Հետաքրքիր է իմանալ` այսօրվա դրությամբ ով ինչով է տունը ջեռուցում:

Վերջին գազի թանկացումներից հետո շատ մարդիկ վերադարձել են հին ու բարի ցախի վառարաններին (ոմանց անձամբ ճանաչում եմ): Արդյունքում ամենաշատը տուժում են անտառները, որոնք հատվում են ամեն ինչին համակերպվող ժողովրդի տները տաքացնելու համար:
Պետք ա մի հատ համազգային գազադուլ անել, տեսնել` էդ թանկացնողների դուրը գալիս ա՞:


Ինչեւէ` թեման ոչ թե գազադուլ կազմակերպելու համար է (չնայած` նման թեմա էլ վատ չէր լինի ունենալ), այլ վերաբերում է տուն ջեռուցելուն, դրա եղանակներին` իրենց առավելություններով ու թերություններով: Թեմայում կարելի է քննարկել նաեւ տան ջերմային կորուստների նվազեցման եղանակները, ինչը ՀՀ-ում շատ արդիական հարց է, քանի որ հայ ազգային ճարտարապետության գլուխգործոցի` նորին մեծություն շուշաբանդի լայն տարածման պատճառով շատերը քանդել են իրենց տան ջերմամեկուսացված պատերի պատուհանները (ոմանք պատերն էլ հետն են քանդել) ու տեղադրել են դրանք պատշգամբի համար նախատեսված բարակ պատերի վրա: Հետո էլ բողոքում են, թե տվյալ սենյակը չի լինում տաքացնել:

Հարցումը փակ եմ սարքում, քանի որ միտում չունեմ ուրիշի փողերը հաշվելու, բայց ով ուզում է, թող մանրամասնի:

Մեկ էլ, թող ինձ ներեն արտերկրի բնակիչները, բայց հարցման մեջ չեմ ներառում ՀՀ-ում տարածում չգտած տարբերակները, ինչպիսին է, օրինակ` կենտրոնական ջեռուցումը (կաթսայատներով):