Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
Ուղղակի ուզում էի ասել, որ եթե աստղաբանության հետ ծանոթությունը սկսվի Էլյայի գրքերով, մարդու մոտ թյուր պատկերացումներ կձևավորվեն: Էդ կնոջը լսում ես մտքովդ անցնում է էս ինչ միստիկական ապուշություն ա: Մի բան էլ դուրս չի գալիս, իր մոնոպոլ դիրքի պատճառով շատերի մոտ սխալ տպավորություն է ստեղծվել, թե աստղաբանությունը սկսվում ու վերջանում է իրենով: Էդ այն դեպքում, որ իր մտքերը հաճախ գիտական ճշմարտության ու երևակայական փչոցի անիմաստ համակեցություն են հիշեցնում (մենակ էն, որ ինքն ասում է թվերն են ամեն ինչ որոշում):
Այնուամենայնիվ իմ կարծիքով էս կնոջը չպիտի առանձին թեմա նվիրվեր, ինքն էդքան չկա: Աստղաբանության թեմայում մի երկու գրառումը բոլ-բոլ էր:



Ինձ թվում է իր գրքերով աստղաբանության մասին նույնքան պատկերացում կկազմես, ոնց որ ասենք Նարեկացու մասին 8-րդ դասարանի գրականության դասագրքով:
Համարյա բլավացկայայի չափ ախմախ բան է: