zulu-ի խոսքերից
Նախ, ԿԽՆԴՐԵԻ հեգնանքը պակասեցնել, ես էլ հեգնանքի մեծ պաշար ունեմ, մանավանդ երբ միանշանակ ճիշտ եմ։
Երկրորդը, էդ քո ուղարկած լինկի 2-րդ նախադասությունը կարդա, ու տես, թե DNS-ն ինչին ինչ ա վերադարձնում։
Երրորդը, ARP-ն դրա հետ ընդհանրապես կապ չունի, ARP-ն IP-ից Mac եւ հակառակ հասցեավորումն ա ապահովում։
Չորրորդը, հարցը էդ պորտերին չի վերաբերվում։ Պարզ ա, որ էդ համակարգին իրա աշխատանքի համար մի որեւէ պորտ ա պետք, բայց եթե էդ պորտը բաց չեղավ քո մոտ, ոչ մի անունով արած հարցում - լինի դա դինամիկ թե ոչ - չի աշխատի, կաշխատեն մենակ IP-ով արած հարցումները։ Խոսքը դրա մասին չեր - մարդը պնդում եր, որ DynDNS-ով որոշ պորտերին չի կարողանում միանա, ինչն անիմաստ պնդում է։ Երբ ինչ-որ հարցում ա արվու որեւէ անունով (օրինակ microsoft.com), հարցում անողը ոչ գիտի դրա հասցեն, ոչ էլ գիտի, թե դա դինամիկ հասցե ա թե ոչ։ Այդ հասցեի IP-ն տալիս ա DNS սերվերը, եւ բոլորովին կապ չունի դա ստատիկ թե դինամիկ հասցե ա։ DynDNS-ն էլ իրա DNS սերվերները աշխատացնում, ուղղակի իրա ներքին բազան սպեցիֆիկ ձեւով ա սարքած, որ դինամիկորեն կարողանա միշտ ճիշտ IP տալ։
Կապ չունի, թե դու բրաուզերում գրում ես microsoft.com, թե telnet կլիենտում գրում ես open microsoft.com 9999 - անկախ պորտից եւ ծրագրից microsoft.com-ը մնում ա microsoft.com, իսկ դրա IP-ն վերադարձնում ա DNS սերվերը։
Մի քանի պատճառ կա, որ DynDNS-ը կարող ա չաշխատի.
1. Եւ router-ը, եւ այն սարքը, որին պետք է կպնել (օրինակ DVR-ը), չունեն DynDNS կլիենտ։ Եթե գոնե մեկը ունի, հերիք ա։
2. DNS ընդհանրապես չի աշխատում, օրինակ քո մեջբերած 53 պորտը փակ ա։ Բայց էդ դեպքում ոչ մի բան նորմալ չի աշխատի։
3. DynDNS կլիենտը չի կարողանում կպնել DynDNS սերվերին, այսինքն 80, 8245 եւ 443 պորտերը փակ են։ Բայց էդ դեպքում էլ ոչ մի բան նորմալ չի աշխատի։
4. Քո պրովայդերը քեզ ռեալ IP չի տալիս...
Էս քո վերջին ասածը էնքան սխալ ա տեխնիկական տեսակետից, որ էն վերեւի գրածս լեկցիայից հետո նույնիսկ չեմ էլ պատասխանի։
Էջանիշներ