Ես էլ քվեարկեցի:iOS-ից հետո նախապատվությունը Android-ին եմ տալիս,լավ կլինի որ հայաֆիկացնեն![]()
Ես էլ քվեարկեցի:iOS-ից հետո նախապատվությունը Android-ին եմ տալիս,լավ կլինի որ հայաֆիկացնեն![]()
+1...........
ևս մեկ ձայն
Glory GloryMan United
ես էլ չեմ օգտվում Անդրոիդից, բայց եթե ինչ որ բան հայաֆիկացվում ա, միշտ պատրաստ եմ աջակցել+1 քվե
Աղբյուր՝ «Հետք»Արձագանքեք եթե ճանաչում եք որևէ մեկին ով աշխատում է Անդրոիդում-AndroidՀրատապ-հույժ կարեւոր
Դիմում ենք աշխարհասփյուռ հայությանն ու հայերենով այս նամակը կարդացողներին։ Արձագանքե՛ք, եթե ճանաչում եք որևէ մեկին ով աշխատում է Անդրոիդում:
Բոլորը օգտագործում են հեռախոս, որոնց չնչին մասն է հնարավորություն տալիս կարդալ և գրել հայերեն։ Աշխարհում հեռախոսների համար օգտագործվող ամենատարածված օպերացիոն համակարգը հետզհետե դառնում է Անդրոիդ համակարգը, որն ընդհանրապես չի ճանաչում հայերեն տառերը, երբեք չի ճանաչել ու եթե քայլեր չձեռնարկվեն, ապա չի էլ ճանաչի:
Մենք փորձեցինք քվեարկություն կազմակերպել հենց գուգլի՝ հատուկ այդ նպատակի համար հատկացված կայքում (http://www.armacad.info/hy/archives/1945), սակայն դա օգուտ չի տալիս։ Անդրոիդը օրըստօրե գրավում է շուկայի ավելի մեծ հատվածներ։ Պլանշետների տասնյակ տեսակներ են այժմ ստեղծվում հիմնված Անդրոիդ համակարգի վրա:
Google TV հեռուստատեսության նոր մոդելը նույնպես հիմնված է Անդրոիդի վրա։ Հայերենը հնարավոր չի լինելու կարդալ այս նորարարություններն օգտագործելիս ու հայերենի կիրառումը նոր տեխնոլոգիաներում մտնելու է փակուղի:
Բանը հասավ նրան, որ Բաց Հասարակության Ինստիտուտը հայտարարեց դրամաշնորհ տալու մասին, Անդրոիդ, Վինդոուզ Մոբայլ և Սիմբիան շարժական ՕՀ–ները հայաֆիկացնելու համար:
Արդյունքում ստեծղվել են այդ համակարգերի տառատեսակներին համահունչ հայերեն տառեր:
Սակայն եթե ստեղծված լուծումներն, առանց խնդիր տեղադրվում և աշխատում են Վինդոուզ Մոբայլ և Սիմբիան համկարագերի վրա, ապա Անդրոիդի դեպքում, նախ անհրաժեշտ է կատարել, սովորական օգտագոծողների համար բավականին բարդ «ռութինգի» գործընթացը և դրա արդյունքում զրկվել երաշխիքից և ապագայում պաշտոնական թարմացումներ ստանալու հնարավրությունից:
Այսինքն, եթե այլ համկաարգրեի օգտագործողները կարող են վայելել հայերեն կարդալու հաճույքը, Անդրոիդի օգտագործղները ստիպված են ընտրել, կամ զրվկել երաշխիքից և պաշտոնական աջակցումից, կամ Մաշտոցյան տառերի փոխարեն, հմայվել քառակուսիներով:
Այժմ, անհրաժեշտ է գտնել, Google Android/Open Handset Alliance -ում աշխատող որևէ մեկին, որ ստեղծված տառատեսակները հնարավոր լինի նվիրել Գուգլին, պաշտոնական թողարկումներում այն տեղադրելու և խնդրի վերջնական լուծումը ապահովելու համար:
Միակ ճանապարհն Անդրոիդում աշխատող ծանոթ մեկին գտնելն է։ Դե մեզ տեսնեմ հայեր ու ընկերներ ջան։ Խնդրում եմ գործի դրեք ձեր բոլոր հնարավորություններն ու կապերը և գտեք մեկին, ով աշխատում է Անդրոիդում ու ծանոթ է ձեզ կամ ձեր ընկերներին: Միայն այս միջոցով է հնարավոր, որ արդեն Անդրոիդ 2.4 կամ 2.5 համակարգն ունենա հայերենի սպասարկում:
Ուրեմն եկեք գտնենք մեկին, կամ շատերին, կամ Անդրոիդում աշխատող բոլորին ու կապվենք հետները: Խնդրում եմ հենց այդպիսի մեկը հայտնվի, ապա նրա տվյալները տվեք ինձ կամ անձամբ կապվեք նրա հետ ու տեղեկացրեք ինձ այդ մասին:
Նաև կոչ եմ անում Հայաստանի բոլոր բջջային կապի օպերատորներին ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուշադրություն դարձնել վերոնշյալ խնդրին։ Հայաստանում չպետք է վաճառվեն հեռախոսներ, որոնցով հնարավոր չէ կարդալ ու գրել հայերեն։ Սա անտրամաբանական է:
Ինչպես տեսնում ենք այս հարցը գտնվում է բարձիթողի վիճակում ու դրա մասին ոչ մի կառույց չի հոգում։ Հետևաբար փորձենք այն լուծել մեր ուժերով, իհարկե հուսալով, որ կառավարությունն ու բջջային կապի օպերատորները կմիանան այս նախաձեռնությանը:
Առաջարկում եմ նմանատիպ մի նախաձեռնությամբ էլ հանդես գալ mail.ru էլ. փոստի տիրույթում հայերենը տեսանելի դարձնելուն միտված։ Եթե ունեք ծանոթ, որ աշխատում է mail.ru-ում, ապա խնդրում եմ նորից կապվել ինձ հետ:Շնորհակալություն:
Խաչիկ Գևորգյան
http://www.armacad.info/
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իսկ եթե Անդրոիդի ծրագարավորողներին նամակ հղվի: Կամ ասենք Գուգլի տնօրեն Էրիխ Շմիդտին![]()
արդեն առաջարկությունն է ուղղարկվել Գուգլին:
քանի որ այն ռուսերեն է , կարդացեք այստեղ՝
http://ittrend.am/2011/01/18/google-...A%D0%BE%D0%BC/
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
+1 ձայն
Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........
Շմիդտը արդեն Google-ի տնօրենը չի, իսկ այս քվեարկությունը "նամակ" է ծրագրավորողներին, ուղղակի պետք է որ դրա հետ համաձայնվեն n քանակությամբ մարդիկ։
p.s. քվեարկել է ընդամենը 499 հոգի։
Ինչ-որ մեկը գիտի ոնց կարելի է հայաֆիկացնել bada os-ը՞
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ