Ցավալի է Այն մարդկանցից մեկն էր, որ հայ ժողովրդի դիմագիծն էր ձևավորում...
Ցավալի է Այն մարդկանցից մեկն էր, որ հայ ժողովրդի դիմագիծն էր ձևավորում...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Lion (07.01.2011), Moonwalker (08.01.2011)
Աղբյուր՝ Ա1+Վերջին հրաժեշտ
Հայ հանրությունը մեծանուն կոմպոզիտոր Օհան Դուրյանին հնարավորություն կունենա վերջին հրաժեշտը տալ հունվարի 9-ին եւ 10-ին: Նրա մարմինը վաղը կդրվի Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ուր եւ վաղը, ժամը 17-ից կսկսվի հոգեհանգստի արարողությունը:
Հաջորդ օրը` ժամը 12-ից կսկսվի վերջին հրաժեշտի արարողությունը Օպերայի շենքում: Ժամը 14-ին նախատեսված է հուղարկավոությունը: Մաեստրոյի մարմինը կամփոփվի Կոմիտասի անվան Պանթեոնում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Moonwalker (08.01.2011)
Որովհետև Դուրյանը նաև կոմպոզիտոր է։ Եթե չեմ սխալվում «Կոմիտասական» երկու սյուիտները իր ստեղծագործություններն են
Չէ, հաստատ չեմ սխալվում։ Հեսա, սա էլ աղբյուրը.
Ժառ ջան, էդ ես էլ գիտեմ: Բայց ասենք եթե Փարաջանովը նաև կոլաժներ ու գծանկարներ էր անում, ուրեմն որ հարցնեն Փարաջանովն ով էր, պիտի առաջինը ասես նկարի՞չ էր:
Մահվան հայտարարությունն էլ.
տպվել էր բոլոր թերթերում ու էլ. լրատվության միջոցներում, նաև բոլոր հեռուստաալիքները կրկնեցին մեկին-մեկ: Կարծում եմ ավելի հավանական է, որ Elmo-ի ասածի պես դիրիժորին կոմպոզիտորի հետ շփոթելու հետևանք է:Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան առավոտյան, երկարատև հիվանդությունից հետո, ժամը 7:45-ին կյանքից հեռացավ 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից մեկը՝ Օհան Դուրյանը:
Մինչև վերջին շունչը կանգնեց իր ազգի կողքին և երբեք չծնկեց:
Ցավակցություններս ամբողջ հայ ազգին:
Լավ մարդ էր, լավ դիրիժոր: Միանում եմ ցավակցություններին:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Աղմուկից խուսափելու համար չարգելեցին, որ Դուրյանը հողին հանձնվի պանթեոնում...արդեն քիչ էր մնում որոշվեր, որ դին տարվելու ա Փարիզ...էհ,,,
կոմպոզիտոր , դիրիժոր...ինչի՞ հետևից եք ընկել,,,
Ցավակցում եմ բոլորիս...ՄԵծ հայի կորստի համար հատկապես....
ՀԻՇԱՏԱԿԻ ԵՎ ԵՐԱԽՏԻՔԻ ԽՈՍՔ
Անսփոփելի կորուստ ունեցավ հայ ժողովուրդը. կյանքից հեռացավ աշխարհահռչակ դիրիժոր, մեծանուն արվեստագետ, երաժշտության աշխարհի ամենանուրբ խորքերը թափանցած ու ամենաբարձր գագաթները նվաճած, մաեստրո Օհան Դուրյանը։ Նա այն վաստակաշատ ու երախտավոր մեծերից էր, որի մահը ցանկացած տարիքում աներկիմաստորեն վաղաժամ պիտի համարվեր, եւ որի ապրած յուրաքանչյուր նոր օրը վաղուց արդեն նվեր ու շնորհ էր իր ժողովրդին։ Ամեն մի նման ահռելի կորստից հետո ազգը մի տեսակ որբացման զգացում, ինքնության խաթարման յուրատեսակ մի վտանգ է զգում: Օհան Դուրյանը տեղափոխվեց Հայոց մեծերի այն երկնային պանթեոնը, որի գոյությունն ու գիտակցումը ամրացնում ու պահպանում է նույն այդ ազգային ինքնությունը։
Օհան Դուրյանի կորուստը միայն ազգային չէ՝ նկատի ունենալով նրա արվեստի միջազգային ու համաշխարհային մակարդակն ու ճանաչումը: Տասնյակ միլիոնավոր մարդիկ նրա շնորհիվ մտան այն երաժշտական զարմանահրաշ աշխարհը, որ նրա արվեստի կախարդանքով հնչյունայինից վերածվում էր շոշափելի առարկայականի։
Օհան Դուրյանի կորուստը միայն արվեստի աշխարհինը չէ՝ նկատի ունենալով նրա ոչ միայն արվեստագետի, այլեւ Մարդու ու Քաղաքացու բարձրագույն հարգը։ Եթե առողջության բերումով նա վերջին տարիներին արդեն գործնականում չէր կարողանում բեմ բարձրանալ, ապա որպես իր երկրի քաղաքացի, ազատության համար պայքարի մարտիկ, մշտապես, մինչեւ վերջին օրը բեմի վրա էր՝ ժողովրդի կողքին՝ ընդդեմ անիրավության ու ապօրինության։ Իր կյանքով նա կերտեց մտավորականի ու քաղաքացու այն չափորոշիչ-կերպարը, որի կողքին երեւակվելու, սմքելու ու ոչնչանալու է քաղքենիականը, կեղծ հայրենասիրականը։ Մինչդեռ նրա կերպարին ձգտելն ու մերձենալը դառնալու է մարդկային բարձր մի առաքինություն։
Հայ Ազգային Կոնգրես
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ցավակցական խոսք
Կյանքից հեռացավ աշխարհահռչակ դիրիժոր, մաեստրո Օհան Դուրյանը` մեր սիրելի ՄԱԵՍՏՐՈՆ: Մենք ցավակցում ենք Մաեստրոյի ընտանիքին, հարազատներին, մեզ բոլորիս, ովքեր բախտ ունեցան լինել նրա ժամանակակիցը, վայելել նրա երաժշտական հանճարն ու մտավորական խիզախությունը:
Հայ ժողովուրդն անդառնալի կորուստ ունեցավ: Մեզանից հեռացավ իսկական մտավորական, որը համայն մարդկությանը պարգևելով իր դիրիժորական հանճարը, վայելելով փառքի րոպեներ աշխարհահռչակ բեմերում, վայրկյան իսկ չլքեց իր ժողովրդին ու իր երկիրը ամենադժվար պահերին: Մեր սիրելի Մաեստրոն իր ժողովրդի կողքին կանգնեց այս բռնապետության դեմ պայքարի առաջին իսկ օրերից, մինչ իր կյանքի վերջը` դառնալով համաժողովրդական շարժման հոգևոր սյունը: Մաեստրոն ապրեց` իր մեջ արտացոլելով մարդկային վսեմագույն գաղափարներ` սերն առ հայրենիք, սերն առ երաժշտություն, սերն առ ՄԱՐԴ:
Մաեստրոյի` մեր պայքարի ավագ ընկերոջ մահը մեզ բերեց ունայնություն զգացում, բայց նաև կրկնակի պարտավորություն նրա հիշատակի առաջ` ավարտին հասցնել համաժողովրդական շարժման հաղթանակը, որի համար նա չխնայեց ոչինչ:
Բարի ճանապարհ դեպի անմահություն սիրելի ՄԱԵՍՏՐՈ...
Քաղբանտարկյալներ`
Սասուն Միքաելյան
Նիկոլ Փաշինյան
Մուրադ Բոջոլյան
Շմավոն Գալստյան
Ռոման Մնացականյան
Սարգիս Հացպանեան
Արա Թադևոսյան
Հարություն Ուռուտյան
Արամ Բարեղամյան
08.01.2011
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ուզում եմ այստեղ մի փոքրիկ հատված տեղադրել մաեստրոյի կյանքից:
Օհան Դուրյանն իհարկե հիանալի լսողություն ուներ եւ երբ նվագախմբում որեւէ մեկը մի փոքրիկ վրիպակ աներ, կամ մի տեղ չնվագեր, լավ չէր լինի իր համար: Մի անգամ, փորձի ժամանակ, նվագախմբի անդամներից մեկը չխփեց իր ափսեիկները, մաեստրոն բարկացած նայեց իրեն, իսկ վերջինս սկսեց դողացնել ձեռքերը, իբրեւ թե խփել է: Օհան Դուրյանն ապշել էր, ինչպե՞ս նա չլսեց դա, ուրեմն նա ընդհանրապես լսողություն չունի, ուրեմն նա կործանված է, շատ ծանր էր տանում: Նա անձամբ խոսեց այդ տղայի հետ՝ հարցնելով թե այդ ինչպե՞ս է խփել որ ինքը դա չի լսել՝ վերջինս տեսնելով, որ մաեստրոն շատ է նեղվել, ասաց. «Չէ՛ մաեստրո, ես չեմ խփել»: Դուրյանն ուղղակի երախտապարտ էր, նրա ուրախությանը չափ չկար:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 10.01.2011, 18:55:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Gayl (10.01.2011), Moonwalker (10.01.2011), Ծով (12.01.2011)
Ինչ ամոթ ա արա.
ԱղբյուրԺողովրդին զայրացրել էր նաեւ այն, որ պանթեոնում ոչ միկրոֆոն կար, ոչ երաժիշտների նվագակցություն, իսկ օպերայի աստիճանների մոտ, երբ սկսվում էր Մաեստրոյի հրաժեշտի արարողությունը, դեռ ամանորի մանկական ներկայացում էր գնում, ավելին, երբ նրա դին օպերայից դուրս էին հանում, հնչում էր ոչ թե նրա չափ տված կամ հեղինակած երաժշտությունը, այլ սահադաշտից հասնող հաղորդավարի ձայնը, ով հիշեցնում էր թե ում քանի րոպե է մնացել:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Chuk (10.01.2011), Gayl (10.01.2011), Mephistopheles (11.01.2011), Moonwalker (10.01.2011), Norton (10.01.2011), Rammstein (24.01.2011), Smokie (10.01.2011), Ungrateful (11.01.2011), V!k (10.01.2011), Zangezur (10.01.2011), Աբելյան (10.01.2011), Մաեստրո (10.01.2011)
Բա ուր էին նախագահն ու վարչապետը: Այլանդակ են, հո զոռով չի: Սեռժը կնգան ու հովիկին էր ուղարկել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ