Ինչքան գիտեմ ինքը "գիտականորենա" մոտենում հարցին դրա համար երևի...
ТНТ-ով Битва экстрасенсов նայելուց հետո նման բաներին էդքան էլ թերահավատությամբ չեմ մոտենում արդեն , բայց էդ մորքուրը.. եսիմ, հավատ չի ներշնչում:
Ինչքան գիտեմ ինքը "գիտականորենա" մոտենում հարցին դրա համար երևի...
ТНТ-ով Битва экстрасенсов նայելուց հետո նման բաներին էդքան էլ թերահավատությամբ չեմ մոտենում արդեն , բայց էդ մորքուրը.. եսիմ, հավատ չի ներշնչում:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Մոդերատորական. թեման «Ֆիզիկա» բաժնից տեղափոխվել է «Դեսից-դենից» բաժին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Moonwalker (08.01.2011), Skeptic (08.01.2011)
Ժող, Ավիգորը ձեր վրա վատ ա ազդել))))))))
Անկապ կնիկ ա, աստրոլոգիայից էլ էնքան ա հասկանում, ինչքան, ասենք ես եմ հասկանում մասսայական մեխանիզացված կթվորությունից:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Իմ կարծիքով ուղղակի նա փորձում է Հայաստանում նումերոլոգիայի հիմքը դնել. Իր ոլորտը մեզ համար իսկապես նոր է , այսինքն մեծն Համբարձումյանն էր այդ ոլորտի հիմքը ուզւոմ դներ, բայց ցավոք սրտի չստացվեց իսկ հիմա այդ անում է Է.Հովհաննիսյանը։ Իսկ իր գրքերից իսկապես ահագին բան կարելի է սովորել։
Իմիջիայլոց էլեկտրոնային տարբերակը գոյոթյուն ունի ??
Էլյա Հովհաննիսյանը Վիկտոր Համբարձումյանի գործն ա շարունակո՞ւմ:Ուժս...
Moonwalker (08.01.2011), Rammstein (08.01.2011), Rhayader (08.01.2011), Skeptic (08.01.2011)
aerosmith, լրիվ լուրջ, աշխարհում ամենաախմախ բաներն ասում են դեմքի խիստ լուրջ ու խելացի արտահայտությամբ: Էլյան դրա պարզ օրինակ է: Նումերոլոգիա ես ուզում՝ գնա, նորմալ գրականությամբ ուսումնասիրիր: Չնայած նումերոլոգիային ընդհանրապես առանձնապես լուրջ չեմ վերաբերվում՝ թեև, իհարկե, ժամանակակից նյուէյջերական զիբիլից բացի կա պյութագորական նումերոլոգիա, որն իր հերթին մեծ ազդեցություն է ունեցել որոշ լավ բաների վրա:
Հետո՝ կա Ռամոն Լլուլի «Ars Raymundi»-ն, որը չնայած նումերոլոգիայից հեռու է, բայց լուրջ բան է, ու էլի կապ ունի թվային համատեղումների հետ:
Բայց, գրողը տանի, ոչ մի դեպքում ոչ Էլյա Հովհաննիսյան: Ու ոչ «նրա գրքերից շատ բան կարելի է սովորել»:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
aerosmith (08.01.2011), Moonwalker (08.01.2011), Skeptic (08.01.2011)
Աաա՜, ոնց ա ներվերս սղոցում էդ տատին իր հակագիտական անիմաստ պնդումներով
ՍՕՖ-ը ճիշտ էր ասում, եթե աստղաբանությամբ եք հետաքրքրվում, կա շաատ ավելի լուրջ գրականություն: Ու ընդհանրապես տվյալ գիտության (այո, այո ճշմարիտ աստղաբանությանը մոտենում եմ իբրև գիտության, այլ ոչ գուշակության) մասին առաջին կարծիք կազմել տն. Հովհաննիսյանի «աշխատություններով», ոչ միայն սխալ է, այլև հավատացել վնասակար: Եթե գիտական աստղագիտության մասին աշխատություն եք ուզում, խնդրեմ՝ կոմս Սերգեյ Ալեքսանդրևիչ Վրոնսկի (ի դեպ հին դպրոցի սովետական աստղաբաններից միակը, ով համապատասխան բարձրագույն կրթություն էր ստացել Բեռլինի բիոռադիոլոգիայի ինստիտուտում) «Դասական աստղաբանություն»: 12 հատորանոց մի ֆունդամենտալ աշխատություն՝ գրված պրոֆեսիոնալի ձեռքով:![]()
E-la Via (08.01.2011)
Ես կարդացել եմ Էլյայի 7 գրքերից 6-ը… Իհարկե հետո Աստղաբանության վերաբերհալ այլ գրականություն էլ կարդացի, բայց չեմ կարող ասել, թե նրա գրքերը ոչինչ չեն տալիս: Ճիշտն ասած, նրան հեռուստատեսությամբ լսելիս՝ սկսում եմ ներվայնանալ, որովհետև ասելիքը չի կարողանում ճիշտ հասցնել տեղ: Իսկ գրքերում բավականին նորմալ շարադրում է միտքը: Աստղաբանության ուսումնասիրության համար չպետք է սահմանափակվել Էլյայով, բայց դե նրա գրքերից կան բանոր, որ կարող են օգտակար լինել, իհարկե այդ նյութերը նաև կարելի է այլ տեղերում էլ գտնել:
Ամեն դեպքում, թող մարդն ինքը որոշի, թե իրեն ինչ է հարկավոր կամ ոչ: Եթե դա սխալ է կամ հարկավոր չէ, նա դա կհասկանա:
Հ.Գ Moonwalker ես էլ եմ համարում Աստղաբանությունը գիտություն: Մարդիկ ուղղակի տեղեկացված չլինելով՝ ամեն ինչ շփոթում են:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Safaryan (08.01.2011)
way, իսկ ի՞նչ օգտակար գիտելիք ես քաղել իր գրքերից: Մի քանի հետաքրքիր փաստեր կնշե՞ս եթե հիշում ես:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
ministr դժվար թե հիմա կարողանամ հիշել, թե հատկապես ինչ գիտելիքներ եմ ձեռք բերել այդ գրքերից, բայց կարող եմ ասել, որ Աստղաբանության հետ առաջին ծանոթությունս հենց դրանց շնորհիվ է եղել ու հաստատ Աստղաբանության վերաբերլյալ թյուր կարծիք ինձ մոտ չի ձևաորվել: Իհարկե, եթե ցանկանում ես խորանալ Աստղաբանության մեջ, դա շաատ քիչ է:
Մի ժամանակ ԱՆՁՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ԱԿՈւՄԲ-ում, նրա գրքերից որոշ հատվածներ էի տեղադրում, եթե ցանկանաք, կարող եք կարդալ:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
ministr (08.01.2011)
Ուղղակի ուզում էի ասել, որ եթե աստղաբանության հետ ծանոթությունը սկսվի Էլյայի գրքերով, մարդու մոտ թյուր պատկերացումներ կձևավորվեն: Էդ կնոջը լսում ես մտքովդ անցնում է էս ինչ միստիկական ապուշություն ա: Մի բան էլ դուրս չի գալիս, իր մոնոպոլ դիրքի պատճառով շատերի մոտ սխալ տպավորություն է ստեղծվել, թե աստղաբանությունը սկսվում ու վերջանում է իրենով: Էդ այն դեպքում, որ իր մտքերը հաճախ գիտական ճշմարտության ու երևակայական փչոցի անիմաստ համակեցություն են հիշեցնում (մենակ էն, որ ինքն ասում է թվերն են ամեն ինչ որոշում):
Այնուամենայնիվ իմ կարծիքով էս կնոջը չպիտի առանձին թեմա նվիրվեր, ինքն էդքան չկա: Աստղաբանության թեմայում մի երկու գրառումը բոլ-բոլ էր:
Ինձ թվում է իր գրքերով աստղաբանության մասին նույնքան պատկերացում կկազմես, ոնց որ ասենք Նարեկացու մասին 8-րդ դասարանի գրականության դասագրքով:
Վերջին խմբագրող՝ Moonwalker: 08.01.2011, 17:49:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ