User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ձեր տունը ինչո՞վ եք ջեռուցում.

Քվեարկողներ
71. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Գազի կաթսայով

    38 53.52%
  • Գազի վառարանով

    12 16.90%
  • Էլեկտրաէներգիայով

    20 28.17%
  • Ցախի վառարանով

    0 0%
  • Այլ ձեւով

    0 0%
  • Չենք ջեռուցում

    1 1.41%
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Ձեր տունն ինչպե՞ս եք ջեռուցում

  1. #1
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    32
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ձեր տունն ինչպե՞ս եք ջեռուցում

    Հետաքրքիր է իմանալ` այսօրվա դրությամբ ով ինչով է տունը ջեռուցում:

    Վերջին գազի թանկացումներից հետո շատ մարդիկ վերադարձել են հին ու բարի ցախի վառարաններին (ոմանց անձամբ ճանաչում եմ): Արդյունքում ամենաշատը տուժում են անտառները, որոնք հատվում են ամեն ինչին համակերպվող ժողովրդի տները տաքացնելու համար:
    Պետք ա մի հատ համազգային գազադուլ անել, տեսնել` էդ թանկացնողների դուրը գալիս ա՞:


    Ինչեւէ` թեման ոչ թե գազադուլ կազմակերպելու համար է (չնայած` նման թեմա էլ վատ չէր լինի ունենալ), այլ վերաբերում է տուն ջեռուցելուն, դրա եղանակներին` իրենց առավելություններով ու թերություններով: Թեմայում կարելի է քննարկել նաեւ տան ջերմային կորուստների նվազեցման եղանակները, ինչը ՀՀ-ում շատ արդիական հարց է, քանի որ հայ ազգային ճարտարապետության գլուխգործոցի` նորին մեծություն շուշաբանդի լայն տարածման պատճառով շատերը քանդել են իրենց տան ջերմամեկուսացված պատերի պատուհանները (ոմանք պատերն էլ հետն են քանդել) ու տեղադրել են դրանք պատշգամբի համար նախատեսված բարակ պատերի վրա: Հետո էլ բողոքում են, թե տվյալ սենյակը չի լինում տաքացնել:

    Հարցումը փակ եմ սարքում, քանի որ միտում չունեմ ուրիշի փողերը հաշվելու, բայց ով ուզում է, թող մանրամասնի:

    Մեկ էլ, թող ինձ ներեն արտերկրի բնակիչները, բայց հարցման մեջ չեմ ներառում ՀՀ-ում տարածում չգտած տարբերակները, ինչպիսին է, օրինակ` կենտրոնական ջեռուցումը (կաթսայատներով):

  2. #2
    Մշտական անդամ ed2010-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.05.2010
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    202
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ջեռուցում եմ գազի կաթսայով, արդեն 3 տարի է, շատ գոհ եմ...

    Հին ու "բարի" վառարաններին վերադառնալով չես կրճատում ծախսերը, ուղղակի ջեռուցում ես տան մի մասը... նույն ձևով կարելի է միացնել միայն մի սենյակի ջեռուցումը.. ծախսը նորից քիչ կլինի:

    P.S. Գրածս ոչ մի ձևով չի արդարացնում գազի թանկացումը, խնդրում եմ սխալ չհասկանալ :-)

    Ինչ վերաբերում է "շուշաբանդ" կոչվածին, մենք էլ ենք պատշգամբը փակել, օգտագործում որպես սենյակ, բայց մի քանի առաջ լուսամուտների տակը հաստացրեցինք պենոպլաստով ու "պլիտա"-ով.. էլ չի սառում..
    http://www.onlinearmenianstore.com - հայկական ապրանքների օնլայն խանութ

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    eduard30 (20.02.2011)

  4. #3
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,226
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բաքսիի հույսին ենք...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. #4
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    32
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ed2010-ի խոսքերից Նայել գրառումը
    Հին ու "բարի" վառարաններին վերադառնալով չես կրճատում ծախսերը, ուղղակի ջեռուցում ես տան մի մասը... նույն ձևով կարելի է միացնել միայն մի սենյակի ջեռուցումը.. ծախսը նորից քիչ կլինի:
    Խոսքն այն մասին է, որ եթե որոշ մարդիկ առաջ գազի վառարան էին դնում (էլի տաքացնելով տան միայն մի հատվածը), ապա հիմա այդ գազի վառարանը չեն դնում, այլ դնում են ջերմության կետային աղբյուր, միայն թե գազով չաշխատող:

  6. #5
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    42
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն դեպքում , անգամ եթե նույն գումարնա ծախսվում գազի և ջերմության այլ աղբյուրի վրա ապա էլի նախընտրելին գազի կաթսայով ջեռուցումնա: Նույնիսկ եթե մի քիչ էլ թանկ լինի:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  7. #6
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    5,288
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր թաղամասի շենքերը գազաֆիկացված չեն, տաքացնում ենք էլեկտրաէներգիայով, նստում ա դորդ ու բեշ, հարևանների զգալի մասը փայտի վառարան են օգտագործում:

  8. #7
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլեկտրական պլիտայով` ինչպես հին ու բարի ժամանակներում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  9. #8
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որոշեցի անկապից տեղադրեմ նաև ստեղ, որ մարդիկ կարենան քննարկեն....


    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկուշաբթի օրը գնացի կոմունալ ծախսերը վճարելու....

    Միայն գազի ծախսը 52 000 դրամ էր... դե ինչ-որ ճիշտն ա, շատ ենք օգտագործում: Ավելի լավ ա էդ փողը տամ գազին, քան մանկաբույժներին, որ եղբորս էրեխեքին բուժեն.... բայց ահավոր շատ ա է անտերը....

    Սկսեցի հաշվարկ անել:
    Գա՞զ, թե՞ հոսանք

    ահա հաշվումներիս արդյունքները:

    գազի կաթսան մեկ ժամ առավելագույն հզորությամբ միացնելու դեպքում (հաշվի առնելով, որ էդ ընթացքում անջատվում-միանում է) ծախսում է 1.2 խորանարդ մետր գազ, ինչը հավասար է 158 ՀՀ դրամի:

    Տունը հոսանքով տաքացնելու համար գործարկում եմ երկու օդորակիչները (կոնդիցիոներ) + 1 էլ. պլիտա: կոնդիցիոներներից յուրաքանչյուրը նախատեսված է 30քմ-ի համար և տաքացնելու ժամանակ 1 ժամ անընդհատ միացնելու դեպքում ծախսում է 0.82 կվ, էլեկտրական պլիտայի հզորությունը 1կվ/ժ- է, ուստի 0.82+0.82+1= 2.62 կվ/ժ , որի արժեքը կազմում է 78.6 ՀՀ դրամ
    (հաշվի առնելով որ կոնդիցիոներն էլ է անջատվում-միանում, ապա գործնականում ավելի քիչ)

    Այսպիսով տունը գազով տաքացնելու դեպքում մեկ ժամում ծախսում եմ մոտ 158 դրամ
    Հոսանքով տաքացնելու դեպքում` ավելի քիչ քան 78.6 դրամը....

    Ասածս ինչ ա, անցել եմ հոսանքի, հողեմ Հայռուսգազարդի ու մեր ղեկավարության գլուխը....

    Մենակ կաթսան ա ափսոս ժամանակին տեղադրելու համար 1.3 միլիոն դրամ փող եմ ծախսել....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusinamara (17.02.2011), Rammstein (17.02.2011), Sophie (17.02.2011), Tig (17.02.2011), Ձայնալար (17.02.2011), չեզոք (13.02.2012)

  11. #9
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    31
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեռ վառարանի վրա եմ նստած, եթե գազի կաթսա լիներ ամենաքիչը 1.5 անգամ խնայողություն կանեինք, հեսա մուրազիս հասնեմ էտ էլ կանեմ

  12. #10
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Որոշեցի անկապից տեղադրեմ նաև ստեղ, որ մարդիկ կարենան քննարկեն....
    Իհարկե լավ կլիներ, որ հնարավորություն ունենաինք տարբեր միջոցներով ջեռուցել, որպիսի հայռուսգազառտանման տարրերից կախված չլինենք:
    Բայց դե ոնց ֆռում ենք, բոլոր տարրերն էլ նույն գարշելի նյութից են... բոլորին էլ պետքա փոխել:

    հ.գ. պետք ա համապետական գազի բոյկոտ կազմակերպել...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  13. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.02.2011), ArmSOAD (17.02.2011), Lusinamara (17.02.2011), Rammstein (17.02.2011), Sophie (17.02.2011), Ձայնալար (17.02.2011)

  14. #11
    Մշտական անդամ ArmSOAD-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.09.2007
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    32
    Գրառումներ
    353
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե ինչ ասեմ, մենք էլ ենք ՀՌԳԱ-ի վրա նստած: Բայց իրոք, եթե լավ տքանալու ցանկություն ունես, ալտերնատիվ չկա: Հիմա որ հիշում եմ, նախքան գազը են յուղային էլեկտրական "պառավո"-ներն էին ու զզվելի, օդ չորացնող ռեֆլեկտորները, ու մեկա տանը սառնամանիք էր:

  15. #12
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    օրը մի քանի տասնյակ լիտր թեյով

    դե գազի վառարան + էլ. պլիտա
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  16. #13
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    31
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեռ վառարանի վրա եմ նստած, եթե գազի կաթսա լիներ ամենաքիչը 1.5 անգամ խնայողություն կանեինք, հեսա մուրազիս հասնեմ էտ էլ կանեմ
    Մոռացել էի, որ ցախի վառարան էլ կա, գազը նկատի ունեի:

  17. #14
    Մշտական անդամ ArmSOAD-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.09.2007
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    32
    Գրառումներ
    353
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոռացել էի, որ ցախի վառարան էլ կա, գազը նկատի ունեի:
    Բա տենց կարևոր բաները կմոռանա՞ն: Ես էլ մտածում էի փայտի վառարան ա
    Վերջին խմբագրող՝ ArmSOAD: 17.02.2011, 17:38:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Inna (17.02.2011)

  19. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    հ.գ. պետք ա համապետական գազի բոյկոտ կազմակերպել...
    Տիգ ջան, բոյկոտը ինքնստինքյան ա ստացվելու ( (c) Գագիկ)... շրջապատումս Հովոն երևի են բազմաթիվ մարդկանցից մեկն էր, որ հունվարին կոնկրետ անակնկալի ա եկել ու սկսել ա գազը խնայողաբար օգտագործել։ (80 հազար, 120 հազար, շեֆի սեփական տանը 150 հազարի գազ էին վառել...)։ Էդքանին մենակ ես գիտեմ, բայց դու հլը պատկերացրու ինչքանին չենք ճանաչում։

    Իրանք իրենց ձեռքով շուկային սպառման ծավալները կակ մինիոմում 30%-ով քցեցին։ Իսկ դա մեծ թիվ ա։ Գյուղերում ընդհանրապես կհրաժարվեն, մնում են միքանի խոշոր քաղաքներ, դրանք էլ կամաց-կամաց կանցնեն էլ.հոսանքին։

    Արդյունքում պարզ կդառնա, որ Իրանից եկող գազը մեզ լրիվ հերիք ա

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս չաղանալ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Առողջ ապրելակերպ
    Գրառումներ: 142
    Վերջինը: 19.07.2019, 14:56
  2. Ինչ սեր է։ Ինչպե՞ս տարբերել
    Հեղինակ՝ ԱզԲ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 9
    Վերջինը: 06.01.2017, 02:59
  3. Ինչպե՞ս դիմել PhD-ի
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 26.08.2014, 10:58
  4. Ինչպե՞ս բոյ քաշել
    Հեղինակ՝ .N.a.R.e.K., բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 64
    Վերջինը: 23.12.2011, 12:06
  5. Ինչպե՞ս հանգստանալ
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 04.09.2008, 00:56

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •