Hi-Line
Ucom
Նոր էդ վիդեոն բացեցի իմ 3մբ հայլայնով, դրեցի 720p, դրեցի մեջտեղները, սպասեցի մի 7 վարկյան, ու սկսեցի նայել, սկզբերում մի անգամ մի կես վարկյան լռվավ, բայց դրանից հետո զագռուզկեն լավ արագ գնաց, ու թույլ ա տալիս ենթադրել, որ էլ չէր լռվի (սկզբից որ դրել էի, մի րոպե նայեցի, մի անգամ չբռնեց, զագռուզկեն էլ կրկնակի առաջ էր գնացել)։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Որպես Հայլայնի թեմայի շարունակություն ես էլ իմ կարծիքը հերթական անգամ գրեմ։
1. Մեր շենքում արդեն մի քանի ամիս ա սպասում եմ ՌոսՏելեկոմին, բայց ոնց հասկանում եմ, չի էլ գա, որտև ինչ որ խնդիրներ կան կոնկրետ շենքի հետ կապված։
2. Մի 8 ամիս ա սպասում էի, որ կաբելային TV տրամադրող ընկերության ինտերնետը մեր շենք էլ կհասնի, որտև նախօրոք հետները խոսել էի, ու պայմանները հավանել էի։ Մի 2 շաբաթ առաջ հասան մեր շենքին, բայց պարզվավ որ էն ժամանակ խոստացած ստատիկ IP-ն իրականությանը չէր համապատասխանում։ Իմ համար դա կրիտիկական ա։
3. Յուքումը շենքում կա արդեն մոտ 2 տարի, բայց էս տարվա փետրվարից նոր սկսել ա տրամադրել ստատիկ IP, ԲԱՅՑ (էս յուքոմի ամենամեծ բայցն ա), Յուքոմում աշխատում են սպիտակ մարդիկ (չհաշված զանգերին պատասխանող բայց բանից բեխաբար օպերատորները). իրանք ուրբաթ ժամը 6-ից մինչև երկուշաբթի ժամը 9-ը հանգստանում են։
Այսինքն եթե ես հարց ունեմ, որից օպերատորի ուղեղը չի հասնում (հենց հիմա խնդիր ունեմ իրանց անասուն հոսթինգի հետ), ես պտի զանգեմ օպերատորին, ինքը թիքեթ բացի, երկուշաբթի մասնագետը գա, մի հատ կոֆե խմի, ինչ որ գործեր անի, հետո տեսնի իմ համար բացված թիքեթը, փորձի դրան լուծում տալ, էդ ընթացքում կամ կզանգի ինձ կամ էնքան կձգձգի, որ ես էլի զանգեմ։
Հայլայնի դեպքում նույնիսկ եթե ես սպասեմ 30 րոպե, մեկ ա վերջում ես կկարողանամ խոսել մասնագետի հետ (ուզում ա գիշերվա ժամը 4-ը լինի)։ Ու էս 5 տարվա ընթացքում չի եղել դեպք, որ ես մասնագետի հետ խոսելուց ինչ որ հարցի պատասխան չստանամ։ Հա, էն առաջի գծի աղջիկները թույլ են (իհարկե ոչ յուքոմի օպերատորների չափ), բայց մասնագետները, ում հետ ես հաջողացրել եմ շփվել, բոլորը եղել են իսկական մասնագետ։
Դրա համար ես էսօրվա օրով նախընտրում եմ բիլայնին վճարեմ շատ, բայց ունենամ նորմալ սպասարկում, քան թե առնեմ էժան, բայց յուքոմ։ Իմ համար յուքոմը լիստ.ամ-ից առած հեռախոս ա, առնելուդ պահին կարող ա լավ էլ աշխատի, բայց երաշխիք չկա։ Ես նախըտրում եմ թանկը, բայց երաշխիքով։
Հ.Գ.
Ես չգիտեմ, ստեղ քանի հոգի ա ավելի շատ շփվում յուքոմի օպերատորների ու ադմինները հետ քան ես, բայց վստահաբար կարամ ասեմ, որ նման մարդիկ եթե նույնիսկ կան, շատ քիչ են։ Ու ես համարյա ամեն անգամ իրանց հետ շփվելուց հետո քրֆում եմ էդ ֆիրման։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ես էլ 8 գիգնոց կինո դրեցի Ace Stream-ով, մի 10 վայրկյան սպասեցի ու սկսեցի նայել![]()
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 23.06.2014, 11:08:
Մուշու (23.06.2014)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
0david0 (23.06.2014)
Դե համոզեք, որ հայ-լայն քննարկման ենթակա է ընդհանրապես
![]()
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ