Հենրիկ Էդոյան (ծնվ. 1940, օգոստոսի 31) — հայ բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1991), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1976-ից։ 2005-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին «Երեք օր առանց ժամանակի» գրքի համար։
Հենրիկ Էդոյանի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն և այլն։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Խոսքի ուղղությամբ» գիրքը (Մոսկվա, 1985)։
Տարվա լավագույն գրքի համար 2002-ին արժանացել է ՀԳՄ ոսկե մեդալի, 2004-ին՝ Թեքեյան մշակութային միության Հայկաշեն Ուզունյան մրցանակի։
Հ. Էդոյանի ժողովածուները
* Անդրադարձումներ (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1977, 88 էջ։
* Պատկեր և կեսօր (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1980, 1956։
* Երկրային ժամանակ (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1983, 144 էջ։
* Այժմ և միշտ (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1987։
* Քայլեր և ստվերներ, Բեյրութ, 1996։
* Հետգրություն, Ե., 2001։
* Երեք օր առանց ժամանակի, Ե., 2005։
* Փողոցի բաժանվող մասում, Ե., 2006։
Էջանիշներ