Ժող.
ի՞նչ ականջակալներ խորհուրդ կտաք, որ լինի ոչ շատ մեծ՝ հարմար տեղափոխելու և կրելու համար, և ունենա լավ ձայն.
Ժող.
ի՞նչ ականջակալներ խորհուրդ կտաք, որ լինի ոչ շատ մեծ՝ հարմար տեղափոխելու և կրելու համար, և ունենա լավ ձայն.
••Սեղմել՝ ցույց տալու համար
Ընդամենը մի վատ կողմ ունի` թանկա` $50
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Sagittarius (04.01.2011), Դարք (04.01.2011)
Դուք Գերմանիայում ե՞ք ապրում:
Հայաստանում ականջակալեր գնելը իսկականից մեծ պրոբլեմ ա. ինձ համար որ տենց ա: Լավերը շատ թանկ են, իսկ 2000-3000 դրամի սահամաններում էր որ լինում են, ամենաշատը մեկ ամիս են ձգում:
Ես ինձ համար լավ տարբերակ եմ գտել. հիմիկվա ականջակալերս պատվիրել եմ eBay-ից: Առավելությունը նա ա, որ կարող ես գտնել անգամ 0.99 $-ով ականջակալ, իսկ թերությունն էլ, որ կարող ա մի ամսից նոր տեղ հասնի, բայց եթե Դուք ապրում եք Գերմանիայում, կարծում եմ տենց խնդիր չի լինի: Որակը վատը չի, բայց դե գնի համեմատ կարծում եմ ավելի քան լավն են: Իսկ փչանալու մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել, դեռ մի ամիս եմ օգտագործում, թու-թու-թու փչանալու նշանները ցույց չեն տալիս:
Sagittarius (04.01.2011)
Ես Tchibo-ից էի առել 8000 դրամով, շատ հարմար (մեծոտ) ականջակալներ են noise cancellation-ով: Սկզբում շատ գոհ էի, բայց մի երկու ամսից վրայի պլաստմասսաները սկսեցին կտոր-կտոր պոկվել Հիմա սկոտչով կպցրել եմ իրար, յոլա տանում ա
I may be paranoid but no android!
Sagittarius (04.01.2011)
Էս իմ հավերժական պրոբլեմն ա: Ներքին ականջակալները երբեք ականջներիս մեջ չեն մնում: Ինչ-որ սխալ ականջներ են իմ ականջները: Անընդհատ ընկնում են (ականջները չէ էլի, ականջակալները): Դե իսկ մարդավարի (միջին) չափսերի գլխին քաշելու () ականջակալ չեմ կարողանում գտնել: :/ Բոլորը պարտադիր միկրոֆոնով են: Հիմա պատկերացրեք, հերիք չի դրսում էդ մեծ ականջակալներով, մի հատ էլ բերանիս առաջ միկրոֆոն:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Հայուհի (04.01.2011)
Հեռախոսիս համար օգտագործում հենց իր հետ եղած Նոկիայի ականջակալը, իսկ համակարգչիս համար սովորական 2500 դրամանոց ականջակալ
Արդեն համարյա մեկ տարի է, ոչ մի պլաստմաս էլ չի պոկվել Բողկի պես աշխատումա
ITArmenia.NET .. HighTech.am .. Troy.am .. Dino.am .. Zhamanc.am .. Click.am .. Mn.am .. Bid.am .. Netbook.am .. TV5.am .. Soft.am .. UEFA.am .. Trader.am .. Week.am .. UNISystems.am .. WWB.am .. InterTel.am .. Letsdoit.am .. PCNews.am .. ImStepanakert.am .. Csyes.am .. KinoTruba.TV .. PCShop.am .. Stats.am
Sagittarius (05.01.2011)
ես դեկտեմբերի 4-ին սա եմ առել, դեռ չի հասել։ Չեմ կարծում , որ յոլա չտանի, փչանա մի անգամ էլ կառնեմ իսկ եփփլի-ի ականջակալները, ճիշտ է շաաատ լավ ձայնային որակ են տալիս, բայց երկու անգամ փոխել եմ երկու անգամն էլ 2 ամիս չի հանել(դե խզզոց մզզոցա էլի ընգնում մեջը)։ Գինն էլ էշի գներ են դնում վրեն 8000 և 12000 դրամ ։
Sagittarius (05.01.2011)
լավ ֆիրմայա, բայց ես ինտերնետում 70 եվրոյից եժան ոչ մի կերպ չեմ կարողանում ճարել, ամեն դեպքում $50ն էլ քիչ չէ
ետ քո ասածից ebayում չեմ գտնում
մերսի, բայց ես Հայաստանում չեմ, ամեն դեպքում ebayից եմ պատրաստվում գնել, ինձ ուղղակի, եթե մոդելը խորհուրդ տաք, ես ինտերնետից կփորձեմ ճարել
Sagittarius (05.01.2011)
Ես դա Կանադայի խանութի գինն էի հիշում: Իսկ ինտերնետում 70 եվրոյից էժան էլ կա http://www.amazon.com/Bose--Ear-Head...4176880&sr=8-5
Ականջակալը նենց բանա,մ որ անմիջապես ազդումա լսողության վրա, ու քանի որ երկարա մնում ականջներին ազդեցությունն ավելի զգալիա: Դրա համար պետքա հոգալ նրա մասին, որ ականջը լսի միայն այն ինչ պետքա լսի , ինչն էլ պայմանավորումա գինը
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Sagittarius (05.01.2011), yerevanci (05.01.2011)
Ականջակալներ եմ ուզում գնեմ, որոնք չցավացնեն ականջները, չսեղմեն գլուխը, երկար ժամանակ կրելուց գլխացավ չառաջանա: Ու մի քանի ամսից մի ականջը չփչանա:
Ինչ խորհուրդ կտա՞ք:
Ես սրանից ունեմ ու խորհուրդ կտամ՝
Sony Extra Bass In-ear Headphones
Գինը՝ $50 /սայթի գինն եմ ասում, ես նվեր եմ ստացել՝ չգիտեմ ինչքան են առել:
Առավելություններ՝
- փոքր, թեթև, կոմպակտ ա
- լարը հաստ ա, լավ որակի, շատ չի խճճվում: Ամուր ա՝ միացման տեղերից շուտ չի թուլանում
- կոմպլեկտի մեջ մի քանի «բարձիկներ» կան, տարբեր չափերի, կարող ես քեզ ավելի հարմար չափը ընտրել: Ճիշտ չափինը լավ քիփլիկ նստում ա ականջում, դուրս չի ընտկնում՝ կարող ես հանգիստ գնալ վազելու:
- ձայնը լավն ա
Թերություններ՝
- ճիշտ չափի բարձիկները սկզբում ականջը սխմում են, բայց սովորելու վրա ա
- շատ են կողմնակի ձայները մեկուսացնում, հաճախ ականջակալները ականջին նույնիսկ երաժշտությունը անջատած չես լսում
- համեմատաբար թանկ ա /բայց իրա երկարակեցությամբ իրականում ավելի էժան ա նստում/
Valentina (17.06.2013)
Իսկ ինչքանո՞վ ա սա ավելի հարմար արտաքին ականջակալներից: Ես արտաքին ականջակալներ եմ ավելի նախընտրում, որովհետև ներքինը ցավացնում են ականջներս:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ