User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: ինտերնետ պրոտոկոլ - IPv6

  1. #1
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ինտերնետ պրոտոկոլ - IPv6

    ինտեռնետում օգտագործվող բազմաթիվ պրոտոկոլներից հիմնականը համարվում է IP-ն: հիմա օգտվողների գերիշխող մասը օգտվում է տարբերակ չորրորդից (IPv4): IPv4-ի քանակը սահմանափակ է և ենթադրվում է, որ կսպառվի 2011-ին կամ 2012-ին, տվյալ պահին ազատ IP-ների քանակը ~100 797 000 է, իսկ դեռ երեկ` ~101 000 000 էր, այնպես որ վաղ թե ուշ անցումը IPv4-ից IPv6 անխուսափելի է:

    քննարկենք IPv6-ի հետ կապված ցանկացած հարցեր:
    ---
    Տվյալ պահին Hurricane Electric ինտեռնետ պրովայդեր ընկերությունը տրամադրում է ձրի ինտեռնետ ծառայություն` գրանցվելով և օգտվելով նրանց Tunnel-ից կարող եք օգտվել IPv6 տարածքում գտնվող հոսթերից ձրի:

    գրանցվողներին կօգնեմ անել համապատասխան կարգավորումներ ցանկացած ՕՀ-ի համար:

    I love my life and I celebrate it every day...

  2. #2
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,952
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում afr-ի խոսքերից Նայել գրառումը
    ինտեռնետում օգտագործվող բազմաթիվ պրոտոկոլներից հիմնականը համարվում է IP-ն: հիմա օգտվողների գերիշխող մասը օգտվում է տարբերակ չորրորդից (IPv4): IPv4-ի քանակը սահմանափակ է և ենթադրվում է, որ կսպառվի 2011-ին կամ 2012-ին, տվյալ պահին ազատ IP-ների քանակը ~100 797 000 է, իսկ դեռ երեկ` ~101 000 000 էր, այնպես որ վաղ թե ուշ անցումը IPv4-ից IPv6 անխուսափելի է:

    քննարկենք IPv6-ի հետ կապված ցանկացած հարցեր:
    ---
    Տվյալ պահին Hurricane Electric ինտեռնետ պրովայդեր ընկերությունը տրամադրում է ձրի ինտեռնետ ծառայություն` գրանցվելով և օգտվելով նրանց Tunnel-ից կարող եք օգտվել IPv6 տարածքում գտնվող հոսթերից ձրի:

    գրանցվողներին կօգնեմ անել համապատասխան կարգավորումներ ցանկացած ՕՀ-ի համար:
    եթե չէմ սխալվում afr-ջան, Ինտեռնետ չի, այլ ինտերնետ

  3. #3
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում AMzone-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե չէմ սխալվում afr-ջան, Ինտեռնետ չի, այլ ինտերնետ
    ես էլ էի մտածում... բայց որոշեցի վսյո տակի ինտեռնետ գրեմ.. ահա ինձ սխալ ուղղություն տվողը
    internet.png
    մոդերատորներին կխնդրեմ եթե "ինտեռնետը" սխալ ա, ապա ուղղեք:

    թեմայի վերաբերյալ` հիմա արդեն ipv6.google.com-ի IPv6 հոսթին ping կատարելուց իմ մոտ սենց տվյալներ ա բերում...

    Կոդ:
    C:\>ping -t ipv6.google.com
    
    Pinging ipv6.l.google.com [2a00:1450:8006::63] from 2002:29dc:d007::29dc:d007 with 32 bytes of data:
    Reply from 2a00:1450:8006::63: time=235ms
    Reply from 2a00:1450:8006::63: time=243ms
    Reply from 2a00:1450:8006::63: time=241ms
    Reply from 2a00:1450:8006::63: time=238ms
    Reply from 2a00:1450:8006::63: time=237ms
    Reply from 2a00:1450:8006::63: time=238ms
    Reply from 2a00:1450:8006::63: time=238ms
    
    Ping statistics for 2a00:1450:8006::63:
        Packets: Sent = 7, Received = 7, Lost = 0 (0% loss),
    Approximate round trip times in milli-seconds:
        Minimum = 235ms, Maximum = 243ms, Average = 238ms
    Control-C
    ^C
    C:\>

    I love my life and I celebrate it every day...

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինքնա որ կա , ուղղակի շատ են բարդացրել, դե արի տան կոմպիտ այպ ին հիշի , պիտի մի տեղ արտագրես հետտ ֆռցենես բայց դե ինչ արած:
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  5. #5
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի քիչ գրեմ հենց IPv4-ի մասին, որը որը 99.99%-ով օգտագործվում ա տվյալ պահին աշխարհով մեկ: IPv4 հանդիսանում ա TCP/IP -ի հիմնական պահոցը: այդ պրոտոկոլը զբաղվում ա ցանցի մարշրուտիզացիայով, այսինքն պակետնները ուղղորդում ա ուղարկողից դեպի ստացողի հասցեին: IP պրոտոկոլը ուղարկում է տվյալները դեյտագրամներով: ամեն մի դեյտագրամ բացի փոխանցվող տվյալներից նաև պարունակում ա վերնագրեր:

    սովորաբար վերնագիրը բաղկացած է լինում 20 օկտետից, այսինքն 20 բայտ ծավալ ա ունենում:

    IP հասցեների (ստացող/ուղարկող) դաշտերը կազմում են 4 բայտ, սովորաբար լինում ա 4 թվերի տեսքով, որոնք իրարից անջատվում են կետերով` ամեն մեկը 1 բայտ: IPv4 հասցեների թիվը գերազանցում ա 4 միլիարդը, որը այդքան էլ շատ չի, չնայած NAT հասկացողությունը:
    IPv4-ի հիմնական թերություններն են`

    • Հասցեների դեֆիցիտը
    • Պրոտոկոլի ընդլայնվածությունը – ավելի ճիշտ` չընդլայնվածությունը. վերնագրերում բավական տեղ չլինելու պատճառով անհնար է տեղադրել լրացուցիչ պարամետրեր
    • Ապահովությունը – ոչ մի միջոց չկա պաշտպանելու պակետների ինֆորմացիայի պարունակությունը
    • IPv4 պրոտոկոլի մեջ բացակայում է դաշտ որտեղ նշվեր լինքի թողունակության, սպասման ժամանակի տվյալները նշելու համար, դրանք անհրաժեշտ են որոշ ցանցային ծրագրերի նորմալ աշխատանքի համար
    • Բացակայում է ավտոմատ կարգավորման մեխանիզմը

    ինչպես նաև, v4 ում բացակայում է շիֆրերի օգտագործումը, որը ժամանակակից ցանցում ուղղակի դառնում է անհրաժեշտություն:

    I love my life and I celebrate it every day...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    BOBO (12.01.2011)

  7. #6
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    IPv6-ի (RFC-2460) պատմությունը սկսվել ա 1992 թվականից: այն ժամանակ որոշվել էր ստեղծել մի նոր վերսիա, որը կլուծեր հասցեների դեֆիցիտը: որոշված էր, որ IP-ները պիտի բաժանի IANA-ն (Internet Assigned Numbers Authority), որը կունենա իր ռեգիոնալ ներկայացուցչությունները: այսպիսի հասցեների վերաբաշխումը անդառնալի չի ու IANA-ն ցանկացած պահի կարող է վերաբաշխել հասցեների բլոկները: մարդիկ էնպես են արել, որ չկրկնեն հին IPv4-ի սխալները: IPv6 կարող է ավտոկարգավորվել, առանց կոնտեքստի, այսպիսի IP-ները ցանցային ադմինիստրատորների կյանքը կհեշտացնեն մի քանի անգամ:
    Վերաստեղծված ստանդարտը թույլ կտա իրագործել հզորագույն կրիպտոպաշտպանվածություն (տվյալների շիֆրովկա) և շատ այլ ծառայություններ ինչպիսին է QoS-ը (Quality of Service). QoS-ը IPv6-ում աշխատում է ցանցային մակարդակի վրա:
    ասում են նաև, որ IPv6-ի հետ նաև կբարձրանա ցանցի պաշտպանվածությունը` ասենք DOS (DDOS) հարձակումները, կամ էլ պինգերով ֆլուդ անելը, ցանցի սքանինգը և այլն…
    անցումը IPv6-ի անխուսափելի ա, բայց քանի դեռ դեֆիցիտը չի զգացվում` ոչ մեկ չի ուզում անցում կատարի, մանավանդ էն ինտեռնետ սեռվիս պրովայդեռները որոնք որ դեռ կիլոյով ունեն IPv4 բլոկներ:

    I love my life and I celebrate it every day...

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    BOBO (12.01.2011), Zangezur (12.01.2011)

  9. #7
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    IPv6-ին դեռ շատ կա: Հիմա windows vista -ից սկսած բոլոր ՕՀ-երը, նոր լինուքսներն ու մակերը արդեն IPv6 -ով կարողանում են աշխատել, բայց անցում կատարել ոչ ոք չի պատրաստվում, որովհետև կարիքը դեռ չկա: IPv6-ի անցնելու ամենամեծ տոնդենցը կլինի այն ժամանակ, երբ բոլորի սառնարաններն ու միկրոալիքային վառարանները պետք կլինի ռեալ հասցեով միացնել ինտերնետին ու արտաքինից կառավարում ստանալ, բայց կոնկրետ հիմա նման ծառայություններն ու պահանջները էկզոտիկա են: Հիմնականում ֆիկտիվ հասցեներով կառուցված ցանցը մի կետով դուրս է գալիս ինտերնետ ու շատերին դա ոչ միայն ձեռնտու է, այլ՝ անհրաժեշտ:
    Այնուամենայնիվ հեղանակային ինտերնետ ռեսուրսները իրենց IPv6 հասցեավորմամբ հոսթերը պատրաստել են, DNS գրառումներն արել ու գործարկել: Համենայն դեպս :
    Նույնիսկ IPv6-ին անցում կատարելուց հետո IPv4-ը չի հանվի շրջանառությունից: Այն դեռ երկար(գուցե ևս 30-50 տարի) կմնա որպես հին ու բարի հասցեավորման տարբերակ:
    էսպես չի մնա

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (12.01.2011)

  11. #8
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    IPv6-ին դեռ շատ կա: Հիմա windows vista -ից սկսած բոլոր ՕՀ-երը, նոր լինուքսներն ու մակերը արդեն IPv6 -ով կարողանում են աշխատել, բայց անցում կատարել ոչ ոք չի պատրաստվում, որովհետև կարիքը դեռ չկա: IPv6-ի անցնելու ամենամեծ տոնդենցը կլինի այն ժամանակ, երբ բոլորի սառնարաններն ու միկրոալիքային վառարանները պետք կլինի ռեալ հասցեով միացնել ինտերնետին ու արտաքինից կառավարում ստանալ, բայց կոնկրետ հիմա նման ծառայություններն ու պահանջները էկզոտիկա են: Հիմնականում ֆիկտիվ հասցեներով կառուցված ցանցը մի կետով դուրս է գալիս ինտերնետ ու շատերին դա ոչ միայն ձեռնտու է, այլ՝ անհրաժեշտ:
    Այնուամենայնիվ հեղանակային ինտերնետ ռեսուրսները իրենց IPv6 հասցեավորմամբ հոսթերը պատրաստել են, DNS գրառումներն արել ու գործարկել: Համենայն դեպս :
    Նույնիսկ IPv6-ին անցում կատարելուց հետո IPv4-ը չի հանվի շրջանառությունից: Այն դեռ երկար(գուցե ևս 30-50 տարի) կմնա որպես հին ու բարի հասցեավորման տարբերակ:
    Աստված չանի IPv4-ը հանվի, իմ էսքան քննությունները նորից պիտի տամ, տենց բան տողերի արանքում էլ չկա
    Իսկ AFRINIC-ի օֆիցիալ նամակը քեզ ցույց տա՞մ: Թե՞ սրանով կբավարարվենք AfriNIC-ի կայքը`
    http://www.afrinic.net/docs/policies...09-v4-001.html
    հատկապես նամակից էսքան մասը ինձ դզեց ))

    AfriNIC will continue to allocate and assign IPv4 and IPv6 based on itscurrent policy until we each our final /8. As soon as that threshold isreached, the IPv4 Soft Landing policy that has recently reached consensus form our community at the recent AfriNIC-13 meeting in South Africa will take effect.
    During 2011, AfriNIC will be focusing more on its IPv6 program through several activities that encourage and support its deployment throughout the region. The African IPv6 Task Force we are supporting will certainly help LIRs, Private companies and Governments to develop a clear roadmap for Pv6 deployment. This is critical for us and is a high priority in our next year activity plan. We would like you to stay tuned and follow us in the upcoming moths.
    Նենց որ ոչ միայն պատրաստվում են, այլև արդեն տրամադրում են IPv6

    I love my life and I celebrate it every day...

  12. #9
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա windows vista -ից սկսած բոլոր ՕՀ-երը, նոր լինուքսներն ու մակերը արդեն IPv6 -ով կարողանում են աշխատել
    մի քիչ ճշտումներ մտցնեմ` Win XP-ն և Win 2000 նույնպես IPv6 օգտագործելու հնարավորություն ունեն. FreeBSD 4.4-ից սկսած IPv6-ի հնարավորություն կա: 11 տարի ա ինչ ՕՀ-ների մեջ արդեն ներառում են IPv6:
    IPv6-ի անցնելու ամենամեծ տոնդենցը կլինի այն ժամանակ, երբ բոլորի սառնարաններն ու միկրոալիքային վառարանները պետք կլինի ռեալ հասցեով միացնել ինտերնետին ու արտաքինից կառավարում ստանալ
    4 մլրդ IP-ն վատնելը դժվար չի, հաշվի առնելով չինացիների քանակը
    Հիմնականում ֆիկտիվ հասցեներով կառուցված ցանցը մի կետով դուրս է գալիս ինտերնետ ու շատերին դա ոչ միայն ձեռնտու է, այլ՝ անհրաժեշտ:
    չէի ասի, հիմա ստեղ Orange-ն էնքան ա հաբռգել, որ բջջայինով ինտեռնետ մտնողներին DHCP-ով լոկալ IP-ներ չի տալիս, այլ ռեալ գլոբալ IP-ներ` ամեն անգամ մտնելուց փոփոխվող, բայց ռեալ: ես proxy օգտագործում եմ, բայց proxy-ի հետևից էլ նույնիսկ էլի տվել եմ գլոբալ IP-ներ: բացի NAT-ի առավելություններից կան նաև մինուսներ, օրինակ ոչ բոլոր պրոտոկոլներն են անցնում NAT-ի տակից. հետևաբար չի կարելի բոլորին մտցնել NAT-ի տակ:
    Այնուամենայնիվ հեղանակային ինտերնետ ռեսուրսները իրենց IPv6 հասցեավորմամբ հոսթերը պատրաստել են, DNS գրառումներն արել ու գործարկել: Համենայն դեպս :
    ու արդեն google, facebook, yahoo -ի նման կայքերը ունեն իրենց գրառումները NS սեռվերների մեջ, այսինքն հասանելի են IPv6 օգտվողների համար

    I love my life and I celebrate it every day...

  13. #10
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի քանի վերջին տարիների գուշակությունները իրականացան` ipv4-ը վերջացավ... ափսոս հայ ցանցային ադմինիստրատորները էդքան էլ չեն հետաքրքրված ipv6-ով..

    I love my life and I celebrate it every day...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վաղվանից ինտերնետ չկա...
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 67
    Վերջինը: 13.11.2013, 19:26
  2. Արբանյակային ինտերնետ
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Արբանյակային կապ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 16.06.2012, 20:03
  3. iPhone և ինտերնետ
    Հեղինակ՝ P.S., բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 13.09.2011, 20:54
  4. Ինտերնետ
    Հեղինակ՝ mkofranc, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 20.08.2010, 23:10
  5. Ինտերնետ առևտուր
    Հեղինակ՝ terev, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.12.2009, 22:25

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •