Տիկո, անիմաստ չի: Նախ Android-ը հիմա support է անում աշխարհի լեզուների մեծ մասը բացառությամբ հայերենի, վրացերենի ու մի շարք այլ լեզուների, որոնք հայերենից էլ քիչ խոսացողներ ունեն:
Ու հետո քվեարկությունը կատարվում է Android-ի պաշտոնական սայթում, որտեղ Android-ի ծրագրավորողները պարբերաբար ծանոթանում են առկա խնդիրների հետ ու փորձում լուծել դրանք: Որպեսզի հայերենով շուտ զբաղվեն, անհրաժեշտ է, որ այդ թեման հնարավորինս չափ շատ ձայներ հավաքի, այդ դեպքում ավելի մեծ կլինի շանսը, որ խնդիրը շուտ լուծում կստանա:
Ի դեպ Android-ի նախնական վերսիաները չէին ցույց տալիս արաբերեն ու եբրայերեն տառերը, արաբների ակտիվ քվեարկության շնորհիվ իրենց թեման հավաքեց 6000+ ձայն ու խնդիրը բարեհաջող կերպով լուծվեց: Այնպես որ եթե մենք էլ ակտիվ քվեարկենք, հայերենի խնդիրն էլ կլուծեն:
հա բայց ետքան դժվարա մի ահտ ֆոնտ ավել դնել՞ , մեկել խի մենակ սրա համար, այլ հեռախոսների կամ օպերացիոն համակարգերի համար չենք քվեարկում ասենք՝windows phone ,թազենը չգիտեմ, հինը նույնպես չի ապահովում հայերեն
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Էջանիշներ