Հատուկ ավելացնեմ, իմ դեպքը։ Արդեն մի քանի ամիս ա, մեր շենքում կա Յուքոմ, ես էս պահին Բիլայնին տալիս եմ 8000 12մբ կապի համար։ Պայմանագիրը չերկարացրեցի 3մբ-ի համար, որտև ակնկալում ե, որ մի օր Յուքոմը իսկապես ֆիրմա կդառնա ու ես կմիանամ իրանց։ Գերծի բերումով ես հաճախակի իրանց հետ շփվում եմ, որ բերանս չի բռնում նման «սերվիսով» ֆիրմային լուրջ պրովայդեր անվանել։
Կարծեմ մի անգամ գրել եմ, ընկերոջս մոտ մի կայք չի բացվում (rutor.org), զանգում ա «սերվիս», ասում ա գլոբալ խնդիր ա։ Ընկերս ասում ա, որ չի կարա գլոբալ լինի, եթե ես հենց հիմա աշխատանքային կոմպից էդ սայթը բացում եմ։ Պատասխան. «Գիտենք, գլոբալ խնդիր ա»։
Եթե ես ամեն հարցիս տենց «պատասխան» պտի ստանամ, կամ կապի խափանումների ժամանակ չկարանամ իրանց հետ կապնվեմ, որտև իրանց հեռախոսը տենց պահերին չգիտես ինչու դառնում ա անհասանելի, ինձ 1000 տարի նման պրովայդեր պետք չի։ Վարչապետի ծոցը թող գնա նման պրովայդերը։
Հ.Գ.
Նախագահականում յուքոմի կապը կորել էր, գնացի հասա, պարզվավ առաջի հարկում իրանց աշխատողները գործ են անում, կպել են իրանց Ericcson-ին, կաբելն անջատվել ա։ Վերջում էլ. «Երևի կոնեկտրը թույլ ա, կպել ենք անջատվել ա». Կապիտան ակնհայտություն ։)
Էն որ գործ անելուց հետո մի հատ կարելի էր ստուգել, իրանց մտքով չէր անցել։
Հ.Հ.Գ.
Վարզոր ջան, Յուքոմը ստատիկ IP տալիս ա։ Կարող ա 2 շաբաթ քաշի, բայց տալիս ա։
Էջանիշներ