.2011), Nadine (20.01.2011), Shah (21.01.2011), V!k (20.01.2011), Արևածագ (20.01.2011), Երվանդ (20.01.2011), ՆանՍ (21.01.2011), Ֆրեյա (22.01.2011)

  3. #2
    Լիարժեք անդամ Թամարա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2010
    Տարիք
    37
    Գրառումներ
    138
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դասամիջոց էր:Պատուհանի մոտ էր,երբ դասընկերը սեղանից փոխանցեց հեռախոսը.
    -Զանգում են:Պապիկդ է:
    Հազիվ զսպեց ծիծաղը:
    «Papik is calling»…
    -Ալո,ալոո,պա՛,պապա՛,ալո…
    Ժպտաց:Երևի պատահական է զանգել:Հետ զանգեց:
    -Ալո,-պաշտոնական լսվեց հեռախոսի միջից:
    -Պապա՞,ո՞նց ես…
    -Լավ եմ բալես,դու ո՞նց ես,գիտես արդեն տիրապետում եմ հեռախոսին,լսի՛ր,միայն չգիտեմ ի՞նչից է,դու,որ զանգում ես նկարդ ցույց է տալիս,ուրիշները,որ զանգում են`չէ,մարդ կա իսկի անունը չի գրում…
    -Կգամ դա էլ կբացատրեմ:Ասում ես արդեն գլուխ ես հանու՞մ,հիմա,որ sms-ով գրեմ,որ քեզ շատ եմ սիրում,կարո՞ղ ես կարդալ:
    -Դու ծիծաղիր,ոչինչ,էգուց կմեռնեմ կլացես…
    -Պա,եթե համարձակվես մեռնել,ես քեզ կսպանեմ…
    Արդեն էլ չէիր վախենում մեռնելուց:Գիտեիր,որ թոռնիկդ կլացի:«Ուրիշ ոչ մեկի համար այդպես չի լացի,բայց իմ մեռնելուց կլացի»,-մի տեսակ հպարտորեն մտածում էիր վերջերս:
    Արդեն երեկո էր:Լուռ նայում էիր քարտեզի էջին:Այնպես կուզեիր ուժ ու հնարավորություն ունենաիր նրան տանելու Աֆրիկա:Երկուսով կգնայիք,ի~նչ լավ կանցներ…
    Արդեն դասից եկած կլինի…
    Ուզում էիր գնալ նրան տեսնելու,պատմելու,որ այսօր ինքնուրույն վերալիցքավորել ես հաշիվդ:
    Երևի հիմա դաս է սովորում…
    Չէ,դաս չի սովորում…
    Գլուխը թաղել է թաց բարձի մեջ,որ չտեսնի նյարդերի վրա ազդող հորը,փակել ականջները,որ ոչինչ չլսի:Ուզում է խլանալ…
    Մի քանի տարի առաջ էր.քրոջ դասընկերուհին ասաց,որ ատում է ծնողներին:Չգիտես ինչու իրեն իրավունք վերապահեց ապտակելու նրան,ավելին,քրոջը արգելեց շփվել նրա հետ:Իսկ հիմա,թեկուզ ոչ ոք չշփվի հետը,ինչ ուզում են թող մտածեն իր մասին,թող մեղադրեն…
    Այդ աղջկա ասածից հետո մտածում էր,որ ծնողը վատը չի կարող լինել,ի՞նչու է ուրեմն այդպես ասում:Իրավունք չունի,առավել ևս,որ իր հետ ավելի վատ են վարվում,բայց ինքը լռում է…
    Աստված երբեմն ըստ արժանվույն չի գնահատում մարդկանց:Մարդիկ կան,որ երազում են երեխա ունենալ,մարդիկ էլ կան,որ լքում են իրենց երեխաներին`թողնելով մանկատներում:Էլ չեմ ասում,որ մարդիկ էլ կան,որ ավելի լավ է մանկատուն տանեին…
    Մանկուց չէր սիրել հորը,իսկ երբ հարբած էր լինում,ատում էր նրան:Բայց միշտ չէր հարբած ու դա չէր չսիրելու պատճառը:Ավելի լավ էր հարբեցող լիներ…
    Պապին պապա էր ասում…
    Գլուխը թաղել էր բարձի մեջ ու միայն մի բան էր ուզում` վազել պապի տուն:
    Երանի դատարկախոս ու անընդհատախոս տատը,երկերեսանի հորեղբայրը,շահամոլ հարսը ու նրանց թիթիզ աղջիկը տանը չլինեին կամ ուր ուզում էին թող լինեին,երանի պապը բակում նստած լիներ,ինքը հիմա,հենց այս գիշերով վազեր անցներ այդ կես կիլոմետրը,վազելու ընթացքում փոքրանար,երբ հասներ պապի մոտ դառնար հինգ տարեկան,ինչպես այն ժամանակ,երբ Աֆրիկայի քարտեզը գրպանից չէր հանում,կուչ գար պապի ոտքերի տակ,ամուր գրկեր ոտքերը ու այդպես մնար…միշտ…հոգում`լիքը երազներ,մտքում` անմեղ հարցեր,սրտում`մաքրություն,այտերին`հորաքրոջ ժպիտը,երևակայության մեջ`Աֆրիկայի անապատները,գրպանում`Աֆրիկայի քարտեզը…
    Հանդգնե՛լ. այդ գնով է տրվում առաջընթացը...

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (20.01.2011), E-la Via (20.01.2011), einnA (20.01.2011), Moonwalker (20.01.2011), murmushka (21.01.2011), Shah (21.01.2011), V!k (20.01.2011), Երվանդ (20.01.2011), ՆանՍ (21.01.2011), Ֆրեյա (22.01.2011)

  5. #3
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երանի դատարկախոս ու անընդհատախոս տատը,երկերեսանի հորեղբայրը,շահամոլ հարսը ու նրանց թիթիզ աղջիկը տանը չլինեին կամ ուր ուզում էին թող լինեին,երանի պապը բակում նստած լիներ,ինքը հիմա,հենց այս գիշերով վազեր անցներ այդ կես կիլոմետրը,վազելու ընթացքում փոքրանար,երբ հասներ պապի մոտ դառնար հինգ տարեկան,ինչպես այն ժամանակ,երբ Աֆրիկայի քարտեզը գրպանից չէր հանում,կուչ գար պապի ոտքերի տակ,ամուր գրկեր ոտքերը ու այդպես մնար…միշտ…հոգում`լիքը երազներ,մտքում` անմեղ հարցեր,սրտում`մաքրություն,այտերին`հորաքրոջ ժպիտը,երևակայության մեջ`Աֆրիկայի անապատները,գրպանում`Աֆրիկայի քարտեզը…
    երևում էր, որ ներսիցդ է գալիս... էս դեպքում արդեն թերացումները չեն երևում
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (20.01.2011), Moonwalker (20.01.2011), Թամարա (20.01.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թամարա ջան, ճիշտ է, զգացվում է շտապողականությունդ, բայց դա էլ երևի գալիս է ներսումդ եղածը, որքան հնարավոր է ճիշտ ու գղեղցիկ վերարտադրելու ցանկանությունից:
    Լավն էր, մի շնչով կարդացի… Ունես ուրույն ոճ, որը ինձ դուր է գալիս: Ապրես , այդպես էլ շարունակի :
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Թամարա (20.01.2011)

  9. #5
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրես, շատ լավն էր ու… մարդկային
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #6
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ դուր եկավ պատմվածքը, կարծում եմ դեռ լիքը անելիք ունես , բայց ունես գրելու շնորհ:

  11. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (20.01.2011), E-la Via (20.01.2011), Արևածագ (20.01.2011), Թամարա (20.01.2011), ՆանՍ (21.01.2011)

  12. #7
    Լիարժեք անդամ Թամարա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2010
    Տարիք
    37
    Գրառումներ
    138
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն կարծիքների համար,բայց կուզեի ավելի կոնկրետ նշեիք թերացումներս
    Հանդգնե՛լ. այդ գնով է տրվում առաջընթացը...

  13. #8
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Թամարա-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն կարծիքների համար,բայց կուզեի ավելի կոնկրետ նշեիք թերացումներս
    Առաջին մի քանի տողն եմ կարդացել միայն, եթե միայն այդքանի վրա հիմնված կարծիք կընդունես՝ խնդրեմ.

    Թամարա, ինձ թվում է՝ գրելուց հետո գրածդ չես վերընթերցել: Կամ էլ բավականաչափ կարևորություն չես տալիս այնպիսի «մանրուքների», ինչպիսիք են կետադրական նշանները, բացատանիշերը, նախադասություններն իրարից ստորակետի փոխարեն վերջակետով անջատելը կամ, գուցե, ընդհակառակը, նոր պարբերության անցնելը… Չէ, նկատի չունեմ, որ դրանք չկան, նկատի ունեմ, որ շատ ավելի ճիշտ ու լավ տարբերակներ կան, որ դու չես կիրառել՝ նախընտրելով այն, ինչ տեղադրել ես այստեղ: Ու այսպես անփույթ գրված պատմվածքը անձամբ ես ստիպված եմ լինում (եթե բավականաչափ հետաքրքրել է) անփույթ էլ կարդալ, ու վերջում, բնականաբար, գրվածքի մասին ոչ մի նորմալ ձևակերպված կարծիք ունենալ չեմ կարող, քանի որ ինձ պատմվածքից մնացած է լինելու միայն սյուժեն, ոչ ավելի:

    Իմ խորհուրդն է՝ գրելուց հետո վերընթերցել գրածդ, ընդ որում վերընթերցել իբրև «ուրիշի գործ», կողքի մարդու աչքերով, տեղը տեղին խմբագրել, հասցնել մի վիճակի, որը կարդալով ինքդ քո գրածից հաճույք կստանաս, ու նոր ներկայացնել հանրությանը: Վստահ եմ, որ էդպես շատ ավելի տպավորիչ ու արժեքավոր ստեղծագործություններ կծնվեն:

    Շնորհակալություն ուշադրության համար:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (21.01.2011), Թամարա (21.01.2011)

  15. #9
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թամարա ջան, ապրես: Շատ մատչելի,բայց խորություն ունեցող գրվածք էր, հումորով ես ու հետաքրքիր ես շարադրում, ինձ դուր եկավ. հաստատ հաջորդներն էլ կկարդամ
    Վերջին խմբագրող՝ ՆանՍ: 21.01.2011, 12:18:
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Թամարա (21.01.2011)

  17. #10
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդացի, բայց տեղ չհասավ

    Իսկ աղջիկն ինչո՞ւ էր անպետք թղթերի հետ ատլասի էջն աղբամանը գցում
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Թամարա (21.01.2011)

  19. #11
    Լիարժեք անդամ Թամարա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2010
    Տարիք
    37
    Գրառումներ
    138
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացի, բայց տեղ չհասավ

    Իսկ աղջիկն ինչո՞ւ էր անպետք թղթերի հետ ատլասի էջն աղբամանը գցում
    Դե գրել էի նաև,որ մոռացել է արդեն մանկական երազանքի մասին ու էլ չէր մտածում Աֆրիկայի մասին:Շնորհակալություն կարդալու համար:Ես էլ եմ զգում,որ ինչ-որ խոր,հիմնական բան է պակասում,բայց նոր եմ սկսում,երևի այդպես պետք է լինի,համ էլ երեկ կարդացի,որ մի փոքր պատմվածք մի հեղինակ գրել է 2 տարում,ես ավելի թեթև եմ նայում,կարելի է ասել կարդացողների մասին չեմ էլ մտածել,սրանից հետո ավելի լուրջ կվերաբերվեմ ու եթե ստացվի խոստանում եմ տեղադրել այստեղ:
    Հանդգնե՛լ. այդ գնով է տրվում առաջընթացը...

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.01.2011), E-la Via (22.01.2011), Moonwalker (21.01.2011)

  21. #12
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ կարծիքով երկարացրել ես սկզբի երկխոսությունները:Կարելի էր մի պարբերությամբ ներկայացնել ատլասի պատռած թերթի, հորեղբոր բարկանալու ու պապու հետ ընկերանալու մասին:Կարծում եմ ճիշտ կլիներ: Կամ եթե մի քիչ չշտապեիր, կարող էիր մի քանի նախադասությամբ լիքը խոր մտքերով հարստացնեիր
    Մի խոսքով ուղղակի պետք է չշտապել, իսկ էն, որ ներսիցդ է գալիս խոսքդ, շատ ավելի կենդանի է դարձնում
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Թամարա (22.01.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Ծովափի ճանապարհին
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 14.09.2012, 17:46
  2. Աֆրիկայի ազգեր գավաթ
    Հեղինակ՝ Սերխիո, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 58
    Վերջինը: 01.02.2010, 00:20
  3. Ճի՞շտ ճանապարհին ես արդյոք...
    Հեղինակ՝ Ceceron, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 46
    Վերջինը: 20.11.2009, 16:03
  4. Գրառումներ: 1
    Վերջինը: 29.07.2008, 23:58
  5. Գրառումներ: 7
    Վերջինը: 04.03.2007, 12:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •