առաջին նկարի համար կներեք, դեռ հին ժամանակիցա մնացել հայ լայնի: Սա իմ մոտի տարբերությունը, բայց մարդ գիտեմ ասումա բիլայնը ավելի քիչ էր իրա մոտ գնում գալիս... իմ մոտ հակառակներ, դրա համար չեմ ասում ոչ մի բան:
Hi-Line
Ucom
առաջին նկարի համար կներեք, դեռ հին ժամանակիցա մնացել հայ լայնի: Սա իմ մոտի տարբերությունը, բայց մարդ գիտեմ ասումա բիլայնը ավելի քիչ էր իրա մոտ գնում գալիս... իմ մոտ հակառակներ, դրա համար չեմ ասում ոչ մի բան:
Կցորդ 55235 Չգիտեմ ինչի էս դեպքում մեկա 350 կբ/վ-ից ավել չի քաշում․․․
օրինակ իմ մոտ սաղ 1080 եմ նայում, դրանից ցածր չեմ նայում, բայց դե ետ եի ասում, եմեն մեկի մոտ մի ձևա, մարդ կա իրա մոտ բիլայնը ավելի լավա
Էլի էկել եմ յուքումին քֆրտեմ։
Հաճախորդի օֆիսում wimax ա, ինտերնետը VPN-ով ա։ Էս պահին դրած ա Dlink շատ վատ աշխատող ռաութեր։ Էրեկ թաղա Tp-link ռաութեր տարա, որ փոխեմ։ Պարզվավ, որ յուքոմի VPN սերվերին որոշ սարքեր չեմ կարում կպնեն (ավտորիզացիայի սխալ), մի Cisco կարացելա կպնի միայն պռաշիվկան թարմացնելուց հետո, իրանք էլ իրանց նեղություն չեն տվել պարզեն թե ինչից էր, իմ Tp-link-ը վերջի պռաշիվկով չկպավ հետևաբար, ըստ իրանց «տրամաբանություն», դա պտի հետ տամ, ուրիշ մոդել վերցնեմ, ու տենց էնքան փորձեմ, մինչև մեկն աշխատի։ Էն որ իրանց սերվերը յուղ ա վառում, իրանց հեչ չի հետաքրքրում։
Վերջը կամաց-կամաց պտի կաթացնեմ, որ անցնեն սերվիս ունեցող պրովայդերի։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Միանում եմ քեզ:
UCOM-ը ահավոր սուտ խոսացող կազմակերպություն ա: Անցած տարի մարտին Հայ-լայնի պայմանագիրը լրացավ: Նամակ գրեցի Յուքոմին, պատասխանեցին «Մեր ծառայությունները ձեր համայնքում հասանելի կլինեն մայիսին»: Մայիսը եկավ, Յուքոմը՝ չէ:Հուլիսին նորից նամակ գրեցի՝ հարցնելով, թե արդյո՞ք սեփական տներն էլ են քաշելու, պատասխանեցին «Մինչև սեպտեմբերի վերջ ամբողջ համայնքում հասանելի կլինի»: Դեկտեմբերին նոր հասան Մալաթիա: Ես էլ ուրախ-ուրախ սայթում հայտ լրացրի, 3 օրից զանգին ասին «Ձեր մոտակայքում շենք չկա, չենք կարող միացնել: Մենք ձեր հայտը կպահենք, հետագայում եթե հնարավոր լինի, կտեղեկացնենք»:
Որ իմանայի սենց խաբելու են, սպասելու տեղը Հայ-լայնի պայմանագիրը կվերակնքեի ու քիչ կվճարեի նույն ինետի համար:
Եղբայր, մի հատ կասես, թե էդ որտեղ է թաքնվել էդ սիրուն ու պուպուշ պրովայդերը` ես էլ եմ դրանից ուզում
ԻՀԿ ՀՀ բոլոր ինտերնետ պրովայդերների մոտ էլ սերվիսն այս կամ այն չափով կաղում է:
Բացասականության առումով Արմենտելը առաջին տեղում է:
Ըստ տեղեկացվածությանս երկրորդը Յուքոմն է, մանավանդ կորպորատիվ սեկտորում:
Դե մնացածը դեռ էդքան բաժանորդ էլ չունեն, որ վիճակագրության վրա ազդեն:
Հատուկ նշեմ, որ խոսքս չի գնում բջջային ցանցով ինտերնետի տրամադրմանը:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Իսկ ես յուքոմում էն գլխանց գրանցված եմ բաժանորդ դառնալու համար ու դեռ չեմ դարձել:
Ինչու?
Մեր մոտ հասանելի է, միացածները շատ են, բայց ինձ ՄՈՌԱՑԵԼ ԵՆ!!!
Բայց մոռացել են մենակ գծի միացումը, չգիտես ինչու Ամանորին ու մյուս տոներին շնորհավորական նամակներ եմ ստանում "Հարգելի Յուքոմ բաժանորդ ..." խորագրերով![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Գործի բերումով շփվել եմ հետևյալների հետ՝ Arminco (լավ, չնայած էս ֆիրմային չեմ սիրում), Cross (նորմալ), ADC (նորմալ), Web (տանելի), Beeline/hi-line (լավ, եթե գծերն ազատ են եղել, դրա համար գրում եմ նորմալ), Ucom (ոչ կոմպիտենտ անձնակազմ, անասուն, տավար սերվիս, երբեմն էլ սերվիսի իսպառ բացակայություն, ասենք զանգում եմ 060-444444, ասում ա համարը միացված չի կայանին)։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Varzor (06.02.2013)
Ես էլ ուզում եմ Վայլայնին մի քիչ քֆրտեմ:
Էս քանի օրա Վայլայնի ու Արմենտելի ստեղծողներին ու իրանց իգական սեռի ներկայացուցիչներին պարբերաբար հիում եմ
Ճիշտն ասած դեռ չեմ ճշտել, թե ինչ են փոխել իրենց ցանցի կառուցվածքում, բայց ժամանակին GNC-ի հոսթերը Վայլայնից հասանելի էին "չերեզ" Ֆրանկֆուրտ, իսկ հիմա միանգամից չերեզ Վրաստան:
Տրամաբանորեին պիտի ավելի լավ լիներ, բայց արի ու տես, որ արդյուները հետևյալ են
Իսկ իմ մոտ յանի մինչև 2Մբիտ/վ թողունակություն պիտի լիներ, որը սովորաբար տատանվում էր 1.7-1.8-ի սահմաններում, մեկ մել էլ իջնում էր մինչև 1.5:
Այ էս են իրանք:
Իսկ կորպորատիվ սպասարկման մասին ընդհանրապես չեմ խոսում` հելփդեսկին նամակ եմ գրում, օրերով չեն էլ պատասխանում:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Էդ նշվածներից բոլորի գծերն էլ ունենք, վրադիր CorNet (Viva) ու GNC: Ինտերնետի առումով մենակ չենք օգտագործում Web-Ը, Բիլայնը և Ucom-ը:
Web-ի կարիքը չի եղել
Բիլայնը կորպորատիվը ընենցա հարամում, որ օրեցօր պայմանագրերը տարբեր կետերի համար խզում ենք, էլ ուր մնաց ինտերնետ միացնենք:
Յուքոմը մի քանի օր մնաց` բարձր ղեկավարությունը քֆրտեց ու ասեց ռադ արեք
Մնացածի ինտերնետը տանելի է, սպասարկումն էլ վատը չի, բայց մեր ուզածին դեռ չի հասել:
Իսկ Վայլայնը ուղղակի զզվելի է:
Մի 2 շաբաթ առաջ մի օֆիսից զանգում եմ, որ գան գծերը ստուգեն` DSL-ը չկա:
Պիտի 3 օրվա մեջ ստուգեին, մի քիչ ուշացնում են, դա ոչինչ: Բայց գիծը վերականգնելուց հետո նորից չկա` GW-ից էնկողմ չի գնում:
Զանգում եմ, օպերատորը հասկանալով, որ խնդիրը զուտ տեխնիկական է, զանգը վերահասցեավորում է` 45ր հեռախոսը վերցնող չի լինում (չեմ ալարել, պահել եմ)
Զայրացած զանգում եմ Բիլայնու աշխատող ընկերոջս ու պարզում, որ այսպես կոչված էքսպերտների հեչ վեջին էլ չի իմ զանգերը, բայց ընկերոջս մի քանի բառը հերիք էր, որ իրենց մոտ ադմինը ուղղի սխալը:
Ու դա լուրջ հաճախորդի մոտ, որն ունի նաև մի քանի մասվա կանխավճար ու մոտ հարյուրին հասնող կետեր:
Ստեղ սերվիս չեմ տեսնում:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Իմ դեպքում բողոքելը մեղքը ա ։)
Խաղ չեմ խաղում, փինգերի վրա թքած ունեմ։
Էս էլ մոսկվայից քաշելը
![]()
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 06.02.2013, 00:39:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Varzor (06.02.2013)
Նայի, էլի իմ ասածն ա, որ եթե կարանաս զանգես, հասնես մասնագետին, հարցդ մի լուծում կստանա։ Իս յոքոմի դեքպում ես էլ իրանց չեմ զանգում, զանգում եմ միանգամից ադմիններից մեկին, որտև իրանց տեխնիկական բաժնի աշխատողի խոսքերն են «ես ձեր խնդիրը կփոխանցեմ մասնագետի», ինքն էլ ընտեղ նստած մուկ ա տշում երևի։ Իսկ էրեկվա ադմինի հետ շփումս էլ ինձ բացարձակապես ոչինչ չտվեց։ Քանի՞ պրովայդերի մոտ ես տենց բան տեսել։
Էն որ ստատիկ IP-ն փետրվարի տեղը հոկտեմբերին նոր տվեցին, արդեն գրել եմ, իսկ թե ոնց տվեցին, էդ արդեն ես գիտեմ, եթե հըլը չեմ գրել, էդքան շարադրելու հավես չկա։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ